Մուզանավ / Muzanav

Մուզանավ / Muzanav Muzanav - the first Armenian music submarine, where all the musicians are welcome on board :) Join us to start sailing the oceans !

07/04/2024

ԳՈՅ թատրոնի հետ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվողին դժվար է ռացիոնալ բացատրություն գտնել։ Պաշտոնական մեկնաբանությունները մինչ այս պահը համոզիչ չեն եղել, քանի որ թատրոնին առաջարկվում է ոչ թե հաստիքների կրճատում (եթե խնդիրը պետական միջոցների խնայողությունն է), այլ` պարզապես ինքնուրույնության կորուստ։
Գոյ-ին առաջարկվում է հակաբնական բան` դադարել գոյություն ունենալ։
Ստացվում է` փոքր թատրոնները Հայաստանում չե՞ն կարող ինքնավար լինել։ Մեր երկրին պետք չե՞ն փոքր թատրոններ, ինքնուրույն մտածող, ազատ որոշումներ կայացնող մշակութային, արվեստային միավորներ։
Գոյ ազգային փորձարարական թատրոնը և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բոլորովին տարբեր թատերական միավորներ են։ Նրանք նույն շենքում են գտնվում միայն տեխնիկական պատճառներով։
«Մայր թատրոնի» տանիքի տակ գտնվող դատարկ, անբարեկարգ, ոչնչի չծառայող տարածքը ավելի քան 35 տարի առաջ հատկացվել է Գոյ անկախ թատերախմբին, և այդ պահից սկսած այդ անխնամ տարածքը սկսել է փոխվել, դարձել է դահլիճ։ Գոյի մարդկանց ձեռքերով են այդտեղ գոյացել բեմը, հանդիսատեսի տարածքը, նստարանները, և այլն։ Դահլիճը ֆիզիկապես գտնվում է Մայր թատրոնի տարածքում, բայց այդ «մոր» հետ այն կապված է միայն տեխնիկական պորտալարով։ Սրանք երկու` լրիվ առանձին, այլ տրամաբանության մեջ գործող թատրոններ են։ Փոքր թատրոնն ունի բոլորովին այլ հանդիսատես, այլ խաղացանկ, այլ ոճ, այլ տրամաբանություն։ Փոքր թատրոնները կարևորագույն տեղ ունեն ցանկացած` իրեն մշակութային համարող երկրի կյանքում։ Թատրոնի դերն անհնար է չափել նստարանների կամ վաճառվող տոմսերի քանակով։ Երկու` օրգանապես տարբեր միավորների փոխպատվաստումից չի կարող ծնվել միասնական օրգանիզմ։
Գոյն այսօր հանգել է լավագույն որոշմանը, որին կարելի էր գալ այս իրավիճակում` շարունակել գործել իր նույն տարածքում` արդեն անկախ կարգավիճակով, որպիսին այն հանդիսանում էր 22 տարի շարունակ` նախքան ՊՈԱԿ դառնալը (2010թ.)։ Գոյին ընդամենը պետք է մի փոքր աջակցել` նորից անկախանալու ճանապարհին, որպեսզի թատրոնը հասցնի վերականգնել ինքնաֆինանսավորման ուղիները և ավելի վստահ շարունակի իր անկախ ճանապարհը։
Գոյ թատրոնը պետք է Երևանին, պետք է հայ հանդիսատեսին, պետք է Հայաստանին։ Գոյը պետք է պահպանի իր ձեռքերով ստեղծած դահլիճը և ստանա աջակցություն` անկախ կարգավիճակին վերադառնալու ճանապարհին։

«Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպություն

Հայտարարությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սատարել Գոյ թատրոնին` իր ստեղծագործական իրավունքի իրացման ճանապարհին։ Միացողներին խնդրում ենք մեկնաբանություններում նշել իրենց անունը, կարգավիճակը և կիսվել այս հայտարարությամբ իրենց էջերում։

Հարգանքով` Մուզանավ ՀԿ հիմնադիր/նախագահ, երգահան, Գոյ թատրոնի հանդիսատես ու բարեկամ` Լիլիթ Բլեյան

30/08/2023

The Artsakh Peace Festival (APF) virtual initiative was launched on August 1, 2023. Musicians from around the world perform in the festival in support of the people of Artsakh and raise their voices against Azerbaijan’s [...]

21/12/2020
Հայաստանում գործող մշակութային հասարակական կառույցներին խնդրում ենք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված այս տեքստին և համաձայն...
20/11/2020

Հայաստանում գործող մշակութային հասարակական կառույցներին խնդրում ենք ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված այս տեքստին և համաձայնության դեպքում միանալ նամակին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված այս դիմում/նամակը կազմվել է Հայաստանի մշակութային հասարակական կազմակերպությունների կողմից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մի....

«Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովի արդյունքում որոշում կայացվեց՝ սկսել Ազա...
13/09/2020

«Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովի արդյունքում որոշում կայացվեց՝ սկսել Ազատ արվեստագետների հայաստանյան անկախ շտեմարանի (ռեեստրի) ստեղծումը։

Այն հնարավորություն կտա` մեկ տեղում համակարգված եղանակով պահպանել պետական համակարգից դուրս ստեղծագործող արվեստագետների տվյալները` անհրաժեշտության դեպքում տարբեր ծրագրեր նախաձեռնելու, միասնական առաջարկներով հանդես գալու նպատակով։

Շտեմարանում Ձեր տվյալները կարող եք գրանցել` լրացնելով այս հարցաթերթիկը։

Դե, միանանք :)
https://forms.gle/ixRWvKAcbVcfKefx7

«Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովի արդյունքում որոշում կայացվեց՝ սկսել Ազատ արվեստագետների հայաստանյան անկախ շտեմա....

Հաղորդագրություն մամուլի համարՍեպտեմբերի 9-ին Հրազդան քաղաքի Ազնավուրի անվան զբոսայգու բաց հարթակում կայացավ «Ինքնանույն...
10/09/2020

Հաղորդագրություն մամուլի համար

Սեպտեմբերի 9-ին Հրազդան քաղաքի Ազնավուրի անվան զբոսայգու բաց հարթակում կայացավ «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովը։

Համաժողովը հրավիրվել էր «Մուզանավ» հասարակական կազմակերպության և մի խումբ ազատ արվեստագետների նախաձեռնությամբ։ Մասնակցում էին արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող ազատ ստեղծագործողներ՝ երաժշտություն, թատրոն, նկարչություն, քանդակ, կինո, գրականություն և այլն։

Համաժողովի նպատակն էր՝ քննարկել տարբեր բնագավառներում ստեղծագործող անհատներին միավորող խնդիրները և միասին առաջարկել լուծումներ։

Համաժողովի օրակարգը նախատեսում էր ելույթներ, այնուհետև՝ քննարկում և հնչած կարծիքների արձանագրում միասնական փաստաթղթի տեսքով։

Ելույթ ունեցան պրոդյուսեր Նիկա Բաբայանը, դերասան Հրանտ Թոխատյանը, երաժիշտներ և նախաձեռնող խմբի անդամներ Վահան Արծրունին, Մհեր Մանուկյանը, Լիլիթ Բլեյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, Arm Strong production ներկայացուցիչ Ռիմա Տիգրանյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, երգչուհի Մարինե Գրիգորյանը։

Ելույթների ընթացքում խոսվեց անկախ ստեղծագործողների ունեցած խնդիրների մասին, որոնց հիմքում․
ա/ ազատ արվեստագետի՝ պետության կողմից որպես կարևոր ինստիտուտի անտեսումն է և, որպես հետևանք, ազատ արվեստագետի/մասնագետի իրավական կարգավիճակի բացակայությունը
բ/ պետական-հանրային, բոլորին պատկանող մշակութային օբյեկտների գույքային ռեսուրսի գերկենտրոնացումն է պետության ձեռքում և այդ ռեսուրսը ազատ ստեղծագործողների համար հասանելի դարձնելու դժկամությունը,

Ելույթ ունեցողները խոսեցին նաև․
մշակույթի ոլորտի պետական համակարգման անկատարության և թերությունների,
մշակութային մենեջմենթի ոչ արդյունավետ մեխանիզմների և նորերը գտնելու անհրաժեշտության,
պետության կողմից ազատ արվեստագետների ստեղծագործությունների հանրահռչակմանն ուղղված առարկայական քայլերի կարևորության՝ Հայաստանում և Հայաստանից դուրս
պետական մշակութային միավորների ստեղծագործական ազատության ապահովման կարևորության և անկախ արվեստագետների հետ համագործակցության անկաշկանդ մեխանիզմներ ապահովելու հրատապության,
պետության կողմից մշակութային կազմակերպությունների ներքին գործերին ուղիղ միջամտության վնասակար հետևանքների,
ընդհանուր մշակութային դաշտի ներքին ազատականացման և ապակենտրոնացման անհրաժեշտության մասին։

Համաժողովի ավարտին հրապարակվեց համաժողովի ամփոփիչ արձանագրությունը, որը ներառում է հնչած հիմնական մտահոգությունները և առաջարկվող ճանապարհային քարտեզը։
Արձանագրությունը կարող եք տեսնել հղումով․ https://forms.gle/jYgXawSNuLSA8dpj6
Այն բաց է՝ միանալ ցանկացողների համար։

Համաժողովի նախաձեռնող խումբ

Ուղիղ եթեր Հրազդանից
09/09/2020

Ուղիղ եթեր Հրազդանից

www.a1plus.am

Հարցազրույց Հանրային Ռադիոյին` սեպտեմբերի 9֊ին կայանալիք` ազատ ստեղծագործողների համաժողովի շուրջ
07/09/2020

Հարցազրույց Հանրային Ռադիոյին` սեպտեմբերի 9֊ին կայանալիք` ազատ ստեղծագործողների համաժողովի շուրջ

Ազատ արվեստագետները նախաձեռնում են «ինքնանույնականացնել» իրենց «Մուզանավ» մշակութային հասարակական կա

Երաժշտական նոր կյանքին պատրաստվում են նաև տեխնիկական աջակցություն մատուցող ընկերությունները ։)
04/09/2020

Երաժշտական նոր կյանքին պատրաստվում են նաև տեխնիկական աջակցություն մատուցող ընկերությունները ։)

Շուտով ...☝🏻
Փորձասենյակներ, 👍🏼աշխատասենյակներ, 👍🏼երաժշտության նոր շունչ 👌🏼Երաժշտական Շտապ Օգնության հետ համաքայլ🤗
💗😉

Բեմերը հերթո՜վ արդեն կբացվեն, ժամանակն է, որ վերհիշենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի իր հանդիսատեսին բեմից դիմող...
03/09/2020

Բեմերը հերթո՜վ արդեն կբացվեն, ժամանակն է, որ վերհիշենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի իր հանդիսատեսին բեմից դիմող արտիստը։ Օգտակար հոդված՝ կարճ ու հստակ կետերով։ Չմոռանանք, ինչպես ասում են, թե ինչի համար էինք հավաքվել :)))))

https://inacoustic.com/10-stage-presence-tips-every-musician-needs/?utm_medium=email&_hsmi=94453004&_hsenc=p2ANqtz-9-aSOwys-HBol1SaYky-sYd6Jln_NT4xfnuVEFwunROg5D1_oCMuTs5nJRILrKn5KuGuN51Xs_sTzwkNgb4ReCdWzOug&utm_content=94453004&utm_source=hs_email

