Printinfo - Փրինթինֆո - Publishing House

Printinfo - Փրինթինֆո - Publishing House Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Printinfo - Փրինթինֆո - Publishing House, Publisher, 65 Komitas Street, Yerevan.
(11)

ՌՈԼԱՆԴԻ ԵՐԳԸԹարգմանություն ֆրանսերենից, առաջաբան և ծանոթագրություններ՝ Հենրիկ ԲախչինյանԵրկրորդ, վերանայված հրատարակությո...
09/04/2024

ՌՈԼԱՆԴԻ ԵՐԳԸ

Թարգմանություն ֆրանսերենից, առաջաբան և ծանոթագրություններ՝ Հենրիկ Բախչինյան

Երկրորդ, վերանայված հրատարակություն

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
Երևան 2024

ԳՐԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐ մատենաշարը ներկայացնում է համաշխարհային գրականության գլուխգործոց, ֆրանսիական հերոսական էպոս «Ռոլանդի երգի» արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը։

https://roubicon.media/philosophy/728/
08/02/2024

https://roubicon.media/philosophy/728/

Պարմենիդես. Բնության մասին Posted byAdmin 08/02/202408/02/2024 Leave a comment on Պարմենիդես. Բնության մասին Ներկայացնում ենք հին հույն փիլիսոփա Պարմենիդես Էլեացու (Ք․ ա․ VI – V դդ․) «Բնու....

ԼԵՈՆ ԲԼՈՒԱՆԱՊՈԼԵՈՆԻ ՀՈԳԻՆԱՂՔԱՏԻ ԱՐՅՈՒՆԸՀԱՏՎԱԾՆԵՐԹարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ Արուս ԲոյաջյանԱռաջաբա...
03/02/2024

ԼԵՈՆ ԲԼՈՒԱ
ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀՈԳԻՆ
ԱՂՔԱՏԻ ԱՐՅՈՒՆԸ
ՀԱՏՎԱԾՆԵՐ

Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ Արուս Բոյաջյան
Առաջաբանը և հավելվածը՝ Հակոբ Մովսես

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
2023 Երևան

«Ժառանգություն» մատենաշարի հերթական հատորը բովանդակում է ֆրանսիացի նշանավոր գրող Լեոն Բլուայի (1846-1917) «Աղքատի արյունը» (1906) և «Նապոլեոնի հոգին» (1912) էսսեները։ «Հատվածներ» բաժինն ընդգրկում է ասույթներ այլևայլ գրություններից։
Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։

Դոն Խուան ՄանուելԿոմս ԼուկանորԹարգմանություն իսպաներենից և առաջաբան՝ Հասմիկ ԱմիրաղյանիՍարգիս Խաչենց, ՓրինթինֆոԵրևան 2023...
11/11/2023

Դոն Խուան Մանուել
Կոմս Լուկանոր

Թարգմանություն իսպաներենից և առաջաբան՝ Հասմիկ Ամիրաղյանի

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
Երևան 2023

ԳՐԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐ մատենաշարը ներկայացնում է իսպանացի միջնադարյան գրող, իշխան դոն Խուան Մանուելի (1282-1348) «Կոմս Լուկանոր» խրատական երկը (1335):

ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐՆՈԹԵՐԼատիներենից թարգմանությունը,առաջաբանը և ծանոթագրությունները՝ՏԻԳՐԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՍԱՐԳԻՍ ԽԱՉԵՆՑ • ՓՐԻՆԹԻՆՖՈ...
26/10/2023

ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
ՆՈԹԵՐ

Լատիներենից թարգմանությունը,
առաջաբանը և ծանոթագրությունները՝
ՏԻԳՐԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ

ՍԱՐԳԻՍ ԽԱՉԵՆՑ • ՓՐԻՆԹԻՆՖՈ
ԵՐԵՎԱՆ 2022

«Գրական կոթողներ» մատենաշարը ընթերցող հանրությանն է ներկայացնում Հին Հռոմի պետական և քաղաքական գործիչ, զորավար, գրող Հուլիոս Կեսարի (Ք.ա. 12.VII.100-15.III.44) անունով ավանդված ամբողջ գրականության՝ «Կեսարյան կորպուսի» առաջին աշխարհաբար թարգմանությունը:

