Business Class

Business Class Business Class բիզնես-ամսագիր

Business Class-ը առաջին հայալեզու բիզնես-ամսագիրն է, որտեղ ներկայացված են բիզնեսին ու տնտեսությանը վերաբերող հրապարակումներ, այդ թվում՝
Բացառիկ հարցազրույցներ ազդեցիկ գործարարների և պետական գործիչների հետ,
Վերլուծական հոդվածներ, աղյուսակներ, գրաֆիկներ,
Տեղեկատվական բնույթի լուրեր ու ակնարկներ,
Փորձագիտական տեսակետներ առաջավոր ընկերությունների թոփ-մենեջերների մատուցմամբ,
Ինչպես նաև հանրամատչելի հո

դվածներ, որոնք վերաբերում են մշակույթին, բժշկությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը և այլն։

Business Class-ը միջոց է բիզնեսի և տնտեսության ոլորտների արդի միտումներին իրազեկ լինելու և սեփական գործում հաջողություն ունենալու համար։

Մեր թիրախային լսարանը մասնավոր, ինչպես նաև պետական ոլորտներում գործող ղեկավարներն են, այսինքն որոշում կայացնող մարդիկ, ինչպես նաև ընդհանուր առմամբ բիզնեսով և տնտեսությամբ հետաքրքրված մարդիկ։

Ամսագրի մշտական ուշադրության կենտրոնում են Հայաստանում և արտասահմանում ամենատարբեր բիզնես ոլորտներն ու ուղղությունները` ավանդական բիզնես ոլորտներից մինչև ամենանոր, Հայաստանում դեռևս քիչ տարածված ոլորտները: Սրանով հանդերձ ամսագիրը չի սահմանափակվում պարզապես հաջողության պատմություններ կամ բիզնես ոլորտներ ներկայացնելով: Այն փորձում է բացահայտել բիզնեսի տաբեր ճյուղերում տեղ գտած զանազան անհարթություները, բարդություններն ու զարգացման խոչընդոտները, ոչ մրցակցային դրսևորումների, ինչպես նաև բիզնես էթիկայի խախտման դեպքերը, հաճախ նաև խնդրի լուծման սեփական տարբերակը կամ ճանապարհն է առաջարկում` դրանով իսկ փորձելով սեփական լուման ունենալ երկրի տնտեսության և բիզնեսի զարգացման գործում:

Address

2 Arshakunyats Avenue
Yerevan
0023

Alerts

Be the first to know and let us send you an email when Business Class posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category



You may also like