Եղցահողից՝ Ջրառատ. 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը տուն է փնտրում
Եղցահողից՝ Ջրառատ. 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը տուն է փնտրում
«Մինչեւ դուրս գալը ռուսի պոստի մոտ նստել էինք գետնին, ասում էի՝ Արս, էնքանով որ մի բուռ հող վերցնեմ էստեղից: Արսենն ասեց՝ ինչի՞, որ տանջվե՞նք։ Հողը վերցնես ավելի տանջանք է, վերցնես, նայենք, ձեռք տանք, հիշենք, որ մերն ա, կորցրել ենք»,— հիշում է Մարիամը:
Կրկին «Թումոյում», բայց ոչ Արցախի
Կրկին «Թումոյում», բայց ոչ Արցախի
Ինչպես մյուս բոլոր աշխատակիցները, Դիանան և Արայիկը նույնպես «Թումո» կենտրոնից առաջարկ են ստացել աշխատանքը շարունակելու Հայաստանում։ Երիտասարդ ամուսիններն ընդունել են առաջարկը և նոյեմբեր ամսից պատրաստվում են դասավանդել Գյումրու «Թումո» կենտրոնում։
«Հույս ունենք, որ մի օր էլի մեր անկյունը կունենանք». Մասիսի գրադարանում Արցախից տեղահանված 31 մարդ է ապրում
«Հույս ունենք, որ մի օր էլի մեր անկյունը կունենանք». Մասիսի գրադարանում Արցախից տեղահանված 31 մարդ է ապրում
«Լավ է՝ մի փոքր անկյուն ունենաս, ոչ ոքի չխանգարես, քան թե էսպես, ընկել ենք դռնեդուռ ու ոչ մի բան չունենք, հիմա հույսներս մենակ Աստծո վրա է, հույս ունենք, որ մի օր էլի մեր անկյունը կունենանք»,-ասում է Ալինան։
«Ով ոնց կարողացավ, փախավ գյուղից»․ արցախցի 7 երեխաների մայր
«Ով ոնց կարողացավ, փախավ գյուղից»․ արցախցի 7 երեխաների մայր
«Մենք սպասում էինք, որ լինելու է պատերազմ։ Հույս էինք տալիս մեզ, որ գուցե Արևմուտքը, Ռուսաստանը ստիպեն, որ ճանապարհը բացեն, բայց մենք ինքներս էլ լավ գիտեինք, որ էդ ամեն ինչը սուտ է, չի լինելու նման բան»,—պատմում է Արփինեն։
Բլոկադա․ Արցախից Ալեքսը պիտի ֆուտբոլիստ դառնա
Բլոկադա․ Արցախից Ալեքսը պիտի ֆուտբոլիստ դառնա
Ամբողջ դաշտում նա մենակ է, ամեն հարվածի ժամանակ հիշում է, թե ում հետ էր խաղում․ փոխանցումերը հիմնականում Սերգոյին էր տալիս, ամենաշատը Մխիթարի խաղն էր սիրում։ Հիմա թիմակիցները ցրված են տարբեր տեղեր, ու թիմն էլ, որ անվանել էին «Բլոկադա», չկա։
Արցախցի Մանեն ամենաշատը կարոտում է հայրական տունն ու «Մե՛նք ենք մեր սարերը» («Տատիկ ու պապիկ») հուշարձանը, որը երկու անգամ է տեսել միայն։
Արցախից տեղահանված երեխաները Երևանի մանկապարտեզներում չեն կարողանում տեղավորվել մեծ հերթերի պատճառով
Արցախից տեղահանված երեխաները Երևանի մանկապարտեզներում չեն կարողանում տեղավորվել մեծ հերթերի պատճառով
Բոլոր մանկապարտեզներից Մարիամին նույն պատասխանն են տվել՝ հերթագրված շատ երեխաներ կան, խմբերում տեղ չկա, ոչինչ անել չեն կարող։ Մասնավոր մանկապարտեզների վարձավճարներն էլ բարձր են, յուրաքաչյուր երեխայի համար միջինում՝ 70 000 դրամ։ Մարիամն այդքան չի կարող վճարել։
Ինչն է երկաթուղային վթարի պատճառը
❗ Ինչն է երկաթուղային վթարի պատճառը
Հարավկովկասյան երկաթուղուն պատկանող բեռնատար գնացքի վթարի մեկ վարկած է շրջանառվում։ «Հետք»-ի հետ զրույցում երկաթուղու աշխատակիցները նշում էին, որ բեռնատար գնացքի արգելակման համակարգն է խափանվել։
Պեռլիտ տեսակի խճաքարով բեռնված վագոններով էլեկտրագնածքի արագությունը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի վարչական տարածքից դուրս գալուց հետո հնրավոր չի եղել կառավարել։
Ո՞ւմ են կարոտում Արցախից բռնի տեղահանված երեխաները։ Այս տեսանյութում այդ հարցին պատասխանում է Մարիամ Դանիելյանը։ Ամբողջական տեսանյութը՝ մեկնաբանություններում։
Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի բնակիչ Պավել Սարգսյանն իր տանը հյուրընկալել է Արցախից բռնի տեղահանված 4 ընտանիքի, ընդհանուր՝ 10 հոգու։ Նրանք մի քանի ամիս առանց վարձավճարի կապրեն այստեղ, մինչև իրենց համար մշտական բնակության վայր գտնեն։ Բռնի տեղհանված ընտանիքի անդամները «Հետք»-ին պատմել են, թե ինչպես են անցկացրել շրջափակման օրերը և գաղթի ճանապարհը։ Ամբողջական տեսանյութը՝ մեկնաբանություններում։
Ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ արցախցիների համար առանձին բնակավայրեր կամ թաղամասեր կառուցելը սխալ կլինի, քանի որ այն կբերի գետտոյացման, ապա սոցիալական ու հանրային առումով լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Ամբողջական հարցազրույցը՝ մեկնաբանություններում:
Սեփական տանիքի հույսով․ Ավագյանների միակ ցանկությունը նոր տուն ստեղծելն է
Սեփական տանիքի հույսով․ Ավագյանների միակ ցանկությունը նոր տուն ստեղծելն է
Ընտանիքի անդամները տարբեր կերպ են հիշում ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերի 19-ի հարձակումը։ Զոյան, օրինակ, հիշում է ապաստարանում անցկացրած ծանր ժամերը, որոնք տարիներ են թվացել։ Ռոբերտը հիշում է իրենց զորամասի հրետակոծությունը և իր համածառայակցու զոհվելը, իսկ Համեստ Գալստյանը Արցախից դուրս գալու ընթացքը համարում է իր կյանքի վատագույն օրը։
«Մեր բոլորի պարտքն է՝ մեր արցախցիներին տեղ տալ ու օգնել». Ռոմելա Դանիելյանն իր տանը հյուրընկալել է 4 ընտանիքի
«Մեր բոլորի պարտքն է՝ մեր արցախցիներին տեղ տալ ու օգնել». Ռոմելա Դանիելյանն իր տանը հյուրընկալել է 4 ընտանիքի
Այսօր հուղարկավորեցին Արցախում զոհված 8-ամյա Նվեր և 10-ամյա Միքայել Ղազարյաններին
Այսօր հուղարկավորեցին Արցախում զոհված 8-ամյա Նվեր և 10-ամյա Միքայել Ղազարյաններին։ Նրանք զոհվել են Սառնաղբյուր գյուղի վրա ադրբեջանական հրետակոծությունից։
«Տեղ չունենք գնալու, մեքենայում ենք քնել»․ Արցախից տեղահանվածները մնացել են դրսում
Գորիսի դրամատիկական թատրոնում արցախցիներին առաջարկվում են ժամանակավոր կեցության վայրեր, սակայն այս պահին Գորիսում գտնվող բոլոր հյուրանոցները և հյուրատները զբաղված են։ Մարդիկ ստիպված գիշերում են մեքենաներում կամ փողոցում։
🎥 Ռիմա Գրիգորյան, Հայկ Մակիյան | «Հետք»
Պայթյունից տուժած արցախցիներին տեղափոխում են Այրվածքաբանության կենտրոն
«Կռվի մասին կինոներ տեսե՞լ եք, հենց էդպես է եղել»,- պայթյունը նկարագրելիս Լիանա Աղաբաբյանն առաջինը դա է նշում։ Լիանային հանդիպեցինք Երևանում՝ Այրվածքաբանության կենտրոնի բակում։ Նրա դուստրը՝ 19-ամյա Մարթան, պայթյունից վիրավորվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Սեպտեմբերի 25-ին նրանք ծանոթների միջոցով իմացել են, որ «Հայկազովի» զորամասի մոտ բենզին կա, ու ցանկացողները կարող են գնալ բենզին վերցնել։
․․․ Բենզինի հերթում սպասելիս ուժեղ պայթյունի ձայն է լսել, ապա նկատել, որ հրդեհ է բռնկվել։ Արագ տարածվող հրդեհի մեջ Լիանան ամուսնուն և դստերը կորցրել է, քանի որ պայթյունի հարվածային ալիքը նրանց տարբեր ուղղությամբ է նետել։
https://hetq.am/hy/article/160604