«Էջ» հրատարակչություն/Edge Publishing House

«Էջ» հրատարակչություն/Edge Publishing House «Էջ»-ը hրատարակում է ժամանակակից հայ հեղինակների, թարգմանական գրականություն և մանկական գրքեր:
(2)

«Հյուսիսում՝ հորիզոնի երկայնքով, ձգվում են ցածր սարերը: Քաղաքային թաղամասերում այդքան տարիներ ապրելուց հետո Քելի աչքերը ...
16/04/2024

«Հյուսիսում՝ հորիզոնի երկայնքով, ձգվում են ցածր սարերը: Քաղաքային թաղամասերում այդքան տարիներ ապրելուց հետո Քելի աչքերը դեռ նոր են սովորում այսքան հեռուն նայելուն: Բնապատկերն իր իմացած այն սակավաթիվ երևույթներից է, որում իրականությունը չի հուսահատեցնում»:🏔🏔🏔

Anush Kocharyan  ջան, սիրով շնորհավորում ենք քեզ տարեդարձիդ առթիվ։ Ցանկանում ենք քեզ ամուր առողջություն, լիքը-լիքը եռանդ...
13/04/2024

Anush Kocharyan ջան, սիրով շնորհավորում ենք քեզ տարեդարձիդ առթիվ։ Ցանկանում ենք քեզ ամուր առողջություն, լիքը-լիքը եռանդ և ուժ՝ աշխատելու և գեղեցիկն ու ճաշակովը տարածելու ամբողջ աշխարհում։
Միշտ լինես այդքան կենսուրախ և էներգիայով լի։
Սիրով՝ ԷՋ։ 🥳🎂🥂

11/04/2024

‼️ՇՈՒՏՈՎ‼️ՆՈՐ ՎԵՊ‼️

Հարավաֆրիկյան գրող Մեթյու Մաքդևեթի «Թեքված պենտագրամ» միստիկ թրիլլերի բնագիրն ու հայերեն թարգմանությունը լույս կտեսնեն միաժամանակ։

Թեքված պենտագրամ վեպի գործողությունները զարգանում են Եվրոպայում, որտեղ իշխանությունը եկեղեցու ձեռքերում է։ Գրքի գլխավոր հերոսուհին երիտասարդ աղջիկ է, ում հետապնդում են կախարդության համար, մինչ նա փորձում է բացահայտել իր մոգական կարողությունների գաղտնիքը։

Mirari Press

Թանա Ֆրենչի «Որոնողը» «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore- ում։
01/04/2024

Թանա Ֆրենչի «Որոնողը» «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore- ում։

🔎 Միջին տարիքի նախկին ոստիկան Քելվին Հուփերը Չիկագոյից տեղափոխվում է կղզի՝ երազելով գեղատեսիլ լանդշաֆտների, մաքուր օդի, խաղաղության և սրամիտ տեղացիների հետ անկեղծ զրույցների մասին, բայց ի վերջո ստանձնում է այն աշխատանքը, որից ապարդյուն փորձել է փախչել։ Տեղացի մի դեռահաս է դիմում նրան՝ օգնելու գտնել իր անհետ կորած եղբորը, քանի որ գյուղում ոչ ոքի, ու առավել ևս ոստիկաններին, կարծես թե չի հետաքրքրում այս հարցը։
Ինչ-որ բան այն չէ այս կողմերում, և Քելը պետք է պարզի, թե ինչը։
___
Որոնողը, Թանա Ֆրենչ
🏷 Գինը՝ 5800 դրամ

Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩
☎️ 011 223366

#Զանգակըմշակույթէ #գիրքթեյուԶանգակ

Հատված Արեգ Ազատյանի «Դադարի պահին» գրքիցԳիրքն արդեն գրախանութներում։Արժեքը 4500 դրամԱռաքումը Երևանում՝ ԱՆՎՃԱՐ։ #նորգիրք...
27/03/2024

Հատված Արեգ Ազատյանի «Դադարի պահին» գրքից

Գիրքն արդեն գրախանութներում։

Արժեքը 4500 դրամ

Առաքումը Երևանում՝ ԱՆՎՃԱՐ։

#նորգիրք #գրքեր #ընթերցանություն #հրատարակչություն #կարդալուժամանակկա #հայժամանակակիցգրող🖊️

Kristine Sargsyan-ի Ուխտագնացություն դեպի ուղեղ նոն-ֆիքշնը համարվել է staffmedia.am-ի «Շաբաթվա գիրք»։
27/03/2024

