ՎԷՄ համահայկական հանդես

ՎԷՄ համահայկական հանդես Համահայկական հասարակագիտական հանդես։ Գլխավոր խմբագիր Գ. Խուդինյան։ Հրատարակիչ` «Վէմ հանդէս» ։

«Վէմ» համահայկական հանդեսը լինելով 1933-1939թթ. Սիմոն Վրացյանի խմբագրությամբ Փարիզում հրապարակված «Վէմ.երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան» գիտական պարբերականի շարունակությունը, նպատակ ունի համադրել Հայաստանի ու Սփյուռքի ճանաչված գիտնականների ջանքերը և հայագիտության բնագավառում ապահովել գիտական ինքնաճանաչողության որակապես նոր մակարդակ։ «Վէմ»-ը իր հնարավորությունների սահմաններում իրականացնելու

է նաև Հայաստանի պատմությունն ու մշակույթը օտար գիտական շրջանակներին ներկայացնելու, ինչպես նաև մեր ժողովրդի մասին թյուր պատկերացումներ ձևավորող թուրք-ադրբեջանական կեղծարարներին գիտական պատասխաններ տալու խնդիրները։

Հիմնվելով գիտականության չափորոշիչների պահպանման և միաժամանակ՝ լայն բազմակարծության ապահովման սկզբունքի վրա, «Վէմ»-ը հետամուտ է լինելու Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ամբողջական գիտական ճշմարտության բացահայտմանը։

«Վէմ» համահայկական հանդեսի բաժինները ընդգրկելու են հիմնարար նշանակություն ունեցող հումանիտար ու հասարակական գիտությունները՝ պատմություն, լեզու, գրականություն, փիլիսոփայություն, տնտեսություն, մշակույթ և այլն։ Դրանցից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը զուգորդելու է աշխարհայացքային բնույթի ընդհանրացումներով, որոնք «Հիշողություն» և «Գիտագործնական» բաժինների միջոցով իրականացնելու են մեր արժեքների ավելի խոր ճանաչողության և պաշտպանության գործառույթները։ Գիտական կյանքը և նոր ուսումնասիրությունները ներկայացվելու են «Գրախոսություններ» ու «Լրատու» բաժինների միջոցով։

«Վէմ»-ը լայն տեղ է հատկացնելու Հայոց նոր ու նորագույն պատմության առանցքային հիմնահարցերի՝ հայ ազգային-ազատագրական շարժում, Հայկական հարց, Հայոց ցեղասպանություն և այլն, ուսումնասիրությանը, դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպմանն ու նոր վավերագրերի հրապարակմանը, և մինչ օրս անհայտ դեմքերի ու դեպքերի բացահայտմանը։

«Վէմ»-ի առջև կանգնած խնդիրների լուծման հիմնական ծանրությունը իր ուսերին է կրելու Հայաստանում անկախության պայմաններում հասունացած գիտնականների նոր սերունդը։ Միաժամանակ՝ Սփյուռքի հիմնական գաղթօջախներում առկա խմբագրակազմի անդամների միջոցով, «Վէմ»-ը փորձելու է իր աշխատանքների մեջ հնարավորինս լայնորեն ներգրավել նաև արտասահմանում ապրող ու ստեղծագործող հայ և օտարազգի հայագետներին։

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Telephone

+37410521876

Alerts

Be the first to know and let us send you an email when ՎԷՄ համահայկական հանդես posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՎԷՄ համահայկական հանդես:

Share

Category

Nearby media companies