Արցախի հարցի իրավական լուծումը ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումն է ԼՂ-ի տարածքում։ Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության առաջին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ ամփոփել ենք 2021 թվականը, խոսել արածի ու հատկապես չարածի մասին։ Բաբայանի խոսքով՝ կան իրական սպառնալիքներ և դրանք 3 են։
«Օրակարգային 3 հարցերի վերաբերյալ մենք հստակ լուծումներ ենք տեսնում և դրանք ձևակերպված` ՀՀ և ԱՀ ղեկավարների սեղանին են։
Անհրաժեշտ է լինել ունակ, դրսևորել քաղաքական կամք դրանք իրագործելու համար»։ Սամվել Բաբայան
Countdown N70
Հայաստանի նոր ճարտարապետության հիմքերը դրվեցին 2021թ-ին: Ստացվեց այնպես, որ Ադրբեջանը Արցախյան 2-րդ պատերազմի արդյունքները կապեց Հայաստանի հետ ու առաջ եկավ՝ գրավելով ռազմավարական նշանակության բարձունքներ՝ չհանդիպելով հայկական կողմի դիմադրությանը: Այսօր ՀՀ ինքնիշխան տարածքի 41ք/կմ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ և մենք ընդամենը արձանագրում ենք փաստը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ ամփոփել ենք տարին՝ անդրադառնալով նոր մարտահրավերներին ու հնարավոր շրջադարձերին: «Թշնամին չի փոխվել, նույն Ադրբեջանն ու Թուրքիան են, որ այսօրվա մեջ էլ բարձրաձայնում են իրենց առավելապաշտական նկրտումների մասին և վա՛յ մեզ, եթե խելքներս գլուխներս չհավաքենք»: Ալեքսանդր Մարկարով
Countdown N69
Աշխարհազորը անհրաժեշտություն է, ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն է պատերազմում։ Վովա Վարդանով
Հայաստանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, հնարավոր շրջադարձերի և անհրաժեշտ քայլերի մասին ենք զրուցել «Ողջ մնալու արվեստ» ՀԿ հիմնադիր Վովա Վարդանովի հետ: Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանին թելադրվում է հասարակության մեջ տիրող անհանդուրժողականությամբ, մեկ ազգ ենք, բայց մեկ բռունցք չենք:
«Պետք է յուրաքանչյուրս մտածենք մեր անվտանգության մասին, պատրաստ լինենք պաշտպանելու մեր հայրենիքն ու հարազատներին, սա է օրվա հրամայականը: Խաղաղության մասին խոսակցությունները ինքնախաբեություն են՝ գառներն ու առյուծները նույն դաշտում չեն կարող խաղաղ գոյատևել: Մեր բոլոր իշխանությունները մաքսիմում ամեն ինչ արել են, որ մեզ պամպերսի մեջ պահեն, պամպերսով բնակչություն լինենք, արդյունքում չեն ստեղծել ակտիվ ռեզերվ, աշխարհազոր, մինչդեռ մեր պայմաններում աշխարհազորը անհրաժեշտություն է ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն է պատերազմում»: Վովա Վարդանով
Countdown N69
2021 թվական՝ Հայաստան. կորուստներ և ձեռքբերումներ: Բենիամին Պողոսյան
Ինչպիսի՞ն էր Հայաստանի համար 2021թվականը:
Ի՞նչ կորուստներ ունեցանք և ի՞նչ ձեռքբերումներից կարելի է խոսել:
Ի՞նչ պետք է անել սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ՝ Արցախին չվնասելու համար: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ներկայացնում է տարվա առանցքային իրադարձությունների վերլուծությունն ու առաջարկում լուծում՝ Արցախի կարգավիճակի հարցում վերջնականապես տանուլ չտալու համար:
Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը պետք չէ հավատալ․ Ալեքսանդր Մանասյան
Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և չարտերային չվերթներ է բացում դեպի Երևան: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման համար երկրները հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն:
ՀՀ ԱԳ մամուլի խոսնակը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին Չավուշօղլուի հայտարարությունը և հայկական կողմը ևս հայ-թուրքական երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի: Առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը չի հավատում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով թուրք-ադրբեջանական նախապայմանները բոլորին հայտնի են և այս զույգը երբևէ չի շեղվել իր նպատակից, որի ապացույցն է հայ ժողովրդի դարավոր պատմությունը: Նրանք խաբում են, թե խաղաղություն են ուզում, իրական նպատակները ավելի հեռուն են գնում՝ Հայաստանն ու Արցախն առանց հայերի:
«Սահմանագծման և սահմանազատման օրակարգը Ադրբեջանի համար լավագույն հնարավորությունն
«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը և Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ. Ալեքսանդր Մանասյան
Դեկտեմբերի 9-10-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով-տեսակոնֆերանսը, որին մասնակցության հրավեր էր ստացել Հայաստանը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանասյանի հետ զրուցել ենք ժողովրդավարությունից, արդյո՞ք այն նույնական է բոլոր երկրներում, ի՞նչ նպատակ է հետապնդում գագաթնաժողովը, ո՞րն էր ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Հայաստանին գագաթնաժողովին հրավիրելու նպատակը, և ի՞նչ արտաքին քաղաքականություն չպետք է վարի ՀՀ-ը՝ խուսափելու համար նոր մարտահրավերներից:
Մանասյանի խոսքով՝ պաշտոնական Վաշինգտոնը, ավելի խորացրեց թշնամանքը երկրների միջև, եթե նպատակը ժողովրդավարությունն էր , լավ կլիներ բոլորին համախմբեր մեկ գաղափարի շուրջ. «Պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես ժողովրդավարության բաստիոն, աշխարհը բաժանեց 2 մասի՝ ժողովրդավարների և ոչ ժողորդավարների, արժանիների ու անարժանների կամ սևերի ու սպտակների:
Բայց արդյո՞ք ԱՄՆ-ի նպատակը հանուն ժողովրդավարության է, թե՞ ԱՄՆ-ի և նրա հա
Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները ԽՍՀՄ տարիներին. Ռուբեն Մելքոնյան
Հայ-ադրբեջանական սահմանային, տարածքային խնդիրները, որոնք կրկին օրակարգ են բերվել սկսվել են դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում: Ինչպես հիմա, այնպես էլ նախկինում Ադրբեջանը առանց հիմնավորման տարածքային հավակնություններ է ունեցել և ներկայացրել Խորհրդային Հայաստանին, որը հանդիպել է հայազգի ղեկավարների հաջող դիմադրությանը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը բոլորովին վերջերս փաստագրական հոդված հրապարակեց ժամանակագրությամբ և ուշագրավ անցքերով, ինչի վերաբերյալ էլ զրուցել ենք ներկա մարտահրավերներն աչքի առաջ ունենալով: «Ադրբեջանը մշտապես երեք հանգուցային հարցեր է հետապնդել.
1. Նախիջևանի, Արցախի վերջնական օկուպացիա՝ հայաթափման, բնիկների՝ հայերի տարատեսակ հալածանքների միջոցով:
2. Մեղրիով Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծում, որը ավելի հեռահար պանթյուրքիստական նպատակ ուներ և հստակ թուրք-ադրբեջանական ծրագիր էր, որը չէր իրականացել 1920-ականների սկզբին:
3.Խորհրդային Հայաստանից տարբեր տարածքների զավթում և իրենց համար կարևորություն ունեցող որոշ տարածքների հայկական պատկանելության ա
Համավարակի սահմանափակումները «չարյաց փոքրագու՞յնը»․ ԱՀԿ-ի նոր կանոնները՝ լուրջ սպառնալիք մարդու իրավունքներին. Լուսինե Հարոյան-Դալլաքյան
Համավարակը խաղի նոր կանոններ է սահմանում: Հայաստանում համավարակի դեմ պայքարի նոր խստացումներ են սպասվում: Սահմանափակումների դեմ ընդդիմախոսները կառավարությանը մեղադրում են հարկադրանքի և խտրականության մեջ:
Հասարակական գործիչ Լուսինե Հարոյան-Դալլաքյանը անընդունելի է համարում հարկադրանքի կիրառումը հատկապես այն դեպքում, երբ իրենց օրենքով արտոնում են: «Խտրական վերաբերմունքի դրսևորումն անթույլատրելի է:
Եթե նպատակը հանրային առողջապահությունն է, ապա ինչու՞ են իրենք արտոնյալներ, ի՞նչ է վիրուսն իրենց չի կպնում: Կամ երբ մարդուն ազատում են աշխատանքից, հետո այդ մարդը չի գոլորշանում, շարունակում է ապրել, սոցիալական լուրջ խնդիր են ստեղծում, բայց առողջապահական առումով խնդիրը մնում է չլուծված:
Սակայն ամենազարհուրելին ԱՀԿ-ի նոր կանոններն են, որոնցով մարդկանց իրավունքներն անգամ դատարանում պաշտպանել չի հաջողվի:
Այն հրապարակվեց սեպտեմբերին տեղի ունեցած ԱՀԿ համաժողովում: Ըստ որի ԱՀԿ-ն միանձնյա իրավունք է ստանում հերթական համավարակի բռնկման մասին հ
Հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ու Արցախի կարգավիճակի անորոշ հետաձգումը ՌԴ-ի օրակարգերն են. Արմեն Վարդանյան
Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների և հավանական շրջադարձերի մասին ենք զրուցել քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ով վերջերս է վերադարձել պահեստազորայինների եռամսյա հավաքից:
Վարդանյանի խոսքով պատերազմից հետո, մեկ տարի անց, մենք արձանագրում ենք իրավիճակ, երբ բավարար քայլեր չեն իրականացվել բանակը ոտքի կանգնեցնելու և սահմանային դիրքերը հավուր պատշաճի պատրաստվածության բերելու համար, մինչդեռ թշնամին սադրանքների է դիմում և սպառնալիքներ հնչեցնում:
