Hratap News

Hratap News Հրատապ նորությունների էջը, համախմբելով նորություններ արտասահմանյան լավագույն լրատվական միջոցներից, հրապարակում է այս էջում։

Կորոնավիրուսի դեմ նոր հակամարմին է հայտնաբերվել։ԱՄՆ-ում Կալիֆորնիա նահանգի  ընկերության գիտնականները հայտնաբերել են նոր ...
17/05/2020

Կորոնավիրուսի դեմ նոր հակամարմին է հայտնաբերվել։

ԱՄՆ-ում Կալիֆորնիա նահանգի ընկերության գիտնականները հայտնաբերել են նոր STI-1499 հակամարմինը, որը ամբողջովին ոչնչացնում է կորոնավիրուսը։ Ըստ ընկերության տնօրենի, այն շրջապատում է վիրուսը և հիվանդի մարմնից դուրս է հանում վիրուսը 4 օրում։ Նա նաև նշում է, որ այս հակամարմինը կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց է։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը մահացել է, կամ ծանր հիվանդ է։Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը, ով ն...
26/04/2020

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը մահացել է, կամ ծանր հիվանդ է։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը, ով նաև հայտնի է իր մականունով, որը ստացել էր ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից, ենթադրվում է, որ մահացել է, կամ ծանր հիվանդ է։

Առաջնորդը առաջին անգամ չմասնակցեց իր պապու` հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդ Կիմ Եր Սենի տարեդարձի տոնախմբությանը։ Այս նորությունը հանդիսացավ վառելիք առաջնորդ Կիմ Ջոնգ ունի մահվան վարկածի համար։

Հոնգ Կոնգի հեռարձակման ցանցը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի դիկտատորը, ըստ > , մահացել է։
Ճապոնական թերթը հայտնել է, որ Կիմ Ջոնգ Ունը վեգետատիվ վիճակում է, իսկ Հյուսիսկորեական պարբերականները հայտնել են, որ Կիմ Ջոնգ ունը գտնվում է հիանալի վիճակում։

Դոմինիկ Ռաաբը ժամանակավոր կզբաղեցնի Միացյալ Թաքավորության վարչապետի պաշտոնը։Ըստ "The Guardian" բրիտանական պարբերականի, 4...
07/04/2020

Դոմինիկ Ռաաբը ժամանակավոր կզբաղեցնի Միացյալ Թաքավորության վարչապետի պաշտոնը։

Ըստ "The Guardian" բրիտանական պարբերականի, 46-ամյա արտաքին գործերի նախարարը` Դոմինիկ Ռաաբը, ժամանակավոր կփոխարինի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով վարակվել էր կորոնավիրուսով։ Նա տվյալ պահին գտնվում է ծանր վիճակում։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել 1 մլն-ի շեմը։Ըստ "New York Times" ամերիկյան պարբերականի, աշխարհում 1 մլն-ից ավել ...
03/04/2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել 1 մլն-ի շեմը։

Ըստ "New York Times" ամերիկյան պարբերականի, աշխարհում 1 մլն-ից ավել մարդ է վարակվել կորոնավիրուսով և ավելի քան 50,000 մարդ մահացել է։ Կորոնավիրուսը արդեն գրանցվել է 171 երկրում:

Միացյալ Թագավորության վարչապետ` Բորիս Ջոնսոնը, վարակվել է կորոնավիրուսով։Միացյալ Թագավորության վարչապետ` Բորիս Ջոնսոնը, ...
27/03/2020

Միացյալ Թագավորության վարչապետ` Բորիս Ջոնսոնը, վարակվել է կորոնավիրուսով։

Միացյալ Թագավորության վարչապետ` Բորիս Ջոնսոնը, ուրբաթ օրը հայտնել է իր կորոնավիրուսով վարակվելու մասին։

Հիսունհինգամյա Վարչապետը ինքնամեկուսացել է իր Դաունինգ փողոցի վրա գտնվող 11-րդ համարի տանը։ Նա հինգշաբթի օրը հայտնել էր, որ ունի կորոնավիրուսի նախանշաններ՝ հազ, ջերմություն։

Վարչապետը ասել է, որ նա աշխատելու է տանից։

Վարակվել է նաև Միացյալ Թագավորության առոզջապահության քարտուղար Մեթ Հենքոքը։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս։

Նյու Յորքի փողոցները։ Առանց մեկնաբանությանhttps://youtu.be/sZ3KHzQaSnc
25/03/2020

Նյու Յորքի փողոցները։ Առանց մեկնաբանության

https://youtu.be/sZ3KHzQaSnc

Empty subways, deserted streets, an unrecognizably quiet Times Square — here’s what New York City looked like on the eve of its coronavirus lockdown. » Subsc...

24/03/2020

Հազարավոր ինքնաթիռներ ստիպված կայանել են օդանավակայաններում կորոնավիրուսի էպիդեմիայի պատճառով։

Կայանատեղերը չեն բավարարում։ Ստիպված օգտագործվում են թռիչքավայրեջքային ուղիները։

Կանադան և Ավստրալիան չեն ուղարկի իրենց մարզիկներին Օլիմպիական խաղերին։Կանադան և Ավստրալիան չեն ուղարկելու իրենց մարզիկնե...
23/03/2020

Կանադան և Ավստրալիան չեն ուղարկի իրենց մարզիկներին Օլիմպիական խաղերին։

Կանադան և Ավստրալիան չեն ուղարկելու իրենց մարզիկներին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին կորոնավիրուսի վտանգի պատճառով։ Այս որոշման մասին հայտնել են երկու երկրների օլիմպիական կոմիտեները։

Նաև երկու երկրներ օլիմպիական կոմիտեները կոչ են անում հետաձգել Օլիմպիական խաղերը մինչ 2021թ։

Կանադայի օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեները կիրակի օրը իրենց կայքում հրապարակում են կատարել։։

Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն իր կայքում նշել է, որ իրենք նույնպես չեն մասնակցելու Օլիմպիական խաղերին։ >,- նշել է Յան Չեսթերմենը, Ավստրալիայում Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախապատրաստման ղեկավարը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննարկման տակ են դրել խաղերի հետաձգումը։Վերջերս Տոկիոյում հազարավոր մարդիկ հավ...
22/03/2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննարկման տակ են դրել խաղերի հետաձգումը։

Վերջերս Տոկիոյում հազարավոր մարդիկ հավաքվել էին, որ տեսնեին օլիմպիական կրակը։ Այս քանակով մարդկանց բազմությունը նպաստավոր էր կորոնավիրուսի տարածման համար։

Կրակը բերվել էր Տոկիո, որտեղ շաբաթ օրը տեղի ունեցան մեծ հանդիսություններ։ Ըստ Ճապոնական ԶԼՄ-ների, դիտողների թիվը հասել էր շուրջ 50,000-ի։

Այս իրավիճակը հանգեցրեց Ճապոնիայի կառավարությունում Օլիմպիական խաղերի անցկացման հարցի քննարկմանը, չնայած չորեքշաբթի օրը Ճապոնիայի վարչապետի խոսնակի կողմից կատարված հայտարարությանը։ Նա նշել էր, որ Տոկիոն չի պատրաստվում հետաձգել Օլիմպիական խաղերը։

Հյուսիսային Կորեան արձակել է հրթիռներ Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում։Հյուսիսային Կորեան բաց է թողել երկու կարճ հեռավ...
21/03/2020

Հյուսիսային Կորեան արձակել է հրթիռներ Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում։

Հյուսիսային Կորեան բաց է թողել երկու կարճ հեռավորության բալլիստիկ հրթիռներ դեպի Կորեական թերակղզու արևելյան ափ։