Հատորը բովանդակում է հինգ գործ՝ Կեսարի գրչին պատկանող «Նոթեր Գալլիական պատերազմի մասին», «Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին», ինչպես նաև Կեսարի շարունակողների առանձին երկերը՝ «Ալեքսանդրյան պատերազմ», «Աֆրիկյան պատերազմ», «Իսպանական պատերազմ», որոնք, ամբողջացնելով «Նոթերի» նյութն իբրև նույն շարքի միավորներ, ավանդաբար կրում են Կեսարի անունը:



Թարգմանիչը գիրքը նվիրել է հոր՝ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի հիշատակին:

29/08/2023
ԷՄԻԼ ԲԵՆՎԵՆԻՍՏԸնդհանուր լեզվաբանության խնդիրներ, երկու հատորՖրանսերենից թարգմանեց, առաջաբանը և ծանոթագրությունները գրեց՝...
08/08/2023

ԷՄԻԼ ԲԵՆՎԵՆԻՍՏ
Ընդհանուր լեզվաբանության խնդիրներ, երկու հատոր

Ֆրանսերենից թարգմանեց, առաջաբանը և ծանոթագրությունները գրեց՝ Ամալյա Մուրադյան

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
Երևան 2023

23/07/2023
ՅՈՅՍՏրտունջ, հեգնանք, հայհոյանք ու դառնացում ամէն դի...Սակայն ճիչերն այս խօլ, խենթ՝ զառանցագին ու բոլորՄէկըզմէկու դէմ լա...
11/07/2023

ՅՈՅՍ

Տրտունջ, հեգնանք, հայհոյանք ու դառնացում ամէն դի...
Սակայն ճիչերն այս խօլ, խենթ՝ զառանցագին ու բոլոր
Մէկըզմէկու դէմ լարուած բախումներն այս տըմարդի,
Մաղձով, լացով շաղախուած՝ ժողովուրդի մը մոլոր

Այս փոթորկումը ներքին, զուր գալարման պէս մահուան,
Անոր պոռթկումն յաւակնոտ՝ այս հողերուն մէջ օտար,
Սրբազան հուրն են կեանքի՝ որ կը քալէ դարէ դար,
Ծովն անսահման՝ ուրկէ դուրս կրնայ գալ նոր, յաղթական

Աստղիկ մը դեռ՝ բարձրանալ դիցերէն վեր բոլոր հին
Ու կուռքերէն վեր նորեկ՝ այս նիւթապաշտ աշխարհին,
Լուսաւորել մարդկային, աստուածային իր շունչով,
Ըլլալ մտածում եւ մարմին, գեղեցկութիւն հոգեթով։

ՊԷՏՔ Է ՈՐ...

Պէ՞տք է որ մենք ըլլանք հեզ՝ որ ունենանք մահ մը հեզ,
Եւ բարեհաճ նայուածքով կրնանք մեր աչքը փակել,
Կուշտ, գոհ՝ մենէ, փառքերէն, վայելքներէն, թէ մենք մեզ
Ատենք, ըզգանք խեղճ, դըժբախտ եւ կամ կեանքին անընտել,
Կամ ըլլանք խենթ, մենք իյնանք կըռուէն գինով քաջին պէս:

Պէ՞տք է որ մենք հաւատանք Տիրոջ, խաբենք մենք մեզ դեռ
Մահուան առջեւ, (մեծ վախով ես կը նայիմ միշտ անոր),
Տանք մեզի՝ մեր վատութեան սին զրահներ ու զարդեր
– Յաւերժութիւն, բարութիւն, երանութիւն, կեանք մը նոր...

Բայց մենք, ահա, Անոր հետ մեր միացման մէջ, ներքին
Ուրացմուէն վերջ նոյնիսկ, զոհաբերման, սըրբացման
Մէջ իսկ կ’ըլլանք միշտ գերին մերթ մեր անձին,
մերթ կեանքին՝
Երբ ամէն օր կը թաղենք քիչ քիչ՝ մեր մէջ ամէն բան...
Եւ ռազմիկին քաջութիւնն է խեղճ պատրանք մը տարբեր...

Կեղծի¯ք, կեղծի¯ք... Օ¯, խաղաղ, կարենալու համար մեր
Բուն, պարզ մահովը մեռնիլ, հասուն միրգի մը նըման,
Չըվերյիշենք Տէրն ու մեզ՝ այդ վայրկեանին մահաբեր...
Չարթըննանք մեր քունէն, կամ յանկարծ իյնանք մենք
ճամբան,

Իյնանք հիւանդ եւ ցաւէն ըզգայազիրկ՝ եւ անբան...

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ

https://www.facebook.com/Printinfo.Publishing/photos/pb.100042993436990.-2207520000./5688316307859324/?type=3

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ
ՔԵՐԹՈՂԱՆՔ
Աշխատասիրութեամբ Գրիգոր Պըլտեանի

Սարգիս Խաչենց . Փրինթինֆո
Երեւան 2022

Չկա հնչյունի միջոցով նոտայի հանգող որևէ մղում, ֆրազի հանգող ինձնից դուրս մի տող, որ չառաջացնի արձագանք, պատասխան, վեճ, հ...
10/07/2023

Չկա հնչյունի միջոցով նոտայի հանգող որևէ մղում, ֆրազի հանգող ինձնից դուրս մի տող, որ չառաջացնի արձագանք, պատասխան, վեճ, հակաճառություն: Բայց այս ի¯նչ բացահայտում է, Աստված իմ... Ես հասա հոգուն... Առանց խոսքի, առանց ակնարկի՝ արտաքին ոլորտի ուրվագծած որևէ բանի մասին, ես օգտվում եմ սեփական էությունից հաղորդակցվելու համար. և ահա, արտաքին աշխարհում առաջ բերեցի անհաղթահարելի մի հաղորդակցություն: Սա ծնունդ է այն հաստատման, թե ինքս եմ իմ միջոցով ժամանակի մեջ ինձնից ստեղծում ինչ-որ բան, որը պատասխանում է ինձ և հարցեր տալիս: Արտասփռմանն ընդառաջ է գալիս անհագությունը: Ես սովորեցի օգտվել ինքս ինձնից, ինչպես սեփական լարման ու ելևէջավորման գործիքից: Ես երանությամբ քննադատում եմ հոգիս բազմաձայն արձագանքների օգնությամբ, որ առաջացրել է նա դրսում: Նախերգանքից մինչև վերջնամաս, ականջս պահած իմ իսկ ճիշտ հնչողությանը, պատահել է, որ երգել եմ, պատահել է, որ, բացատրելով սեփական գոյությանս իմաստը և իմ հորինած բոլոր ձևերի համաձայն արագության ու ուժգնության կառավարումը, ինքս ինձնից դուրս հրաշալիորեն հասել եմ համահնչության՝ նրանից բաժանվելու և վերստին նրան միանալու, հետևելու և իմ ետևից տանելու համար. և եթե այդ համահնչությունը մերժվում էր ինձ, ապա հակասությունը ոչ պակաս անհրաժեշտ էր նրա հետ չափվելու համար: Իմ արվեստին առաջարկված է, պարտադրված է որոշակի թեմա, որի լուծման համար անհրաժեշտ է իմ ներքին պատգամախոսի օգնությունը, որի մեջ ես պիտի արթնացնեմ պատասխանատվության զգացում:

Պոլ Կլոդել
Աչքը լսում է

https://www.facebook.com/photo.php?fbid=785990132844094&set=pb.100042993436990.-2207520000.&type=3

Պոլ Կլոդել
ԱՉՔԸ ԼՍՈՒՄ Է

Թարգմանություն ֆրանսերենից և ծանոթագրություններ՝ Արուս Բոյաջյան
Առաջաբան՝ Հակոբ Մովսես

