SMAGE News

SMAGE News Բարի գալուստ «SMAGE NEWS» լրատվական էջ։
Այստեղ կարող եք ստանալ մշտապես թարմացվող, անաչառ և անկողմնակալ լրատվություն։

ℹ️ «SMAGE NEWS» լրատվական էջի նպատակը հանրությանը ստուգված և հավաստի տեղեկատվություն ներկայացնելն է, ինչպես նաև տարբեր կեղծ և մանիպուլյատիվ նորությունների մասին իրազեկելը։

25/08/2022

Սպարապետ 🙏🏻

20/08/2022

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձը ինքնասպան է եղել։
👨‍✈️ Անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
📌 Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

ՀՀ Ոստիկանություն

❗🇦🇲 Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկա...
16/08/2022

❗🇦🇲 Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ։
Կամ ու՞ր էր Ադրբեջանը, երբ 4֊րդ դարում Արցախում վանք էր կառուցվում🤔🇦🇲🇦🇲
Ու էս ամենին գումարած Ք.ա. կառուցված Տիգրանակերտը🇦🇲
⛪Գանձասարի վանք (4-րդ դար) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
⛪Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
⛪Ամարասի վանք (4-րդ դար)
⛪Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
⛪Գտչավանք (4-13-րդ դար)
Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
⛪Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
⛪Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
⛪Հացի Բռի եղցի (7-17 դար)
⛪Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
⛪Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
⛪Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
⛪Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
⛪Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
⛪Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
⛪Խոթավանք (12-13-րդ դար)
⛪Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
⛪Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
⛪Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)
⛪Հոռեկա վանք (13-րդ դար)
⛪Կավաքավանք (14-րդ դար)
⛪Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
⛪Հադրութի Սուրբ Հարություն (1621)
⛪Փիրումաշեն (1641)
⛪Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
⛪Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
⛪Շոշի Նոր եկեղեցի (1655)
⛪Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
⛪Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
⛪Հակի Սուրբ Մինաս (1673)
⛪Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
⛪Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
⛪Երիցմանկանց վանք (1691)
⛪Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
⛪Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
⛪Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
⛪Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
⛪Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
⛪Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
⛪Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
⛪Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
⛪Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
⛪Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
⛪Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
⛪Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
⛪Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
⛪Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
⛪Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
⛪Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
⛪Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
⛪Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)







#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
#МыПобедим

14/06/2022

Գնահատեք այն ժամանակը, երբ դուք կարող եք թաքնվել ձեր մոր թիկունքում,որովհետև հետագայում դուք ապրելու եք միայնակ, քամիների մեջ,իսկ դա սարսափելի է ու ցավալի:

Շառլ Ազնավուր

Цените то время, когда вы можете спрятаться за спиной вашей матери, потому что в дальнейшем вы будете жить одинокими, среди ветров, а это ужасно и больно.

Шарль Азнаур

🇦🇲
15/02/2022

🇦🇲

Երբեք մի թաքցրեք ձեր ազգությունը` հանուն կարիերայի կամ որևէ այլ բանի, ես այնքան եմ ասել "ես Հայ եմ", որ հիմա եթե Ֆրանսիայում որևէ մեկին հարցնեն` որտեղի՞ց եք, իսկ նա պատասխանի` Հայաստանից, պատասխան են ստանում` "Վայ, դու Հայաստանի՞ց ես, ինչպես Շառլ Ազնավուրը"։ Չպետք է մոռանալ, որ ձեր մեջ հայկական արյուն է հոսում, շահի հետ մի՛ առեք։

Շառլ Ազնավուր

💪
13/02/2022

💪

«...Դե Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան»,- նշել է Լուկաշենկոն
07/02/2022

«...Դե Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան»,- նշել է Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյ

Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում
06/02/2022

Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում

2019 թվականին այն ժամանակ դեռևս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեղծ տվյալներ էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։

63 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը
04/02/2022

63 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը

Կոմպոզիտորը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին։Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշ

Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զին...
03/02/2022

Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել։

03/02/2022

Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարութույան նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։

Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակում համատեղ գործելու հնարավորություն ընձեռող օրինագիծը կքննարկվի...
01/02/2022

Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակում համատեղ գործելու հնարավորություն ընձեռող օրինագիծը կքննարկվի Թուրքիայի խորհրդարանում։ Ադրբեջանն արդեն հաստատել է հունիսի 15-ին Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից ստորագրված հռչակագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բաքու և Անկարա

Հայաստանի ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, վեց տարվա պարտադրված դադարից հետո այսօր առաջին անգա...
01/02/2022

Հայաստանի ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, վեց տարվա պարտադրված դադարից հետո այսօր առաջին անգամ մտնում է պաշտոնական մրցահարթակ` մասնակցելով Հայաստանի ծանրամարտի առաջնությանը և հանդես գալով 87 կգ քաշային կարգում:

01/02/2022

ԱՄՆ-ի արևելյան նահանգներում ձնաբուք է։ 5 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, ավելի քան 5000 է թռիչք հետաձգվել, Մասաչուսեթսում շուրջ 116 հազար տուն մնացել է առանց հոսանքի։

