Multimedia school of Alina Ordyan.
Ալինա Օրդյանի մուլտիմեդիոն լրագրու
(2)
Address
Yerevan
Opening Hours
Monday | 09:00 - 17:00 |
Tuesday | 09:00 - 17:00 |
Wednesday | 09:00 - 17:00 |
Thursday | 09:00 - 17:00 |
Friday | 09:00 - 17:00 |
Saturday | 09:00 - 17:00 |
Sunday | 09:00 - 17:00 |
Telephone
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when Multimedia school / Մուլտիմեդիայի դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Business
Send a message to Multimedia school / Մուլտիմեդիայի դպրոց:
Shortcuts
Category
Ինչու՞ որոշեցի հիմնել «Մուլտիմեդիոն լրագրության դպրոց» և ու՞մ համար է այն
Դպրոցի ծրագիրն աննախադեպ է, քանի որ այստեղ իրականացվում է մուլտիմեդիոն բոլոր մասնագիտությունների միաժամանակյա ուսուցում: Ուսանողը միաժամանակ սովորում է բոլոր մասնագիտությունները, քանի որ ամեն ինչ այսօր ժամանակակից լրագրության ոլորտում փոխկապակցված է: Լինել լրագրող և չկարողանալ, օրինակ, լուսանկարել սեփական նյութի համար պահանջվող լուսանկարներ՝ անընդունելի է, կամ լինել լուսանկարիչ, բայց չկարողանալ գրել ֆոտոռեպորտաժի մասին պատմող տեքստ՝ նույնպես անընդունելի է, լինել տեսանյութի մասնագետ և չկարողանալ նյութը մոնտաժելուց հետո այն թողարկել ինտերնետ հարթակում՝ ընդունելի չէ, կամ լինել լրագրող և չկարողանալ սոցիալական ցանցերում գրագետ տարածել սեփական նյութը՝ պարզապես արդեն դժվար է պատկերացնել ... և այսպես շարունակ կարելի է թվարկել:
Մուլտիմեդիոն պորտալում իմ գործունեության ընթացում բախվեցի մի իրավիճակի, երբ շատ բարդ էր գտնել մուլտիմեդիայի ոլորտի մասնագետներ: Եվ շատ դեպքերում պարզապես պետք էր աշխատանքին զուգահեռ անձնակազմին նաև սովորեցնել պահանջվող հմտությունները: Այսօր պահանջված մասնագետ լինելու համար լրագրության դասական կանոններից զատ պետք է տիրապետել մուլտիմեդիայի բոլոր մասնագիտությունների հմտություններին:
Լրագրողն այսօր միայն տեքստ գրող չէ, նա, միաժամանակ, պետք է տիրապետի նաև օպերատորական, լուսանկարչական, մոնտաժային, SMM հմտություններին, անհրաժեշտության դեպքում թողարկի սեփական նյութը: Համաշխարհային ժամանակակաից լրագրութունը վաղուց հասել է այն մակարդակի, որ աուդիոնյութերի և տեսանյութերի մոնտաժը լրագրողն ինքն է կատարում, մասնագետից միայն պահանջվում է թողարկելուց առաջ այն վերջնական տեսքի բերել: Ինտերնետի մուտքը լրագրության աշխարհ այս պահանջներն է դնում, քանի որ մուլտիմեդիոն լրագրությունը առավել պատրաստված ու մոբիլ մասնագետներ է պահանջում:
Մուլտիմեդոն պորտալում աշխատող ցանկացած մասնագետից այսօր պահանջվում է հմտությունների բազմակողմանի տիրապետում, քանի որ այնտեղ ամեն ինչ փոխկապակցված է: