Bestnews

Bestnews այսուհետ արգելափակվելու են բոլոր նրանք ովքեր լատինատառ հայերենով, բացասական քոմենթներ են գրելու և փորձելու են ինքնահաստատվել այս էջում։

Սերը սահմաններ չի ճանաչում, դուք ուժեղ եք, դուք արժանի եք մեծ երջանկության ❤️
19/11/2024

Սերը սահմաններ չի ճանաչում, դուք ուժեղ եք, դուք արժանի եք մեծ երջանկության ❤️

22/10/2024
Հայտնի առցանց ծառայությունները եթե լինեին տասնամյակներ առաջ ❤️
03/09/2024

Հայտնի առցանց ծառայությունները եթե լինեին տասնամյակներ առաջ ❤️

- Սովորություն ունեի, երբ կոշիկ մաքրողը ներկում,վերջացնում էր, ես վեր էի կենում աթոռից, նստեցնում նրան իմ տեղը ու ինքս ի...
14/08/2024

- Սովորություն ունեի, երբ կոշիկ մաքրողը ներկում,վերջացնում էր, ես վեր էի կենում աթոռից, նստեցնում նրան իմ տեղը ու ինքս իմ հերթին ներկում նրա կոշիկները։

Դա խոնարհ լինելու վարժություն էր։

«Սիրում եմ մարդկանց: Խենթ մարդկանց, գեղեցիկ մարդկանց, վիրավոր ու հիվանդ մարդկանց, կոտրված, փշուր-փշուր եղած մարդկանց, սիրում եմ, սիրում»:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Հարցազրույցներից  մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.– Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:Բիլ Գեյթսը պատասխանում...
29/06/2024

Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.
– Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:
Բիլ Գեյթսը պատասխանում է. « Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում եմ նրան դեռեւս այն ժամանակներից, երբ ես հայտնի և հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց գումարս չէր բավականացնում և ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, և ես ուրախությամբ վերցրեցի թերթը: Երկու, թե երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում և հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում և ինձ մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց, ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չի: Անցավ 19 տարի, ես արդեն հարուստ և հայտնի մարդ էի: Հանկարծ հիշեցի այդ վաճառականին և սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան և հարցրեցի, թե արդյոք ճանաչո՞ւմ է ինձ:
-Իհարկե՛, դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:
– Հիշու՞մ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրեցի ես:
– Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:
– Ուզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, և ես ամեն բան կանեմ ձեզ համար,- ասացի ես:
– Պարո՛ն, չեք կարծում, որ նման ձևով անհնար է փոխհատույց լինել:
– Ինչու՞,- զարմացա ես:
– Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ ես աղքատ թերթավաճառ էի, իսկ դուք ինձ ուզում եք օգնել հիմա, երբ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը…

Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է, քան ես, որովհետև նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց:
Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, ոչ թե գումարով…

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ. ապրիլ 17ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ եւ ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆՍա Բեհաեդդին Շաքիրի ու Ջեմալ Ազմիի վերջին լուսանկարն ...
17/04/2024

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ. ապրիլ 17

ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ եւ ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ

Սա Բեհաեդդին Շաքիրի ու Ջեմալ Ազմիի վերջին լուսանկարն է։
1922 թվականի ապրիլի 17-ին, առավոտյան 11-ին, այս երկուսը մի խումբ այլոց հետ դուրս են գալիս զբոսանքի Բեռլին քաղաքում։ Թե ինչ է լինում հետո գրեմ Արշավիր Շիրակյանի խոսքերով։
- Ատրճանակս ձեռքիս նետվեցա։ Խումբին ետնապահ Թալեաթին կինը զիս տեսավ։ Ամբողջ կատաղությամբ խոյացա ու ձախ ձեռքով ճուտո ձևով ուժգին հարված մը դրի Թալեաթին կնոջը ,որ ճիչ մը արձակելով գետին ընկավ։ Այդ ճիչին վրա Ջեմալ Ազմին ինձի դարձավ։ Այնքան մոտ էր, որ ատրճանակիս խողովակը դեպի աջ կողմը ուղղելով կրակեցի։ Ճիվաղը տապալեցավ։ Խողովակը դարձուցի Բեհաեդին Շաքիրին։ Մեկ ձեռքը գրպանն էր և լեզուն բռնված էր։ Աաայա գոչեցի և գնդակ մը տվի ճակտին,բայց գնդակը վրիպեցավ և մտավ ձախ այտը։ Դեռ ոտքի վրա էր։ Արդեն Արամը հասած էր և իր մաուզեր ատրճանակով գնդակ մը պարպեց ճիշտ ճակտին և գետին փռեց։ Տապալեցավ իր ընկերոջ Ջեմալ Ազմիի դիակին վրա արտառոց խաչ մը ձևացնելով։ Լուսազարդ փողոցին վրա գերմանացիներուն բազմությունը քարացած կդիտեր աչքին առջև պարզվող արտակարգ տեսարանը։