«Ալիևը պահանջում է հստակ օր նշել թե ե՞րբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը», ՀՀ իշխանությունները պնդում են, որ միջանցքային տրամաբանությամբ բանակցություններ չեն գնում: Եթե ՀՀ իշխանությունները Սյունիքով միջանցք տան Ադրբեջանին՝ այն թողնելով վերջինիս վերահսկողությանը, կկանգնեն դատարանի առաջ: Սյունիքի մայրուղու կորուստն անթույլատրելի է: Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, ապա դա ՌԴ-ի օրակարգն է, ինչպե
Հայաստանի գոյութենաբանական ռիսկը թուրք-ռուսական շահերի շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում ենք, երբ ցեղասպանություն ապրած ժողովրդին ուզում են համոզել, թե խաղաղության դարաշրջան են բացելու հարյուրամյա թշնամիների հետ: Մինչդեռ Թուրքիան գերտերություն դառնալու հավակնություններ ունի և դրա մասին չի էլ թաքցնում, հարց է առաջանում՝ ու՞մ հաշվին: Տարածաշրջանում և աշխարհում առհասարակ թուրքական գործոնի մասին ենք զրուցել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Որպեսզի պարզ դառնա, որ Թուրքիան իր տեսակով խաղաղասեր չէ, պետք է նայենք աշխարհի 4 ծագերում այն բորբոքված օջախներին, որոնք տեղի են ունենում Թուրքիայի միջամտությամբ, կամ հրահրմամբ, գալով Հայաստան՝ ի՞նչ ռիսկեր կարող են լինել այստեղ մեզ համար, հարցին Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է, որ Թուրքիայի Մեծ Թուրանի ծրագիրը իրագործելու թեման ակտիվորեն շրջանառության մեջ է դրվել: «Գորշ գայլերի առաջնորդի նվերը Էրդողանին դրա վկայությունն է: Մեծ Թուրանի քարտեզի հանդիսավոր ցուցադրությունը վկայում է, որ Թուրքիան իր երազանքից չի հրաժարվել և ամեն ինչ անելու է դրան հասնելու համար: «Զանգեզուրի միջանցքը», որ այդքան համա
Մեր աշխարհագրական կշիռը. Սյունիքի մայրուղին որպես միջազգային կապուղի: Հայկ Սուքիասյան
Դարակազմիկ ժամանակներում ենք ապրում, երբ ՀՀ-ի լինել-չլինելու հարցը գերտերությունների ուշադրության կենտրոնում է, պատճառը մեր աշխարհագրական կշիռն է :
Սյունիքի մայրուղիները ՀՀ համար կենսական նշանակություն ունեն, միևնույն ժամանակ դրանք միջազգային կապուղի դուրս գալու հնարավորություն են, որը պետք է օգտագործել:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ ահա արդեն երեք տասնամյակ Հյուսիս-հարավ ճանապարհաշինությունը ձգվում է, մինչդեռ այսօր մեր գլխավոր հաղթաթուղթը կարող էր լինել: «Հյուսիս-հարավ ճանապարհով որպես միջազգային կապուղի հետաքրքրված են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Վրաստանը, Իրանը:
Այսպիսով այն որպես նոր ու հզոր դաշնակիցներ ձեռքբերելու և ամուր երկիր կառուցելու գրավական կարող է դառնալ: Հայաստանի համար սա լավագույն հնարավորությունն է. օգտագործելով իր աշխարհագրկան կշիռը՝ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում»: Հայկ Սուքիասյան
Countdown N60
Արցախահայության հիմնախնդիրները Արցախում և ՀՀ-ում․ Արցախի հարցը պետք է լուծվի «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: Միրա Անտոնյան
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվեց տնից և ունեցվածքից, ավերվեցին ավելի քան 17 000 քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, ինչպե՞ս են ապրում այսօր Արցախում, որո՞նք են արցախահայության հիմնախնդիրները: Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը վստահեցնում է, որ այսօր էլ արցախցիները պատրաստ են վերադառնալ Արցախ միայն թե լուծված լինեն բնակարանային , կենսապահովման խնդիրները:
Արցախ վերադարձածներին թշնամու սադրանքները չեն վախեցնում, նրանք լավ են ճանաչում թշնամուն և գիտեն՝ քանի դեռ ապրում են, թշնամին խնդիր ունի, Արցախը ապրեցնողն արցախցին է: «Տխրահռչակ պարտությունից հետո այսօր անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած և անհրաժեշտություն է առաջացել մի տեղ հավաքել գիտական միտքը, մտածող մարդկանց՝ ստեղծված իրավիճակում հայանպաստ ելքեր, լուծումներ գտնելու համար: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի մարդու իրավունքների համատեքստում «անջատում հանուն փրկության» սկզբունքով , Կոսովայի օրինակով: Ունենք աշխարհ