10/03/2023
Արցունքները սեղմում են կոկորդդ, երբ լսում ես արցախցի կնոջ խոսքերը՝ ռուսը փակեց Ղարաբաղի պատմության վերջին էջը։ Ու անկախ քեզնից ուզում ես գոռալ, որ այո ռուսը գլխավոր, բայց միակ մեղավորը չէ։
Ու ակամայից մտածում ես, որ եթե մենք պետություն ու օրենք ունենք, ուրեմն պետք է ՀՀ ԳԴ-ն քր.գործեր հարուցի (հարուցած պետք է լիներ) այն ստորածին դավաճան տականքի նկատմամբ, որոնք իրենց շահերի, թալանի, թալանածը պահելու համար վաճառեց հայրենիքը, այս օրը քցելով մեզ։
Քրեական գործեր պետք է հարուցվեն ԱՀ նախագահի ու նախարարների, ԱԺ նախագահի ու 22 պատգամավորների, Ա.Հարությունյանի ,Բ. Սահակյանի, Ա.Ղուկասյանի, ՊԲ-ի ներկա և նախկին այն գեներալների նկատմամբ, ովքեր թալանեցին, բարոյազրկեցին, կեղեքեցին բանակն ու ստորացրին ՀԱՅ ՄԱՐՏԻԿԻՆ, վերջում էլ զինաթափեցին ու թշնամու ողորմածությանը հանձնեցին հայկական բանակը։
Վստահ եմ, էլի ստորներ կան, որոնց անունները իրենք քաջ գիտեն։ Դրանք պետք է իմանան, որ հատելով ՀՀ սահմանը իրենք ձերբակալվելու ու կանգնելու են արդարադատության առաջ։ Տեսնենք, դրանցից ով կգերադասի, տղամարդու ու սպայական պատիվ կունենա մեղանչելու իր ազգի դեմ, կրելու իր արժանի պատիժը, իսկ ով կխնդրի ադրբեջանի ողորմածությունը կամ ռուսական սապոգի ծանրությունը։
Առավելագույն խստությամբ պետք է դատվեն նրանք, որոնք համաձայնվել են այն կապիտուլացիոն փաստաթղթին, ստորագրել նրա տակ, որտեղ դավաճանաբար հիշատակվում են ՀՀ ԶՈՒ-ը։ Հավատացեք, որ սա այս դավաճանների համար ամենալավ ելքն է լինելու, քանզի նրանք չեն կարող խուսափել ժողովրդի դատաստանից, իսկ դա շատ դաժան է լինելու...
Հ.Գ. Ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե իբր արցախափրկիչ Ռ.Վարդանյանը ուզեցել է փախնել խաղաղապահի կամ կնոջ հագուստով։ Իհարկե դա ծաղր է, և ոչ այնքան Ռ.Վարդանյանի, որքան ռուսների նկատմամբ։ Որով ադրբեջանցիները ուղղակի ռուսներին ծաղրում են, թե տեսեք ձեր ուղարկած էմիսարը կնոջ շորերով է ուզում ճողոպրել, ձեր հմազգեստն էլ չփրկեց նրան։
Բայց դա պետք է հուշի մեր իրավապահներին, որ ռուսները իրենց գործակալներին, հատկապես շատ վճարողներին, ուղղաթիռներով կարող են հասցնել Գյումրի, այնտեղից էլ ռազմական ինքնաթիռով Սիբիր։ Ուրեմն, եթե մենք պետություն ենք, պետք է խիստ հսկողություն սահմանել բոլոր անցակետերում, ռուսական ռազմաբազայում։
Ոչ մի հայ դավաճան չպետք է խույս տա արժանի պատժից։ Քանի դեռ նրանք պատասխան չեն տվել այսքան տարիների թափած արյան, արցունքի, քրտինքի, կատարած հանցագործությունների համար Հայաստանը պետություն չի դառնա։
Հ.Գ. Շատերը կհարցնեն,թե բա քո՞չը,սե՞րժը։ Հանգիստ մնացեք։ Այս դավաճանները այնքան բաներ կգրեն նրանց կատարածների մասին, որ մի քանի սերունդ հազիվ կարդա։ Հա,ավելացնեմ նաև, որ անհապաղ կալանքի տակ պետք է վերցնել ՀՀ-ում գտնվող 1990թ.-ից հետո Հայաստանում և Արցախում բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաների ու նրանց հարազատների ունեցվածքները, քանզի դրանք թալաված են արցախցուց, հայաստանցուց, աշխարհասփյուռ հայերից։
Պետք է ստեղծել ինչ որ ֆոնդ և դրանք ծառայեցնել Արցախից մազապուրծ եղած մեր հարազատների կարիքների համար։
Մայիս Սաֆարյան