Արա Նախշքարյանի էջից

 Ռուս գրականության պատմությունը հայտնում է, որ մի օր, երբ ահա այս փառահեղ գրողը , Միխայիլ Բուլգակովը, պատրաստվում էր ինք...
26/03/2024


Ռուս գրականության պատմությունը հայտնում է, որ մի օր, երբ ահա այս փառահեղ գրողը , Միխայիլ Բուլգակովը, պատրաստվում էր ինքնասպանություն գործել, նրան խանգարում է....Ստալինի զանգը: Մարդը, որ մահվան բերան էր ուղարկել շատերի, իր կամքով թե դրանւց անկախ, կանխում է Բուլգակովի մահը, հնարավորություն տալով , որ աշխարհը ճանաչի "Վարպետը և Մարգարիտան" անունով հրաշալի գործը: Ինձ համար 20_րդ դարի ռուս արձակի մեջ դրանից ավելի նշանակալի գործ չկա: Մի գուցե "Դոկտոր Ժիվագոն" մի փոքր կկարողանա մրցել :
Ինչ եմ ուզում ասել, անքննելի են գործերն աստծո, մի գուցե փրկությունը պիտի որոնել այնտեղ, որտեղ վտանգ ես սպասում ու գտնես նրանից, ումից միայն վտանգ ես տեսնում :)

Ագապի Եգանյանի էջից

Մայր ❤️
25/03/2024

Մայր ❤️

Արամայիս Սահակյանի հիշատակի օր Մարդիկ, ես հա՛յ եմ,Մաշտո՛ց և Գա՛յ եմ,Եկել եմ հնից։Տեսել եմ ավե՛ր,Տարել եմ ցավե՛ր,Բայց ապր...
14/03/2024

Արամայիս Սահակյանի հիշատակի օր

Մարդիկ, ես հա՛յ եմ,
Մաշտո՛ց և Գա՛յ եմ,
Եկել եմ հնից։

Տեսել եմ ավե՛ր,
Տարել եմ ցավե՛ր,
Բայց ապրել նորից։

Հիմա իմ ուժը
Մեծ է, քան հուշը,
Մեծ է անհունից:

Եվ նույնիսկ մահն էլ
Վախենո՜ւմ է իմ
Անմահությունից...

Մի ձեռքիս գի՛րք է,
Մի ձեռքիս մի՛րգ է,
Իսկ սրտում` երազ֊

Որ Մասիս սարը
Չմնա՜ սառը,
Շոյե՛մ ձեռքով այս։

Իմ հայոց հողը
Պղծել է գողը,
Մա՛հ է տարածել,

Քար սրտերով էլ
Զարմանալո՛վ է
Հողը քարացել։

Հաճախ ցնցվում եմ,
Երբ մտածում եմ,
Նստած այս տանը.

Մի՞թե մի ազգին,
Մեր հայոց ազգին
Շատ չէր այսքանը...

