Ardarutyun.com

Ardarutyun.com Բարի գալուստ մեր ֆեյսբուքյան էջ։ Եղե՜ք տեղեկացված` միանալով մեզ։
(4)

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ Այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալու...
08/16/2024

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ Այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։ Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովը տնտեսական ոլորտում միության ամենամյա բիզնես միջոցառումն է։ Այն անցկացվում է հերթականությամբ միության մարմինները նախագահող ԵԱՏՄ երկրներից մեկում։ 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Հայաստանը

Պուտինը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան։ Այդ երկրում կլինի օգոստոսի 18_19_ին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայութ...
08/16/2024

Պուտինը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան։ Այդ երկրում կլինի օգոստոսի 18_19_ին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։

Բելգիայի Թագավոր Ֆիլիպ Առաջինը բարոնի աստիճան է շնորհել ծագումով հայ, բելգիացի հայտնի գործարար, հասարակական գործիչ Պիեռ ...
08/16/2024

Բելգիայի Թագավոր Ֆիլիպ Առաջինը բարոնի աստիճան է շնորհել ծագումով հայ, բելգիացի հայտնի գործարար, հասարակական գործիչ Պիեռ Գուրջյանին։

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգինՊետական եկա...
08/15/2024

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։

Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Սեպտեմբերի 1-ից պարտադիր է դառնում նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Իսկ այն դեպքում, երբ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Հիշեցնենք, որ էլեկտրոնային հարթակով ուղևորա­փոխադրման ծառայութ­յուն է համարվում էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցումը։

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ ձեռք բերել դրա մատուցման իրավունքը

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ ) 1000-ապատիկի չափով։ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝

ձևակերպված պատվերների վերաբերյալ լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրի տվյալների բազայի հասանելիություն,
յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվություն,
յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն,
հաշվարկի, գանձի և պետական բյուջե վճարի փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։
Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք
Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Իսկ անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացման վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իսկ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Օրենքը չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ

Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Իսկ այն դեպքում, երբ ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։ Չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար հաշվարկված տույժերը պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:

Միաժամանակ, ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Իսկ ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի ուղղությամբ գերի են վերցրել 102 ռուս զինծառայողի
08/15/2024

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի ուղղությամբ գերի են վերցրել 102 ռուս զինծառայողի

Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվիՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ...
08/15/2024

Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ էր շուրջ երեք տարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։

Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Հրազդանի կիրճում  վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։Երևանի քաղաքապետարանի համապատ...
08/15/2024

Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի և Լոռու մարզերի տնտեսվարողներին առանց փաստաթ...
08/15/2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի և Լոռու մարզերի տնտեսվարողներին առանց փաստաթղթերի որևէ աջակցություն չեն տալու:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակել է Ռուսաստանի Դաշ...
08/15/2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

08/14/2024
Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամ...
08/14/2024

Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի
2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշ­կա­­կան կենտ­րոն» ՓԲ ընկերությունից հաղոր­դում է ստաց­­­­վել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկե­րութ­յունից տեղա­փոխ­ված 20-ամյա հղի կինը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչա­կան վար­­­­չութ­յան Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վար­չա­­կան շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեա­կան վա­րույ­­թ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։

«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ առգ­րա­վվ­ել են տուժողի վերաբերյալ բժշկական փաս­­տաթղ­թե­րը, նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքն­նութ­­յուն­ներ, որոնց արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները. փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատ­ճառն է հանդիսացել բազ­մաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երի­կա­մա­յին անբավարարությունը, որն ա­ռաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միա­ձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդ­յուն­քում թարախասեպտիկ պրոցեսի գեներալի­զա­ցիա­յի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսի­կա­ցիայ­ի զարգացման հետևանքով:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթ հղիություն ունեցող կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է «Վանաձորի բժշկական կենտ­րոն» ՓԲ ըն­կե­րություն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից:

Իրականացված հետազոտության արդյունքում տրվել է «Աջակողմյան լյումբոիշալ­գի­ա» կլինիկական ախտորոշումը և, ինչպես քննությամբ և փորձաքննության արդյունքներով պարզվել է, տրված թերի կլի­նի­կական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բու­ժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել և վերջինս նույն օրը դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բա­ժան­մունք՝ ստա­ցիո­նար բուժման:

Նշված բաժանմունքի մանկա­բարձ-գի­նեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի հետ, վեր­ջի­նիս կողմից տրված «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտո­րոշ­մանը հա­մա­պա­տասխան, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնարի պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակի դինամիկայում գրանցվել է վա­­տա­ցում:

Նման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ, տարբերակիչ ախ­­­տո­րոշման, դրա հստակեցման նպատակով, բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից համատեղ ի­րակա­նաց­վել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:

