08/07/2022
Հայ🔻 Eng🔻
Հունիսի 13-17-ը Հայաստանի օպերատորների գիլդիան առաջին անգամ մասնակցեց Ամերիկայի օպերատորների ասոցիացիայի կողմից կազմակերպված 38 երկրների գիլդիաների և ասոցիացիաների մասնակցությամբ գագաթնաժողովին, որտեղ մենք ներկայացանք մեր հավաքական տեսահոլովակով: Մեր գիլդիան ներկայացնում էր մեր գործընկեր Մկո Մալխասյանը, որի շնորհիվ կարողացանք ոչ միայն մասնակից լինել այս կարևորագույն միջազգային հավաքին, այլև կապեր հաստատել տարբեր գիլդիաների հետ, այդ թվում նաև IMAGO-ի հետ (Եվրոպական օպերատորական գիլդիաների և ասոցիացիաների միություն), որը մեզ համար կբացի նոր հորիզոններ: IMAGO-ի նախագահի կողմից ստացանք անդամակցելու առաջարկ: Մեր տեսահոլովակը շատ լավ ընդունվեց, ինչպես ասում է Մկոն՝ շատ սիրեցին: Ուրախ ենք, որ դուրս եկանք համաշխարհային հարթակ: Խորին շնորհակալություն Մկո Մալխասյանին այս ամենը կազմակերպելու և լուսաբանելու համար, և, իհարկե, Մխիթար Սերոբյանին մեր հավաքական տեսահոլովակը ստեղծելու համար:
Շուտով կներկայացնենք նյութեր այդ գագաթնաժողովից:
On June 13-17, for the first time the Guild of Cinematographers of Armenia took part in the summit with the participation of guilds and associations from 38 countries organized by the Association of Cinematographers of America, where we presented ourselves with our collective video. Our Guild was represented by our partner Mko Malkhasyan, due to which we were able not only to participate in this important international gathering, but also to establish contacts with various guilds, including IMAGO (Union of European Cinematographer Guilds and Associations), which will open new horizons for us. We received a membership offer from the president of IMAGO. Our video was accepted very well, as Mko says, they liked it a lot. We are glad that we came out on the world stage. Many thanks to Mko Malkhasyan for organizing and covering all this, and of course, to Mkhitar Serobyan for creating our collective video.
Soon we will present materials from that summit.