De Facto magazine

De Facto magazine «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիր

2006թ. «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրը մուտք գործեց ամսագրային շուկա նոր խոսքով, նոր ասելիքով: Առաջին անգամ հայկական իրականության մեջ տպագրվեց քաղաքական ամսագիր, որը կայուն քայլերով զարգացում ապրեց:
«Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրը կոչված է հետևել հասարակական-քաղաքական ոլորտում ընթացող իրադարձություններին, արձանագրել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, և հասարակության շահը կարևո

րելով` արձագանքել դրանց վերլուծական հոդվածներով ու հարցազրույցներով: Ամսագիրն իր գործունեության ընթացքում հասցրել է արժանանալ թե՛ քաղաքական գործիչների, թե՛ գործարարների, և թե՛ հասարակության տարբեր խմբերի վստահությանը:
«Դե ֆակտո» ամսագիրը անդրադառնում է նաև Հայաստանի գործարար ոլորտի խնդիրներին, դիմում պատասխանատու կառույցներին` նրանց պատասխանի հնարավորություն ընձեռելով: Պատահական չէ, որ ամսագիրը համագործակցում է ինչպես համաշխարհային բրենդները Հայաստանում ներակայացնող ընկերությունների, այնպես էլ գործարար ոլորտում նոր քայլեր կատարող հայաստանյան ընկերությունների հետ:
«Դե Ֆակտո» ամսագիրը բարձր գնահատականի արժանացավ նաև միջազգային ասպարեզում` լինելով միակ ամսագիրը տարածաշրջանում, որ 2011թ. մարտի 7-ին Ժնևում կայացած ամենամյա միջազգային 13-րդ «Դարի միջազգային որակ» (Century international quality era award) հեղինակավոր մրցանակաբաշխությանը ստացավ «Որակի աստղ» ոսկե մրցանակը:
2008թ. հրատարակեց «Մադամ Դե Ֆակտո» ամսագիրը, որը նպատակ ուներ ներկայացնելու հասարակական-քաղաքական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կանանց, ինչպես նաև վեր հանել նրանց վերաբերող խնդիրները:
2011թ. Ռուսաստանի ընթերցողների համար հրատակվեց «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակը, որը նպատակ ուներ դառնալ կապող օղակ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունները, խնդիրները:
2011թ. ամռանը տպագրվեց «Դե Ֆակտո Տուրիզմ» ուղեցույցը հատուկ զբոսաշրջիկներ համար, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմամշակութային արժեքները, ինչպես նաև հոդվածներ զբոսաշրջության ոլորտի խնդիրների մասին:
2011թ. հայկական իրականության մեջ սպորտասեր հասարակության համար առաջին անգամ տպագրվեց «Սպորտ Դե Ֆակտո» ամսագիրը: Ամսագրում զետեղված են ոչ միայն հայկական սպորտի և հայ մարզիկների նվաճումների մասին պատմող որակյալ և բացառիկ նյութեր, այլ նաև հետաքրքիր տեղեկություններ համաշխարհային սպորտի պատմությունից:
Այժմ գործում է www.df.am կայքը, որը ամսագրի ընթերցողներին հնարավորություն է տալիս համացանցում հետևել «Դե Ֆակտո»-ի հրապարակումներին:

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:30 - 18:00
Tuesday 10:30 - 18:00
Wednesday 10:30 - 18:00
Thursday 10:30 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410564364

Alerts

Be the first to know and let us send you an email when De Facto magazine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to De Facto magazine:

Share

Category

Nearby media companies