Mass Media

Mass Media Հայաստանի և տարածաշրջանի ամենակարևոր նորությունները

Հայաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություն կա։
07/12/2023

Հայաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություն կա։

Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ

06/03/2023

Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմըԱրցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպ...
03/03/2023

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

20/02/2023

Շարժման մեկնարկից 35 տարի անց մեր հայրենիքը հայտնվել է շատ ավելի անբարենպաստ վիճակում. Արթուր Վանեցյան

Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվն անցել է 38 հազարըԹուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակնե...
17/02/2023

Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվն անցել է 38 հազարը

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 38.044-, իսկ վիրավորներինը՝ 108.068։

16/02/2023

Դեմիրթաշը շնորհակալություն է հայտնել նաև հայերեն

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։

Նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիրթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, որ «ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, մի առավոտ հանկարծակի եկան օգնության»։

«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը և տարբեր լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն, գրել «շնորհակալություն» բառը։

16/02/2023

Ոստիկանությունն ուժեղացնում է պաշտպանության նախարարության նախկին շենքի հսկողությունը, որտեղից այսօր վտարել էին բնակիչներին

16/02/2023

Լուսաղբյուրի դպրոցում բացվել է շարքային Ազատ Ներսիսյանի անվան դասասենյակը և փառքի անկյունը

Ադրբեջանի մարտավարությունը նպատակ ունի հասնելու Արցախի հայերի տեղահանմանըԱդրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հ...
16/02/2023

Ադրբեջանի մարտավարությունը նպատակ ունի հասնելու Արցախի հայերի տեղահանմանը

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին՝ թվիթերյան մկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», - նշել է նա։

16/02/2023

ՊԵԿ-ն ո՞վ ա, որ ՊՆ-ին պատկանող գույքը ՊԵԿ-ին են տալիս․ ահաբեկում են․ եթե զգուշացնեին, դուրս կգայինք

Բաքվին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, այն պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար։Այս մասին կառավարութ...
16/02/2023

Բաքվին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, այն պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններինՀայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյա...
15/02/2023

Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններին

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց միջազգային հանրությունից պահանջում են օգնություն ցուցաբերեն ավերիչ երկրաշարժից տուժած քրդերին և ազատ արձակեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանին, ով դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։

«Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։Թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից։Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի հավելեց, որ Թուրքիայի կառավարությունը միայն լրատվամիջոցների տեսախցիկների դեմ է ներկայացնում, թե ամեն ինչ անում է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, բայց իրականում ոչինչ չի անում։

15/02/2023

Ստեղծվել է արցախահայության ազգային-ազատագրական շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով

15/02/2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբԵրեկ «Ֆեյսբուք» սոցիալա...
15/02/2023

Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:Արարա...
15/02/2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։

Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 35.418-իԹուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.41...
15/02/2023

Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 35.418-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.418-ի, իսկ վիրավորներինը՝ 105.505-ի։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։

Նա տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ողջ մնացածը չի փրկվել:

Երկրաշարժը վնաս է հասցրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջաններին։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի։

Հայաստանը հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել ԹուրքիաՀայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկե...
15/02/2023

Հայաստանը հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ, այս մասին «Թվիթեր»-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Երեկ՝ ուշ գիշերով, հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակով բեռնված բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ-թուրքական սահմանը», - գրել է նա:

14/02/2023

Արցախում գործունեությունը դադարեցրել է շուրջ 1000 հարկ վճարող, մյուսները գործում են մասնակիորեն

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց ԿաթողիկոսԻշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերո...
14/02/2023

Իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, եւ նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի եւ հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ», - ասել է Վեհափառ Հայրապետը։

Արցախում լուրջ փոփոխություններ կլինենԱրցախում կրկին ակտիվանում են ներքաղաքական գործընթացները։ Նախօրեին Արցախի Հանրապետու...
14/02/2023

Արցախում լուրջ փոփոխություններ կլինեն

Արցախում կրկին ակտիվանում են ներքաղաքական գործընթացները։ Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահի աշխատանքից հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում։

Զուգահեռ մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախում կլինեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություններ։ Մասնավորապես խոսվում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին։ Ավելին, լուրեր կան, որ Արցախում նույնիսկ պետնախարարի պաշտոնը կարող է վերանալ՝ կրկին վերականգնելով վարչապետի ղեկավարությամբ կառավարություն ձևավորելու նախկին համակարգը։

Այս վերջին գաղափարի հիմնական լոբիստը Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է։ Վերջինս այս օրերին Արցախ է վերադարձել և ակտիվ զբաղվում է ներքաղաքական վերադասավորումների գործընթացով։

Հարգելի ընթերցողներ, Mass Media ալիքը մի խումբ ազատ լրագրողների նոր նախագիծն է։ Այստեղ դուք կտեղեկանաք մեր երկրի ամենակա...
13/02/2023

Հարգելի ընթերցողներ, Mass Media ալիքը մի խումբ ազատ լրագրողների նոր նախագիծն է։ Այստեղ դուք կտեղեկանաք մեր երկրի ամենակարևոր նորություններին, կհետևեք հարևան պետությունների իրադարձություններին և կծանոթանաք տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը։ Մենք ուշադիր հետևելու ենք մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներին և տեղեկացնենք ձեզ ամենակարևորի մասին։

Շնորհակալ ենք մեզ հետևելու և մեր ալիքի միջոցով Հայաստանի ու տարածաշրջանի լրահոսին հետևելու համար։

Հարգանքով՝
Mass Media թիմ

Address

Nalbandyan 9, Apt. 19
Yerevan
0010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mass Media posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Yerevan

Show All

You may also like