Academy Films

Academy Films Academy Films | ֆիլմարտադրող եւ պրոդյուսերական ընկերություն

22/12/2023

Հարգելի գործընկերներ,
Ներկայացնում ենք մեր ավտոկցորդները որոնք կարող են էապես օգնել ձեր նախագծերի իրականացման ընթացքում։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով․
https://editor231.wixsite.com/academyfilmsrental
Հեռ. - 044-050404
Էլ․փոստ. - [email protected]

Հարգելի գործընկերներ,Ներկայացնում ենք մեր ավտոկցորդները և մեքենաները, որոնք կարող են էապես օգնել ձեր նախագծերի իրականացմ...
15/12/2023

Հարգելի գործընկերներ,
Ներկայացնում ենք մեր ավտոկցորդները և մեքենաները, որոնք կարող են էապես օգնել ձեր նախագծերի իրականացման ընթացքում.
- Դիմահարդարման (1 սանհանգույցով - Make-up trailer),
- Սանհանգույց (2 միավոր մեկ կցորդով - Toilet trailer),
- Հանգստի կցորդ (փաքր սանհանգույցով, 1-2 անձի համար - Actor trailer),
- Մերսեդես S-դասի
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով․
https://editor231.wixsite.com/academyfilmsrental
Հեռ. - 044-050404
Էլ․փոստ. - [email protected]

Հարգելի գործընկերներ,Ներկայացնում ենք մեր ավտոկցորդները և մեքենաները, որոնք կարող են էապես օգնել ձեր նախագծերի իրականացմ...
04/12/2023

Հարգելի գործընկերներ,
Ներկայացնում ենք մեր ավտոկցորդները և մեքենաները, որոնք կարող են էապես օգնել ձեր նախագծերի իրականացման ընթացքում.

- Դիմահարդարման (1 սանհանգույցով - Make-up trailer),
- Սանհանգույց (2 միավոր մեկ կցորդով - Toilet trailer),
- Հանգստի կցորդ (փաքր սանհանգույցով, 1-2 անձի համար - Actor trailer),
- Մերսեդես S-դասի,

Բոլոր միավորները տրամադրվում են վարորդների ծառայությյունները ներառյալ:
Ավտոկցորդները օրվա ընթացքում մեր կողմից մաքրվելու են, թարմացվելու են:
Տրամադրվում են հիգիենայի բոլոր անհրաժեշտ պարագաները:

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել․
Հեռ. - 044-050404
Էլ․փոստ. - [email protected]

Հարգելի՛ ընկերներ,Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնեք Արցախի մասին վավերագրական ֆիլմի սցենարի հակիրճ նկարագրությո...
26/09/2023

Հարգելի՛ ընկերներ,

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնեք Արցախի մասին վավերագրական ֆիլմի սցենարի հակիրճ նկարագրություն՝ առավելագույնը 1 էջ:

Ընտրված տարբերակի հեղինակի հետ կապ կհաստատենք:
Տարբերակները խնդրում ենք ուղարկել միայն [email protected] հասցեին։

Հարգելի ընկերներ,Արցախի մասին մեր ֆիլմերից որևիցե նյութի օգտագործման համար պետք է նախապես մեզ իրազեկել, ներկայացնել նյու...
25/09/2023

Հարգելի ընկերներ,

Արցախի մասին մեր ֆիլմերից որևիցե նյութի օգտագործման համար պետք է նախապես մեզ իրազեկել, ներկայացնել նյութերի օգտագործման գրավոր ծրագիր, որից հետո միայն մենք կարող ենք արտոնել նյութերի օգտագործումը:

Մեր կազմակերպությունն այդ նյութերի օգտագործումից որևիցե ֆինանսական ակնկալիք չունի, սակայն վստահաբար կանխելու է դրանց չարտոնված օգտագործումը:

https://youtu.be/wdwJB-7xl84?si=WZncF4H7LVFLH5PJ

Հայաստանի ուրիշ ոչ մի բնակավայր այդպես չի ասոսցացվում գինեգործության հետ, ինչպես Արենին։ Դեռևս 2007 թվականին այս տարածքո...
12/09/2023

Հայաստանի ուրիշ ոչ մի բնակավայր այդպես չի ասոսցացվում գինեգործության հետ, ինչպես Արենին։ Դեռևս 2007 թվականին այս տարածքում հայտնաբերել են ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարաններ, որոնք վկայում են Հայաստանում գինեգործության բազմադարյա ավանդույթների մասին։

1990-ականներին Արենիում հիմնադրվել են գինեգործության նոր արտադրամասեր, որոնց արտադրած գինիները, թերև նոր տեսակներ են, այնուհանդերձ արդեն միջազգային ճանաչում են ձեռք բերել։

No other settlement in Armenia is associated with winemaking like Areni. Back in 2007, wineries with a history of more than 6,000 years were discovered in th...