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ(Ապրիլի 22-ին,ինչպես նշված է Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրում) տեղի ...
06/03/2024

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

(Ապրիլի 22-ին,ինչպես նշված է Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրում) տեղի ունեացավ Արամ Իլյիչի և Կարեն Սերոբովիչի հանդիպումը վերջինիս աշխատասենյակում: Նրանք հանդիպել էին նաև նախկինում, սակայն այս հանդիպումը առանձնանում էր և՛ տևողությամբ,և՛ բովանդակությամբ: Այդ մասին իր հուշերում մանրամասն գրել է այն ժամանակ Կարեն Սերոբովիչի օգնական Սամվել Դանիելյանը:
Կարենը զրույցի ժամանակ անջատել է բոլոր հեռախոսները, և երբ կառավարական կապով կարևոր և շտապ զանգ է հնչել՝ օգնականը ուղիղ կապի միջոցով փորձել է իմաց տալ Կարեն Սերոբովիչին, սակայն, ի զարմանս իրեն, պատասխան չի ստացել և ստիպված մտել է աշխատասենյակ, որպեսզի նախազգուշացնի զանգի մասին:
«Երկու քայլ առնելով՝ քարացած կանգ առա,- գրել է Դանիելյանը:- Իմ առջև բացված տեսարանը ցնցեց ինձ: Կարեն Դեմիրճյանը մեղմաձայն երգում էր, իսկ նրա դիմաց նստած Մեծ Խաչատրյանի աչքերում ես արցունքներ տեսա: Ոչինչ չասելով, սկսեցի լսել:« Գայանե» բալետի մեղեդին էր: Լռությամբ Դեմիրճյանի առջև դրեցի Մոսկվայից զանգող պաշտոնատար անձի ազգանվան նմուշով գրությունը և դուրս եկա սենյակից»:
Մոտավորապես մեկ ժամ հետո առանձնասենյակից դուրս է եկել հուզված Արամ Իլյիչը, նստել Սամվել Դանիելյանի գրասեղանի մոտ և ասել.
« …Շնորհիվ Կարեն Սերոբիչի հետ իմ հանդիպումների, զրույցների, բարեկամական կապերի, քիչ է ասել, թե ես ինձ հայ եմ զգում, ավելին, ես հպարտանում եմ դրանով: Ինձ ընդունել են թագավորներ, պրեզիդենտներ, ես հանդիպել եմ աշխարհի շատ երկրների ղեկավարների հետ, ուր համերգներ եմ տվել, ինձ ողջունել է աշխարհը, բայց ես հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար՝ բազմակողմանի օժտված մարդ, որը խորապես ու նրբորեն հասկանում է երաժշտությունը: Նա զարմանալի լսողություն ունի: Գիտե՞ս, ես իմ ականջներին չէի հավատում.նա իմ խնդրանքով երգում էր ամբողջական հատվածներ իմ բալետներից: Նա համարյա անգիր գիտի իմ «Սպարտակ» և «Գայանե» բալետները, սիմֆոնիաները, դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված համերգները: Նա փայլուն գիտի եվրոպական և համաշխարհային դասական երաժշտությունը, անգիր գիտի բազմաթիվ ստեղծագործություններ: Դա անհավատալի է: Նրա հետ հետաքրքիր է զրուցել ցանկացած թեմայի շուրջ, քննարկել տարբեր հարցեր, հիմնախնդիրներ: Նա զարմանալի մարդ է: Նրան լսելով՝ ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին…»:

Արամ Խաչատրյանի հուղարկավորությունը, 1978 թ.:

Պատմությունն ու լուսանկարը՝ Կարեն Դեմիրճյան էջից։

Թումանյանի պալատումՈվ nր քեֆի չի նստել, Նա չի տեսել դեռ խնդnւմ, Աշխարհ չի տեսել Թումանյանի պալատումԿգտնես, ո՜վ, մարդ,Անո...
27/02/2024

Թումանյանի պալատում
Ով nր քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդnւմ,
Աշխարհ չի տեսել

Թումանյանի պալատում
Կգտնես, ո՜վ, մարդ,
Անուշ, Արփի-արբեցում
Եվ վարդ, և Նվարդ...
Վ. Sերյան

Աշխեն Թnւմանյան, Հnվհաննես Թnւմանյան, Սուսաննա Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Նվարդ Թումանյան, Վահան Sերյան, Լևոն Շանթ, Մшրտիրոս Սարյան և այլք։ Թիֆլիս, Թnւմանյանի պատշգամբում, 1914:

ՍԱՏԱՆԱ ՊԵԴՈՄահացել է 120 տարեկանումՊետրոս Աղաջանյանը < Ստանա Պեդո> ծնվել է 1843 թ. Լոռվա Վարդաբլուր գյուղում: Մասնակցել ...
06/12/2023

ՍԱՏԱՆԱ ՊԵԴՈ

Մահացել է 120 տարեկանում

Պետրոս Աղաջանյանը < Ստանա Պեդո> ծնվել է 1843 թ. Լոռվա Վարդաբլուր գյուղում: Մասնակցել է գյուղի եկեղեցու կառուցմանը։ Վարդաբլուրի կամավորական ջոկատի կազմում Մասնակցել է Լոռիս Մելիքովի Կռվին (1877-78) և Կարսի գրավմանը: Պեդոենց ջոկատն աչքի է ընկել Կարսի գիշերային գրոհի ժամանակ, ինչի համար ջոկատի հրամանատար Սմբատ Վարդանյանն արժանացել է Գեորգիևյան Խաչ շքանշանի։
Պեդոն հայտնի է եղել իր խորամանկությամբ։ Նրա մականունը եղել է Ստանա Պեդո:

1918թ․ Պեդոն խաբել է Վարդաբլուրում գտնվող թուրքական զորքի հրամանտարին և նրա ձեռքով պատժել դավաճան Ա-ին։
Խաչիկ Դաշտենցը նրանից է գրի առել իր նշանավոր գրքի շատ դրվագներ։ Պեդոն է գրողին հաղորդել նաև

Միակ մարդը, ում Հուլիոս Կեսարը վստահում էր և համարում էր իրեն ընկեր`  իր բժիշկն էր: Ավելին, եթե հիվանդանում էր, միայն իր...
21/11/2023

Միակ մարդը, ում Հուլիոս Կեսարը վստահում էր և համարում էր իրեն ընկեր` իր բժիշկն էր: Ավելին, եթե հիվանդանում էր, միայն իր բժշկի ձեռքից էր ընդունում դեղերը:
Մի անգամ, երբ Կեսարն իրեն լավ չէր զգում, ստացավ անստորագիր երկտող, որտեղ գրված էր. «Վախեցիր քո ամենամտերիմ մարդուց.
նա ցանկանում է քեզ թունավորել»:
Իսկ որոշ ժամանակ անց եկավ բժիշկը և Կեսարին պարզեց դեղը: Այդ ժամանակ կեսարը նրան տվեց երկտողը, և մինչ բժիշկը կընթերցեր` մինչև վերջին կաթիլը խմեց բուժիչ խառնուրդը:
- Տիրակա'լ, ինչպե՞ս կարող էիր դու խմել իմ տվածը` այս նամակը կարդալուց հետո,- սարսափած բացականչեց բժիշկը:
- Ավելի լավ է մեռնել, քան կասկածել ընկերոջը,- ասաց Կեսարը:

ՍԱՐՈՅԱՆ-115..Երբ Պոլիս հասա, թուրք գրողներ հարցուցին ինձի. ու՞ր կուզես երթալ... Ըսի՝ միայն Բիթլիս: Դժվար է, ըսին, օտարնե...
31/08/2023