Kristine Sargsyan-ի Ուխտագնացություն դեպի ուղեղ նոն-ֆիքշնը համարվել է staffmedia.am-ի «Շաբաթվա գիրք»։

Շարունակվում է «Շաբաթվա գիրքը» մեր նախագիծը։ Այս անգամ անդրադարձել ենք Քրիստինե Սարգսյանի «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքին։

Թանա Ֆրենչի «Որոնողը»՝ արդեն Բուկինիստում❤
26/03/2024

Թանա Ֆրենչի «Որոնողը»՝ արդեն Բուկինիստում❤

«Որոնողը» Թանա Ֆրենչ - 5800 դրամ

Իռլանդացի արձակագիր և թատրոնի դերասանուհի Թանա Ֆրենչի «Որոնողը» գիրքը համարվում է իր լավագույն գործը։

Այս դետեկտիվի գլխավոր հերոսը Չիկագոյից տեղափոխվում է Իռլանդիայի գյուղերից մեկը՝ երազելով խաղաղ միջավայրի և անկեղծ զրույցների մասին։ Սակայն նրա երազանքները վերածվում են սովորական ոստիկանի աշխատանքի և նա սկսում է բացահայտել արկածներով լի մի պատմություն։

✅Գիրքը առկա է մեր խանութներում։
Նաև կարող եք պատվիրել հետևյալ հղմամբ․
https://tinyurl.com/2zvdsa23
🚗 Երևանում առաքումն անվճար է։

#արիբուկինիստ

Դեռ չե՞ք բացահայտել ձեզ համար «Հանճարների գրքի» ֆանտաստիկ աշխարհը։Շտապե’ք պատվիրելԱրժեքը՝ 6500 ՀՀ դրամԵրևանում առաքումը՝...
25/03/2024

Դեռ չե՞ք բացահայտել ձեզ համար «Հանճարների գրքի» ֆանտաստիկ աշխարհը։

Շտապե’ք պատվիրել

Արժեքը՝ 6500 ՀՀ դրամ

Երևանում առաքումը՝ ԱՆՎՃԱՐ

#հանճարներիգիքրը #հարությունղուկասյան #հայֆենթզի

Հատված Սամվել Խաչատրյանի «Երևան Բլյուզ» վեպից։ _____🏷️ Գինը՝ 4500 դրամԱռաքումը Երևանում անվճար։ #գրքեր  #հրատարակչությու...
23/03/2024

Հատված Սամվել Խաչատրյանի «Երևան Բլյուզ» վեպից։

_____
🏷️ Գինը՝ 4500 դրամ
Առաքումը Երևանում անվճար։

#գրքեր #հրատարակչություն #ժամանակակիցգրողներ

…Դա այն ժամանակ էր, երբ դեռ մամոնտները չէին վերացել, իսկ հեռուստացույցով հիմար հաղորդումներ էին ցուցադրում, երբ հրապարակ...
21/03/2024

…Դա այն ժամանակ էր, երբ դեռ մամոնտները չէին վերացել, իսկ հեռուստացույցով հիմար հաղորդումներ էին ցուցադրում, երբ հրապարակներում մարդկանց խարույկի վրա այրում էին, իսկ պանդոկներից մեկում լսվում էր Մոցարտի կամ Բեթհովենի երաժշտությունը։»

Արեգ Ազատյան «Դադարի պահին»

Արդեն գրախանութներում։

Արժեքը 4500 դրամ

Առաքումը Երևանում՝ ԱՆՎՃԱՐ։

#նորգիրք #գրքեր #ընթերցանություն #հրատարակչություն #կարդալուժամանակկա #հայժամանակակիցգրող🖊️

և քանի որ լռում էր՝․ ոչ ոքի պետք չէր։և քանի որ ոչ ոքի պետք չէր՝ նոր աշխարհ էր հոինում։P/F վեպից․․․նոր աշխարհներ ստեղծող,...
19/03/2024

և քանի որ լռում էր՝․ ոչ ոքի պետք չէր։
և քանի որ ոչ ոքի պետք չէր՝ նոր աշխարհ էր հոինում։
P/F վեպից․․․

նոր աշխարհներ ստեղծող, նոր աշխարհների մասին երազող, անվերջ պրպտող, մեծ հարցերի շուրջ մտորող և լուծումներ փնտրող՝ Արամ Պաչյանի ծննդյան օրն է այսօր։

#արամպաչյան #հատվածվեպից

Մեկ տարի առաջ այս օրը լույս տեսավ Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գիրքը։ «․․․մահվան ու ավերի զգացումից արվեստի հրաշալի գործ...
18/03/2024

Մեկ տարի առաջ այս օրը լույս տեսավ Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գիրքը։
«․․․մահվան ու ավերի զգացումից արվեստի հրաշալի գործեր են ծնվում․․․․․ »
Ու սա էլ դրանցից մեկն է։

#ԱրամՊաչյան

Հատված սլովենացի գրող, պոետ, սցենարիստ և ռեժիսոր Գորան Վոյնովիչի «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպից։ #գրքեր  #վեպ  #թարգմա...
15/03/2024

Հատված սլովենացի գրող, պոետ, սցենարիստ և ռեժիսոր Գորան Վոյնովիչի «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպից։

#գրքեր #վեպ #թարգմանականգրականություն #հրատարակչություն

«Պահը և հավերժությունը, անցյալի քայլն ու ապագայի հետևանքը, մեկ մարդու արարքն ու քաղաքակրթության ճակատագիրը. հակադիր բևեռ...
06/03/2024

«Պահը և հավերժությունը, անցյալի քայլն ու ապագայի հետևանքը, մեկ մարդու արարքն ու քաղաքակրթության ճակատագիրը. հակադիր բևեռները «Դադարի պահին» ժողովածուի յուրօրինակ պատմվածք-առակներում մոտենում ու սեղմվում են, քանի որ գնալով փոքրացող մոլորակում, ժամանակն ու նրա շերտերը նշանակություն չունեն: Մարդն է դառնում ժամանակի չափման միակ միավորը, և արարքը՝ ժամանակի ընթացքի ցուցիչը: Ինքնատիպ դիպաշարերով, անակնկալ լուծումներով և խորը ընդհանրացումներով այս գործերն ընթերցվում են մեկ շնչով, սակայն ընթերցողին մտածել տալիս շատ երկար»։

Արեգ Ազատյան «Դադարի պահին»

Շուտով բոլոր գրախանութներում։

#նորգիրք #գրքեր #ընթերցանություն #հրատարակչություն #կարդալուժամանակկա #հայժամանակակիցգրող🖊️

Լույս է տեսել Լիլյա Գևորգյանի «Գողացված մանկություն» պատմվածքների ժողովածուն։ 📚Գրքում ընդգրկված պատմվածքների առաջին տողե...
02/03/2024

Լույս է տեսել Լիլյա Գևորգյանի «Գողացված մանկություն» պատմվածքների ժողովածուն։ 📚

Գրքում ընդգրկված պատմվածքների առաջին տողերը գրվեցին Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում, երբ Լիլյան 16 տարեկան էր։
Գիրքը իր տեսակով վավերագրությունն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, բայց այս անգամ 16 ամյա աղջնակի հայացքով (կամ գրչով) ։

Գիրքն արդեն կարող եք գտնել գրախանութներում։

#գրքեր #նորգիրք #ընթերցանություն #հրատարակչություն #44օրյապատերազմ

«Էջ»-ի սիրելի խմբագիր-գործընկերներ, շնորհավորում ենք ձեզ Խմբագիրների տոնի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում և արժևորում ...
01/03/2024

«Էջ»-ի սիրելի խմբագիր-գործընկերներ, շնորհավորում ենք ձեզ Խմբագիրների տոնի կապակցությամբ։
Մենք շատ կարևորում և արժևորում ենք ձեզ հետ համագործակցությունը, և ձեզանից յուրաքանչյուրն իր ուրույն և յուրահատուկ տեղն է զբաղեցնում մեր սրտերում։ 💚💚💚

Թագուհի Սուսլիյան, Ghazaryan, Արմեն Հայաստանցի , Ovsanna Babayan

«Ես խոսում եմ պարելով» գիրքը իրական պատմություն է Հայկ Հոբոսյանի մասին։🕺 Նա այսօր էլ շարունակում է պարել, պարեր բեմադրել...
23/02/2024

«Ես խոսում եմ պարելով» գիրքը իրական պատմություն է Հայկ Հոբոսյանի մասին։🕺

Նա այսօր էլ շարունակում է պարել, պարեր բեմադրել և դասավանդել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
«Իսկ ինչպե՞ս է պարում Հայկը», - կհարցնես դու։ «Հոգով զգում եմ, մտքով հաշվում» պատասխանում է նա։

#գրքեր #ընթերցանություն #հրատարակչություն

Ուղեղը երիտասարդ պահելու համար, մեր գրքերը թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների համար։💳 Պատվիրել կարող եք գրելով մեզ ան...
21/02/2024

Ուղեղը երիտասարդ պահելու համար, մեր գրքերը թե՛ մեծահասակների և թե՛ երիտասարդների համար։

💳 Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակ
🚘 Առաքումը Երևանում ԱՆՎՃԱՐ է

#մարզիրուղեղդ #հրատարակչություն #գրքեր #ընթերցանություն

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Տարեցտա...
19/02/2024

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:

Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։

📌ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ գիրք նվիրելու օրվան ընդառաջ առցանց պատվերների դեպքում գործում է 20% զեղչ։

💳 Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակ
🚘 Առաքումը Երևանում ԱՆՎՃԱՐ է։ 🆓

#գրքեր #հրատարակչություն #կարդալուգրքեր #հայգրականություն #գրքիօր #նվիրիրգիրք

Գիրք ննվիրելու տոնին ընդառաջ նվիրեք Ձեր փոքրիկներին Փիսոյի շարքը, որ կօգնի նրանց ձեռք բերել այնպիսի տարրական հմտությունն...
12/02/2024

Գիրք ննվիրելու տոնին ընդառաջ նվիրեք Ձեր փոքրիկներին Փիսոյի շարքը, որ կօգնի նրանց ձեռք բերել այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռք բերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։

📌ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ գիրք նվիրելու օրվան ընդառաջ առցանց պատվերների դեպքում գործում է 20% զեղչ։

💳 Պատվիրել կարող եք գրելով մեզ անձնական նամակ
🚘 Առաքումը Երևանում ԱՆՎՃԱՐ է։ 🆓

#գրքեր #գրականություն #հրատարակչություն #նորգիրք #ընթերցանություն #գրքիտոն #նվիրիրգիրք #մանկականգրքեր #գրքերերեխաներիհամար #փիսոներ

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Էջ»-ը հայտարարում է 20% զեղչ առցանց պատվերների համար։ 💥❗️Շտապեք պատվիրել, բաց մի’ թողեք հնա...
09/02/2024

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Էջ»-ը հայտարարում է 20% զեղչ առցանց պատվերների համար։ 💥

❗️Շտապեք պատվիրել, բաց մի’ թողեք հնարավորությունը բացահայտելու աշխարհը մեր հայ հեղինակների միջոցով։

Հիշեցնենք՝

Գրքերը կարող եք ձեռք բերել գրելով մեր էջին։
Առաքումը Երևանում անվճար։

#գրքեր #ընթերցանություն #գիրքնվիրելուօր #զեղչ #գրքիտոն #հատուկառաջարկ #նվիրիրգիրք #կարդագիրք

Հանճարների գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ:Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և...
01/02/2024

Հանճարների գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ:

Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով:

Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:
👇🏻
Եթե դեռ չեք բացահայտել ձեզ համար «Հանճարների գիրքի» ֆանտաստիկ աշխարհը👇🏻

📌ՇՏԱՊԵՔ պատվիրել։

Արժեքը՝ 6500 ՀՀ դրամ

Երևանում առաքումը անվճար։🚗

#հանճարներիգիքրը #հարությունղուկասյան #հայֆենթզի։

📌Հունվարի 16-18-ը «Էջ»-ը ներկա է գտնվել Հնդկաստանի Թամիլ նադու նահանգի Չեննայ (նախկինում Մադրաս) քաղաքում անցկացվող գրքի...
22/01/2024

📌Հունվարի 16-18-ը «Էջ»-ը ներկա է գտնվել Հնդկաստանի Թամիլ նադու նահանգի Չեննայ (նախկինում Մադրաս) քաղաքում անցկացվող գրքի միջազգային ցուցահանդեսին։
📌Էջի գրքերը ներկայացված են եղել տաղավարում, իսկ հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանը բանակցություններ է վարել Թամիլ հեղինակների գործերը հայերեն թարգմանելու ուղղությամբ։
📌Էջը կարևորում է մշակութային բազմազանությունը և նպատակ ունի իր ընթերցողին ներկայացնել թարգմանական գրականություն հատկապես այն երկրներից, որոնց գրականությունը մեզ մոտ քիչ է թարգմանված։

#գրքեր #հրատարակչություն #միջազգայինցուցահանդես #գրքամոլ #թարգմանություններ

Գիտե՞ք, թե ինչպես է առողջ քունը նպաստում ուղեղի զարգացմանը:🧠❗️Պարզվում է` քունը նպաստում է մեր իմունային, նյարդային ու մ...
20/01/2024

Գիտե՞ք, թե ինչպես է առողջ քունը նպաստում ուղեղի զարգացմանը:🧠
❗️Պարզվում է` քունը նպաստում է մեր իմունային, նյարդային ու մկանային համակարգերի վերականգնմանը և հիշողության ամրապնդմանը: Քնի ժամանակ արտադրվող ողնուղեղային հեղուկը մաքրում է ուղեղի միջբջջային տարածությունում կուտակված բոլոր վնասակար նյութերը:🤔

Հատված «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքից

#ընթերցանություն #գրքեր #ուղեղ #գրքամոլ #ուխտագնացությունդեպիուղեղ

«Արևոտ խոհարարը» գրքում օգտագործվել են Հայրո Շահումյանի նկարները, ով դաունի համախտանիշով 60֊ամյա տղամարդ է։ 📌2017֊ին Հայ...
12/01/2024

«Արևոտ խոհարարը» գրքում օգտագործվել են Հայրո Շահումյանի նկարները, ով դաունի համախտանիշով 60֊ամյա տղամարդ է։
📌2017֊ին Հայրոյի աշխատանքները ցուցադրվել են «Փյունիկ» կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսում🖼️, որտեղ նա արժանացել է մրցանակի և հռչակվել որպես «մեր ժամանակի Պիկասո»։🥇

#գրքեր #արևոտխոհարարը #ընթերցանություն #հրատարակչություն

Իռլանդացի գրող, դերասանուհի Թանա Էլիզաբեթ Ֆրենչը ծնվել է 1973 թվականի մայիսի 10-ին Վերմոնտում: Ավարտել է Թրինիթի քոլեջը:...
10/01/2024

Իռլանդացի գրող, դերասանուհի Թանա Էլիզաբեթ Ֆրենչը ծնվել է 1973 թվականի մայիսի 10-ին Վերմոնտում: Ավարտել է Թրինիթի քոլեջը: 1990-ին տեղափոխվել է Դուբլին: Թանան 5 գրքի հեղինակ է: 2007-ին նրա դեբյուտային «In the Woods» վեպն արժանացել է «Էդգար Ալլան Պո» մրցանակի, որպես լավագույն առեղծվածային-հոգեբանական վեպ և «Barry» մրցանակի, որպես դեբյուտ: Բրիտանական The Independent թերթը նրան հռչակել է «Իռլանդիայի քրեական աշխարհի առաջին տիկին»: Նրա անունը գիտեն քրեական վեպերի բոլոր սիրահարները:

✅Թանա Ֆրենչի «Որոնողը» գրքի հայերեն թարգմանությունը շուտով վաճառքում։ 📚

#թանաֆրենչ #գրքեր #ընթերցանություն #հրատարակչություն #վեպեր #ստեղծագործություն

«Մարզիր ուղեղդ» գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, 📌քանի որ այն ուղեղը մարզելու ամենաարդյունավետ մեթոդիկաների ձեռն...
05/01/2024

«Մարզիր ուղեղդ» գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, 📌քանի որ այն ուղեղը մարզելու ամենաարդյունավետ մեթոդիկաների ձեռնարկն է: Գրքում ներառված վարժությունները կօգնեն զարգացնել Ձեր ✅հիշողությունը, ✅մտածողությունը, ✅ուշադրությունը և ✅կենտրոնացումը: Կարծում եք՝ անհնա՞ր բան է: Փորձեք և համոզվեք հակառակի մեջ:❗️

#մարզիրուղեղդ #հրատարակչություն #գրքեր #ընթերցանություն

🖌️Հատված «Չեմպիոնը» գրքից, որտեղ հեղինակը պատմում է Գրետա Վարդանյանի պատմությունը, ով թեև երկրաշարժի ժամանակ կորցնում է ...
03/01/2024

🖌️Հատված «Չեմպիոնը» գրքից, որտեղ հեղինակը պատմում է Գրետա Վարդանյանի պատմությունը, ով թեև երկրաշարժի ժամանակ կորցնում է երկու ոտքը, այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտնում և զբաղվում իր սիրելի սպորտձևով՝ 🏋🏼ծանրամարտով և Բրազիլիայի պարալիպիական խաղերում զբաղեցնում 5-րդ տեղը, 🏆իսկ 2022-ի Դուբայում անցկացվող աշխարհի խաղերի ժամանակ գրավում առաջին տեղը։🥇

#գրքեր #մոտիվացնողգրքեր #չեմպիոն #էջհրատարակչություն

Address

Teryan 91
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477755589

Alerts

Be the first to know and let us send you an email when «Էջ» հրատարակչություն/Edge Publishing House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Էջ» հրատարակչություն/Edge Publishing House:

Videos

Share

Category