Սարգիս Խաչենց . Փրինթինֆո
Երևան 2022

«Ժամանակ և Խոսք» մատենաշարի սույն հատորը ներկայացնում է ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի (1868-1955) «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն (1946): Հեղինակն անդրադառնում է հոլանդական, իսպանական գեղանկարչությանը, ֆրանսիական տաճարների վիտրաժներին, ճարտարապետությանը, երաժշտությանը, լուսանկարչությանը, թանկարժեք քարերին…

Գրված պատկերավոր, պոետաշունչ լեզվով՝ ժողովածուն գրողական արվեստի գլուխգործոց է, մնայուն արժեք:

22/06/2023
https://roubicon.media/philosophy/716/
16/06/2023

https://roubicon.media/philosophy/716/

Հանս-Գեորգ Գադամեր. Էսթետիկա և հերմենևտիկա Posted byAdmin 16/06/2023 Leave a comment on Հանս-Գեորգ Գադամեր. Էսթետիկա և հերմենևտիկա Ներկայացնում ենք դրվագներ գերմանացի փիլիսոփա, հերմե....

ԿԱՐԱ-ԴԱՐՒԻՇՈՎ ԵՄ ԵՍԳիրք ԲԷսսեներ, յօդւածներ,ակնարկներ, յուշեր, նամակներԱշխատասիրութեամբ Գրիգոր ՊըլտեանիՍարգիս Խաչենց, Փր...
03/06/2023

ԿԱՐԱ-ԴԱՐՒԻՇ
ՈՎ ԵՄ ԵՍ
Գիրք Բ
Էսսեներ, յօդւածներ,
ակնարկներ, յուշեր, նամակներ

Աշխատասիրութեամբ Գրիգոր Պըլտեանի

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
երևան 2023

Բանաստեղծ, արձակագիր, հայկական ֆութուրիզմի առաջնորդ Կարա-Դարւիշի (Յակովբ Գենջեան, 1872-1930) երկերու երկրորդ հատորը կը ներկայացնէ տեսական գրութիւններ հայկական ֆութուրիզմի մասին եւ զանազան էսսէներ։ Տրուած է նաեւ ընտրանի մը ակնարկներու եւ նամակներու, մեծ մասամբ տակաւին անտիպ։

Սիրելի ընթերցող,«Սարգիս Խաչենց - Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի գրքերը կարող եք ձեռք բերել զգալի զեղչով «Երևանյան գրքի ...
26/05/2023

Սիրելի ընթերցող,
«Սարգիս Խաչենց - Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի գրքերը կարող եք ձեռք բերել զգալի զեղչով «Երևանյան գրքի փառատոնի» մեր տաղավարից։

ՌՈՒԴՈԼՖ ՇՏԱՅՆԵՐԹԵՈՍՈՖԻԱերկրորդ, վերամշակված հրատարակությունԳերմաներենից թարգմանեց՝ Տիգրան ԱբելյանՍարգիս Խաչենց, Փրինթինֆ...
07/04/2023

ՌՈՒԴՈԼՖ ՇՏԱՅՆԵՐ
ԹԵՈՍՈՖԻԱ
երկրորդ, վերամշակված հրատարակություն

Գերմաներենից թարգմանեց՝ Տիգրան Աբելյան

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
Երևան 2022

https://roubicon.media/philosophy/714/
29/03/2023

https://roubicon.media/philosophy/714/

Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն Posted byAdmin 29/03/2023 Leave a comment on Ֆրիդրիխ Շլայերմախեր. Հերմենևտիկայի ներածություն Ներկայացնում ենք դրվագներ գերմանացի փի....

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆԳՐԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐՆԵՐԱշխատասիրութեամբ Գրիգոր ՊըլտեանիՍարգիս Խաչենց, ՓրինթինֆոԵրեւան 2022Այս ժողովածուն կ'ամփ...
18/02/2023

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ
ԳՐԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐՆԵՐ
Աշխատասիրութեամբ Գրիգոր Պըլտեանի

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
Երեւան 2022

Այս ժողովածուն կ'ամփոփէ Նիկողոս Սարաֆեան բանաստեղծի (1902-1972) փորձագրական էջերուն մեծ մասը. էսսեներ, քննադատական էջեր, ուսումնասիրութիւններ, խոհական յօդվածներ հայ եւ օտար գրականութեանց մասին ընդհանրապէս։ Տարաբնոյթ եւ նոյն ատեն ներքին կապերով ամբողջ մը կը կազմեն, իրենց սեւեռումներով։ Կը լուսաբանեն Սարաֆեան բանաստեղծն ու արուեստագէտը։ Գրութիւնները նախապէս տպուած են սփիւռքահայ մամուլին մէջ։ «Յաւելված» բաժինին մէջ կը տրուին երկու անտիպ աշխատութիւններ, գրողի արխիւէն առնուած։

https://roubicon.media/philosophy/705/
25/01/2023

https://roubicon.media/philosophy/705/

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրերը Posted byAdmin 25/01/202325/01/2023 Leave a comment on Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի դասախոսությունների նորահայտ սղագրե...

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆԱՐԵՒՄՈՒՏՔՔԱՂԱՔՆԵՐԱշխատասիրութեամբ Երւանդ Տէր-ԽաչատրեանիՍարգիս Խաչենց, Փրինթինֆո2022Կոստան Զարեանի «Արեւմուտ...
29/12/2022

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ
ԱՐԵՒՄՈՒՏՔ
ՔԱՂԱՔՆԵՐ

Աշխատասիրութեամբ Երւանդ Տէր-Խաչատրեանի

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո
2022

Կոստան Զարեանի «Արեւմուտք» (1928) եւ «Քաղաքներ» (1930) վէպերը ինքնակենսագրական ենթատեքստ ունեն եւ հիմնւած են գրողի մեծ կենսափորձի վրայ: Երկու վէպն էլ հեղինակի գեղարւեստական ինքնատիպ մտածողութեան արդիւնք են, ժանրի իւրօրինակ դրսեւորումներ:
Վէպերը Հայաստանում տպագրւում են առաջին անգամ:

https://roubicon.media/literature/702/
17/12/2022

https://roubicon.media/literature/702/

Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ Posted byAdmin 17/12/202217/12/2022 Leave a comment on Բլեյք . Թոմաս Սթեռնս Էլիոթ Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ Թոմաս Սթեռնս Էլիոթի «Բլեյք» (1921) հոդվածը «Ս....

https://roubicon.media/music/700/
01/12/2022

https://roubicon.media/music/700/

Լյուդվիգ Վիտգենշտայն. Ասույթներ երաժշտության մասին Posted byAdmin 01/12/2022 Leave a comment on Լյուդվիգ Վիտգենշտայն. Ասույթներ երաժշտության մասին Ներկայացնում ենք ավստրիացի փիլիսո...

Սմբատ ՀովհաննիսյանԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԸև պատմության գրության կերպերըԳիտական խմբագիր՝Ալբերտ ՍտեփանյանԽմբագիր՝Մարիամ Կարապետյան...
21/11/2022

Սմբատ Հովհաննիսյան
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ
և պատմության գրության կերպերը
Գիտական խմբագիր՝
Ալբերտ Ստեփանյան
Խմբագիր՝
Մարիամ Կարապետյան

Սարգիս Խաչենց. Փրինթինֆո
Երևան 2022

https://roubicon.media/philosophy/698/
26/10/2022

https://roubicon.media/philosophy/698/

Թոմաս Հոբս. Պատկերացման մասին Posted byAdmin 26/10/2022 Leave a comment on Թոմաս Հոբս. Պատկերացման մասին Ներկայացնում ենք մեկ գլուխ անգլիացի փիլիսոփա, գրող, հասարակական դաշինքի տեսութ...

https://roubicon.media/philosophy/694/
06/10/2022

https://roubicon.media/philosophy/694/

Պետեր Սլոտերդայկ. Դերրիդա և Թոմաս Ման Posted byAdmin 06/10/202206/10/2022 Leave a comment on Պետեր Սլոտերդայկ. Դերրիդա և Թոմաս Ման Ներկայացնում ենք մեկ գլուխ գերմանացի փիլիսոփա, Կալսռուեյի...