Ախթալայի վանքը հայ միջնադարյան ճարտարապետական և գեղանկարչական արվեստների լավագույն համադրություններից է։Վանական համալիրը...
05/09/2023

Ախթալայի վանքը հայ միջնադարյան ճարտարապետական և գեղանկարչական արվեստների լավագույն համադրություններից է։
Վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում և համարվում է Հայաստանի քաղկեդոնական վանքերից մեկը։

Վանքի այցելուներին գրավում են հատկապես Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները, որոնք պատկերում են քրիստոնեական եկեղեցու սրբերին։

https://youtu.be/RFGFrhY3I6M
____
© Հեղինակային իրավունքները պատկանում են -ին։
#Ախթալա

Akhtala Monastery is one of the best combinations of Armenian medieval architectural and painting arts. The monastery complex was built in the 10th century a...

29/08/2023

19-րդ դարում հիմնված Ռինդը հայկական տիպիկ գյուղերից է՝ իրար հարևանությամբ կառուցված տներով, առատ այգիներով ու պատմամշակութային հարուստ ժառանգությամբ։
Գյուղի հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում հին հայկական Ուլգյուր բնակատեղին, որտեղ ծնվել է մանրանկարիչ, ճարտարապետ Մոմիկը։

Տեսանյութի հեղինակային իրավունքները պատկանում են -ին

Հայտնի է, որ Դեբեդի ձախափնյա բարձրադիր լանջը XIII-XIV դարերում եղել է Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հյուս...
22/08/2023

Հայտնի է, որ Դեբեդի ձախափնյա բարձրադիր լանջը XIII-XIV դարերում եղել է Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հյուսիսարևելյան կարևոր վայրերից մեկը։ Հենց այս բարեբեր և գեղատեսիլ վայրում է սփռված Այգեհատ գյուղը՝ իր փարթամ բնությամբ ու հյուրընկալ բնակիչներով։

Գյուղը նախկինում հայտնի է եղել նաև Իգիհատ անվամբ։ Քանի որ Իգահատի այգիները վերջինն էին, և դրանից դեպի հարավ խաղող չէր աճում, գյուղը տացել է իր անվանումը իգի (այգի) և հատնել (վերջանալ) բառերից։

https://youtu.be/BJ31QDN1jJo

It is known that the high left slope of Debed was one of the most important places in the northeast of Armenia for viticulture and winemaking in the XIII-XIV...

15/08/2023

Հայաստանի ազգային պատկերասրահի «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում որպես առանցքային ստեղծագործություն ներկայացված է եղել Եղիշե Թադևոսյանի «Կոմիտաս» կտավը։

Կտավի մասին այս հոլովակը Հայաստանի ազգային պատկերասրահի և Academy Films ֆիլմարտադրող ընկերության համագործակցության արդյունքներից մեկն է։

Ավելի մանրամասն՝ https://fb.watch/mq5F4-35rW/

Ազոխի քարանձավը Արցախի տեսարժան վայրերից մեկն է։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որո...
08/08/2023

Ազոխի քարանձավը Արցախի տեսարժան վայրերից մեկն է։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով ուսումնասիրվում են նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։
Հայտնաբերվել է 1960 թվականին։

Azokh cave is one of the sightseeing of Artsakh. It's an important archaeological and paleontological site of the area which studies the movements of ancient...

Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ջերմուկը, հայտնի է իր ջրային հարստությամբ։ Հրաշք հանքային ջրի համբավը վաղուց արդ...
01/08/2023

Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ջերմուկը, հայտնի է իր ջրային հարստությամբ։

Հրաշք հանքային ջրի համբավը վաղուց արդեն տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս։ Իսկ ջրահարսի վարսեր հիշեցնող Ջերմուկի ջրվեժը գրավում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև իր շուրջը հյուսված հետաքրքիր լեգենդով։

https://youtu.be/M6zjYZDQMrA
____
© Տեսանյութի հեղինակային իրավունքները պատկանում են -ին։
#Ջերմուկ

Jermuk, one of the most beautiful cities in Armenia, is famous for its water wealth. The fame of miracle mineral water has long been spread outside Armenia. ...

Հուլիսի 15-ին Երևանի Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի մեկնարկը տրվել էր հու...
17/07/2023

Հուլիսի 15-ին Երևանի Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի մեկնարկը տրվել էր հուլիսի 9-ին:
Այս տարի ևս միջազգային կինոփառատոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով ցուցադրեց ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
🏆 Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ
✔️Ոսկե ծիրան - Սև Քար, Սպիրոս Յակովիդես
✔️Արծաթե ծիրան - Շրջմոլիկը, Սիման Կայատի
✔️Լավագույն հումանիտար ֆիլմ - Ես չեմ, Թոմեր Հայման
✔️Հատուկ հիշատակում - Փոքրիկը, Զառա Դվինգեր

🏆 Տարածաշրջանային մրցույթ
✔️Ոսկե ծիրան Անվերջ սահմաններ, Աբաս Ամինի
✔️Արծաթե ծիրան - Կախարդական լեռը, Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ
✔️Հատուկ հիշատակում - Նոթեր տեղահանման մասին,Խալեդ Ժարար
✔️Fipresci-ի մրցանակ - Իմ վատթար թշնամին,Մեհրան Թամադոն

🏆 Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
✔️Ոսկե ծիրան - Թռչող տերևների երգը,Արմինե Անդա
✔️Արծաթե ծիրան - Քարեր,Արման Այվազյան
✔️Հատուկ հիշատակում - Դատարկություն,Տիգրան Աղաջանյան
✔️Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի հատուկ մրցանակ- Թոմեր Հայմանի «Ես չեմ»
✔️Freedom Broker Armenia- ի հատուկ մրցանակ - Սատանայի գործերից, Տեսիլ Մեղդիկյան

Հայաստանի ամենաանտառաշատ մարզում՝ Տավուշում է գտնվում Լաստիվերը։ Լինելով ակտիվ հանգստի համար կատարյալ տեղ՝ Լաստիվերն արդ...
12/07/2023

Հայաստանի ամենաանտառաշատ մարզում՝ Տավուշում է գտնվում Լաստիվերը։ Լինելով ակտիվ հանգստի համար կատարյալ տեղ՝ Լաստիվերն արդեն երկար տարիներ հայ և օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։

Այստեղ հատվում են հայոց հրաշագեղ բնության տեսարանները՝ ջրվեժը, քարանձավը, փրփրուն գետը, որոնք ասես ամբողջացնում են Հայկական լեռնաշխարհի ողջ գեղեցկությունը մի փոքր վայրում։

👉

Lastiver is located in the most forested region of Armenia, Tavush. Being a perfect place for active rest, Lastiver has been one of the most visited places b...

Որոտանի կիրճի բարձունքի վրա կառուցված Որոտնավանքն առանձնանում է իր ճարտարապետական ինքնատիպ ոճով, խաչքարային արվեստի ասեղ...
04/07/2023

Որոտանի կիրճի բարձունքի վրա կառուցված Որոտնավանքն առանձնանում է իր ճարտարապետական ինքնատիպ ոճով, խաչքարային արվեստի ասեղնագործ նմուշներով, նրբաճաշակ որմանկարներով։ Թեև վանքը հիմնադրվել է 1000 թվականին, համալիրում առկա են ավելի վաղ թվագրվող շինություններ։

Որոտնավանքը միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

https://youtu.be/ky9l6TnWtWM

Built on the top of Vorotan gorge, Vorotnavank stands out with its unique architectural style, khachkar art samples, elegant frescoes. Although the monastery...

Խոր Վիրապ հուշարձանի անվան հետ է կապված Հայաստանում քրիստոնեության ընդունման ամենահետաքրքիր ավանդազրույցներից մեկը։Հալած...
01/07/2023

Խոր Վիրապ հուշարձանի անվան հետ է կապված Հայաստանում քրիստոնեության ընդունման ամենահետաքրքիր ավանդազրույցներից մեկը։

