Այն ամենը, ինչ որ հայոց պատմությանը, հայ ժողովրդին վերաբերում է, այս ամսագրում կարող եք գտնել...
Ամենևին էլ գաղտնիք չէ, որ ազգային ճիշտ դաստիարակության հարցում վերջին տարիներին մեր բացթողումները շատ են` դրան նպաստող մի շարք հանգամանքների պատճառով: Այո, ժամանակները փոխվել են, բայց արդյո՞ք փոխվել են մեր ազգային խնդիրները, կամ դույզն-ինչ նվազել է հայեցի ապրելու անհրաժեշտությունը: Ամենևին էլ` ոչ. հա
յոց բազմադարյան մշակույթը, որ հազարամյակների ընթացքում ձևավորել է մեր ինքնությունն ու ազգային բնավորությունը, ոչ միայն պետք է սրբորեն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել: Պատմամշակութային այն հարուստ ժառանգությունը, որ այսօր արդեն գրեթե մոռացության է մատնվել, բոնորոշում է մեր էությունը, մեր ազգային հոգեկերտվածքը: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է ինչպես իր ժամանակի, այնպես էլ սերունդների առաջ... Մեր ազգային ձախողումների համար բոլորս ենք մեղավոր, իսկ հաղթանակները պիտի կերտենք ազգովի, մեր հավաքականությամբ ու միասնությամբ:
Ամեն մի ժամանակաշրջան իր խնդիրներն ու նպատակներն է առաջադրում և դրանով իսկ մղում ճիշտ գործելու. պարտքի և պատասխանատվության, մնայուն արժեքների պահպանման ու փոխանցման:
գլխավոր խմբագիր ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