Ջերմորեն շնորհավորում ենք Հայկական Բանակի օրվա կապակցությամբ։ Մեր բանակը յուրաքանչյուրիս հպարտությունն է, մեր պետականաշի...
28/01/2022

Ջերմորեն շնորհավորում ենք Հայկական Բանակի օրվա կապակցությամբ։ Մեր բանակը յուրաքանչյուրիս հպարտությունն է, մեր պետականաշինության հիմքը։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով էլ ազդարարվեց Ազգային բանակի հիմնման սկիզբը: Միայն մարտունակ բանակը կարող է լինել Հայոց անկախ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող անկախության և անվտանգության պահպանման երաշխիքը, քանի որ այն խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու նվիրումը, արիությունն ու հայրենասիրությունը, կամքն ու ոգին։

Բանակի օրը խիզախ և ուժեղ մարդկանց՝
նվիրյալների տոնն է։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք այս կարևոր տոնը՝ մաղթելով անխռով, խաղաղ, նորանոր հաղթանակներով ձեռքբերումներով պսակված, բարեկեցիկ, ուժեղ և կայուն Հայաստանի Հանրապետության:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստ...
23/01/2022

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվու...
06/01/2022

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ 🥳🥳
31/12/2021

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ 🥳🥳

28/12/2021

🟥 🟨 🟩 Տարածաշրջանային երկրների բնակչության դեմոգրաֆիական պատկերը 1991 թվականի հետ համեմատած.

1991 2020

🇦🇲 3.51 մլն 2.96 մլն 15.5% 📉
🇬🇪 4.84 մլն 3.71 մլն 23.2%📉
🇦🇿 7.27 մլն 10.11 մլն 40% 📈
🇷🇺 148.4 մլն 144.1 մլն 2.9% 📉
🇮🇷 57.6 մլն 83.9 մլն 45% 📈
🇹🇷 54.8 մլն 84.3 մլն 53% 📈

Համաշխարհային բանկի տվյալների բազա

Աշխարհում գործազրկության մակարդակով 7-րդ երկիրն ենք.
27/12/2021

Աշխարհում գործազրկության մակարդակով 7-րդ երկիրն ենք.

30/10/2021

Երևան-Էջմիածին մայրուղում անցկացվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը:

✅ 3 տարիքային խմբում ավելի քան 1000 մասնակից Երևան-Էջմիածին ճանապարհից սկսել է վազքը:

✅ Վերջնակետն Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակն է:

ՀՀ կառավարություն

«Facebook» ընկերությունը փոխում է անվանումը դառնալով «Meta»:  BBC-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր ...
28/10/2021

«Facebook» ընկերությունը փոխում է անվանումը դառնալով «Meta»:
BBC-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առցանց շնորհանդեսի ժամանակ՝ նշելով, որ փոփոխությունը չի վերաբերում դրա անհատական հարթակներին, ինչպիսիք են՝ Ֆեյսբուքը, Ինստագրամը և Վոթսափը. այն վերաբերում է միայն հիմնական ընկերությանը, որին պատկանում են մյուսները։

Կռիվներում ընկան նրանք.Ամեն մեկը՝ մի տան ճրագ,Ամեն մեկը՝ մի մոր որդի,Ամեն մեկը՝ մի աղջկաԵրազանքը անապական,Կնոջ՝ սերը, հո...
26/09/2021

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...

Բայց զոհի՛ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ...

Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի՛ մեղմացել ցավը կրած,
Ատելությո՛ւնը փրփըրած
Եվ հաղթության տե՛նչը խորին՝
Ի գիտություն ա՛յն բոլորի`
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո՛վ,
Վրեժո՜վ են սարսափելի...

#ՓառքԲոլորՀերոսներին
#սեպտեմբերի27
#հայաստան #արցախ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին նորաստեղծ պետության քաղաքացիներս հանրաքվեի միջոցով մեր «այո»-ն ասացինք Անկախությանը: Մենք ...
21/09/2021

1991 թվականի սեպտեմբերի 21-ին նորաստեղծ պետության քաղաքացիներս հանրաքվեի միջոցով մեր «այո»-ն ասացինք Անկախությանը: Մենք ընտրեցինք Անկախության ճանապարհը, որ մինչ այդ ընդունել էինք օգոստոսյան հռչակագրով և իրականացրեցինք մեր պապերի ու հայրերի դարավոր երազանքը`ունենալ Անկախ Պետություն: Յուրաքանչյուրս քվեարկեց նվիրական գաղափարի օգտին, և բոլորիս արյունով, քրտինքով, ոգով և միասնականությամբ կարողացանք կյանքի կոչել այդ գաղափարը:
Աշխարհի քարտեզի վրա ստեղծվեց Հայաստան պետությունը:

Այսօր լրանում է մեր անկախ պետության 30-ամյակը:
Անկախությունը յուրաքանչյուրիս անուրանալի և մնայուն ձեռքբերումն է, մեր բոլորի նպատակների իրականացման և իղձերի մարմնավորման անխոս երաշխիքը, մեր կայունության գրավականը:

