🇬🇪Հարևան Թբիլիսիում երեկոն «սովորականի պես» է անցնում. խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ցուցարարները, նրանցից ոչ հեռու տեղակայվել են հատուկջոկատայիններն ու ջրցան մեքենաները, հաղորդում է @SputnikGeorgia -ի թղթակիցը: Այսօր հակակառավարական ցույցերի տասներկուերորդ օրն է:
Նոր Հաճնում պաշտոնապես ԲՀԿ-ն մեկնարկեց նախընտրական քարոզարշավը
«Նիկոլ, բ...ի տղա», «հողատու», «դավաճան». ահա այսպես են Ֆրանսիայում դիմավորել Նիկոլ Փաշինյանին
Իմ 67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվել... և ինձ թվում էր, որ կորցրել եմ զարմանալու ու լացելու ունակությունս, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
«Հերոս տղերքի մարմինները ամիսներ շարունակ թաքցրել են, բա սրանք անասուն չե՞ն, բա սրանց մեջ 1 միլիմետր մարդկություն կա՞»,-հավելեց երրորդ նախագահը:
18+ ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱՍՏԵՐ. Անհետ կորած զինծառայողների ծնողները մտել են Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի դիահերձարան, որտեղ ամիսներ շարունակ թաքցվել են զոհված զինծառայողների մարմինները
Ծնողները դեպքի վայրից հաղորդում են, որ ոչ մի սառնարան այնտեղ չկա, հերոսների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով նետված են հատակին, տարածքում տիրում է գարշահոտ, քանի որ մասունքներն արդեն նեխել են:
Այս խայտառակ կադրերը ծնողները հրապարակել են քիչ առաջ:
Միայն թուրքը այսպես կարող էր վարվել հայ զինծառայողների մարմինների հետ, ինչպես Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է վարվում:
Փարիզում հայերը փորձեցին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ընթացքը․ կոտրվեց նրան սպասարկող մեքենաներից մեկի հայելին
Ոստիկանը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ, բայց դատարանը կալանավորել է քաղաքացուն. ԱՊԱՑՈւՅՑ
Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայից հետո դատարանը կալանվորել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին:
Հրապարակված կադրերում հստակ երևում է, որ ոստիկանը միտումնավոր հարվածներ է հասցնում Հայկ Հեքիմյանին, և միայն դրանից հետո է վերջինս արձագանքում ոստիկանին՝ ապտակելով նրան: Այսինքն, քաղաքացին ինքնապաշտպանվում է:
Եվ չնայած այս փաստին, դատարանը ոչ միայն կալանքի է վերցրել Հեքիմյանին, այլև արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ դատավոր Գագիկ Պողոսյանը Վերաքննիչ դատարան չի ուղարկվում բողոքարկվող դատական ակտը։
«Արծրուն Հովհաննիսյանը 43 օր խաբեց, թե «հաղթում ենք» վերջին օրը պարզվեց, որ պարտվում են, ի՞նչ հաղթանակ». պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել ժողովրդին խաբող պաշտոնյաներին, Փաշինյանի կառավարությունը դեմ է
«Երբ փեսա Փաշինյանը ԱԺ ամբիոնից կասկածի տակ էր դնում Շուշիի հայկականությունը, ինչո՞ւ այսպես չբորբոքվեցիք». աներձագը չպատասխանեց լրագրողի հարցին
«Երեք ռազմագերիները Հայաստան են վերադառնում բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով». Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյան
Նշենք, որ այս պահին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում իրենց զավակներին են սպասում շուրջ 7 ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած տղաների հարազատները:
Ռազմագերիներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը քիչ առաջ Բաքվից ժամանեցին Երևան:
Նրանց ուղեկցում էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Տղաներն անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց՝ բուժզննման:
Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշում իրար
Բանն այն է, որ ադրբեջանցները չէին թույլատրում հայ սահմանապահներին տեղաշարժվել մեր տարածքում, սակայն դիմադրության արժանանալով՝ նահանջեցին:
Ահա այսպիսին է իրական պատկերը՝ ի հեճուկս «անվտանգ Սյունիքի» մասին ՀՀ իշխանությունների կեղծիքի: