22/02/2024
📖-Միսա՛ք, ես քո մասին վեպ եմ գրում,- մերթընդմերթ անկեղծանում էր Լասը՝ Լուիզ Ասլանյանը։
-Շուտ չի՞,- տարակուսում էր Միսաք Մանուշյանը,- ի՜նչ եմ արել որ: Մի՛ շտապիր, կհասցնես քո վեպը գրել։
Չհասցրեց…
Լուիզ Ասլանյանին ամուսնու՝ Արփիար Ասլանյանի հետ տանջամահ արեցին Ռաֆենսբրյուկի ու Միտելբաու-Դորայի համակենտրոնացման ճամբարներում։
Միսաք Մանուշյանին գնդակահարեցին Փարիզի մատույցներում՝ Վալերիանի բերդաբանտի բարձունքում։
Կես դար անց ես փորձում եմ գրել այդ վեպը։
❗️«Անավարտ համանվագ»-ը պատում է երկու հայի անունից՝ կնոջ ու տղամարդու։ Երկուսն էլ՝ Մելինեն ու Միսաքը, ցեղասպանությունը վերապրած երիտասարդ հայեր են, որոնք հայտնվել են աշխարհի մշակութային կենտրոն Փարիզում։
Գրքի հեղինակ՝ Գրիգոր Ջանիկյան
📩Հարցերի դեպքում գրել էջին
📍Հասցե՝ Ազատության պող. 24/11
📞Հեռ.՝ (010)28-54-28
#գրքերիվաճառք