Պոլ ԿլոդելԱՉՔԸ ԼՍՈՒՄ ԷԹարգմանություն ֆրանսերենից և ծանոթագրություններ՝ Արուս ԲոյաջյանԱռաջաբան՝ Հակոբ ՄովսեսՍարգիս Խաչենց...
03/10/2022

Պոլ Կլոդել
ԱՉՔԸ ԼՍՈՒՄ Է

Թարգմանություն ֆրանսերենից և ծանոթագրություններ՝ Արուս Բոյաջյան
Առաջաբան՝ Հակոբ Մովսես

Սարգիս Խաչենց . Փրինթինֆո
Երևան 2022

«Ժամանակ և Խոսք» մատենաշարի սույն հատորը ներկայացնում է ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի (1868-1955) «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն (1946): Հեղինակն անդրադառնում է հոլանդական, իսպանական գեղանկարչությանը, ֆրանսիական տաճարների վիտրաժներին, ճարտարապետությանը, երաժշտությանը, լուսանկարչությանը, թանկարժեք քարերին…

Գրված պատկերավոր, պոետաշունչ լեզվով՝ ժողովածուն գրողական արվեստի գլուխգործոց է, մնայուն արժեք:

ՍԱԼԼՈՒՍՏԻՈՒՍ ԳԱՅՈՒՍ ԿՐԻՍՊՈՒՍԿԱՏԻԼԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸԵՎԹՈՒՂԹՔ ԱՌ ԾԵՐՆ ԿԵՍԱՐԻ ՎԵՐԱՅ ՊԵՏՈՒԹԵԱՆԹարգմանությունը, ուսումնասիրությո...
23/08/2022

ՍԱԼԼՈՒՍՏԻՈՒՍ ԳԱՅՈՒՍ ԿՐԻՍՊՈՒՍ

ԿԱՏԻԼԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԵՎ
ԹՈՒՂԹՔ ԱՌ ԾԵՐՆ ԿԵՍԱՐ
Ի ՎԵՐԱՅ ՊԵՏՈՒԹԵԱՆ

Թարգմանությունը, ուսումնասիրությունը
և մեկնությունները
Ալբերտ Ա. Ստեփանյանի

ՓՐԻՆԹԻՆՖՈ
ԵՐԵՎԱՆ 2022

Ֆրանսահայ բանաստեղծ Նիկողոս Սարաֆեան (1902-1972) սփիւռքահայ գրականութեան առաջին սերունդի ամենէն յանդուգն եւ ինքնատիպ բան...
23/08/2022

Ֆրանսահայ բանաստեղծ Նիկողոս Սարաֆեան (1902-1972) սփիւռքահայ գրականութեան առաջին սերունդի ամենէն յանդուգն եւ ինքնատիպ բանաստեղծն է, նորոգող ու շարունակող արեւմտահայ աւանդը։ Մահուան յիսնամեակին առթիւ լոյս տեսնող այս ժողովածուն կ'ամփոփէ կէս դարու երկայնքին ծաւալած քերթողական արտադրութիւն մը, բանաստեղծական շարքեր, առանձին քերթուածներ, ընդարձակ պոէմներ։ Ներկայացուած են նաեւ բազմաթիւ անտիպ էջեր, որոնք լոյս կը տեսնեն առաջին անգամ, ծանօթագրութիւններու հանգամանալից սարիքով մը։

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ
ՔԵՐԹՈՂԱՆՔ
Աշխատասիրութեամբ Գրիգոր Պըլտեանի

Սարգիս Խաչենց . Փրինթինֆո
Երեւան 2022

Address

65 Komitas Street
Yerevan
0014

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+37411252565

Alerts

Be the first to know and let us send you an email when Printinfo - Փրինթինֆո - Publishing House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Printinfo - Փրինթինֆո - Publishing House:

Share

Category



You may also like