10 Stage Presence Tips Every Musician Needs by Jessica Brandon All musicians, regardless of experience level, need to have a strong stage persona. It doesn’t mean you need to paint your face and jump around the stage, but if you don’t make an impression on your audience,

02/09/2020

Այս քննարկման թեման երաժշտական մենեջմենթն էր, երաժիշտների և մենեջերների հարաբերությունները, խնդիրները, լուծումները

Իսկ մինչ հաջորդ շաբաթվա համաժողովը, մեր Չորեքշաբթի չորսին շարքը շարունակվում է։ Այս չորեքշաբթի չորսին՝ սեպտեմբերի 2, 16։...
01/09/2020

Իսկ մինչ հաջորդ շաբաթվա համաժողովը, մեր Չորեքշաբթի չորսին շարքը շարունակվում է։ Այս չորեքշաբթի չորսին՝ սեպտեմբերի 2, 16։00, հետաքրքիր զրույց ենք ունենալու բավականին դժվար մի թեմայի շուրջ՝ երաժշտական մենեջմենթի ու այդ ոլորտում հայաստանյան իրականության։

Սիրելի ազատ-անկախ ստեղծագործողներ ամենատարբեր ոլորտների, եթե դուք լավ եք ճանաչում ձեր ոլորտը, հասկացել եք խնդիրները, որո...
01/09/2020

Սիրելի ազատ-անկախ ստեղծագործողներ ամենատարբեր ոլորտների, եթե դուք լավ եք ճանաչում ձեր ոլորտը, հասկացել եք խնդիրները, որոնց հանդիպում է հայաստանցի անկախ ստեղծագործողն իր ճանապարհին, և ավելին, պատկերացնում եք լուծումները, կարող եք սեպտեմբերի 9-ի համաժողովին ներկայացնել էդ ամենը մի փոքր ելույթով։ Ելույթների համար պետք է նախապես գրանցվել, որպեսզի իսկ գրանցվելու համար ամենալավ ու հեշտ տարբերակը այս հայտաձևը լրացնելն է։
Եթե հարցեր կծագեն, խնդրում եմ գրեք Մուզանավի էջին կամ նախաձեռնող խմբի անդամներին։

Համավարակի շրջանը հայաստանյան անկախ ստեղծագործողների համար յուրահատուկ էր․ մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր խնդիրները բացառապես մերն են, և որևէ ատյանից աջ....

26/08/2020

"Չորեքշաբթի՝ չորսին" քննարկումների շարքը կշարունակվի հաջորդ շաբաթ, իսկ այսօր՝ լուրերի խիստ համառոտ թողարկում :D

Ստեղծագործողը ի վերջո գործունեություն է ծավալում, այդ գործերը տեղադրվում են ինչ-որ տեղ, երգ է ձայնագրվում…ամենը շատ հանգ...
21/08/2020

Ստեղծագործողը ի վերջո գործունեություն է ծավալում, այդ գործերը տեղադրվում են ինչ-որ տեղ, երգ է ձայնագրվում…ամենը շատ հանգիստ խմբավորվում և երևում է, պետք չէ գնալ իրենց փնտրել և հատուկ "նույնականացնել"։ Այսինքն՝ կա՛մ մենք ցանկանում ենք ընդունել, որ նրանք կան, և իրենց ստեղծագործությունը մեզ հետաքրքիր է, կա՛մ միշտ էլ կարող ենք պատճառներ գտնել և ասել, որ ինչ-որ ռեգիստրում նրանք գրանցված չեն:

Մենք սովորել ենք, որ ստեղծագործող մարդը պիտի խնդրի, ակնկալի, փնտրի, գտնի: Ես ուզում եմ, որ լինի հակառակը, ստեղծագործող մարդուն փնտրեն, գտնեն:

Շարունակում եմ չհասկանալ՝ անկախ արտիստներն ընդհանրապես, որպես թիրախային խումբ, գոյություն ունե՞ն մշակութային քաղաքականության իրականացման սցենարում: Հաշվի առնվո՞ւմ է, որ իրենք կարևոր են: Միշտ ասվում է՝ պահպանենք մեր ժառանգությունը, մշակութային արժեքները և այլն, բայց այն ժամանակը, որում հիմա ապրում ենք նույնպես կազմում է մեր մշակութային պատմության մասը: Հիմա այն մարդիկ, որոնք իրենց թեկուզ փոքր ներդրումն են ունենում մշակութային շերտի ձևավորման մեջ, իրենք դիտարկվո՞ւմ են որպես կարևոր բաղադրիչ այդ խճանկարի մեջ, հաշվի առնվո՞ւմ են իրենց կարիքները: Ես դա, ցավոք սրտի, մինչև այս պահը չեմ տեսնում, հատկապես երբ մայիսին ասվում է, որ համավարակի պայմաններում անկախ ստեղծագործողներն ունեն մասնագիտական գործունեության խնդիր և մինչև հիմա ընդամենը մեկ մրցույթ է հայտարարվել, որը մեծ հաշվով այնքան էլ ուղղված չէ այդ մարդկանց։

Հարցազրույց

19/08/2020

Արտակարգ երաժշտական ամառ - 2020

Այս Չորեքշաբթի չորսին (օգոստոսի 19, ժ․ 16։00) Մուզանավի հեռարձակմանը կմիանան Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ու ստեղծ...
18/08/2020

Այս Չորեքշաբթի չորսին (օգոստոսի 19, ժ․ 16։00) Մուզանավի հեռարձակմանը կմիանան Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ու ստեղծագործող երաժիշտներ՝ ներկայացնելու, թե ինչպես անցավ իրենց այս արտասովոր, արտակարգ-երաժշտական ամառը :)

12/08/2020

Երաժիշտներն ինքնակազմակերպվում են

Այսօր ժամը չորսին քննարկելու ենք, թե ինչ պիտի անեն երաժիշտները, երբ հասկանում են, որ իրենց խնդիրները միայն իրենց են հուզ...
12/08/2020

Այսօր ժամը չորսին քննարկելու ենք, թե ինչ պիտի անեն երաժիշտները, երբ հասկանում են, որ իրենց խնդիրները միայն իրենց են հուզում։ Համախմբվել, ինքնակազմակերպվել. ի՞նչ ձևերով, որո՞նք են ամենագործուն ճանապարհները

Այս Չորեքշաբի չորսին (օգոստոսի 12, 16։00) միացեք Մուզանավի էջին, քննարկելու ենք հայ երաժիշտների հնարավոր ինքնակազմակերպման բոլոր արդյունավետ ձևերը՝ մասնագիտական միություններից մինչև արագ արձագանքման խմբեր :)) Մասնակիցների հետաքրքիր կազմ ենք ունենալու՝ Հայաստանից և արտերկրից։

Քննարկման համառոտագիրՕգոստոսի 5-ի քննարկման խորագիրն էր՝ “Կինոգործիչներ և երաժիշտներ․ համագործակցության հայկական առանձնա...
11/08/2020

Քննարկման համառոտագիր

Օգոստոսի 5-ի քննարկման խորագիրն էր՝ “Կինոգործիչներ և երաժիշտներ․ համագործակցության հայկական առանձնահատկությունները”։

Քննարկմանը մասնակցում էին․
Լիլիթ Մովսիսյան - կինոռեժիսոր
Իննա Սահակյան - վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր
Լիանա Սմբատյան - վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր
Անդրանիկ Բերբերյան - կոմպոզիտոր
Վահան Արծրունի - կոմպոզիտոր, երգահան
Արուսիկ Նանյան - երգերի հեղինակ, կատարող

Երկար ու բազմաթիվ տեխնիկական դետալներով հագեցած քննարկում էր, որի ժամանակ փորձեցինք “դիպչել” համագործակցության ընթացքում առավել հաճախ ծագող խնդիրներին և հասկանալ դրանց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Համառոտ ներկայացնենք հարցերի շրջանակը, որ քննարկվեց՝ կենտրոնանալով բարձրացված խնդիրների վրա։

- Կոմպոզիտորի դերի և ֆիլմի վրա կատարած աշխատանքի ընկալումը միշտ չէ, որ գոհացնում է երաժիշտներին։ Պայմանագրերն առավել հաճախ կազմվում են կոմպոզիտորի համար ոչ ձեռնտու տարբերակով․ առավել հաճախ դրանք կնքվում են այնպես, որ կոմպոզիտորը պահպանում է միայն հեղինակային իրավունքները և չի պահպանում երաժշտության տարածման իրավունքները, հետևաբար՝ չի կարող ինքնուրույն ներկայացնել իր երաժշտությունը տարբեր հարթակներից, բեմերից, ինչն անհամաչափ է դարձնում իր ներդրած ջանքը՝ գրված ստեղծագործության վրա, և դրանից ստացած արդյունքը, քանի որ կինոպրոդյուսերը կամ ստուդիան են առավել հաճախ հանդիսանում այդ երաժշտության “տերը”, ինչի հետևանքով արված աշխատանքը կարող է տարիներով փոշի հավաքել դարակների վրա՝ սպասելով որևէ փառատոնային հարթակի։

- Կինոերաժշտության քննադատության բացակայություն - ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո խոսում են միայն կինոքննադատները, իսկ երաժշտագետների ու երաժշտական քննադատների կողմից մասնագիտական վերլուծության հայկական ֆիլմերի երաժշտությունը գրեթե չի արժանանում։ Սա խոչընդոտում է դաշտի ընդհանուր դինամիկ զարգացմանը, առողջ մրցակցության ամրապնդմանը, պրոֆեսիոնալ պատկերացումների ձևավորմանը։

- Չնչին բացառություններով՝ մարդկանց չի տրվում հնարավորություն՝ շփվել երաժշտության հետ նաև ֆիլմից դուրս, որպեսզի ֆիլմի համար ստեղծված երաժշտությունը շարունակվի նաև էկրանից այն կողմ։ Չեն թողարկվում ֆիլմերի երաժշտությունը ներառող առանձին ալբոմներ, որոնք նույնպես կխրախուսեին երաժիշտներին՝ ավելի լուրջ և բազմակողմանի մոտենալ ֆիլմերի վրա իրենց աշխատանքին, կերկարացնեին երաժշտական ստեղծագործությունների կյանքը, կհարստացնեին ժամանակակից հայկական երաժշտադարանը։

- Կոմպոզիտորի և ընդհանրապես ֆիլմի հնչյունային շարքի հետ աշխատանքի մասնագիտացված ուսուցումը մեզ մոտ գրեթե բացակայում է, և այդ կարևոր հմտությունները կինոգործիչները ձեռք են բերում կա՛մ դրսում սովորելիս, կա՛մ, որպես կանոն, արդեն աշխատանքի ընթացքում։ Դա բերում է այդ ոլորտում պրոֆեսիոնալ համագործակցության՝ երբեմն անբավարար մակարդակի, աշխատանքային ժամկետների խախտման, փոխհարաբերությունների մշտական ճշտման և այլն։