Մաս­նա­­վո­րա­պես՝ կրկին տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, ըստ այդմ՝ չեն արձանագրվել հղիի զննման՝ թոքերի բախման, լսման, նյարդաբանական վիճակի որոշման փոր­ձե­րի իրականացված լինելու վե­րա­բերյալ տվյալները, չի ախտորոշվել հղիի մոտ հիմ­նական ախտաբանությունը և, հե­տևաբար, չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը հա­մապատասխան ծավալով անհրա­ժեշտ միջոցառումներ:

20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում ման­կաբարձ-գի­նեկոլոգի կողմից օգոստոսի 24-ին նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, ում կողմից ևս, ինչպես քննությամբ պարզվել է, իրա­կա­նացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, այն է՝ ախտո­րոշ­ման հաստատման կամ հերք­ման, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշման նպատակով չի ի­րա­կանացվել առնվազն թո­քե­րի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգ­չա­յին շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օր­գանների ուլտրաձայնային հե­տա­զո­տություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչա­ռություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտա­բա­նությ­ու­նը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժ­միջոցառումներ:

Մինչդեռ հետազոտությունների պատշաճ իրա­կանացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկ­­կող­մանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել ան­հրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ այդ կերպ էականորեն մե­ծացնելով բա­­րենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետա­զոտ­­մամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ին­չի պատ­ճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:

Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առող­ջութ­­յան, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինս­տի­տուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրա­կա­նացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման մի­ջո­ցառումներ, սա­կայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձա­նագր­վել է նրա կենսաբանական մահը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեա­­­կան հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդ­վածի 2-րդ մասով, և նրանց ներ­կա­յաց­վել է մեղադ­րանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բա­ցա­­կա­յե­լու արգելքը:

Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մաս­­­­նագի­տական պար­տա­կանությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վա­րույ­թից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աստղագետները հայտնում են սպասվող ուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին, որը Երկրին կհարվածի օգոստոսի 19-20-ը։Այսօր Արեգակի վ...
08/14/2024

Աստղագետները հայտնում են սպասվող ուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին, որը Երկրին կհարվածի օգոստոսի 19-20-ը։

Այսօր Արեգակի վրա Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:40-ին գրանցվել է ամենաբարձր ուժգնությամբ նոր պայթյուն, նախնական գնահատականներով, X1.1 մակարդակ։ Պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հյուսիսային կիսագնդում, ինչը բավականին անսովոր է ներկայիս արեգակնային ցիկլի համար, որում մինչ այժմ գրեթե ողջ ակտիվությունը կենտրոնացած է հասարակածից հարավ: Պայթյունի կենտրոնը՝ AR3784 համարի բիծը, ներկայումս գտնվում է հենց Արեգակ-Երկիր գծի վրա:

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն այն կլինի G3 «ուժեղ» կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ, բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» մակարդակի։

08/14/2024

Հայաստանն` աշխարհի հնագույն քարտեզներում.Ադրբեջան անունով պետության մասին խոսք չկա անգամ իրենց եղբայր Թուրքիայի քարտեզներում։ Հիշատակվում է միայն Իրանում գտնվող նահանգը։

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացումը։

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական քարտեզներ, որոնցում հիշատակված է Հայաստանը: Ներկայացված են նաև տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվային լուսապատճեններ: Դրանցից ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք.ա. 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:
Թանգարանում տեղի ունեցավ նաև աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի բանախոսությունը՝ «Քարտեզը և պատմությունը» վերնագրով։ Նա ներկայացրեց Հայաստանի տեղագրումը հնագույն քարտեզներում։

Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին անցկացվելու է Խաղողի փառատոն (𝐆𝐫𝐚𝐩𝐞 𝐅𝐞𝐬𝐭-2024)։Փառատոնի ընթացքում գյումրեցիներին ու քա...
08/14/2024

Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին անցկացվելու է Խաղողի փառատոն (𝐆𝐫𝐚𝐩𝐞 𝐅𝐞𝐬𝐭-2024)։Փառատոնի ընթացքում գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին սպասվում է ավանդական խաղողի տրորման արարողություն, գինու համտեսում, կոկտեյլների պատրաստման վարպետության դաս, հայկական ավանդական պարեր, համերգային ծրագիր։

08/13/2024

Մայրաքաղաք իմաստության՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

🖼Արգելոց-թանգարանի ցուցադրությունը կազմակերպված է Վայոց ձոր մարզի Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Գլաձորի համալսարանը 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ է՝ իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ։

Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր 7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։

Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ Մոմիկը։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին։

Երկրաշարժի ճապոնացի մասնագետը  նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենանԵրկրաշարժի ճապոնացի մասնագետ Յոշինո...
08/13/2024

Երկրաշարժի ճապոնացի մասնագետը նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենան

Երկրաշարժի ճապոնացի մասնագետ Յոշինորի Մորիվակին նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենան։ Ըստ նրա՝ ստորգետնյա ցնցումներ կլինեն հյուսիսանատոլիական սալի գծով անցնող քաղաքներում, վտանգի տակ են Թուրքիայի 32 նահանգների բնակավայրեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մորիվակին շեշտել է, որ Թուրքիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի։«Արևելյան անատոլիական սալային գիծը շուտվանից կուտակված էներգիան արտանետում է, ինչը պատճառ է դառնում արևմտյան սալային գծերի ակտիվացման համար։ Այս իրավիճակը պատճառ դարձավ Ադանայի երկրաշարժի և Կիպրոս տանող սալային գծերը կարող են մեծացնել երկրաշարժերի վտանգը Միջերկրական ծովում»։

Երկրաշարժի մասնագետն ասել է, որ Թուրքիայի սալային գծերը սկսել են մեկը մյուսին ճնշել, և դրա հետևանքով երկրաշարժեր են տեղի ունենում նույնիսկ այնպիսի քաղաքներում, որտեղ նախկինում երկրաշարժեր չեն եղել։ Ըստ նրա՝ սալային գծերը գործում են դոմինոյի էֆեկտով, երբ մեկը շարժվում է, մյուսները ևս ակտիվանում են։

Մորիվակին նշել է, որ հիշյալ սալային գիծն աշխարհի ամենաարագ և ակտիվ սալային գծերից մեկն է, և ավելացրել է, որ Իզմիրի, Բալըքեսիրի, Մանիսայի, Մուղլայի, Այդընի, Դենիզլիի, Բուրսայի, Բիլեջիկի, Յալովայի, Սաքարիայի, Հաթայի, Ամասիայի, Չանաքքալեի, Էրզինջանի, Թունջելիի, Բինգյոլի, Մուշի, Հաքքարիի, Օսմանիեի բնակիչները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն:

08/13/2024
📢🆕 Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թ...
08/13/2024

📢🆕 Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:

❗️ Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից
💊 51-ը` ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:

Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:

💊💊💊 108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:

«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։

✍🏻Հրամանը`https://moh.am/images/legal-1529.pdf

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՆ Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն`

☎️ 060 808003/ 1413

08/13/2024
08/12/2024

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին և բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին։

Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո Էլինա Ավանեսյանի առաջին մրցախաղը հաղթական էր:Աշխարհի 58-րդ ռակետը WTA-1000 շար...
08/12/2024

Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո Էլինա Ավանեսյանի առաջին մրցախաղը հաղթական էր:

Աշխարհի 58-րդ ռակետը WTA-1000 շարքի Ցինցինատիի մրցաշարի որակավորման առաջին փուլում 6-3, 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևվիսին:

Հայ թենիսիստուհին մրցաշարի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հերիեթ Դարթի հետ:

Ինդոնեզիան ոչ միայն նոր մայրաքաղաք ունի, այլև պարզվում է` այնտեղ բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինելու։ Ինդոնեզիայի...
08/12/2024

Ինդոնեզիան ոչ միայն նոր մայրաքաղաք ունի, այլև պարզվում է` այնտեղ բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինելու։ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հաստատել է, որ երկրի նոր մայրաքաղաք Նուսանտարայում բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինի։Տնտեսությունը, որը կզարգանա մայրաքաղաք Նուսանտարայում, կանաչ տնտեսությունն է… Այն ամենը, ինչ արվելու է, լինելու է կանաչ: Որպես փոխադրամիջոց օգտագործվելու են էլեկտրամոբիլները…. Բենզինով աշխատող ներքին այրման շարժիչով մեքենաներն իսկապես արգելվելու են Նուսանտարայում, քանի որ նրա հայեցակարգը կանաչ քաղաքն է», - Ջոկո Վիդոդոյի խոսքերն է մեջբերել Detik հարթակը:Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գաղափարի մասին հայտարարել էր 2019 թվականին։

08/12/2024
08/12/2024
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն հնարավոր է թույլ հետցնցում. ՆԳՆԻնչպես տեղեկացրել ենք՝ օգոստ...
08/12/2024

Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն հնարավոր է թույլ հետցնցում. ՆԳՆ

Ինչպես տեղեկացրել ենք՝ օգոստոսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 2:02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ:

Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։

Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

«ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային  պատահարի  հետևանքով  բժշկական տարբեր կենտրոններ են ...
08/11/2024

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

ԱՆ փոխանցմամբ` տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։

8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։

ՃՏՊ Հերացի փողոցում. կան տուժածներ Օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ս...
08/11/2024

ՃՏՊ Հերացի փողոցում. կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Ըստ նախնական տվյալների՝ 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

08/11/2024

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայ...

08/11/2024
Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալակիր։  33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինն...
08/10/2024

Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալակիր։ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինների պայքարում աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:

Address

Las Vegas, NV

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ardarutyun.com posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի հունիսից իր աշխատանքներն է սկսել ardarutyun.com կայքը և բլոգը, որի նպատակը արդար, անկողմնակալ, ճշգրիտ ու բազմակողմանի լուրերի մատուցումն է: Կայքը չի արտահայտում քաղաքական որևէ խմբի տեսակետը, չի հովանավորվում որևէ ուժի կողմից: