PARA TV

PARA TV Նոր սերնդի հեռուստատեսություն՝ բոլոր սերունդների համար:

PARA-ն օնլայն հեռուստաընկերություն է, որը հանդիսանում է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի խոշորագույն նախագծերից մեկը:
Առցանց հեռուստատեսության ուշադրության կենտրոնում են տարատեսակ ոլորտներում առկա այն բոլոր խնդիրները, որոնք առանցքային են և այս կամ այն կերպ ազդում են հասարակական կյանքի որակի վրա:

❗❗❗«44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան:📌Չնայած այն հանգաման...
01/12/2023

❗❗❗«44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան:

📌Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:

📌Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում:

⬛Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայ....

🟥Կիմ Չեն Ինը դստեր հետ այցելել է ԿԺԴՀ ռազմաօդային ուժերի բազա, երկրի ավիացիայի օրվա կապակցությամբ շնորհավորել օդաչուների...
01/12/2023

🟥Կիմ Չեն Ինը դստեր հետ այցելել է ԿԺԴՀ ռազմաօդային ուժերի բազա, երկրի ավիացիայի օրվա կապակցությամբ շնորհավորել օդաչուներին և դիտել ցուցադրական թռիչքներ:

Փոխանցում է ABCmedia-ն։
https://www.para.tv/news/view/4877.html

❗❗❗«Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ահաբեկչության մեջ մեղավորը  Հայաստանը և միջազգային միջնորդներն ե...
01/12/2023

❗❗❗«Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ահաբեկչության մեջ մեղավորը Հայաստանը և միջազգային միջնորդներն են»․ Ջեյհուն Բայրամով

❗❗❗❗Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»։

«Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ահաբեկչության մեջ մեղավորը  Հայաստանը և միջազգային միջնորդներն են,»,- ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նի....

 ‼️ «Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազա...
01/12/2023

‼️ «Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում, քանզի վերջինիս միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհագրական մահն է։

📌Այդ վարչախումբը և նրա կողմից այժմ կառավարվող արհեստածին Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն է, մահաբեր պալար, որը տարածվելու և ախտահարելու և, ի վերջո, սպանելու է մեր հայրենիքի և տարածաշրջանի ամբողջ օրգանիզմն այնքան ժամանակ, քանի դեռ դրա դեմ ազդու և համարժեք միջոցներ չձեռնարկվեն։

📌Ինչպես ցանկացած նման չարագոյացություն, այն չի դադարելու ձգել տարածվել, ուստի ամոնից առաջ ճշգրիտ ախտորոշումը շատ կարևոր է, իսկ դրան պետք է հաջորդի ոչ պակաս կարևոր հստակ գործողությունների ծրագիրը և ճանպարահային քարտեզը, որի վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, ինչն անհնար է, այլ այն արմատախիլ անելը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․   «Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանա...

⬛ #Այսօր 100 տարեկան հասակում մահացավ ԱՄՆ նախկին պետքարտուղար, քաղաքագետ, դիվանագետ Հենրի Քիսինջերը  #կարդա⬇️🟥Քիսինջերը ...
30/11/2023

⬛ #Այսօր 100 տարեկան հասակում մահացավ ԱՄՆ նախկին պետքարտուղար, քաղաքագետ, դիվանագետ Հենրի Քիսինջերը #կարդա⬇️

🟥Քիսինջերը Սառը պատերազմի ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականության ճարտարապետն էր և 20-րդ դարի ամենաազդեցիկ դիվանագետներից մեկը:

🟥Նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ Վիետնամի պատերազմին ԱՄՆ ռազմական ներգրավվածության դադարեցմանը նպաստելու համար և նրան է վերագրվում գաղտնի դիվանագիտությունը, որն օգնեց նախագահ Ռիչարդ Նիքսոնին բացել կոմունիստական Չինաստանը Միացյալ Նահանգների և Արևմուտքի առաջ:

