Դիտորդ մարմին

Դիտորդ մարմին ԶԼՄ-ների էթիկայի
Դիտորդ մարմին
(1)

Դիտորդ մարմինը խախտումներ է արձանագրել Oragir.News կայքի հոդվածումՀայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը փորձագիտական...
20/04/2024

Դիտորդ մարմինը խախտումներ է արձանագրել Oragir.News կայքի հոդվածում

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրապարակել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիմումի կապակցությամբ, որով Հարությունյանը խնդրել էր գնահատել Oragir.News կայքում լույս տեսած մի հոդվածի համապատասխանությունը էթիկական նորմերին: Ըստ դիմումատուի, հոդվածը միակողմանի է եւ դրանում իր հասցեին արված զրպարտչական եւ վիրավորական պնդումներ կան։ Հարությունյանը նաեւ ակնկալում էր, որ Դիտորդ մարմինը հերքման պահանջ կներկայացնի լրատվամիջոցին։

Քննելով բողոքը՝ ԴՄ-ը նախ արձանագրել է, հետաքննություն անցկացնելու բավարար գործիքներ եւ իրավասություն չունի՝ պարզելու համար հոդվածում բերված տվյալների իսկությունը եւ չի կարող հերքման պահանջ ներկայացնել լրատվամիջոցին։

Արձանագրվել է նաեւ, որ Oragir.news կայքը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկայի կանոնագրի մի շարք հոդվածները, որովհետեւ
- մինչև հրապարակումը չի ստուգել իր աղբյուրերից ստացված տեղեկությունների հավաստիությունը, առնվազն Արայիկ Հարությունյանից կամ նրա գրասենյակից մեկնաբանություն ստանալու փորձ չի կատարել։
- նյութի վերնագիրը չի բխում բովանդակությունից։
- Նյութում ներկայացված տեղեկությունները վերցված են անանուն աղբյուրներից, ընդ որում, չի նշվում տեղեկության աղբյուրի գաղտնի մնալու շարժառիթը։

Փորձագիտական կարծիքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ ապրիլի 11-ի փորձագիտական կարծիքը2024-04-202024-04-20 ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ ապրիլի 11-ի փորձագիտական կարծիքը Oragir.news լրատվակ...

21/03/2024

Գ․ Խումարյանի հոդվածի եւ ՀՀՌ հայտարարության վերաբերյալ փորձագիտական կարծիքը․

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիք՝ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության եւ օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածի վերաբերյալ, որով հեղինակն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ռադիոյի եթերում լույս տեսած հաղորդմանը։ Դիտորդ մարմինը գնահատական է տվել նաեւ հոդվածի առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհրդի արած հայտարարությանը։

ԴՄ-ը, մասնավորապես, արձանագրել է, որ Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա, իսկ ՀՀՌ հայտարարության մեջ առկա որոշ բնորոշումներ համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը։

Դիտորդ մարմինը կարծում է նաեւ, որ ավելի շահեկան կլիներ ՀՌ բովանդակությանը վերաբերող հոդվածները հրապարակել հատուկ սյունակի միջոցով՝ Ռադիոյի քաղաքական անաչառության վերաբերյալ հանրային կասկածից խուսափելու համար։

Ինչ վերաբերում է իր աշխատակից լրագրողի մասին Խումարյանի քննադատական գնահատականին, ապա, ըստ ԴՄ կարծիքի, ցանկալի կիներ, որ այն մնար ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային հեռարձակողի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր։

Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ պաշտոնյաները ավելի զուսպ պետք է լինեն լրագրողների հետ շփումներում․ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ...
13/03/2024

Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ պաշտոնյաները ավելի զուսպ պետք է լինեն լրագրողների հետ շփումներում․

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանի դիմումի քննարկման արդյունքում մշակված փորձագիտական կարծիքը։ Դիմումով լրագրողը խնդրել էր քննել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի պահվածքը իր հետ հրապարակային շփման ընթացքում։

Հունվարի 23-ին ՀՌՀ նիստի ավարտից հետո Լ․ Սարգսյանը փորձել է հարցազրույց անել Հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի հետ, այդ պահին նրան է մոտեցել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ իմանալով, որ Սարգսյանը ներկայացնում է «Հրապարակ» օրաթերթը՝ արգելել է Արթուր Մանուկյանին հարցազրույց տալ եւ դիմելով լրագրողին, ասել է, մասնավորապես․ «Դուք լրագրող չեք․․․ Ձեզ ով է խաբել, որ Դուք լրագրող եք․․․ դուք խուժան լրատվամիջոց եք․․․ շատ հաճելի կին եք, զբաղվեք Ձեր աշխատանքով․․․ սիրուն դեմքով եկել է ու սկսում է սադրել»։ Ավելի ուշ իր տված պարզաբանումներում ՀՌՀ նախագահը հայտնել է, որ լրատվամիջոցի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է «Հրապարակում» շարունակաբար իր եւ ՀՌՀ հասցեին վիրավորանքով ու զրպարտությամբ ուղեկցվող հոդվածների հրապարակմամբ։

ԴՄ-ը քննության է առել իր մասնագիտական գործունեության ընթացքում խնդրի հետ բախված լրագրողի դիմումը, թեեւ Լիա Սարգսյանը ներկայացնում է «Հրապարակ» օրաթերթը, որը չի միացել ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը եւ հանրորեն հայտարարել է, որ սկզբունքորեն չի ընդունոմ ԴՄ գործունեությունը։

Հրապարակված փորձագիտական կարծիքում ԴՄ-ը մասնավորապես արձանագրել է, որ քննարկվող միջադեպի ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը իր ու իր ղեկավարած կառույցի հանդեպ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հրապարակումներից կարող է պաշտպանվել արտադատական եւ դատական եղանակներով։ Ինչ վերաբերում է քննարկվող միջադեպին, ապա, ԴՄ կարծիքով, Հակոբյանը անզուսպ պահվածք եւ խտրականության տարրեր պարունակող արտահայտություններ է թույլ տվել լրագրող Լիա Սարգսյանի հանդեպ։

Փորձագիտական կարծիքի մանրամասները՝ հղմամբ։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ 2024թ. մարտի 11-ի փորձագիտական կարծիքը2024-03-132024-03-13 ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ 2024թ. մարտի 11-ի փորձագիտական կարծիքը` «Լիա Սարգսյանն ը....

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրապարակել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ղեկավար Մելիք Բաղդա...
16/02/2024

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրապարակել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ղեկավար Մելիք Բաղդասարյանի՝ գործակալության հեղինակային իրավունքների բազմակի խախտման մասին դիմումի վերաբերյալ։

ԴՄ-ը հաստատել է խախտման դեպքերը եւ արձանագրել է, որ
Հայաստանում մեդիանյութերի տարածման պրակտիկայում բազմաթիվ են հեղինակային իրավունքի խախտման դեպքերը։ Ուստի, Դիտորդ մարմինը հորդորում է հետեւել լրատվական
նյութի վերարտադրության մասին ՀՀ օրենսդրությանն ու
լրագրողական էթիկայի նորմերին։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ 2024թ. փետրվարի 14-ի փորձագիտական կարծիքը2024-02-162024-02-16 ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի՝ 2024թ. փետրվարի 14-ի փորձագիտական կարծիքը` «Մելիք Բաղ...

«ՓԻՆՔ» իրավապաշտպան կազմակերպության՝ Aysor.m-ի դեմ բողոքի քննության արդյունքում Դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրա...
23/01/2024

«ՓԻՆՔ» իրավապաշտպան կազմակերպության՝ Aysor.m-ի դեմ բողոքի քննության արդյունքում Դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրապարակել, որում մի շարք կարեւոր արձանագրումներ կան։

«ՓԻՆՔ» իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր ԴՄ-ին Aysor.am կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ նույնասեռական պատանու ինքնասպանության մասին լուրի տակ առկա բազմաթիվ վիրավորական եւ խտրական արտահայտությունների առիթով։ Դիմումատուն նշել է, որ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը վերածվել է ԼԳԲՏ+ անձանց դեմ ատելության խոսքի հարթակի, իսկ լրատվամիջոցը չի մոդերացրել մեկնաբանությունները, ինչը Հայաստանի օրենսդրության մաս կազմող եվրոպական նախադեպային իրավունքի խախտում է։

ԴՄ-ն բողոքի վերաբերյալ մշակել է փորձագիտական կարծիք՝ արձանագրելով, որ Aysor.am-ը խախտել է սոցցանցային մեկնաբանությունները մոդերացնելու եւ խտրականություն, ատելության խոսք ու վիրավորանք պարունակող գրառումներ չհանդուրժելու պահանջը։ Թեեւ Aysor.am-ը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ, սակայն նշված նորմը ոչ միայն բխում է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի կանոնագրից, այլեւ ՀՀ Սահմանադրությունից եւ օրենսդրությունից։ Մասնավորապես, այս պահանջը հստակ կերպով սահմանված է ՄԻԵԴ-ի՝ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» նախադեպային վճռով։

Փորձագիտական կարծիքի հետ ծանոթացեք հետեւյալ հղումով՝

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի ՝ 2024թ․ հունվարի 19-ի փորձագիտական կարծիքը2024-01-232024-01-23 ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի ՝ 2024թ․ հունվարի 19-ի փորձագիտական կարծիքը՝ «ՓԻՆՔ»...

📣Հրավիրում ենք լրագրողների ուշադրությունը․🎤Դիտորդ մարմինը պատրաստել է Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ լուսաբանում...
19/01/2024

📣Հրավիրում ենք լրագրողների ուշադրությունը․
🎤Դիտորդ մարմինը պատրաստել է Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ լուսաբանումների ուղեցույց, որտեղ կգտնեք կարևոր խորհուրդներ բռնի տեղահանվածների, հատկապես արցախցիների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվելու համար։
👉 https://rb.gy/jxihqk

#ԴիտորդՄարմին

📢 Ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօր կարող ենք կրկին միանալ Ալյանսին: Խոստանում ենք առաջ մղել Ալյանսի նպատակները՝ պա...
14/12/2023

📢 Ուրախությամբ հայտարարում ենք, որ այսօր կարող ենք կրկին միանալ Ալյանսին: Խոստանում ենք առաջ մղել Ալյանսի նպատակները՝ պահպանել լրագրողական էթիկան ու խթանել խոսքի ազատությունը: Ուրախ ենք, որ կարող ենք Ուկրաինային ողջունել Ալյանսում:
👉 https://mediaethics.am/?p=906

🖋️ Մի՛ վնասիր։ Այս սկզբունքը գործում է գրեթե ամեն տեղ՝ բժշկության, իրավունքի, հոգեբանության և, իհարկե, լրագրության մեջ։ ...
30/10/2023

🖋️ Մի՛ վնասիր։ Այս սկզբունքը գործում է գրեթե ամեն տեղ՝ բժշկության, իրավունքի, հոգեբանության և, իհարկե, լրագրության մեջ։ Էթիկայի և մասնագիտական սկզբունքների պահպանումը, դրանց նկատմամբ հետևողական աշխատանքը թերևս կարևորագույն գործոններից են։

❓ Իսկ դուք ի՞նչ գիտեք լրատվամիջոցների ինքնակարգավորման մասին, ինչո՞ւ է այն կարևոր բոլորի համար, ինչպե՞ս է հնարավոր մասնակից դառնալ առավել սկզբունքային և պրոֆեսիոնալ լրատվադաշտի ստեղծման գործում։

Այս հարցերի պատասխանը կգտնեք Դիտորդ մարմնի էջում՝ https://mediaethics.am/

#ԴիտորդՄարմին

Հարգելի գործընկերներ, Նոր թվային դարաշրջանում ԶԼՄ-ների զարգացման և ժողովրդավարական չափանիշներով կարգավորման Միջազգային ո...
30/08/2023

Հարգելի գործընկերներ,

Նոր թվային դարաշրջանում ԶԼՄ-ների զարգացման և ժողովրդավարական չափանիշներով կարգավորման Միջազգային ուսումնական ծրագիրը (ITP) հայտարարում է ընդունելություն։ Հայտադիմումների ներկայացման ժամկետն է՝ 17-ը սեպտեմբերի, 2023թ։

Մանրամասները և գրանցման հղումը կից՝

The Swedish International Development Cooperation Agency

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման դեմ Գագիկ Աղբալյանի բողոքի քննությամբ Դիտորդ մարմինն արձանագրել է մի շարք էթիկական խախտ...
07/08/2023

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման դեմ Գագիկ Աղբալյանի բողոքի քննությամբ Դիտորդ մարմինն արձանագրել է մի շարք էթիկական խախտումներ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով Բանակային կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) տնօրեն Գագիկ Աղբալյանի բողոքը՝ 2023 թվականի հունիսի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթում, այնուհետև armlur.am կայքում հրապարակված «Նիկոլ Փաշինյանի նախկին ֆոտոլրագրողը հետաքրքրված է թանկարժեք հանգստով» վերնագրով հոդվածի վերաբերյալ, տվել է իր փորձագիտական կարծիքը։
Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթն ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ, Դիտորդ մարմինը նախապես դիմել և ստացել էր օրաթերթի պատասխանը, որում խմբագրությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Գագիկ Աղբալյանի հետ տարաձայնությունները հարթել մասնագիտական տիրույթում՝ առանց հրապարակային դաշտ մտնելու։
ԴՄ-ի փորձագիտական կարծիքը մատնանշում է էթիկական այն խախտումները, որ առկա են հիշյալ հրապարակման մեջ։ Մասնավորապես, խախտվել է մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի, ներառյալ անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքը։ Լրագրողի անձնական կարծիքը, ենթադրությունը, համոզմունքը միահյուսված են որպես փաստ ներկայացվող իրողություններին։
Դիտորդ մարմինը, նաև, գնահատելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Գագիկ Աղբալյանի բողոքի առնչությամբ ԴՄ-ի հետ գործակցելու պատրաստակամությունը, օրաթերթի խմբագրությանը հորդորել է` որպես բարի կամքի դրսևորում կառուցողական երկխոսություն վարել և՛ այս, և՛ այլ նմանատիպ տեղեկատվական վեճերի պարագայում, փնտրել և գտնել էթիկական նորմերի խախտումները վերացնելու արդյունավետ ուղիներ։

Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը տես՝https://ypc.am/wp-content/uploads/2023/07/MEO_Jujment_Free-News_July-20_2023_arm.pdf

«Ֆրի Նյուզում» հնչած մի արտահայտությունը գնահատվել է իբրև ատելության խոսքՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստ...
05/08/2023

«Ֆրի Նյուզում» հնչած մի արտահայտությունը գնահատվել է իբրև ատելության խոսք

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին բողոք էր ներկայացրել՝ մատնանշելով «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերության 2023-ի հունիսի 25-ի «Ազատ զրույց» հաղորդման հյուրի հնչեցրած մի քանի արտահայտություններ, որոնք ՀՌՀ դիտարկմամբ անընդունելի են, իսկ հաղորդավարն էլ չի հակադարձել դրանց։
Քննելով բողոքը՝ Դիտորդ մարմինն իր եզրակացության մեջ նշել է, որ բողոքարկվող արտահայտություններից միայն մեկն է անթույլատրելի, որովհետև այն ստույգ էթնիկ խմբի հասցեին ատելության խոսք է պարունակում։
Դիտորդ մարմինը «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերությանը հորդորել է փնտրել և գտնել նշված խախտումը վերացնելու արդյունավետ ուղիներ։

«ՀՌՀ-ն ընդդեմ «Ֆրի Նյուզի» գործով Դիտորդ մարմնի եզրակացությունը տես՝https://ypc.am/wp-content/uploads/2023/07/MEO_Jujment_Free-News_July-20_2023_arm.pdf

Ոչ նորմատիվ խոսքը պետք է անմիջապես հեռացվի հրապարակման արձագանքների բաժնից ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կ...
31/07/2023

Ոչ նորմատիվ խոսքը պետք է անմիջապես հեռացվի հրապարակման արձագանքների բաժնից

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը՝ «Լալա Մնացականյանն ընդդեմ «Հրապարակ» կայքի» գործով

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել է Լալա Մնացականյանի բողոքն ընդդեմ «Հրապարակ» կայքի՝ «2018-ի ակտիվությունս բերեց նրան, որ ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել» վերնագրով հրապարակման։
Ըստ Լալա Մնացականյանի՝ ինքը կայքին հարցազրույց չի տվել, այլ պարզապես զրուցել է լրագրողի հետ և զրույցից հետո լրագրողին մի քանի անգամ խնդրել է իրենց զրույցը չհրապարակել, քանի որ չի ցանկացել հարցազրույց տալ: Սակայն լրագրողն այդ զրույցը կայքում հրապարակվել է հարցազրույցի ժանրին բնորոշ որոշակի ատրիբուտներով: Բացի այդ, հրապարակված նյութի տակ ընթերցողների մի քանի արձագանքներից մեկում կա հայհոյախոսություն Լալա Մնացականյանի հասցեին։
Դիտորդ մարմինը, ներկայացնելով հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև՝ մեկնաբանելով հրապարակման արձագանքների համար լրատվամիջոցների պատասխանատվության խնդիրը, տվել է իր փորձագիտական կարծիքը, որում մասնավորապես նշել է, որ «Հրապարակ» կայքը՝ համաձայն Կանոնագրի, Լալա Մնացականյանի հասցեին գրված ոչ նորմատիվ խոսքը պետք է անմիջապես հեռացներ հրապարակման արձագանքների բաժնից և դա ժամանակին չանելու համար գրավոր հայցեր Լալա Մնացականյանի ներողամտությունը»։
Մեկնաբանելով, որ իբրև լրագրող ներկայացած անձի հետ ինքնակամ զրուցող մարդն ավելի շուտ համաձայն է, որ իր հայտնած մտքերը հրապարակվեն և որ խնդրո առարկա հրապարակումը ժուռնալիստիկայի կանոններով, դասական և ժանրային առումով հարցազրույց չէ, թեև տեխնիկապես հարցուպատասխան է, ԴՄ-ն եզրակացրել է, որ բողոքող կողմի՝ նյութի համահեղինակ լինելու հանգամանքը տվյալ դեպքում չի ճանաչում, և հրապարակումը կայքից հեռացնելու վերաբերյալ Լալա Մնացականյանի պահանջն անհիմն է։
Փորձագիտական կարծիքի վերջում Դիտորդ մարմինը «Հրապարակ» կայքի խմբագրությանը հորդորել է, որպես բարի կամքի դրսևորում, կառուցողական երկխոսություն վարել Լալա Մնացականյանի հետ, փնտրել և գտնել նշված խախտումները վերացնելու արդյունավետ ուղիներ։
Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը տես՝https://ypc.am/wp-content/uploads/2023/07/MEO_Expert-opinion_Hraparak_20_July_2023_arm.pdf

Դիտորդ մարմինը եզրակացրել է, որ Հ2-ը խախտել է էթիկական կանոններըՀայհոյախոսության և քրեական ենթամշակույթին բնորոշ ֆրազներ...
28/07/2023

Դիտորդ մարմինը եզրակացրել է, որ Հ2-ը խախտել է էթիկական կանոնները

Հայհոյախոսության և քրեական ենթամշակույթին բնորոշ ֆրազների ու ժեստերի հեռարձակումը հակասում է լրագրողական որակյալ աշխատանքի սկզբունքներին

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» 2023 թվականի մայիսի 23-ի «Լրաբեր» լրատվական հաղորդման 13։00-ի թողարկման ընթացքում հնչած առանձին արտահայտությունների վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բողոքը և տվել իր եզրակացությունը։
Բողոքը, մասնավորապես, վերաբերել է հիշյալ թողարկման ընթացքում հաղորդավարի, նյութի հեղինակի և հաղորդման հյուրի՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հնչեցրած առանձին արտահայտություններին։ Ընդսմին, ժարգոնային արտահայտություններից զատ Արմեն Աշոտյանը նաև նյութի ընթացքում երեք անգամ ցույց է տվել այսպես կոչված՝ «երեք մատի կոմբինացիա»։
Բողոքի վերաբերյալ ԴՄ-ն ստացել է նաև Հ2-ի պարզաբանումը, որում, մասնավորապես, ասված է․ «Մեկ քաղաքական գործչի՝ մեկ այլ քաղաքական գործչին ուղղած քննադատությունը, թեև կոշտ, լիովին համապատասխանում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի ոգուն և տառին»: Այսուհանդերձ, ԴՄ-ն Հ2-ի դեմ նախորդ բողոքների դեպքում էլ պարբերաբար շեշտել է, որ հայհոյախոսությանը և քրեական ենթամշակույթին բնորոշ ֆրազների ու ժեստերի հեռարձակումը հարիր չէ ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցին և հակասում է լրագրողական որակյալ աշխատանքի սկզբունքներին։
Հիմնվելով Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի համապատասխան հոդվածների վրա՝ Դիտորդ մարմինը եզրակացրել է, որ Հ2 հեռուստաալիքը հիշյալ հաղորդման ընթացքում խախտել է Կանոնագրի մի քանի պահանջներ։ Դիտորդ մարմինը համարում է, որ սուր քաղաքական խոսքի բուն էությունը հնարավոր է փոխանցել առանց բողոքի առարկա դարձած արտահայտությունների, հայհոյանքների և վիրավորանքների։ Դրանով կապահովվեն և խոսքի ազատությունը, և՛ լրագրողական էթիկայի սկզբունքները։
Դիտորդ մարմինն արձանագրել է նաև, որ Հ2-ը, ըստ էության, չի կատարել Կանոնագրով ստանձնած՝ սեփական սխալներն ընդունելու և դրանք ուղղելու պարտավորությունը։
Դիտորդ մարմնի եզրակացությունը տես՝https://ypc.am/wp-content/uploads/2023/07/%D4%B4%D5%84-%D4%B5%D5%A6%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%802-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AB-25-2023-.pdf

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 76 լրատվամիջոց, իսկ նախաձ...
21/07/2023

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 76 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարում է լրագրողական 8 միություն:

2021թ․ մայիսի 15-ի ժողովում նաև լրացումներ և փոփոխություններ կատարվեցին Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական...
21/07/2023

2021թ․ մայիսի 15-ի ժողովում նաև լրացումներ և փոփոխություններ կատարվեցին Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում (ավելի վաղ՝ 2015թ․ մայիսի 16-ի ժողովում այն անվանափոխվել էր և ենթարկվել խմբագրական փոփոխության)https://mediaethics.am/wp-content/uploads/2023/02/Code-of-Ethics_arm_May-15_2021.pdf

Address

9b Ghazar Parpetsi Street
Yerevan
0002

Alerts

Be the first to know and let us send you an email when Դիտորդ մարմին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Դիտորդ մարմին:

Share

Category

Nearby media companies



You may also like