Հալածանքների ենթարկվելով Տրդատ 3-րդ Մեծի կողմից՝ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի անց է կացրել Խոր Վիրապում, որն այն ժամանակ թունավոր օձերով լի մի մեծ փոս էր։ Հանկարծ հայոց արքան վարակվում է մահացու մի հիվանդությամբ, որի բուժումը գիտեր միայն Գրիգոր Լուսավորիչը։ Արքային բժշկելու նպատակով Գրիգոր Լուսավորիչն ազատվում է բանտարկությունից և ստանալով Տրդատ 3-րդ Մեծի աջակցությունը, սկսում է Հայաստանում քրիստոնեության տարածումը։

Այսօր Խոր Վիրապ վանքը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն իր ճարտարապետական հետաքրքիր լուծումների պատճառով, այլ նաև վանքից դեպի Արարատ լեռ բացվող գեղեցիկ տեսարանով։

Կամեոն թանկարժեք քարի վրա արված մանր հարթաքանդակն է, որով զարդարում են մատանիներ, մեդալիոններ և այլ զարդատեսակներ։Կինոմա...
29/06/2023

Կամեոն թանկարժեք քարի վրա արված մանր հարթաքանդակն է, որով զարդարում են մատանիներ, մեդալիոններ և այլ զարդատեսակներ։

Կինոմատոգրաֆիայի զարգացման սկզբնական շրջանում «cameo» անվանում էին այն փոքրիկ դերերը, որոնք իմաստային նշանակություն չունեին ֆիլմի համար, սակայն զարդարում էին այն՝ ճիշտ կամեոների նման։

Ավելի ուշ «կամեո» հասկացությունն ավելի հստակ իմաստ ստացավ․ այդ կերպ այժմ անվանում են ֆիլմերի մեջ հայտնի մարդկանց, այդ թվում նաև ֆիլմի ռեժիսորների փոքր, էպիզոդիկ դերերը։

#կինոփաստ

27/06/2023

Կայանբերդը գտնվում է Հաղպատ և Սանահին գյուղերի միջև։ Այն 13-րդ դարում կառուցել է Հաղպատի Ս. Նշան վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը։

Ամրոցի անառիկ դիրքը թույլ է տվել կառույցն օգտագործել վանքի հարստությունը և միաբանությանը արտաքին վտանգներից պաշտպանելու նկատառումներով:

Ֆրունզե Դովլաթյանի՝ 1965 թվականի «Հայֆիլմում» նկարահանած «Բարև, ես եմ» ֆիլմը հիմնված է ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրո...
25/06/2023

Ֆրունզե Դովլաթյանի՝ 1965 թվականի «Հայֆիլմում» նկարահանած «Բարև, ես եմ» ֆիլմը հիմնված է ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա։

Ֆիլմը մասնակցել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկե արմավենու ճյուղի», սակայն մրցանակի արժանացել է 1967 թվականին՝ Հայկական ԽՍՀ-ում։

#կինոփաստ

Հայաստանում շատ միջնադարյան ամրոցների և բերդերի կառուցման տեղը պատահական չի ընտրված։ Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ ...
22/06/2023

Հայաստանում շատ միջնադարյան ամրոցների և բերդերի կառուցման տեղը պատահական չի ընտրված։ Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ գիտակցել են այս կամ այն տեղի պաշտպանական տեսանկյունից նպաստավոր լինելը և այդ վայրերում կառուցել կիկլոպյան ամրոցներ, որոնց տեղում հազարամյակներ անց կառուցվել են ամրոցներ և բերդեր։

Այդպիսին է Բերդաքարը, որի պատմությունը թեև սկսվում է միջնադարից, սակայն տեղում կատարված պեղումները բացահայտեցին, որ հազարամյակներ առաջներում այստեղ եղել է կիկլոպյան ամրոց։

Ասկերանի բերդը Արցախի պատմամշակութային կարևոր կենտրոններից է:  Գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում: Ըստ որոշ պատմական...
20/06/2023

Ասկերանի բերդը Արցախի պատմամշակութային կարևոր կենտրոններից է: Գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում: Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ բերդ-ամրոցը կառուցվել է 18-րդ դարում։

Ասկերանի բերդը Արցախի պատմամշակութային կարևոր կենտրոններից է: Գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում: Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ բերդ-ամրոցը կառուցվել է 18-րդ դարում։

https://youtu.be/fR3M5ZEkOTw

Askeran Fortress in one the important cultural centers of Artsakh. It's located in the lower part of Karkar river. According to some historical sources, the...

