08/05/2023
ՄԻՀԱՐԿԱՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ» 🇺🇸🇺🇸🇺🇸
-----------------------------------
«Մագաղաթ»-ում լույս է տեսել հռչակավոր «Տասներկու աթոռ» և «Ոսկե հորթը» երգիծավեպերի հեղինակներ Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի «ՄԻՀԱՐԿԱՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ» ճամփորդագրություն-վեպը😍
1935-1936❗️թվականներին Իլֆն ու Պետրովը մոտ 3 ամսով այցելում են ԱՄՆ՝ ճանապարհորդելով ողջ երկրով մեկ՝ Նյու Յորքից մինչև Լոս Անջելես, լինելով 25 նահանգներում, անցնելով մոտ 16.000 կիլոմետր:
Ամերիկան զարմացնում է սովետական գրողներին, ըստ որում՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով. անթերի ճանապարհներ, երկնաքերեր, «Ֆորդ», Նյու Յորք, միհարկանի տներ, «Կոկա-կոլա», էլեկտրական աթոռ, ջազ, հնդկացիներ, Հոլիվուդ, Մարկ Տվեն, անապատ, Հեմինգուեյ, ամերիկյան ֆուտբոլ, աֆրոամերիկացիներ, դեմոկրատիա...
Մոտ 90 տարի է անցել Իլֆի ու Պետրովի ճամփորդությունից, բայց կարծես Ամերիկայի թերություններն ու առավելությունները նույնն են մնացել👎👍
------------------------------------
Ռուսերենից թարգմանեց Աշիկ Ղազարյանը
Խմբագիրներ՝ Արմեն, Ղազարյան, Սևակ Ղազարյան
Ձևավորումը՝ Վիտալի Ասրիևի
----------------------------------
Առկա է բոլոր գրախանութներում: