Խոսենք հայերեն

Խոսենք հայերեն © խոսակցական հայերեն, խոսենք հայերեն...

26/03/2017

Ուղղակի բառը երկու ղ-ով է գրվում

Նկարը՝  Արսբլոգ
30/11/2016

Նկարը՝ Արսբլոգ

02/11/2016

Փելեշյանը և վավերագրական ֆիլմերը

Վավերագրական կինոյի պատմության մեջ Արտավազդ Փելեշյանի անունն արժևորվում է համաշխարհային մեծության, հանճարի գնահատանքով: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար: Փելեշյանին շատերն են փորձել բնութագրել՝ կինոպոեմի, կինոբանաստեղծության վարպետ, կինոգեղագետ. Ալեքսանդր Սոկուրովը նրա մասին խոսելիս առանց վերապահումների գործածում է հանճար բառը: 1974 թվականին Արտավազդ Փելեշյանը տպագրել է իր «Տարածական մոնտաժ», 1988-ին «Իմ կինոն» գրքերը, որոնք կինոհանրագիտարանի նշանակություն ունեն: Էյզենշտեյնի, Վերտովի նորարարություններին հաջորդած նրա նոր կինոմտածողությունը հեղինակային կինոյի նոր ոճ, նոր խոսք դարձավ: Այն ուղղակի ցնցեց կինոաշխարհը: Երբ սովետական տարիներին մի քանի կամ դրանից մի քիչ ավելի հանդիսականներ բացակա գիտակցումով ու տարակուսած դիտում էին Փելեշյանի ֆիլմերը՝ ընթացքում կինոդահլիճի մթությունն ազատելով իրենց ներկայությունից, փելեշյանական կինոն հենց այդ ժամանակ իր անունը սրբագրում էր համաշխարհային կինոյի էջերում: Նա արդեն ստեղծում էր կինոպոեզիայի իր ժանրը՝ կյանքի անչափելի տարողությունը դատարկելով իր 7, 10 կամ մի քիչ ավելի տևող ֆիլմերում՝ ամեն կադրին կյանքի իմաստ ու արժեք տալու հստակ ձգտումով:

Արտավազդ Փելեշյան - վերջ
Կարող:եք դիտել՝ https://www.youtube.com/shared?ci=17H9iS-6QaU

Քչերը գիտեն, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մեջ ընկեր Ղազարյանի դերում Ջղեր Խաչիկն է: Ով ոչ դերասան էր, ոչ էլ: Քաղաքի ...
15/03/2016

Քչերը գիտեն, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մեջ ընկեր Ղազարյանի դերում Ջղեր Խաչիկն է: Ով ոչ դերասան էր, ոչ էլ: Քաղաքի ամենահայտնի տաքսու վարորդներից ու սուր հումորի տեր մարդ: :)

-Դու լուսի մա՞րդն ես:
-Հա՛, լուսի մարդն եմ, էրեխեքին լուս կուդա՛մ :)))

Պատմում է Ջղեր Խաչիկը:
-Էրեվանից գուկայի: ԳԱՅ-ի աշխատողը բռնեց:
-Բավական չէ, երեկ պասաժիրիդ թղել ես փողոցը, փախել, հիմի էլ հինգ ուղեւոր ես նստեցրել,-ասաց ու սկսեց ակտ գրել:
-Ի՞նչխ թե հինգ,-զարմացած ետ դառա ու հաշվեցի՝ մեկ, երկու, իրեք, չորս...իյա՜, ճիշտ օր հինգն են...Ըսի՝ ընկեր լեյտենանտ, ուրեմն ճամփու դնողն էլ է նստել, հորս արեւ, չեմ տեսել: Չհավատաց, ակտ գրեց, տուգանեց:

Մի տեսակ յուրահատուկ
25/11/2015

Մի տեսակ յուրահատուկ

15/11/2015
14/11/2015

Կյանքում կան անարդարություններ: Համաձայն եմ, բայց հենց այնպես ոչինչ չի լինումն էլ տեղին է ասելը: Ես Վարպետն ու Մարգարիտան կարդալուց ինձ հարց էի տալիս: Ինչո՞ւ հենց Մարգարիտաին ընտրեցին: Ինքը մաքուր էր: Ամենևին էլ ոչ: Նա տակը ուներ լիքը կեղտոտություններ: Ու ապրելով հաճախ իմ հետ կատարվածը որակավորում եմ իմ մեղքը, իմ միջամտությունը: Ու հիմա Ֆրանսիայի արածները: Ու Ֆրանսիայի քայլերը: Հենց այնպես ոչինչ չլինելը: Ուղղակի սկզբի ասածս անարդարությունը այն է,որ տուժվում է անմեղ մարդը:

05/11/2015

Թաթուլի մանկությունից

Թաթուլ Կրպեյանը մանկուց սիրել է դուդուկը: Հինգ տարեկան հասակում նա դուդուկով նվագել է դլէ յամանը: Նա նվագել է Սարդարապատում: Իսկ նրան նվիրված ցերեկույթը այսօր ամբողջացրեց հինգ տարեկան փոքրիկը, ով կրկնեց մեծն հերոսի նվագը:

Նյութը՝ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50 ամյակին նվիրված ցերեկույթից
#ԵՊՀ #Վարդանանք ուսանողական ակումբ

02/11/2015

Մեր ակոխմբը վերջապես ֆբ էջ ունեցավ: Իսկ նպատակների մաւին կարող եք կարդալ cover_ ում
https://m.facebook.com/hyuleeritakumb/

«Հյուլե» ակումբը դպրոցից, համալսարանից, աշխատանքից դուրս այլընտրանքային կրթության արդյունավետ տարբերակ է, որն ընձեռում է երիտասարդներին

10/08/2015

Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվել, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝մ ...

03/04/2015

Դաժե - նույնիսկ

Դարձվածքը երկու կամ ավելի բառերի այն կայուն կապակցությունն է, որի մեջ բառերը կորցրել են իրենց հիմնական իմաստը և, փոխաբեր...
22/02/2015

Դարձվածքը երկու կամ ավելի բառերի այն կայուն կապակցությունն է, որի մեջ բառերը կորցրել են իրենց հիմնական իմաստը և, փոխաբերական օգտագործությամբ, միասնաբար արտահայտում են մի նոր իմաստ:

գլխի ընկնել — մի բան հասկանալ, կռահել, մտադրությունը գուշակել
երես դարձնել — 1. անտես անել, արհամարհել, անուշադրության մատնել. 2. չտեսնելու տալ. 3. խուսափել, խորշել, կապերը խզել. 4. խռովել

Հայերենը շատ հարուստ է ժողովրդական պատկերավոր ու արտահայտիչ դարձվածքներով: Ա. Սուքիասյանի և Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանում», որի մեջ բերված և բացատրված են մեր լեզվի դարձվածքները, միայն աչք բառով կազմված ավելի քան 500 դարձվածք է հիշատակված:

Հայոց Լեզու (Աղայան Էդուարդ Բագրատի)

25/10/2014
19/10/2014

գնացք — պ̶ո̶ե̶զ̶, ̶պ̶ո̶ե̶զ̶դ̶

Իրար շղթայակցված երկաթուղային վագոնների կազմը, որ շարժման մեջ Է դրվում շոգեքարշով՝ Էլեկտրաքարշով ևն:

13/09/2014

ՀԱՄՈԶՄՈւՆՔ
Փաստերի և առողջ դատողության վրա հիմնված հավատ, հաստատուն կարծիք: Փլչում է հանկարծ իր տարիների ընթացքում կոփված համոզմունքների շենքը անհողդողդ (ԵՉ):

07/09/2014

Նա ծանր ու բարակ բարձրանում էր, երկայն, արծաթակոթ գավազանի ծայրը զարկելով սանդուխքի աստիճաններին (Շ):

31/07/2014

Ու միշտ, քանի որ կա Շահ ու գերի, ստրուկ ու տեր, չի լինելու երկրի վրա ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր:

Հ.Թ.

#Աբել

25/06/2014
բարի լույս
23/06/2014

բարի լույս

22/06/2014

կառտոն, կառդոն, գարդոն — ստվարաթուղթ

22/06/2014

ըստ էության — իրականում

08/06/2014

վոբշեմ - մի խոսքով

05/06/2014

Գրավոր խոսքն առանց կետադրության՝ համր կամ համարյա համր է, կետադրությունն է այն դարձնում «խոսող»:

«Հայերենի կետադրություն» Սերգեյ Աբրահամյան

#Աբել

04/06/2014

Ե՞ՐԲ «Լ» ԴԱՐՁԱՎ «Ղ»

Երբեք զարմացա՞ծ էք թէ հայերէն ինչու կը գրենք «Ղազարոս» լատիներէն Lazarusի փոխարէն, «Ղեւոնդ» Leonidի փոխարէն, «Երուսաղէմ» անգլերէն Jerusalemի փոխարէն։

Այս յօդուածով Աճառեանը կը բացատրէ թէ ինչու։ (Յօդուածը լոյս տեսած է Աճառեանի Արմատական Բառարանի չորրորդ հատորի ՀԱՅԿԱԿԱՆՔ յաւելուածին մէջ)

Յօդուածին մնացածը կրնաք այստեղ կարդալ -
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&pageNumber=2677

27/04/2014

բուլաֆկա - քորոց

24/04/2014

տոչնի - հենց....

23/04/2014

Հորդոր, խնդրանք, կոչ

 #Բելլա
30/03/2014

#Բելլա

29/03/2014

ՎՈԲշեՄ- մի խոսքով

 #Բելլա
12/03/2014

#Բելլա

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայե...
01/03/2014

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Վահան Տերյան
#Բելլա

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Խոսենք հայերեն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category