Արտավանի լիճը գտնվում է Վայոց Ձորի Արտավան գյուղից 2,5կմ հեռավորության վրա։ Մեր երկրագնդի քարտեզին նմանվող այս լիճը հայտ...
17/06/2023

Արտավանի լիճը գտնվում է Վայոց Ձորի Արտավան գյուղից 2,5կմ հեռավորության վրա։ Մեր երկրագնդի քարտեզին նմանվող այս լիճը հայտնի է նաև Հայելի լիճ անվամբ։

Բնության հուշարձան համարվող Արտավանի կամ Հայելի լիճը գրավում է զբոսաշրջիկներին և արշավականներին իր գեղեցկությամբ, պարզությամբ, ինչպես նաև իր շուրջը գտնվող այլ տեսարժան վայրերով՝ Փառակատար լեռով, Անդրանիկի բերդով։

Հայաստանը ծովեր չունի, սակայն բնական և արհեստական լճերը՝ ցամաքի մեջ ընկղմված ափերով, ստեղծում են մեր բնաշխարհի ինքնատիպ ...
15/06/2023

Հայաստանը ծովեր չունի, սակայն բնական և արհեստական լճերը՝ ցամաքի մեջ ընկղմված ափերով, ստեղծում են մեր բնաշխարհի ինքնատիպ ու գեղատեսիլ պատկերը։

Սպանդարյանի ջրամբարը գտնվում է Սյունիքի մարզի հյուսիս-արևմուտքում, Որոտան գետի վրա։ Այն ամենախոշոր ջրամբարն է Հայաստանում, որի ծավալը հասնում է մինչև 257 մ³։

https://youtu.be/WvKTwnjV33c

Armenia doesn't have seas but its natural and artificial lakes, submerged in the drylands, create the unique and picturesque image of our homeland.The Spanda...

Պատմության մեջ առաջին գունավոր ֆիլմը, որն արժանացել է «Լավագույն ֆիլմ» Օսկար մրցանակին, «Քամուց քշվածները» (Gone With Th...
13/06/2023

Պատմության մեջ առաջին գունավոր ֆիլմը, որն արժանացել է «Լավագույն ֆիլմ» Օսկար մրցանակին, «Քամուց քշվածները» (Gone With The Wind) ֆիլմն է։

Ֆիլմը նկարվել է 1939 թվականին, ռեժիսորները՝ Վիկտոր Ֆլեմինգ, Ջորջ Քյուկոր և Սամ Վուդ։ 1989 թվականին այն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

«Քամուց քշվածները» ֆիլմն ընդհանուր ստացել է 8 Օսկար։ Սցենարի հիմքում Մարգարետ Միտչելի համանուն վեպն է, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

#կինոփաստ

Տաթևի վանքը Հայաստանի պատմության և մշակույթի մեջ կարևորագույն դեր ունեցող վանքերից մեկն է։ Միջնադարում վանքը տարածաշրջան...
08/06/2023

Տաթևի վանքը Հայաստանի պատմության և մշակույթի մեջ կարևորագույն դեր ունեցող վանքերից մեկն է։ Միջնադարում վանքը տարածաշրջանի գիտության և մանրանկարչության մեծ հռչակ վայելող կենտրոններից մեկն էր, որտեղ գործել են Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։

Վանքն իր ինքնատիպ ճարտարապետությամբ ասես լրացնում է շրջապատող բնաշխարհը և համարվում Սյունյաց աշխարհի խորհրդանիշը։

Իր կենդանության օրոք Ֆրանց Կաֆկան հրապարակել է ընդամենը մի քանի պատմվածք, որոնք նրա ստեղծագործական ժառանգության շատ փոքր...
03/06/2023

Իր կենդանության օրոք Ֆրանց Կաֆկան հրապարակել է ընդամենը մի քանի պատմվածք, որոնք նրա ստեղծագործական ժառանգության շատ փոքր մասն էին։ Նրան, սակայն, մեծ հռչակ բերեցին իր ստեղծագործությունների հետմահու հրապարակումը։
Մահից առաջ Կաֆկան իր սիրելիին՝ Դորային և գրական կատակակատարին` Մաքս Բրոդին հանձնարեց այրել իր գրած ամեն մի տող՝ առանց բացառության։ Դորան իսկապես ոչնչացրեց իր մոտ եղած ձեռագրերը, սակայն Մաքս Բրոդը չհնազանդվեց և տարիներ անց հրապարակեց Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը, որոնք էլ դարձան այդ արտասովոր ու առեղծվածային գրողին բացահայտելու ճանապարհը։
Նրա կյանքն ու միստիկ սյուժեները գրավել են նաև բազմաթիվ ռեժիսորների։ Ներկայացնում ենք նրա ստեղծագործությունների հիման վրա նկարված մի քանի կինոնկար։
Замок, 1994, ռեժ․ Ա․ Բալաբանով
The Trial, 1963, ռեժ․ Օրսոն Ուելս
Metamorphosis, 2012, ռեժ․ Կ․ Սուոնտոն

Խաղաղ ու երջանիկ մանկություն ձեզ, սիրելի՛ փոքրիկներ 🥳
01/06/2023

Խաղաղ ու երջանիկ մանկություն ձեզ, սիրելի՛ փոքրիկներ 🥳

Դիլիջանը հայաստանցիների և օտարերկացիների սիրելի ուղղություններից մեկն է տարվա բոլոր եղանակներին։ Քաղաքի շրջակայքում են գ...
30/05/2023

Դիլիջանը հայաստանցիների և օտարերկացիների սիրելի ուղղություններից մեկն է տարվա բոլոր եղանակներին։ Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը։

2016 թվականից ի վեր Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։

https://youtu.be/Vz_wgNsk8_c

Dilijan is one of the favorite destinations of Armenians and foreigners in all seasons. Parz Lake, Jukhtak Monastery, Haghartsin, Goshavank, Gosh Lake are lo...

Շնորհավոր Առաջին հանրապետության օրը 🇦🇲
28/05/2023

Շնորհավոր Առաջին հանրապետության օրը 🇦🇲

Դիլիջան քաղաքից փոքր-ինչ հեռու, Տավուշի փարթամ բնության է թաքնվել Ջուխտակ վանքը։ Վանքը բաղկացած է 12-13-րդ դարերում կառո...
22/05/2023

Դիլիջան քաղաքից փոքր-ինչ հեռու, Տավուշի փարթամ բնության է թաքնվել Ջուխտակ վանքը։ Վանքը բաղկացած է 12-13-րդ դարերում կառուցված երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, որտեղից էլ ծագում է վանքի անվանումը՝ Ջուխտակ, այսինքն՝ զույգ։

Վանքն իր հինավուրց մամռոտ խաչքարերով ու շրջապատող աննկարագրելի բնությամբ պեյզաժային համայնապատկեր է ստեղծում դիտողի համար և վաղուց արդեն սիրելի ուղղություն է արշավականների ու զբոսաշրջիկների համար։

https://youtu.be/evKFzyqKfjk

Jukhtak monastery is hidden in the lush nature of Tavush, a little far from Dilijan city. The monastery consists of two separate churches built in the 12th-1...

Խաղարկային կինոյից դեպի թատերական բեմադրություն ճամփան հասկանալի է, նույնիսկ՝ տրամաբանական։ Սակայն փաստագրական կինոյից դ...
20/05/2023

Խաղարկային կինոյից դեպի թատերական բեմադրություն ճամփան հասկանալի է, նույնիսկ՝ տրամաբանական։ Սակայն փաստագրական կինոյից դեպի թատրոն վստահ քայլեր անելու համար պետք է ռեժիսորական արվեստին տիրապետելուց զատ նաև ասելիքդ ճիշտ ձևակերպելու արվեստն իմանաս։

Եվ կապ չունի, թե պատկերածդ իրականություն է, թե՞ խաղ կամ՝ կյանքն ինչպես որ կա։
Վահան Խաչատրյան ռեժիսորի աշխատանքի նյութը կարող է տարբեր լինել՝ փաստագրական ֆիլմ կամ թատերական բեմադրություն, սակայն մոտեցումն իր աշխատանքին նույնն է՝ իրականության հետևում չթաքնվելը, խնդիրները վերհանելը, շիտակ խոսքից չխուսափելը և ձեռքի տակ եղած «զենքը» ճիշտ օգտագործելը։

Այսօր նրա իր այդ զենքը՝ ռեժիսորական արվեստը, կիրառում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում՝ գործելով որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, քանի որ․․․ «Մի խրամատ էլ Արցախի թատրոնն է»։

📽 Մայիսի 16-ին մեկնարկեց Կաննի 76-րդ կինոփառատոնը։Ինչպես միշտ կինոփառատոնի ժյուրիի դատին ներկայացվել են հազարավոր անվանի...
17/05/2023

📽 Մայիսի 16-ին մեկնարկեց Կաննի 76-րդ կինոփառատոնը։

Ինչպես միշտ կինոփառատոնի ժյուրիի դատին ներկայացվել են հազարավոր անվանի և ոչ այնքան հայտնի ռեժիսոների ֆիլմեր, որոնք նկարվել են վերջին 12 ամիսների ընթացքում և համապատասխանում են կինոփառատոնի բարձր պահանջներին․

🌿 ոճական ամբողջություն
🌿 կինոլեզվի բարձր մակարդակ
🌿 համարձակ դրամատուրգիա
🌿 սցենարի արժեքավոր պրոբլեմատիկա
🌿 էքսպերիմենտալություն

Կինոփառատոնը կշարունակվի մինչև մայիսի 27-ը։

🌳 Երևանի բուսաբանական այգին քաղաքային միջավայրում տեղակայված կանաչ «կղզի» է, որտեղ մշակվում և ցուցադրվում են աշխարհի տար...
13/05/2023

🌳 Երևանի բուսաբանական այգին քաղաքային միջավայրում տեղակայված կանաչ «կղզի» է, որտեղ մշակվում և ցուցադրվում են աշխարհի տարբեր տեղերից ներմուծված և տեղական 1000-ից ավել արժեքավոր բուսատեսակներ։

Գետիկը հայաստանյան այն գյուղերից է, որտեղ փոքր տարածքում առատորեն ամբարվել են բնության հրաշալիքներն ու մշակութային կոթող...
11/05/2023

Գետիկը հայաստանյան այն գյուղերից է, որտեղ փոքր տարածքում առատորեն ամբարվել են բնության հրաշալիքներն ու մշակութային կոթողները։ Գյուղն իր անունը ստացել է Աղստևի աջ վտակ Գետիկ գետի անունից, որի ոլորուն հոսքը ուղեկցում է դիտողի աչքը գյուղի ողջ երկարությամբ։

Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակների մեգալիթյան հուշարձանների մնացորդներ, ինչպես նաև կիկլոպյան ամրոցի ավերակներ և խաչքարերով գերեզմանոց։

https://youtu.be/MLtsjir4M68

Getik is one of the villages in Armenia where the wonders of nature and cultural monuments are abundantly stored in a small area. The village got its name fr...

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը։ 🕊
09/05/2023

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը։ 🕊

2023-ի մայիսին նախատեսվում են միջազգային հետևյալ կինոփառատոնները.🗓 10-14․05 DocLands Documentary Film Festival, ԱՄՆ🗓 11-...
06/05/2023

2023-ի մայիսին նախատեսվում են միջազգային հետևյալ կինոփառատոնները.

🗓 10-14․05 DocLands Documentary Film Festival, ԱՄՆ

🗓 11-21․05 Seattle International Film Festival, ԱՄՆ

🗓 11-20․05 Docaviv, Իսրայել

🗓 16-27․05 Cannes Film Festival, Ֆրանսիա

🗓 18-28․05 Harlem International Film Festival, ԱՄՆ

🗓 25-29․05, Mountainfilm, ԱՄՆ

🗓 28․05-04․06, Krakow Film Festival, Լեհաստան

Address

Tigran Mets Str. 4
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Academy Films posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Academy Films:

Videos

Share

About us...

*English text below #AcademyFilms-ը կինոյի եւ հեռուստատեսության արտադրության ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է։ Հիմնադրումից ի վեր մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ։ Մեր թիմում ընդգրկված են կինոարտադրության ոլորտի լավագույն մասնագետները տարածաշրջանում [վավերագրական եւ խաղարկային կինո, անիմացիա, համակարգչային գրաֆիկա եւ այլն]։ ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային շուկայի համար։ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ընդլայնել տեղի մասնագետների ստեղծագործական ներուժը, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի՝ որպես կինոարտադրության համար հարմար ու հետաքրքիր լոկացիաներով հարուստ երկրի, միջազգային ճանաչողությանը։ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ *Academy Films is a video production company. We have been collaborating with a number of world-class production houses. We pride ourselves in hiring top-level professionals in all areas of film industry including fiction, documentary, animation and computer graphics. WE STRIVE to ensure the competitive advantage of our product in the international market. OUR MISSION IS to unleash the creative potential of our outstanding team and help the global filmmaking community discover Armenia as a country with an exhaustive range of filming locations.

Nearby media companies