Վստահ ենք` ժամանակավոր դժվարություններն անհնար է, որ նսեմացնեն մեր պատմական ձեռքբերումը, և հավաստում ենք` մեր անկախ պետությունն էլ ավելի է հզորանալու` դառնալով համայն հայության Երկիրն ու Հայրենիքը` Անկախ Արցախի հետ միասնական և ընդմիշտ միաձույլ:
Այդ անխախտ հավատով էլ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության 30-ամյա տարեդարձի առթիվ և մաղթում երազանքների իրականացում: Մենք հասնելու ենք մեր իղձերի կատարմանը, հաղթահարելու ենք անցողիկ դժվարությունները և ամբողջացած ենք տեսնելու մեր պապերի և հայրերի երազած Հզոր հայրենիքը:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ:

#ԱնկախությունԿերտողները #ՀայրենիքիսՀետ #30Անկախ #հայաստան 🇦🇲 #արցախ #անկախությանօր

Կենտրոնական բանկից հայտնում են, որ տարադրամի փոխարժեքը այսօր կազմել է․📍 դոլար – 493.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով ...
05/09/2021

Կենտրոնական բանկից հայտնում են, որ տարադրամի փոխարժեքը այսօր կազմել է․
📍 դոլար – 493.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով,
📍 եվրո – 586.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.17 դրամով,
📍 ռուբլի – 6.78 դրամ,
📍 ֆունտ ստերլինգ – 683.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.32 դրամով։

📌 Հարգելի հետևորդներ, Factor TV ն մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի արշավ, որի շրջանակներում մեծ ջանքեր ենք գործա...
09/08/2021

📌 Հարգելի հետևորդներ, Factor TV ն մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի արշավ, որի շրջանակներում մեծ ջանքեր ենք գործադրում մեր հարթակներից ատելության խոսքի հեռացման ուղղությամբ։ Հաշվի առնելով Factor TV-ի սոցիալական հարթակներում արվող մեկնաբանությունների ահռելի ծավալը և Facebook-ի տեխնիկական գործիքակազմի սահմանափակումները՝ ակնկալում ենք Ձեր աջակցությունը․ եթե մեր էջում կտեսնեք ատելության խոսք, բռնության կոչ, հայհոյանք կամ վիրավորանք, խնդրում ենք այդ հրապարակման հղումը նամակով ուղարկել մեր էջին, և մեր մոդերատորներն այն կհեռացնեն։ Մի՛ տարածեք ատելության խոսք, պահպանեք փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մշակույթը:

03/08/2021

Թուրքիայում անտառային հրդեհները հասել են աննախադեպ ծավալների: Կրակի մեջ է արդեն 32 նահանգ: Հրդեհվում են թուրքական ամենահայտնի հանգստավայրերը՝ Անթալիայից մինչև Բոդրում: Եվ այս պահին ամենասկանդալային հայտարարությունը՝ քրդամետ մի կազմակերպությունը ստանձնել Թուրքիան դիտավորյալ հրդեհելու պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ մարդկային լեզուն թուրքերը չեն հասկանում, ուրեմն եկել է ժամանակը խոսել կրակի լեզվում: Եվ թուրքական որոշ շրջանակներ հրդեհները կազմակերպելու մեջ սկսել են մեղադրել նաև հայերին:

ՀՀ Կառավարության նոր կազմը.
03/08/2021

ՀՀ Կառավարության նոր կազմը.

Ալեն Սիմոնյանն 71 կողմ ձայնով ընտրվեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։Ընդդիմադիր երկու խմ...
02/08/2021

Ալեն Սիմոնյանն 71 կողմ ձայնով ընտրվեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվերակությանը և ներկա չեն նաև նիստերի դահլիճում։

Address

Erevan

Alerts

Be the first to know and let us send you an email when SMAGE News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SMAGE News:

Videos

Share

SMAGE NEWS ARMENIA 🇦🇲

📢 «SMAGE NEWS» լրատվական էջում կարող եք ստանալ մշտապես թարմացվող և օպերատիվ, անաչառ և անկողմնակալ լրատվություն՝ Հայաստանում, Արցախում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

📢 «SMAGE NEWS» -ը իր լսարանին է առաջարկում բազմապրոֆիլ լրատվություն, այդ թվում՝ ✅ քաղաքական, ✅ տնտեսական, ✅ սպորտային, ✅ մշակութային, ✅ բանակ, ✅ շոու բիզնես, ✅ միջազգային։

ℹ️ «SMAGE NEWS» լրատվական էջի նպատակը հանրությանը ստուգված և հավաստի տեղեկատվություն ներկայացնելն է, ինչպես նաև տարբեր կեղծ և մանիպուլյատիվ նորությունների մասին իրազեկելը։ ⚠️ Էջում տեղադրված գրառումերը և/կամ տեսանյութերը կարող են չհամընկնել «SMAGE NEWS»-ի խմբագրության տեսակետի և/կամ համաձայնության հետ:

🔎 CONTACT US . . . 📲 Tell: Telegram: (+374 44) 23 33 10 📩 E-Mail: [email protected] 🏡 Yerevan, Armenia