- Մենք իրար լավ չգիտենք․ շփման ամենատարբեր հարթակների, այդ թվում՝ առցանց բաց հարթակների բացակայությունը կամ առնվազն սակավությունը դժվարացնում են նոր անունների հայտնվելը, ինչի պատճառով կինոպատվերները առավել հաճախ պտտվում են ծանոթ շրջանակներում, քանի որ շփման և “հայտնաբերման” մեխանիզմները վատ են աշխատում։

- Իհարկե կա նաև դրական և արդյունավետ համագործակցություն․ կինոգործիչներից շատերը ոչ միայն հետաքրքիր համագործակցություն են ձևավորել հայ երաժիշտների հետ՝ թե՛ վավերագրական, թե՛ գեղարվեստական կինոյի ոլորտում, այլև անգամ արդեն կան ձևավորված ստեղծագործական տանդեմներ, որոնք նպաստում են որակյալ կինոյի ու որակյալ կինոերաժշտության ստեղծմանը։

- Կինոլորտում տեղի է ունենում հետաքրքիր սերնդափոխություն, “օդում” զգացվում է փոփոխությունների շունչ, և բոլորի շահերից է բխում, որ դա անդրադառնա նաև կինոգործիչներ-երաժիշտներ համագործակցության վրա՝ այն տեղափոխելով ավելի դինամիկ և պրոֆեսիոնալ մակարդակ։

----

Անկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը սկսել է քննարկումների շարք՝ “Չորեքշաբթի չորսին” անվանմամբ՝ հայտնաբերելու և քննարկելու համար հայաստանյան երաժիշտների և ընդհանրապես ստեղծարար տարբեր ոլորտներում գործող մարդկանց/խմբերի խնդիրները, նրանց հուզող թեմաները, մեր նոր, բարդ ժամանակներում այդ ոլորտներին “սպառնացող” հնարավոր հեռանկարները։

“Մուզանավ”-ը ստեղծվել է որպես երաժիշտներին և ստեղծագործող մյուս արտիստներին հուզող խնդիրների վերհանման և ազատ քննարկման բաց տարածք։ Մեր “երաժշտական սուզանավը” ողջունում է բոլոր ստեղծագործ, հետաքրքիր մարդկանց և նրանց մտքերն ու առաջարկները։ Սուզանավերը նախատեսված են եղանակային բարդ պայմաններում նավարկելու համար, սուզանավում գտնվող բոլորի խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, փոխզիջման և բոլորին առավելագույնս օգտակար եղանակով։

Մուզանավ հարթակում հաջորդ քննարկումների մասին տեղեկատվություն կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/muzanav։ Հարցերի և առաջարկների համար կարող եք գրել նաև մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։ Կազմակերպության կայքը դեռևս գտնվում է պատրաստման փուլում։

Այս Չորեքշաբի չորսին (օգոստոսի 12, 16։00) միացեք Մուզանավի էջին, քննարկելու ենք հայ երաժիշտների հնարավոր ինքնակազմակերպմ...
10/08/2020

Այս Չորեքշաբի չորսին (օգոստոսի 12, 16։00) միացեք Մուզանավի էջին, քննարկելու ենք հայ երաժիշտների հնարավոր ինքնակազմակերպման բոլոր արդյունավետ ձևերը՝ մասնագիտական միություններից մինչև արագ արձագանքման խմբեր :)) Մասնակիցների հետաքրքիր կազմ ենք ունենալու՝ Հայաստանից և արտերկրից։

Լոնդոնում` փոքր քայլերով, դեռևս խիստ զգուշավոր, բայց այնուամենայնիվ...
07/08/2020

Լոնդոնում` փոքր քայլերով, դեռևս խիստ զգուշավոր, բայց այնուամենայնիվ...

Յոթ շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել 80 համերգ

05/08/2020

Կինոգործիչներ ու երաժիշտներ համագործակցության շուրջ

Չորեքշաբթի՝ չորսին (օգոստոսի հինգին, 16։00), բոլորին հրավիրում ենք մեր առցանց քննարկմանը հետևելու։ Այս անգամ փորձելու են...
04/08/2020

Չորեքշաբթի՝ չորսին (օգոստոսի հինգին, 16։00), բոլորին հրավիրում ենք մեր առցանց քննարկմանը հետևելու։ Այս անգամ փորձելու ենք հասկանալ հայ երաժիշտների և կինոգործիչների համագործակցության առավել հետաքրքիր, վառ ու նաև բարդ կողմերը, գտնել ու հասկանալ հայտնի ու անհայտ խնդիրները, որոնք հուզում են թե՛ երաժիշտներին, թե՛ կինոգործիչներին։ Ունենք շատ հետաքրքիր մասնակիցներ, որոնք կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն համագործակցության պատմություններ (հաջող/անհաջող, ում մոտ ինչպես կա)։
Չմոռանաք՝ չորեքշաբթի չորսին, Մուզանավի ֆեյսբուքյան էջում։

Քննարկման ամփոփումԱնկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը սկսել է քննարկումների շարք՝  “Չորեքշաբթի չորսին” անվանմամբ՝ հայտն...
01/08/2020

Քննարկման ամփոփում

Անկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը սկսել է քննարկումների շարք՝ “Չորեքշաբթի չորսին” անվանմամբ՝ հայտնաբերելու և քննարկելու համար հայաստանյան երաժիշտների և ընդհանրապես ստեղծարար տարբեր ոլորտներում գործող մարդկանց/խմբերի խնդիրները, նրանց հուզող թեմաները, մեր նոր, բարդ ժամանակներում այդ ոլորտներին “սպառնացող” հնարավոր հեռանկարները։
--
Հուլիսի 29-ին քննարկման խորագիրն էր “Համավարակը և բեմը․ հնարավոր և անհնար զարգացումներ”։ Մասնակցում էին Մհեր Մանուկյանը (Լավ էլի խմբի մենակատար, երգահան), Հրայր Կարապետյանը (Բելգիայի երիտասարդական նվագախմբի առաջին ջութակ), Սառա Նալբանդյանը (դրամատուրգ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր), Վահան Արծրունին (կոմպոզիտոր, երգահան, երգիչ), Անի Գասպարյանը (Ժնևի Musika երաժշտական գործակալության պրոդյուսեր), Սերգեյ Ումրոյանը (Armenian National Music կենտրոնի տնօրեն, գլխավոր պրոդյուսեր), Տիգրան Տեր Ստեփանյանը (կիթառիստ, գործիքավորող, ԱՐԱՔՍ խմբի հիմնադիր, Մուզանավի համահիմնադիր)։ Քննարկումը վարում էր Լիլիթ Բլեյանը (երգերի հեղինակ, կատարող, Մուզանավի համահիմնադիր)։

Քննարկումը շատ ակտիվ էր, երբեմն բանավեճի նմանվող, կարծիքները նույն հարցի շուրջ հաճախ բաժանվում էին։ Տարբեր գնահատականների, մտավախությունների և կանխատեսումների համառոտ ամփոփումը ներկայացնում ենք ստորև․

1․ Ինչո՞վ են զբաղվել երաժիշտներն ու թատրոնի մարդիկ այս ամիսների ընթացքում՝ ստեղծագործական առումով․ մեծ մասը փորձել է ավարտել կիսատ մնացած նախագծերը, ոմանք կազմակերպել են առցանց համերգներ, համերգների նկարահանումներ, ներկայացումների փորձեր, նոր ֆորմատներ են փորձել գտնել, համագործակցային նախագծերի ուղղությամբ են սկսել մտածել։

2․ Պետությունը և բեմի արտիստները․ քննարկման ընթացքում խոսք եղավ այն մասին, որ անկախ ստեղծագործող արտիստները համավարակի ամիսներին ցավալիորեն մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։ Եթե պետական կազմակերպություններում ներգրավված արտիստների մեծ մասը, զրկված լինելով ելույթների հնարավորությունից, այս ընթացքում գոնե կանոնավոր աշխատավարձ է ստացել, ապա անկախ արտիստները զրկվել են ամենօրյա աշխատանքով գումար վաստակելու հնարավորությունից։
Խոսվեց նաև “Անկախներին նույնականացնելու” մասին՝ ԿԳՄՍՆ կողմից դեռևս մայիսին հնչած՝ ոչ միանշանակ արտահայտության մասին, որը մինչ այս պահը չի ստացել որևէ գործնական, արդյունավետ շարունակություն՝ տեղիք տալով տարբեր մեկնաբանությունների։ Մասնավորապես, Վահան Արծրունու համոզմամբ, այդ արտահայտությամբ պետությունը սեգմենտավորել է մշակույթի գործիչներին՝ որպես այդպիսիք ճանաչելով միայն պետական մշակութային սեկտորում զբաղվածներին, որոնք արդեն “նույնականացված” են (հղումը՝ https://www.youtube.com/watch?v=c9AqU2FRfkc&feature=youtu.be&fbclid=IwAR3z_9xv4b5tcZhL8kJ1jmakqVVCvMXWyHmAe6xerCsC5C5qLyuUck2932c)։

3․ Եվրոպական մի շարք երկրներում համերգային շարքերը վերսկսվել են թե՛ բաց և թե՛ փակ հարթակներում, իհարկե՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ Ավելին, այդ հարթակների գործարկումը շատ տեղերում համընկել է ռեստորանների և սրճարանների բացման հետ՝ հաշվի առնելով, որ մարդիկ այսպես թե այնպես հավաքվելու են նման վայրերում, և ուրեմն կարելի է թույլատրել նաև երաժիշտների գործունեությունը։ Իհարկե, համաճարակային ալիքի խստացմանը զուգահեռ մտցվում են երբեմն նոր սահմանափակումներ, սակայն դրանք այնուամենայնիվ ավելի համաչափ են, և մշակութային գործունեության հնարավորությունը, որպես կանոն, համամասնորեն պահպանվում է։ Առավել լավ վիճակում են գտնվում փոքր, կամերային խմբերը, քանի որ մեծ կազմով հանդես գալը հակահամաճարակային կանոնների պահպանմամբ դեռևս դժվար է։

4․ Ինչպիսի՞ն կլինի աշունը - այս հարցի շուրջ կարծիքները բաժանվեցին։ Մասնակիցների մի մասը լավատեսորեն էր տրամադրված՝ հույս ունենալով, որ աշնանը վարակի տարածումն արդեն թուլացած կլինի երկրում, հնարավոր կլինի կիրառել արդեն առկա միջազգային փորձը, և մշակութային միջոցառումները կվերսկսվեն` հուրախություն թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի, շատերն արդեն համերգներ և այլ միջոցառումներ են պլանավորել, վստահ են, որ հանդիսատեսը նույնպես անհամբեր է։ Մյուսներն առայժմ չեն շտապում դրական ակնկալիքների մասին խոսել՝ մտավախություն ունենալով, որ, անգամ եթե հակահամաճարակային պայմանները թույլ տան, հանդիսատեսի մեջ դեռևս առնվազն երկար ամիսներ ապրելու է վախը՝ խանգարելով այցելել դահլիճներ, համերգասրահներ և ակումբներ։ Մինչ այս պահն անորոշ է մնում ստեղծագործական բուհերի առաջիկա գործունեության հարցը՝ կոնսերվատորիա, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որոնք դեռևս դժվարանում են պլանավորել իրենց աշնանային դասաժամերը՝ սպասելով համավարակային հետագա զարգացումներին։

5․ Կորոնավիրուսի և բեմի արտիստների “հարաբերություններն” ընդհանուր առմամբ բացասական են, քանի որ համավարակի պատճառով շատերը զրկվեցին ինչպես եկամտի հիմնական աղբյուրից, այնպես էլ՝ ոգեշնչման հիմնական աղբյուրից՝ հանդիսատեսի հետ կենդանի շփման հնարավորությունից։ Շատ արտիստներ, խմբեր հայտնվեցին բավականին ծանր կացության մեջ։ Այնուամենայնիվ, կան որոշ դրական կողմեր, որոնցից ամենակարևորը մասնակիցները համարում են, մասնավորապես, երաժիշտների՝ իրենց խնդիրների լուծման շուրջ համախմբման առաջին փորձերը՝ առանց սպասելու պետության աջակցությանը։ Նման փորձերի լավագույն վերջնարդյունքը կլիներ մասնագիտական համայնքների՝ արհմիությունների կամ մասնագիտական միությունների ձևով ինքնակազմակերպումը։

----

Անկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը ստեղծվել է որպես երաժիշտներին և ստեղծագործող մյուս արտիստներին հուզող խնդիրների վերհանման և ազատ քննարկման բաց տարածք։ Մեր “երաժշտական սուզանավը” ողջունում է բոլոր ստեղծագործ, հետաքրքիր մարդկանց և նրանց մտքերն ու առաջարկները։ Սուզանավերը նախատեսված են եղանակային բարդ պայմաններում նավարկելու համար, սուզանավում գտնվող բոլորի խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, փոխզիջման և բոլորին առավելագույնս օգտակար եղանակով։

Մուզանավ հարթակում հաջորդ քննարկումների մասին տեղեկատվություն կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում։ Հարցերի և առաջարկների համար կարող եք գրել նաև մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։ Կազմակերպության կայքը դեռևս գտնվում է պատրաստման փուլում։

29/07/2020

Համավարակը և բեմը․ հնարավոր և անհնար զարգացումներ (քննարկում)

Մեր քննարկումային շարքն այսուհետ կկոչվի Չորեքշաբթի չորսին :) Այս չորեքշաբթի ժամը չորսին (հուլիսի 29, 16։00) միացեք Մուզա...
28/07/2020

Մեր քննարկումային շարքն այսուհետ կկոչվի Չորեքշաբթի չորսին :)
Այս չորեքշաբթի ժամը չորսին (հուլիսի 29, 16։00) միացեք Մուզանավի էջին, քննարկելու ենք համավարակի հնարավոր խորքային ազդեցությունները բեմի արտիստների գործունեության վրա։ Մասնակիցների անունները կներկայացնենք վաղը առավոտյան, հենց բոլորը վերջնական հաստատեն իրենց մասնակցությունը։ Ամեն դեպքում՝ բոլորը ակտիվ գործունեություն ծավալող բեմի մարդիկ են՝ երաժիշտներ, թատրոնի ներկայացուցիչներ։
Հարցեր պատրաստել, կարծիքներ գրել կարող եք՝ այս պահից սկսած՝ հենց այս հրապարակման տակ, կամ՝ նամակ ուղարկելով Մուզանավի էջին։
Սիրով սպասում ենք :)

Անկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը սկսել է քննարկումների շարք՝ հայտնաբերելու և քննարկելու համար հայաստանյան երաժիշտներ...
26/07/2020

Անկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը սկսել է քննարկումների շարք՝ հայտնաբերելու և քննարկելու համար հայաստանյան երաժիշտների և ընդհանրապես ստեղծարար տարբեր ոլորտներում գործող մարդկանց/խմբերի խնդիրները, նրանց հուզող թեմաները, այդ ոլորտներին “սպառնացող” հնարավոր հեռանկարները։

Առաջին առցանց քննարկումը, մասնակիցների առայժմ փոքր կազմով, տեղի ունեցավ հուլիսի 22-ին։ Մասնակցում էին երգչուհի Լուսինե Ազարյանը, երգիչ, Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը, Ուլիխանյան ակումբի համահիմնադիր, կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը, Բելգիայի երիտասարդական նվագախմբի առաջին ջութակ Հրայր Կարապետյանը, դերասան, բեմադրիչ Սամսոն Ստեփանյանը, երգչուհի, Ավյուն խմբի մենակատար, Մուզանավի համահիմնադիր Քրիստինե Կոլյանը։ Քննարկումը վարում էր երգերի հեղինակ, կատարող, Մուզանավի համահիմնադիր Լիլիթ Բլեյանը։

Քննարկման խորագիրն էր՝ Բեմի արտիստները կորոնավիրուսի ժամանակ։ Նպատակը՝ հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այսօր Հայաստանում բեմական կենդանի ելույթների, ներկայացումների իրականացման համար։

Քննարկման համառոտ եզրահանգումները ներկայացնում ենք ստորև․

Մասնակիցները միակարծիք էին հետևյալ եզրահանգումներում․

1․ Հայաստանում կան բոլոր պայմանները՝ անվտանգ և հակահամաճարակային բոլոր խելամիտ ցուցումների պահպանմամբ կենդանի համերգների, ներկայացումների անցկացման համար, առաջին հերթին՝ բացօթյա բեմահարթակներում։ Անհրաժեշտ է միայն ցանկություն և քայլեր՝ այդ ուղղությամբ։ Եվրոպական տարբեր երկրներում վերսկսված փոքր կազմով համերգներն ու փառատոներն արդեն որոշակի փորձ են կուտակել, որից կարելի է օգտվել՝ մեր երկրում միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
2․ Ամռան ամիսները ցավալիորեն կորսված են այդ առումով․ հուլիս ամիսն ավարտվում է, առայժմ պետության և համայնքային մարմինների կողմից չկա որևէ նախաձեռնությունը՝ արտիստներին իրենց անմիջական գործունեության իրականացման աջակցության առումով։
3․ Փակ տարածքներում ներկայացումների և համերգների կազմակերպման խնդիրներից մեկը դահլիճային տարածքների համապատասխանեցումն է հակահամաճարակային պահանջներին, ինչի համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ։ Եթե մեծ դահլիճները կարող են որոշակիորեն կրճատել հանդիսատեսի քանակը և այդքանով հանդերձ ապահովել տոմսերի վաճառքի ու եկամուտի գոնե որոշակի քանակ, փոքր դահլիճների համար այդ տարբերակն ավելի բարդ է, քանի որ հանդիսատեսի քանակը կրճատվում է շատ կտրուկ, հետևաբար՝ եկամուտը նույնպես։ Այս ուղղությամբ անհրաժեշտ են կոնկրետ հաշվարկներ՝ յուրաքանչյուր դահլիճի կարիքների և հնարավորությունների գնահատման համար։ Այստեղ ևս կա պետական և համայնքային կառույցների հետ ակտիվ փոխգործակցության անհրաժեշտություն, քնաի որ Հայաստանում դահլիճների գերակշիռ մասը պետական կամ համայնքային ենթակայության ներքո է։
4․ Որպես ժամանակավոր լուծում կարելի է դիտարկել Մարզահամերգային Համալիրի տարածքը հերթագայության կարգով տարբեր խմբերի, կոլեկտիվների և անհատ արտիստների տրամադրելու հնարավորությունը։ Իր ընդարձակության շնորհիվ համալիրի տարածքում հեշտ է խուսափել կուտակումներից, կազմակերպել մարդկանց անվտանգ անձուդարձը, և այլն։
5․ Բեմի անկախ արտիստների ստեղծագործական և սոցիալական խնդիրները պետք է մշտապես գտնվեն ուշադրության կենտրոնում։ Անկախ այն ժանրից, որում նրանք ստեղծագործում են, նրանց խնդիրները գրեթե չեն տարբերվում։
6․ Արտիստները կարիք ունեն կառույցների, որոնք կներկայացնեն նրանց խնդիրները, կհամակարգեն նրանց հուզող օրակարգը, կզբաղվեն այդ օրակարգում ներառված հարցերով։ Ներկայացուցչական կազմակերպությունները, ինչպիսիք են արհմիությունները, ստեղծագործական միությունները և այլն, դեռևս շատ անկազմակերպ և սաղմնային վիճակում են, իսկ շատ ստեղծագործական ոլորտներում պարզապես չկան։

Անկախ երաժիշտների “Մուզանավ” հարթակը ստեղծվել է որպես երաժիշտներին և ստեղծագործող մյուս արտիստներին հուզող խնդիրների վերհանման և ազատ քննարկման բաց տարածք։ Մեր “երաժշտական սուզանավը” ողջունում է բոլոր ստեղծագործ, հետաքրքիր մարդկանց և նրանց մտքերն ու առաջարկները։ Սուզանավերը նախատեսված են եղանակային բարդ պայմաններում նավարկելու համար, սուզանավում գտնվող բոլորի խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, փոխզիջման և բոլորին առավելագույնս օգտակար եղանակով։

Մուզանավ հարթակում հաջորդ քննարկումների մասին տեղեկատվություն կարող եք գտնել մեր ֆեյսբուքյան էջում։

22/07/2020

Բեմի արտիստները կորոնավիրուսի ժամանակ

Հուլիսի 22-ին՝ չորեքշաբթի օրը, սիրով հրավիրում ենք "մասնակցելու" մեր առցանց հանդիպում-քննարկմանը։ Փորձելու ենք հասկանալ,...
20/07/2020

Հուլիսի 22-ին՝ չորեքշաբթի օրը, սիրով հրավիրում ենք "մասնակցելու" մեր առցանց հանդիպում-քննարկմանը։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսին է լինելու մեր՝ բեմի կենդանի արտիստների հետագա ճակատագիրը՝ համավարակի այս շրջանում։ "Կենդանի" բառը չակերտների մեջ չենք դնում առայժմ, քանի որ դեռ դիմանում ենք )) Փորձելու ենք առարկայական զրույց ունենալ, շատ հետաքրքիր բանախոսներ ենք ունենալու, նաև հարցուպատասխանի և գրավոր ռեպլիկների հնարավորություն, այնպես որ բաց չթողնեք! Ուղիղ հետևելու համար հուլիսի 22-ին, 16։00 այցելեք Մուզանավի ֆեյսբուքյան (այս) էջ։

Address

Yerevan
0037

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մուզանավ / Muzanav posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Մուզանավ / Muzanav:

Videos

Share

Nearby media companies


Other Yerevan media companies

Show All