🔻Հետսառըպատերազմյան պատրանքները դեռևս ոչ ամբողջությամբ թոթափած հետխորհրդային երկրների և հատկապես Հայաստանի մասնագիտական շրջանակներին ու քաղաքականության մշակման պատասխանատուներին օգտակար կլինի ծանոթանալ ԱՄՆ քաղաքականության վրա ամենամեծ ազդեցություն ունեցած գործիչներից մեկի մտքերին քաղաքականության, դիվանագիտության, ռեալպոլիտիկի և պետական գործչի իրական պարտականությունների մասին։
https://www.para.tv/news/view/4873.html

❓Ի՞նչ է արել  #թշնամին այսօր. Հայկական ալիք🔻🟥Թուրքիան Դարդանելի նեղուցում՝ Սարոսի ծոցում, մեկնարկել է «Նուսրեթ 2023» զոր...
30/11/2023

❓Ի՞նչ է արել #թշնամին այսօր.
Հայկական ալիք🔻

🟥Թուրքիան Դարդանելի նեղուցում՝ Սարոսի ծոցում, մեկնարկել է «Նուսրեթ 2023» զորավարժությունները։ Նշվում է, որ բացի ծովային և օդային ուժերի և առափնյա պահպանության ստորաբաժանումներից «Նուսրեթ 2023» զորավարժությանը մասնակցում են նաև Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Խորվաթիայի ռազմանավերը։

🟥Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի և ՌԴ Դաշնային մաքսային ծառայության միջև ստորագրվել է փոխհամագործակցության մասին համաձայնագիր։

🟥Թուրքիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն տևական խաղաղության պայմանագրի կնքման: Այդ մասին, ինչպես փոխանցում է Թուրքիայում ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակիցը, ասված է երկրի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում:

🟥Դուբայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։

 Ի՞նչ է արել թշնամին այսօր.   Թուրքիան Դարդանելի նեղուցում՝ Սարոսի ծոցում, մեկնարկել է «Նուսրեթ 2023» զորավարժությունները։ Նշվում է, որ  բացի ծովային և օ....

 #ահազանգ ‼️«Գերիների վերադարձը հայրենիք պետք է լինի օրակարգային առաջնահերթություն, դրա շուրջ տարվող աշխատանքները՝ անընդ...
30/11/2023

#ահազանգ ‼️«Գերիների վերադարձը հայրենիք պետք է լինի օրակարգային առաջնահերթություն, դրա շուրջ տարվող աշխատանքները՝ անընդհատ և արդյունավետ:

📌Ակնհայտորեն, այս ամենի փոխարեն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները զբաղված են բոլոր միջոցներն ու ջանքերը արտաօրակարգային հարցերում ներդնելով և ազգային կարևորագույն խնդիրներին լուծում տալու անկարողունակությունը կոծկելով»:

Հայկական ալիք

ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ այժմ Բաքվում պահվում է 55 հայ գերի, ևս 80 գերեվարվածի ճակատագիրն անհայտ է:   Ըստ պաշտո...

🟥Կողմերը քննարկել են սահմանազատման հարցերը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային հարցերի:🟥Նախնական համաձայնեցր...
30/11/2023

🟥Կողմերը քննարկել են սահմանազատման հարցերը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային հարցերի:

🟥Նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

🟥Պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

🟥Պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հայկական ալիք

Այսօր Իջևան-Ղազախ սահմանագլխին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հան...

‼️«ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կցորդի։ Կազմակերպությունը, անկեղծորեն խոստովանենք, անդունդի եզ...
30/11/2023

‼️«ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կցորդի։ Կազմակերպությունը, անկեղծորեն խոստովանենք, անդունդի եզրին է:

‼️❓Պարզ հարց է առաջանում՝ իմաստ ունի՞ ջանքեր ներդնել այն վերակենդանացնելու համար, այն երբևէ կարո՞ղ է հարմարվել համաշխարհային զարգացման օբյեկտիվ իրողություններին և կրկին հարթակ դառնալ տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկման համար՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ առաջին հերթին՝ բոլոր մասնակից երկրների իրավահավասարության սկզբունքի վրա»,-այսօր Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն անդունդի եզրին է, և պարզ չէ, թե արդյոք կազմակերպությունը կկարողանա՞ հարմարվել համաշխարհային զարգացման իրողություն...

❗❗❗«Գյուղմթերքով բեռնված հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում»․ Գառնիկ Դանիելյան❗❗❗ՀՀ ԱԺ «Հայաս...
30/11/2023

❗❗❗«Գյուղմթերքով բեռնված հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում»․ Գառնիկ Դանիելյան

❗❗❗ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են խախտումներ, և իրենց թույլ չի տրվում անցնել սահմանը։

❗❗❗«Այսպես շարունակվելու դեպքում տնտեսվարողները կկրեն ահռելի, լրջագույն վնասներ։ Բազմիցս նշել եմ, որ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության համար»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․   «Իմ տեղեկություններով, այս օրերին գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերի....

🇦🇲🇷🇺‼️«Հայաստանը մեզ բարեկամ է, մեր դաշնակիցն է»․ Դմիտրի Պեսկովը՝ հայ-բրիտանական ռազմական համագործակցության մասին
30/11/2023

🇦🇲🇷🇺‼️«Հայաստանը մեզ բարեկամ է, մեր դաշնակիցն է»․ Դմիտրի Պեսկովը՝ հայ-բրիտանական ռազմական համագործակցության մասին

Հայաստանը զարգացնում է երկկողմ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը....

⬛ Բաքվում այս պահին կա 55 հայ, որից 6-ը քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալ»։ ...
30/11/2023

⬛ Բաքվում այս պահին կա 55 հայ, որից 6-ը քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալ»։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան

Բաքվում այս պահին կա 55 հայ, որից 6-ը քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալ։ Այս մասին ասուլիսում հայտնել է իրավապաշտպան Սիրան....

‼️Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել  է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջա...
30/11/2023

‼️Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը։

Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել  է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը։  

🟥«Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչ...
30/11/2023

🟥«Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։

🟥Այդ բաշիբոզուկներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախու...

🇹🇷🟥Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի 2023թ.-ի վերջին ն...
29/11/2023

🇹🇷🟥Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի 2023թ.-ի վերջին նիստը։ Նիստի օրակարգում Գազայի հատվածի, ինչպես նաև Կովկասի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էին։ Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին:

🇦🇿🟥Նախիջևանում ադրբեջանական զորքերի կողմից անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։ Ըստ մարզման պլանի` ստորաբաժանումները կատարել են «պայմանական թշնամու» դիրքերի ուղղությամբ հարձակման անցնելու առաջադրանք։

🇹🇷🟥Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովից առաջ, Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերջին զարգացումները Գազայում, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

🇦🇿🟥Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կմասնակցի մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

⬛Օկուպացված Բերձոր են տեսափոխվել ադրբեջանական ևս 17 ընտանիքներ: Այժմ այնտեղ կա 363 ընտանիքի կամ 1389 հոգու մշտական բնակավայր:

🇹🇷🟥Անկարայում քննարկվել են Եվրամիության և Թուրքիայի ընդհանուր հետաքրքրություններին վերաբերող հարցեր՝ Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող, «X»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

🇦🇿🟥Ալիևի հրամանագրով 2024 թվականի հունվարի 1-ից ադրբեջանց
ի զինծառայողների ամսական աշխատավարձերը կբարձրացվեն միջինը 20%-ով:

Հայկական ալիք

Ի՞նչ է արել թշնամին այսօր.   Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի 2023թ.-ի վերջին նիստը։ Նիստի օրակ....

‼️  «Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողություն ստանալ ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքների նկատմամբ, և այդ վերահսկողությունը ...
29/11/2023

‼️ «Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողություն ստանալ ՀՀ կարևորագույն ենթակառուցվածքների նկատմամբ, և այդ վերահսկողությունը լինելու է ոչ միայն հանձնվող տարածքների, այլև դրան սահմանակից հայկական բնակավայրերի նկատմամբ:

‼️ Եթե նույնիսկ դրանից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ ստորագրվի, ապա դա ՀՀ-ին որևէ երկարաժամկետ երաշխիք չի տալու: Շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը սեղմելու է այնքան, որքան դրա հնարավորությունն ունի կամ կտան:

‼️ Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին: Եթե բանակը բարոյահոգեբանական առումով խնդիր ունի, ապա դա ավտոմատ ազդում է բանակի մարտունակության վրա:

‼️ Չի կարող երկիրը ղեկավարող անձն իր քաղաքական ու քարոզչական մեքենայով հարվածներ կենտրոնացնել բանակի, սպայակազմի և զինված ուժերում եղած ավանդույթների նկատմամբ, և դա զինված ուժերը ճգնաժամի չմղի»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

–  Սպաները Ձեզ հետ զրույցների ժամանակ այս ամենի մասին ի՞նչ են մտածում, սա չի՞ ազդում նրանց բարոյահոգեբանական և մարտական պատրաստակամության վրա:   Այսինքն, դո....

‼️   «Կարճ ժամանակ հետո կտեսնեք, որ Արցախը հանդես կգա մեկ ձայնով, և շատ պատգամավորներ ու խմբակցություններ կաջակցեն, որպե...
29/11/2023

‼️ «Կարճ ժամանակ հետո կտեսնեք, որ Արցախը հանդես կգա մեկ ձայնով, և շատ պատգամավորներ ու խմբակցություններ կաջակցեն, որպեսզի ստեղծվեն հանձնախմբեր, որոնք մեր հարցը կներկայացնեն։

‼️ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանք դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայտարարեցին, որ իրենք չեն կարող ներկայացնել արցախցիներին, արցախցիները պետք է ներկայացնեն իրենք իրենց։

‼️ Այս ամենը հաշվի առնելով, կարող ենք վերջնական փորձել այնպես անել, որ Արցախի հարցը ներկայացնելը զուտ պարտականություն չլինի, այլ իրոք նրանք հավատան, որ հասնելու ենք արդյունքների»:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ասել էր ,  որ Հայաստանի համար Արցախի հարց գոյություն չունի։ Երբ լրագրողներն ԱԺ նախագա....

🇦🇲❓«Ո՞վ է լինելու Ադրբեջանի «պայմանական» թշնամին։ 📍Դժվար չէ կռահել։‼️Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզու...
29/11/2023

🇦🇲❓«Ո՞վ է լինելու Ադրբեջանի «պայմանական» թշնամին։ 📍Դժվար չէ կռահել։

‼️Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։

📌Ըստ մարզման պլանի` ստորաբաժանումները կատարել են պայմանական թշնամու դիրքերի ուղղությամբ հարձակման անցնելու առաջադրանք»։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նախիջևանում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։ Ըստ մարզման պլանի` ստորաբաժանումները կատարել են պայմանական ...

‼️ «Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին վերադարձա Բրյուսել։ Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ...
29/11/2023

‼️ «Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին վերադարձա Բրյուսել։ Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը», - գրել է Կլաարը։

Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ում գրել է Թուրքիայում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը քննար....

📌 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալվում»․ ՌԴ փոխարտգործնախարար📌 «Ես ոչ միայն զինադադար չեմ ակնկալում, ա...
29/11/2023

📌 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալվում»․ ՌԴ փոխարտգործնախարար

📌 «Ես ոչ միայն զինադադար չեմ ակնկալում, այլ ակնկալում եմ, որ Հյուսիսային ռազմական օկրուգի նպատակները կիրականանան», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադարի կնքում չի ակնկալվում․ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Վերջինիս խոսքով՝  հա...

