168 Hours

168 Hours Instant breaking news alerts and the most talked about stories.

«168 ժամ» թերթը հիմնադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 9-ին և կանոնավոր լույս է տեսնում մինչև օրս: Հրապարակվում է շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Երեքշաբթի և շաբաթ օրերին լույս տեսնող թերթը առավելապես տեղեկատվական ուղղվածություն ունի, աշխատում է օրաթերթի ռեժիմով: Իսկ հինգշաբթի օրվա համարը, բացի լրատվությունից, առաջարկում է նաև բազմաբովանդակ վերլուծական, հրապարակախոսական հոդվա

ծներ: «168 Ժամ» թերթի գործունեության ամենակարևոր սկզբունքը անաչառությունն է, որևէ երևույթի, հիմնախնդրի վերաբերյալ առավելագույն չափով և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը: «168 Ժամը» քննադատում է ոչ թե անձանց, այլ երևույթները: «168 Ժամը» անդրադառնում է մեր կենսագործունեության բոլոր ոլորտներին` քաղաքականություն, տնտեսություն, հասարակական հարաբերություններ, կրթություն, մշակույթ և այլն: Անցած տարիների մեր գործունեության մեջ ընդգծված կերպով առանձնացել է սոցիալական բնագավառի հիմնախնդիրների լուսաբանումը: «168 Ժամի» էջերում հրապարակվել են սոցիալական ծանր պայմաններում ապրող, պետության ու հասարակության կողմից անտեսված հարյուրավոր մարդկանց պատմություններ: Բարեբախտաբար, այդ հրապարակումներից շատերին արձագանքել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ` օգնության ձեռք մեկնելով խոցելի խմբերի քաղաքացիներին: Այդ քաղաքականությունը «168 Ժամը» շարունակելու է նաև առաջիկայում` ավելի ընդլայնելով սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց պատմությունների լուսաբանման ձևաչափերը: Մեր գործունեության հիմքում ընկած է մարդը, քաղաքացին: «168 Ժամի» բոլոր հրապարակումների պատվիրատուն, գնահատողը և սպառողը քաղաքացիներն են: Մեր գործունեության հիմնական ուղենիշը մարդու` տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացումն է:

Address

Pushkin 3a, 2-nd Floor
Yerevan
0010

Telephone

+37410584831

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 168 Hours posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 168 Hours:

Share