18/06/2024
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը. «Մենք կանք» նախաձեռնություն
Այսօր հարցականի տակ է դրվում ոչ միայն արցախցիների ապագան, այլ նաև արդեն անցյալը։ Արժեզրկվում են մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, ամենաբարձր ամբիոններից փորձում խոցել մեր արժանապատվությունն ու պատիվը։ Հայաստանի իշխանությունների չհաշվարկված ու անհեռանկարային քաղաքականությունը` կապված արցախցիների քաղաքացիության, ազատ տեղաշարժի, փաստաթղթավորման հետ, ինչպես նաև բնակարանային ծրագրերի նախագծերի առաջարկումն` առանց հաշվի առնելու բուն արցախցիների տեսակետները, վիժեցնում են մեր ներկայի ու ապագայի շուրջ երկխոսելու կարևորությունը։
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնում բազմակողմ խտրական փաստերի, արցախցիների բազում խնդիրների լուծման տորպեդահարման փորձերի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի նկրտումներին` միջազգային քաղաքական օրակարգից արցախյան հիմնախնդրի դուրս մղմանը Հայաստանի իշխանությունների օժանդակ քաղաքականության առնչությամբ։
Հայտարարություն ամբողջությամբ՝ ՕՐԵՐի կայքէջում
https://orer.eu/hy/2024/06/18/menk-kank-naxadsernutuin2024-june-19/