ՍԱՐՈՅԱՆ-115..Երբ Պոլիս հասա, թուրք գրողներ հարցուցին ինձի. ու՞ր կուզես երթալ... Ըսի՝ միայն Բիթլիս: Դժվար է, ըսին, օտարներուն այդ կողմերը չեն թողուր, բայց բան մը կընենք, որ երթաս... Բան մը ըրին, ու գացի...
Քաղաք ավերակ էր, միայն բերդ կանգուն էր:
Քուրդ մը կար, ութսունն անց էր, հորս հիշեց, ճանչցավ:
Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց:
Տուն ավերակ էր, բայց օջախ կար...
Տխրեց, լռեց ու հանկարծ երգեց.
,,Ճամփորդ ախպա՛ր,մեր տուն արի
Աս ալ հայու օջախ է,,...
Այդ երկու տողը երգեց ու ավելացրեց.
- Մեծ մայրս՝ Լուսնթագ Կարողլանյան կերգեր, անորմե սորված եմ: Հիմա որ օջախ ըսի, այդ երգ հիշեցի: Հավանաբար այդ օջախի քով մեծ մայրս այդպես երգած է... Հա, գտա մեր տուն, մեր օջախ: Հետո մարդիկ կային, քուրդեր, թուրքեր, ըսի՝ դուք գացեք, կուզեմ մինակ մնալ...
Ու մենակ է մնացել հայրենի տան ավերակների մեջ: Ինչքա՞ն է մնացել, ի՞նչ է խորհել, ի՞նչ է զգացել...
Ի՞նչ իմանաս...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ > գրքից

Ամերիկահայ գյուտարար, բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, ինչպես նաև շնչով կառավարվող համակարգչի և անվասայլակը մեքենան տեղ...
30/08/2023

Ամերիկահայ գյուտարար, բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, ինչպես նաև շնչով կառավարվող համակարգչի և անվասայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմը հնարող Էմիկ Ավագյանն է՝ ծնված Պարսկաստանի Թավրիզ քաղաքում 1924 թվականին:

Էմիկ Ավագյանն ունեցել է մանկական ուղեղային կաթված և նրա ընտանիքը, բժշկական օգնություն փնտրելու նպատակով, Պարսկաստանից ճանապարհորդում է Ռուսաստան, Գերմանիա և ի վերջո բնակեցվում է Նյու Յորքում։
Արդեն տասներեք տարեկանում Էմիկը տնային տնտեսության շուրջ առաջացած էլեկտրոտեխնիկական խնդիրներ էր կարգավորում։ Հետագայում Ավագյանը ստացել է բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում:

Ավագյանն ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան: Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար։ Ավագյանը ապրել է Մասաչուսեթսում իր կնոջ՝ Էննի հետ մինչև մահը:
Միջավայրային բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու համար Ավագյանը բազմաթիվ հայտնագործություններ է արել։ Նրա հայտնի գյուտերից մեկը եղել է շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենայի հայտնագործումը: Համաձայն գյուտի՝ տպագրիչ մեքենան կաշխատի շնչառության և ձայնի չափման համաձայն, որը կարտասանվեր չորս միկրոֆոնի միջոցով:

Չնայած որ մեխանիզմը դանդաղ էր աշխատում, այն օգտագործելը շատ ավելի հարմար էր, քան մեքենագիր վարձելը: Ավագյանի հաջորդ հայտնագործությունը եղել է ինֆորմացիոն որոնումը և պահպանման սարքը, որը արխիվացման և որոնման գործում ամենաարագ գործող մեթոդն էր։

Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկն էլ համարվում է ավտոմատ սայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի: Էմիկ Ավագյանի բազմաթիվ գյուտեր հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու նպատակ են ունեցել, ինչի համար նա ստացել է պարգևներ, որոնք վկայում են իր գյուտերի կարևորությունը:

1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին պարգևատրել է Ավագյանին իր նշանավոր ներդրումների համար: Ստացել է նաև հետևյալ մրցանակները՝
Ինժեների նշանավոր մրցանակ (1979)
Իրանի շահի մեդալ (1963)
Էվրիկա քոլեջի դոկտորի աստիճանի պաշտոնական շքանշան

Ամերիկահայ գյուտարարը մահացել է 2013 թվականի հուլիսի 11-ին ԱՄՆ-ում:

❤️👍
23/08/2023

❤️👍

Address

Yerevan

Telephone

060271118

Alerts

Be the first to know and let us send you an email when Bestnews posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Bestnews:

Videos

Share

Category

Nearby media companies