📌 «Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան». Կրեմլ📌 «Բայց եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ հանդիպմանը, խոս...
29/11/2023

📌 «Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան». Կրեմլ

📌 «Բայց եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ հանդիպմանը, խոսելու հնարավորություն կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման պլաններ չկան, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Բայց եթե Հայաստ...

‼️«Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին»...
29/11/2023

‼️«Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին». Մարիա Զախարովա

🟥 «Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

🟥 Մասնավորապես ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որ ստեղծվել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ: Այն դատական գործի առարկա է դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև:

🟥 Չսպասելով դատարանի վճռին՝ կազմակերպության ներկայացուցիչները սկսել են վիճելի տարածքում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը բախումների է հանգեցրել տեղի հայերի և հրեա արմատականների միջև: Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ օրենքի շրջանակում ապահովելու այս զգայուն հարցի արդար լուծումը: Կարծում ենք՝ երկրի բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն: Դեմ ենք ցանկացած անպօրինի գործողությունների՝ ուղղված Երուսաղեմի Հին քաղաքում պատմականորեն ստեղված էթնո-կոնֆեսիոնալ հավասարակշռության փոփոխմանը, այդ թվում՝ ոտնձգություններին դարեր շարունակ այնտեղ բնակվող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և սեփականության նկատմամբ», - ասել է Զախարովան:

Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկա....

‼️«Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան) Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահ...
29/11/2023

‼️«Ցեղասպանության հանցակից եռյակը (Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան) Ալիևի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց հետո լծվել են Արցախի էջը փակելու գործին։

‼️Ըստ դավաճան եռյակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգության համար։ Սա, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները։

‼️ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը:

‼️ #Հետգրություն Շատ է խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է»։

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները Հայաստանում հնչեցնում են...

   ‼️«Այս տարվա սեպտեմբերի 30-ից (Արցախի վրա հարձակումից հետո) առնվազն 27 օդանավ է եկել Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբ...
29/11/2023

‼️«Այս տարվա սեպտեմբերի 30-ից (Արցախի վրա հարձակումից հետո) առնվազն 27 օդանավ է եկել Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբեջան՝ ամենայն հավանականությամբ տեղափոխելով ռազմական բեռներ՝ զենք և զինամթերք»։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Այս տարվա սեպտեմբերի 30-ից (Արցախի վրա հարձակումից հետո) առնվազն 27 օդանավ է եկել Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբեջան՝ ամ...

  ‼️Մինակ ենք․․․‼️«Հայը պէտք է աշխատի կերտելու հզօր պետութիւն մը, որովհետեւ հայ ազգի եւ հայրենիքի փրկութեան միակ ճշմարիտ...
28/11/2023

‼️Մինակ ենք․․․
‼️«Հայը պէտք է աշխատի կերտելու հզօր պետութիւն մը, որովհետեւ հայ ազգի եւ հայրենիքի փրկութեան միակ ճշմարիտ երաշխաւորողը հայն է»։

Դաշնակիցներու, պատմութեան և մեր չսորուած դասերու մասին` PARA TV -ի կայքում։

Հայկական ալիք

Իւրաքանչիւր անհատ իր կեանքի ընթացքին կը գործէ բազմաթիւ սխալներ, սակայն կարեւորը այդ սխալներուն անդրադառնալն է, որպէսզի դասեր քաղէ եւ ճշդէ իր կեանքի ուղին։ Նոյնն է ....

 #ահաԶԱՆԳ 🟥Մեր հայրենակիցները բանտերում են․ դրանք ղեկավարներ են, զինվորներ են, որոնք մեր անունով ու մեր արյունով մարդիկ ...
28/11/2023

#ահաԶԱՆԳ 🟥Մեր հայրենակիցները բանտերում են․ դրանք ղեկավարներ են, զինվորներ են, որոնք մեր անունով ու մեր արյունով մարդիկ են, որոնց մասին մենք այլևս մոռացել ենք։

🟥Մենք կարծում ենք, որ մեր քույրերին և եղբայրներին ՀԱՑ և ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ տրամադրելով՝ մեր առաքելությունը իրականացրել ենք։ Դա կեղծ մարդու կեղծ գաղափարն է։

🟥Այո, մենք կոչված ենք այդպես վարվելու, բայց ոչ թե մեր գերագույն և ԱՌԱՋՆԱՀԵՐԹ գործն էր դա։ Դա հետևանք է մեր ՄԵՂՔԵՐԻ, մեր՝ ՊԱՐՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ, մեր գողացված պատվի, ուրախության, ինքնության խեղման, այս բոլորի»։

Հատված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանի խոսքից։

Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանի խոսքից․ «Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը։ Ո՞ւր են մեր սրբարանները։ Մեր հայր...

‼️  Իրանի նախագահը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Թուրքիա
28/11/2023

‼️ Իրանի նախագահը անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Թուրքիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է կայանար նոյեմբերի 28-ին, հետաձգվել է: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ այցն ավելի ուշ տեղ...

‼️«Մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է»․ Վլադիմիր Պուտին‼️  Դաշնության նախագահի խոսքով՝ Արևմուտ...
28/11/2023

‼️«Մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է»․ Վլադիմիր Պուտին

‼️ Դաշնության նախագահի խոսքով՝ Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ։

‼️ «Նրանք ուզում են մասնատել և թալանել Ռուսաստանը, բայց ուժով չեն կարողանում, ուրեմն պետք է քաոս սերմանել: Մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ։ Այս մասին Համաշխարհային ռուսական հավաքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նրանք ուզում ...

‼️«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու համար զոհաբերում է Ուկրաինայի ժողովրդին». Դմիտրի Պեսկով🟥«Բնականաբար, դաշինքը վերլուծում է ...
28/11/2023

‼️«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու համար զոհաբերում է Ուկրաինայի ժողովրդին». Դմիտրի Պեսկով

🟥«Բնականաբար, դաշինքը վերլուծում է իրավիճակը։ Ամեն դեպքում ալյանսը դեռ չի հրաժարվում Ռուսաստանին, այսպես ասած, զսպելու իր պլաններից, նաև ուկրաինացի ժողովրդի սպանդից, որպես Ռուսաստանի դեմ պայքարի ծիսական զոհերի»,-ասել է Պեսկովը։

ՆԱՏՕ-ն աշխատում է Ռուսաստանին զսպելու ուղղությամբ և զոհաբերում է ուկրաինացի ժողովրդին Ռուսաստանի դեմ պայքարում․ այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղա...

🟥 Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ |ում իշխանությունն օկուպացրած կոլա...
28/11/2023

🟥 Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ |ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը:

🟥 Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները ու չի վերականգնվել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:

🟥 Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի դեռ արցախահայությունն ամբողջությամբ չի իրացրել իր արտաքին ինքնորոշման իրավունքը:

🟥 Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը ՊԱՅՔԱՐՆ է: Իսկ ազգային ուժերն ունեն մեկ առաջադրանք. հանրությանը պետք է պատրաստենք շատ կարևոր ԳԱՂԱՓԱՐԱԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ճակատամարտի»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․ «Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ ...

‼️ԿԽՄԿ-ն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին🔻Մանրամասները՝ PARA TV -ի կայքումhttps://www.para.t...
28/11/2023

‼️ԿԽՄԿ-ն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին

🔻Մանրամասները՝ PARA TV -ի կայքում
https://www.para.tv/news/view/4847.html

‼️«Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար»․ ...
28/11/2023

‼️«Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար»․ Վարդան Օսկանյան

‼️ ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով՝ ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։

‼️ «Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

‼️ Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ»։

🔻ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերլուծության այլ մանրամասներին ծանոթացեք PARA TV-ի կայքում

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է․ «Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամ....

‼️The Azerbaijani authorities create artificial grounds for military criminal actions and new demands against Armenia wi...
28/11/2023

‼️The Azerbaijani authorities create artificial grounds for military criminal actions and new demands against Armenia with new falsification of facts. They started to use false examples of Armenia’s specific villages and cities.

📌Our studies of the Azerbaijani state policy revealed new facts. In particular, they have already moved on to elaborate detailed falsification of facts. Using the example of specific villages or towns in Armenia (for example, in Syunik or Gegharkunik), they falsely "justify" that they were "emptied, displaced, as well as dispossessed as a result of massacres by Armenians against Azerbaijanis". This period usually covers from the beginning of the 20th century to the 1920s, and then they falsify the facts of the 1980s.

📌This creates false grounds for the, so called, return of "reparations and territorial claims" to Armenia, the so-called "Western Azerbaijan", and also provides a mirror effect of Artsakh's ethnic cleansing and mass forced displacement of the entire population.

Director of the Foundation “Tatoyan” Center for Law and Justice Dr. Arman Tatoyan

The Azerbaijani authorities create artificial grounds for military criminal actions and new demands against Armenia with new falsification of facts. They started to use false examples of Armenia’s specific villages and cities. Our studies of the Azerbaijani state policy revealed new facts. In....

‼️Азербайджанские власти создают искусственные основания для военных преступных действий и новых требований к Армении, и...
28/11/2023

‼️Азербайджанские власти создают искусственные основания для военных преступных действий и новых требований к Армении, используя ложные факты нового уровня. Начали приводить ложные примеры сел и городов.

📌Наши исследования азербайджанской государственной политики выявили новые факты. В частности, они уже перешли к детальной фальсификации. На примере конкретных сел или городов Армении (например, в Сюнике или Гегаркунике) они «обосновывают» ложью то, что эти села и города «были опустошены в результате резни азербайджанцев армянами, а также жители были перемещены, лишены собственности армянами». Этот период, как правило, охватывает начало 20-го века до 1920-х годов, а затем фальсифицируются факты 1980-х годов.

📌Это создает ложные основания для якобы возвращения «компенсаций и территориальных претензий» к Армении, «основания» для так называемой концепции «Западного Азербайджана», а также дается зеркальное отражение этнических чисток и массового насильственного перемещения населения совершенного в отношении Арцаха.

Директор Фонда “Татоян” Центр права и справедливости Арман Татоян

Азербайджанские власти создают искусственные основания для военных преступных действий и новых требований к Армении, используя ложные факты нового уровня. Начал....

‼️Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գոր...
28/11/2023

‼️Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ:

‼️Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։ Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:

‼️Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել ե...

‼️«Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ...
28/11/2023

‼️«Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված»․ Տիգրան Աբրահամյան

🟥«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով`ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, այլ Հայաստանի միակողմանի զիջումներ:

🟥«Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի, այլ դրա միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է ու մեր երկրի կենսունակությունը շարքից հանելը:

🟥Մինչև իշխանական հովանոցի տակ գործողները քարոզում են այդ տարածքների հանձնումը «հանուն խաղաղության» կարգախոսով, Ադրբեջանը նոր տարածքային և տարածաշրջանային հավակնություններն է ձևակերպում»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․   «Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտա....

‼️  Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը🟥 Ալիևի հետ զրույցում պետքար...
28/11/2023

‼️ Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

🟥 Ալիևի հետ զրույցում պետքարտուղարը նշել է, որ խաղաղության համաձայնագիրը «ձեռնտու է բոլորին տարածաշրջանում»։

🟥 Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում «քննարկել է ԱՄՆ աջակցությունը» խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կն....

Address

Շարա Տալյան 38/4
Yerevan
0070

Telephone

+37444300811

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when PARA TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to PARA TV:

Videos

Share

Category

Նոր սերնդի հեռուստատեսություն՝ բոլոր սերունդների համար

Website - https://www.para.tv/home.html

Instagram - https://www.instagram.com/paratvofficial/

Youtube - https://www.youtube.com/c/PARADIPLOMACYTV

Nearby media companies


Other TV Channels in Yerevan

Show All