Ըստ հարավկորեական վերլուծաբանների, այս հրթիռները բաց թողնելով Հյուսիսային Կորեան փորձում էր ցույց տալ իր ինքնավստահությունը կորոնավիրուսի պանդեմիայի կառավարման նկատմամբ։ Հյուսիսային Ապրիլ ամսին Հյուսիսային Կորեան հրավիրել է ։

Ճապոնիայի զինուժը հայտնել է, որ հրթիռները բաց են թողնվել շաբաթ օրը և ընկել են Ճապոնիայի տնտեսական ծովային տարածքից դուրս։

Հարավկորեական Հրթիռները բաց են թողնվել Հյուսիսային Փհենյան նահանգից։

Հստակեցվել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգըԿառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է արտակարգ ...
20/03/2020

Հստակեցվել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը

Կառավարությունն իր որոշմամբ հստակեցրել է արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգը:
Կառավարության որոշմամբ 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»
N 298-Ն որոշման հավելվածում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:».

2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:»:

Հրատապ... Ռուսաստանը մոտ է Կորոնավիրուսի դեմ հակամարմնի հայտնաբերմանը(Տեսանյութ)https://youtu.be/_nrM0dJRCoY
20/03/2020

Հրատապ... Ռուսաստանը մոտ է Կորոնավիրուսի դեմ հակամարմնի հայտնաբերմանը(Տեսանյութ)

https://youtu.be/_nrM0dJRCoY

За сутки в России зафиксированы 54 случая заражения коронавирусом, 33 из них в Москве. Как сообщили в оперативном штабе по борьбе с инфекцией, все заболевшие...

Իրանի իշխանությունների կողմից կատարված հոդորը արհամարհվել է Իրանի քաղաքացիների կողմից։ Իրանի իսլամական հանրապետության կա...
20/03/2020

Իրանի իշխանությունների կողմից կատարված հոդորը արհամարհվել է Իրանի քաղաքացիների կողմից։

Իրանի իսլամական հանրապետության կառավարությունը հորդրել է Իրանի քաղաքացիներին Նովրուզի (Նոր տարու) ժամանակ մնալ տանը։ Այս հորդորները արհամարհվել են քաղաքացիների կողմից։

Ըստ Իրանի ոստիկանության տվյալների, մոտ 1.2 մլն մարդ տվյալ պահին ուղևորվում է Նովրուզը տոնելու համար կազմակերպված նշանաակետեր։

Ուրբաթ օրը հրապարակված վերջին թվերը ցույց են տվել, որ Իրանում գրանցել է վարակման 19,644 դեպք և 1,433 մահ: Անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է 1,237 նոր դեպք և 149 մահվան դեպք: Այս ցուցանիշները ռեկորդային են։

Կորոնավիրուսի պանդեմիան կսննկացնի ավիաընկերությունները մայիսի վերջին, ըստ "Financial Times" պարբերականի։ Աշխարհի բոլոր ա...
20/03/2020

Կորոնավիրուսի պանդեմիան կսննկացնի ավիաընկերությունները մայիսի վերջին, ըստ "Financial Times" պարբերականի։

Աշխարհի բոլոր ավիաընկերությունները բախվել են ֆինանսական ծանր խնդիրների, որոնք առաջացել են COVID-19 համաճարակի պատճառով։

Վտանգի տակ են հայտնվել , ,, ,։

Նշված ավիաընկերությունները կատարել են կրճատումներ և դիմել են պետություններին ֆինանսական օգնություն ստանալու նպատակով։

Կոչնչանա արդյոք Կորոնավիրուսը եղանակի տաքացման դեպքում։Ձմեռը իր տեղը զիջեց գարնանը, բայց արդյոք կանհետանա՞ եղանակի փոփոխ...
16/03/2020

Կոչնչանա արդյոք Կորոնավիրուսը եղանակի տաքացման դեպքում։

Ձմեռը իր տեղը զիջեց գարնանը, բայց արդյոք կանհետանա՞ եղանակի փոփոխության հետ Կորոնավիրուսը։ Այս հարցին պատասխանել է համաճարակաբան դոկտոր Ուիլյամ Շաֆֆները: ,- նշել է հայտնի համաճարակաբանը։

Գիտնականները բացահայտել են Կորոնավիրուսի չորս տեսակներ, որոնք եղանակային բնույթ են կրում։ Այս բացահայտումները նոր հույս են ներշնչում գիտական աշխարհին։

Չինացի համաճարակաբան Ժոնգ Նանշանը իր մամլո ասուլիսում նշել է, որ հույս ունի, որ մայիս ամսին COVID-19 համաճարակը կավարտվի։

Լարվածություն Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ և մեծբրիտանական զորքերը ենթարկվել են հարձակման Իրաքում։Մարտի 14-ին Իրաքում գտնվող ...
16/03/2020

Լարվածություն Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ և մեծբրիտանական զորքերը ենթարկվել են հարձակման Իրաքում։

Մարտի 14-ին Իրաքում գտնվող ռազմակայանը, որտեղ տեղակայված են մեծբրիտանական և ամերիկական զորքեր, ենթարկվել է հրթիռային հարձակման։ Նույնանման հարձակում է տեղի ունեցել նաև չորեքշաբթի օրը։ Սպանվել է 3 մարդ, որոնցից երկուսը ԱՄՆ քաղաքացիներ են։

Տասնյակ հրթիռներ հարվածել են Թաջի ռազմակայանը, որը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից հյուսիս։ Արաբական "Aljazeera" պարբերականը նշում է, որ Թաջի կայազորի վրա բաց է թողվել 33 հրթիռ։

Չորեքշաբթի օրվա հարձակումը խլել է երեք զինվորների կյանք։ Պենտագոնը հայտարարել է, որ նրանցից մեկը 27-ամյա
ԱՄՆ զինուժի մասնագետ է։ Երկրորդը սպանվածը 28-ամյա ԱՄՆ օդային ուժերի սերժանտ է։ Մահացել է նաև Բրիտանական զինուժերի 26-ամյա սերժանտ։

Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն պատասխան հրթիռային հարձակում են կազմակերպել ռազմակայաններին, որտեղ տեղակայված են Իրաքական զինված խմբավորումը, որին Պենտագոնը մեղադրել է այս երկու հռթիռային հարձակումները կազմակերպելու մեջ։

Ի՞նչ դեզամիջոցներ են փորձարկվում Կորոնավիրուսի բուժման համար։"The Guardian" պարբերականը գրում է, որ տվյալ պահին դեռ գոյո...
15/03/2020

Ի՞նչ դեզամիջոցներ են փորձարկվում Կորոնավիրուսի բուժման համար։

"The Guardian" պարբերականը գրում է, որ տվյալ պահին դեռ գոյություն չունի դեղամիջոց Կորոնավիրուսի դեմ։ Չինաստանում փորձարկվում են դեղամիջոցներ, որոնք ստեղծվել են անցյալում ի հայտ եկած հիվանդությունների դեմ: Նոր փորձարկումներ են կատարվում նաև ԱՄՆ-ում և ուրիշ այլ երկրներում։ Ամենահուսալի դեղամիջոցն է , որը երկու հակավիրուսային դեղամիջոցների համադրություն է։ Այն փորձարկվել է 2013 և 2016 թվականներին Հարավային Աֆրիկայում Էբոլա հիվանդության դեմ: Որոշ չինացի բժիշկներ նույնպես փորձում են >՝ մալարիայի դեմ ստեղծված դեղամիջոցը, որը պատենտավորված չէ, հետևաբար խիստ մատչելի է արտադրության մեջ։ Առաջին արդյունքները սպասվում են մարտի վերջերին և պետք է բացահայտվի, արդյոք դեղերը կօ՞գնեն առավել ծանր հիվանդներին, թե՝ ոչ

Պետություններ, որտեղ չեն գրանցվել կորոնավիրուսի դեպքեր։Երեքշաբթի օրը Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտարարե...
15/03/2020

Պետություններ, որտեղ չեն գրանցվել կորոնավիրուսի դեպքեր։

Երեքշաբթի օրը Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտարարել է COVID-19 կորոնավիրուսը պանդեմիա, սակայն կան դեռ որոշ պետություններ, որտեղ կորոնավիրուսի դեպք չի գրանցվել։

Այս պետությունների մեծամասնությունը խաղաղօվկիանոսյան պետություններ են ինչպիսիք են Նոր Կալեդոնիա, Նյուեյ, Սամոա, Վանուատու, Կուկի կղզիներ, Ֆիջի և Տոնգա։

Ասիայում Լաոսը և Ուզբեկիստանը առանց վարակման դեպքերի են։

Հյուսիսային Ամերիկայում միայն Նիկարագուան է առանց որևէ դեպքի։

Աֆրիկայում՝ Նամբիան, Մոզամբիկը, Մադագասկարը, Եթովպիան, Բոթսվանա, Քենյա և Անգոլա։

Ի՞նչ է Covid-19- ը ՝ Վուհան քաղաքում սկսված հիվանդությունը:Այն կորոնավիրուսային ընտանիքի անդամ է, որը նախկինում երբևէ չի...
15/03/2020

Ի՞նչ է Covid-19- ը ՝ Վուհան քաղաքում սկսված հիվանդությունը:

Այն կորոնավիրուսային ընտանիքի անդամ է, որը նախկինում երբևէ չի հանդիպել: Ինչպես այլ կորոնավիրուսները, այն եկել է կենդանիներից:

Որո՞նք են Կորոնավիրուսի ախտանիշները

Վիրուսը կարող է առաջացնել թոքաբորբ։ Հիվանդները ունեն շնչառության հետ կապված խնդիրներ, հարբուխ, ջերմություն։ Ծանր դեպքերում կարող է լինել օրգանների անբավարարություն։ Քանի որ սա վիրուսային թոքաբորբ է, հակաբիոտիկները անօգուտ են։ Չեն գործի նաև հակավիրուսային դեղամիջոցները գրիպի դեմ։ Ապաքինումը կախված է անհատի իմունային համակարգի ուժից։ Այն մարդիկ ովքեր մահացել են կորոնավիրուսից, համատեղ ունեցել են ուրիշ հիվանդություններ։

Ինչպե՞ս պաշտպանվել

Անպայման առաջարկում է լվանալ ձեռքերը ջրով և օճառով 20 րոպեն մեկ, օգտագործել դիմակներ, խուսափեք կենդանիներից և մակերևույթներից։ Դեմքի դիմակները առաջարկում են որոշակի պաշտպանություն, քանի որ դրանք արգելափակում են հեղուկի կաթիլները: Այնուամենայնիվ, նրանք չեն արգելափակում ավելի փոքր աերոզոլային մասնիկները, որոնք կարող են անցնել դիմակի միջով: Դիմակները նաև թողնում են աչքերը բաց, և ապացույցներ կան, որ որոշ վիրուսներ կարող են վարակել մարդուն աչքերի միջոցով:

Քանի՞ մարդ է վարակվել և մահացել։

Մարտի 15-ի դրությամբ, շուրջ 80 երկրներում վարակվել է ավելի քան 148,000 մարդ:
Աշխարհում գրանցվել է 5,500 մահվան դեպք: Այդ դեպքերից ավելի քան 3000-ը գրանցվել են Չինաստանում: 71,000 մարդ վերականգնվել է կորոնավիրուսից ըստ Ջոն Հոպկինսի համալսարանի կողմից տրված տվյալների։

Բրիտանական "The Guardian" թերթը համեմատական է անցկացրել Պուտինի և Ստալինի միջև։Բրիտանական "The Guardian"-ի խմբագիր և միջ...
15/03/2020

Բրիտանական "The Guardian" թերթը համեմատական է անցկացրել Պուտինի և Ստալինի միջև։

Բրիտանական "The Guardian"-ի խմբագիր և միջքզգայնագետ Սայմըն Թիսդալը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր քայլերին, որոնք նա իրագործել է Ռուսաստանի կառավարության գլուխ մնալու նպատակով։ Նա պաշտոնական հայտ է ներկայացրել ՌԴ սահմանադրական դատարան օրենքի փոփոխության համար։ Այդ փոփոխության հաստատման դեպքում, Պուտինը կարող է լինել Ռուսաստանի նախագահ մինչ 2036թ։

Թիսդալը նշել է, որ Պուտինը նման է Ստալինին։ Ինչպես Ստալինի դեպքում, թոշակ անցնելը անվտանգ տարբերակ չէ նախկին Ազգային անվտանգության գործակալ Պուտինի համար, ով դարձրել է քաղաքական սպանությունը Ռուսաստանում սովորական երևույթ։

Չինական մագնատը, ով քննադատել էր ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի գործողություները Կորոնավիրուսի կասեցման համար, անհետացել է։Ըստ ...
15/03/2020

Չինական մագնատը, ով քննադատել էր ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի գործողություները Կորոնավիրուսի
կասեցման համար, անհետացել է։

Ըստ "New York Times" պարբերականի չինացի անշարժ գույքի մագնատ Ռեն Ժիքիանը անհետացել է։ Վերջինս լինելով Չինաստանի կառավարության քննադատ, լռեցվել է Չինական կոմունիստական կուսակցության կողմից։

Պարոն Ռենը իր քննադատական հոդվածի մեջ նշել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բիրտ, ուժի նկատմամբ անհագուրդ տենչանք ունեցող է։ Նա նաև ասել է, որ Չինական կոմունիստական կուսակցության կողմից հաստատաված սահմանափակումները ազատ խոսքի վրա, հանգեցրել են համաճարակի տարածմանը։

Ներկայումս Ռեն Ժիքիանը՝ Չինաստանի նախագահի ամենամեծ և ականավոր քննադատը, անհետացել է։ Այս նորությունը հայտնել են նրա ընկերները մարտի 14-ին: Վերջինս դարձել է ։

Նրա անհետացումը կապել են կոմունիստական կուսակցության կողմից կազմակերպված արշավի հետ, որի նպատակն է ոչնչացնել քննադատությունը կուսակցության և նախագահի նկատմամբ, ում ԶԼՄ-ները ներկայացնում են որպես հերոս կորոնավիրուսի դեմ։

։ Չինաստանը կասկածի տակ է դրել վիրուսի առաջացումը։Ներկա պահին աշխարհում թեժ քննարկման առարկա է դարձել "Weibo" չինական պա...
14/03/2020

։ Չինաստանը կասկածի տակ է դրել վիրուսի առաջացումը։

Ներկա պահին աշխարհում թեժ քննարկման առարկա է դարձել "Weibo" չինական պարբերականում հրապարակված ԱՄՆ-ի կոնգրեսի անդամի մեկնաբանությունը ԱՄՆ-ում Կորոնավիրուսի կանխման և բուժման համար կատարված քայլերի վերաբերյալ։

Տեսահոլովակում Ռոբերտ Ռեդֆիլդը՝ ԱՄՆ-ում վարակների կառավարման և կանխման կենտրոնների տնօրենը, պատասխանել է տրված հարցին, արդյո՞ք եղել է մահվան դեպքեր, որոնք վերագրվել են Ինֆլուենցային(Գրիպի սուր տեսակ), սակայն եղել են Կորոնավիրուսի հետևանքներ։ Այս հարցին Ռոբերտ Ռեդֆիլդը պատասխանել է հաստատողական՝ նշելով, որ այդպիսի դեպքեր տեղի են Միացյալ Նահանգներում։

Այս անորոշ պատասխանը բավական էր թեժ քննարկման առարկա դառնալու համար։

"Միացյալ Նահանհները վերջապես ընդունեցին, որ անցյալում ենթադրյալ Ինֆլուենցիայից մահացաց մարդիկ իրականում եղել են Կորոնավիրուսի հետեվանքներ","Ամերկյան կորոնավիրուս"։ Այսպես են արտահայտվել չինական լրատվական միջոցները։

Անցաց շաբաթվա ընթացքում այս հարցը ստացավ նոր ընթացք, երբ չինացի համաճարակաբան Ժոնգ Նանշանը փետրվարի փետրվարի 27-ին տեղի ունեցաց մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ չնայած նրան, որ Կորոնավիրուսը առաջի անգամ հայտնաբերվել է Չինաստանում, այն կարող է առաջացած լինել Չինաստանից դուրս։

Ժոնգը ավելացրեց, որ պետք չէ նույնացնել այն վայրը, որտեղ վիրուսը բացահայտվել է առաջի անգամ ստեղծման վայրի հետ։ Հետագայում նա ասեց լրագրողներին, որ նա չի հաստատում, եր համաճարակը առաջացել է արտասահմանում, և որ միայն միջոցով մենք կարող ենք բացահայտել այդ հարցի պատասխանը։

Հինգշաբթի օրը Ժաո Լիժանը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակը առանց որևէ ապացույցների մեղադրել է Միացյալ նահանգները իրենց զինուժի միջոցով Կորոնավիրուսի տեղափոխումը Վուհան՝ համաճարակի կենտրոն։

Նաև իր կարծիքն է արտահայտել Չինաստանի դեսպանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Նա ասել է իր թվիթերյան էջում, որ կորոնավիրուսը չպիտի ստանա պիտակը։

Շատ միջազգայնագետներ գնահատել են այս արշավը, որպես բողոք համաճարակի դեմ, քանի որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ԱՄՆ-ից և ուրիշ պետություններից անվանում են վիրուսը "չինական Կորոնավիրուս" կամ "Վուհանի վիրուս"։
Ուրիշները ասում են, որ Չինաստանը ցանկանում է բեկել մեղադրանքները, քանի որ Կորոնավիրուսը արագերեն տարածվում է աշխարհում։

Բիլլ Բիշոփը՝ հեղինակ, ով գրել է չինական սինոցիզմի մասին, ասել է, որ սա կարող է վերաճել համաշխարհային առաջի ճգնաժամի, որը առաժացել է Չինական կոմունիստական կուսակցության վատ կառավարման պատճառով։

Սա կարող է լինել նաև չինական կառավարության կողմից շեղիչ քայլ։ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը այցելել է Վուհան և փակել է Վուհանի ժամանակավոր հիվանդանոցները։ Այս առիթով Չինական ԶԼՄ-ները նոր հրապարակումներ են արել վերնագրերով։

Կորոնավիրուս։ ԱՄՆ-ն սկսում է ճանապարհորդության արգելքը ԵվրոպայիցՀայտարարվել է ճանապարհորդության արգելքը Եվրոպայից դեպի Ա...
14/03/2020

Կորոնավիրուս։ ԱՄՆ-ն սկսում է ճանապարհորդության արգելքը Եվրոպայից

Հայտարարվել է ճանապարհորդության արգելքը Եվրոպայից դեպի ԱՄՆ, Covid-19 պանդեմիան արգելակելու նպատակով։

Գրանցվել է 145,369 վարակման դեպք և 5,429 մահվան դեպք ողջ աշխարհում, որոցից 1920 վարակման դեպք և 41 մահվան դեպք գրանցվել է ԱՄՆ-ում ըստ բրիտանական "The Guardian" օրաթերթի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային արտակարգ դրություն և հատկացրել է 50 մլրդ ԱՄՆ$ ՝ խոստանալով ուղիղ եթերում հրապարակել Covid-19-ի վիճակագրական տվյալները, և կազմակթրպել ճանապարհային ստուգումներ նոր վարակվածներ հայտնաբերելու համար։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hratap News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share