Անդին / Andin

Անդին / Andin Andin magazine

Հայը միշտ հաղթական է անհատների և մինչև անգամ վարչակարգերի դեմ մղած պայքարներում: Իսկ թուրքը պարտված անհատապես` հաղթական ...
25/07/2024

Հայը միշտ հաղթական է անհատների և մինչև անգամ վարչակարգերի դեմ մղած պայքարներում:
Իսկ թուրքը պարտված անհատապես` հաղթական է միշտ ազգովին:

Շահան Նաթալի
Թուրքերը և մենք

Հայ-թուրք կռիվն անխուսափելի էր…

Մենք պետք է կռվեինք մեր ատամներով անգամ` եթե ուզում էինք որպես մարդ ապրել:
Եվ կռվեցինք ավելի քան դյուցազնորեն, որովհետև ուզում էինք որպես մարդ ապրել: Մարդ էինք ամենայն արժանիքներով, քան որևէ մարդ այս արևի տակ:
Եվ թող սուրբ լինի հիշատակը նրանց, որ հեղափոխության սրբությունն իրենց արյունով հռչակեցին:
Բայց փոքր-ինչ դիտարկենք զենքերն ու կռվի ձևերը, որոնք գործի դրվեցին այս ահավոր գոտեմարտում:
Բանակ չունեինք, ինչպես մեր թշնամին: Այդ մեր հանցանքը չէ:
Թնդանոթների և կատարելագործված հրացանների դեմ կանգնել էինք շամփուրավոր հրացաններով: Այդ էր մեր կարողացածը:
Զինվորական բարձր կրթությամբ պատրաստված հրամանատարներ չունեինք: Հայի որդի, քարի որդի, ջան ֆիդային էր մեր հրամանատարը: Այդ էր մեր հնարավորությունը:
Ասել ու խրատ կարդալ, թե սպասեինք ուրեմն, մինչև որ բանակ, թնդանոթ ու հրամանատար ունենանք, պիտի նշանակի աղետաբար ուրանալ այն փաստը, որ թուրքը չի սպասում, նրա համար սպասել պիտի նշանակեր կորցնել հայն ու Հայաստանն էլ, և այդ բանը թուրքը շատ լավ գիտեր:
Ոչ թնդանոթը, ոչ հրամանատարը, ոչ էլ բանակը հաղթեցին երեկ մեր շամփուրավոր հրացաններով ֆիդայիներին, որքան էլ դրանց դերը մեծ է և մեծ եղավ կռվի մեջ:

Քառասուն տարի տեսանք թուրքի կոտորածները, անցանք դրանց միջով, բայց չթափանցեցինք թուրքի լոզունգի մեջ:
Ահա հայ սխալի ահավոր աղետը, որի մեջ օտարը մեղք չունի կամ շատ քիչ ունի, որովհետև ամենից առաջ մենք էինք, որ պետք է տեսնեինք մեր թշնամու բանիմացությունն այս կռվում:
Եվ իսկապես, մեր շամփուրավոր հրացանը չպարտվեց թուրքի թնդանոթից, այլ մեր լոզունգն էր, որ մահացու կերպով պարտվեց թուրքի լոզունգից:
:
Ահա թուրքի դրոշը հայ-թուրք կռիվների մեջ:
:
Ահա հայի դրոշը:
Եվ թղթատեք մեր պայքարների պատմության թերթերը: Հայը միշտ հաղթական է անհատների և մինչև անգամ վարչակարգերի դեմ մղած պայքարներում:
Իսկ թուրքը պարտված անհատապես` հաղթական է միշտ ազգովին:
Մեր սխալը, աղետավոր սխալը այդ փաստերը չտեսնելն էր, իսկ թուրքի դեմ իր զենքով չկռվելը ոճիր եղավ, որ մենք ամենից առաջ և բոլորից առաջ գործեցինք մեր ազգի ֆիզիկական գոյության դեմ:

Կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի չորրորդ համարում

06/04/2024

Շնորհավոր մայրության և գեղեցկության մեկ ամսյակը

Հեղինակ՝ Արտակ Բաղդասարյան

30/04/2023

Արմեն Մարտիրոսյան

***
Երկու կյանքերի հորիզոններում
աղավնու երկու թևեր են ճախրում,
երկու կարոտ կա ծովերի վրա
և հառաչանքի ծովերի ծալքում.
- Հանի՛ր, սիրելիս,
մտքիցդ հանի՛ր
ջրահարսների ճերմակ վերարկուն:

Երկու կարոտ կա ծովերի վրա
և հառաչանքի ծովերի ծալքում.
- Փռի՛ր, սիրելիս,
հեզորեն փռի՛ր ալիքների մեջ
ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ
աղավնու երկու թևեր են ճախրում,
երկու փետուր է պոկվում թևերից
և հառաչանքի ծովերին բախվում,
իմ կյանքի համար ընկած փետուրից
տխրության երկու բառեր են կախվում.
- Հանի՛ր, սիրելիս,
մտքիցդ հանի՛ր
ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ
աղավնու երկու թևեր են ճախրում,
թևերը կարոտ ծովերին բախվում
և մերկանում են փետուր առ փետուր,
և մերկանում են թևերը մեկ-մեկ.
ճերմակ աղավնին գնում, է կորչում
տրտմության, պահի, օրերի հերկում.
- Իմ կարոտների ստվերների մեջ
փռի՛ր, սիրելիս,
հեզորեն փռի՛ր
ջրահարսների ճերմակ վերարկուն:

Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունների շարքը կարդացեք ԱՆԴԻՆԻ իններորդ համարում

-Ո՞վ ես դու:-Քո ընկերը-Ես քեզ չեմ Ճանաչում:-Երբ ես ապրում էի, դու վաղուց մահացել էիր:
19/03/2023

-Ո՞վ ես դու:
-Քո ընկերը
-Ես քեզ չեմ Ճանաչում:
-Երբ ես ապրում էի, դու վաղուց մահացել էիր:

Արամ Պաչյան
Երեք պատմություն ընկերության մասին

-Ո՞վ ես դու:
-Քո ընկերը
-Ես քեզ չեմ Ճանաչում:
-Երբ ես ապրում էի, դու վաղուց մահացել էիր:


Մենք հաղթեցինք աշխարհին

Քո մեռնելուց հետո քաղաքում բան չի փոխվել, ախպերս: Վերջին նորությունը`մազերս եմ կարճ կտրել, համարյա խուզել եմ: Լավ չէի զգում, մեջս մի բան պակասում էր, ավելի ճիշտ, մի բան ավել էր, խոտը երկարել էր, խուզել էր պետք, այսպես ասած, համահարթեցնել: Ես էլ դրեցի ու խզարեցի:
Երևանում անձրևների սեզոն է:
Էս ոչ լոնդոնյան անձրև է, ոչ դուբլինյան: Սովորական մի բան, ոնց պապան կասեր, բանվորագյուղացիական անձրև` մեծ ու փոքր կաթիլներով: Կաթիլների մեջ ոչ աշխարհը կտեսնես, ոչ քո հոգում կոծկած ու ցայտուն ապրումները, որ հետդ տարար: Իզուր էլ էդքան բեռ վերցրիր: Այգում ծառի տակ թաղեիր: Չնայած բահը քո խելքի բանը չէր: Կա : Ու կա անձրևների ժամանակը, ու կա երաշտի ժամանակը: Բայց ես էս ամենի հեղինակին չեմ տեսել, լսել եմ նրա մասին, ոնց դու` երբ քեֆդ տաքանում էր, խաչակնքել էիր սկսում, կողքից թվում էր, թե Ամերիկայից թափանցած կոկիկ կոստյումով ու նրբաճաշակ ակնոցով մորմոն ես: Իսկ Երևանում ոչ ոք չի շտապում, ու անձրևին շան տեղ դնող չկա:
Մենակ դու էիր վռազը:
Տերևներն ու կաղինները թափվել են:
Մերկ ծառերն ավելի դուրեկան են, ավելի անպաճույճ:
Էս մասը բանաստեղծական ստացվեց:
Ցերեկը մի բաժակ թեքիլա եմ խմել, կիտրոնի եռանկյունով: Դու թեքիլա շատ էիր սիրում. երբ գործից դուրս էինք եկել, ծարաված գազանի պես խմում էիր, ու հորթային, բարի աչքերիդ մեջ տեղատվություն էր սկսվում: Ես էլ տուն էի գնում, լրիվ հանվում էի, նստում սեղանի առաջ, թուղթ ու գրիչ էի վերցնում ու քարանում: Մարմինս տաք էր: Մարմինս եռում էր: Մենք ձև էինք բռնում, ախպերս: Խմիչքն էր խաբում մեզ: Դու ձև էիր բռնում, որ կարևոր մեկն ես: Ես ձև էի բռնում, որ գրող եմ: Մենք ոգևորվում էինք: Մտածում էինք, ամեն ինչ լավ կլինի: Մտածում էինք, հույսը վերջում կմեռնի: Գործից դուրս էինք եկել ու Բաղրամյան փողոցով քայլելիս գոռում էինք. : Ինչ խնդալու էինք: Մտածում էինք, ուրիշ գործ կգտնենք: Մտածում էինք, մեր ապստամբությունը ողջ աշխարհի համար նոր կյանքի սկիզբ է: Մտածում էինք, մարդկության համար կարևոր ենք: Մենք լրիվ կինոյի տղերքն էինք, Էդ: Դու՝ սովետի շրջանի ինտելիգենտի տեսքով, ես՝ չստացված Բոբ Դիլըն: Դու զանգում էիր, մամայիցդ էիր փող խնդրում, ես `պապայից: Մենք անինքնասեր էինք ու գիտեինք դրա մասին:
Խանդավառությունը հարատև չի լինում: Լուսադեմին խմիչքը հեռանում էր մեր արյան միջից, թողնում մեզ մենակ: Մեր հորինվածքը փլվում էր: Դու քեզ էլ կարևոր մեկը չէիր համարում, որովհետև աշխարհում կարևոր մարդ չկա: Ես ինձ գրող էլ չէի համարում, որովհետեւ գրողներ չկան: Դու լրիվ մենակ էիր մնացել ու արդեն համոզված էիր, որ ոչ մի բան էլ լավ չի լինի: Ես մի երկու բան էի տպել ու երկու տխրություն ձեռք բերել: Դու միշտ չափազանցնում էիր ամեն ինչ, թանձր գունավորում: Ես դատարկությունը կահավորում էի շինծու իմաստներով:
Բայց էս պատմվածքում ճշմարիտ եմ:
Երդվում եմ:
Հիմա մենք գիտենք, որ հույսը հենց սկզբում է մեռնում: Մտնում եմ խմբագրության լվացարան, ջուրը բացում եմ ու լաց լինում: Ասում են, ջուրը հիշողություն ունի: Եթե բախտներս բերի, ջուրը մեզ կհիշի, ախպերս: Բայց դե չգիտեմ էդ մեզ ինչ կտա: Սառնարանում մի շիշ գինի է մնացել: Բայց դու գիտես, ես քաջ չեմ: Վախենում եմ խմեմ, նորից կարևորեմ ինձ: Լվացվում եմ, նստում կոմպի դիմաց ու շարունակում գրել: Աշնանային ծառերը կյանքը պատկերում են առանց հորինելու՝ անպտուղ, մոխրագույն, չոր ցցերով: Ազնիվ ծառեր:
Քո մեռնելուց հետո քաղաքում բան չի փոխվել, ախպերս:
Քո հայրն ու մայրը քեզ չեն հորինել:
Հավատա, դու եղել ես, մենք ապրել ենք:
Քեզ տարան փողոցով, որտեղ խաղացել ես:
Հիմա դու փոսի մեջ ես: Ես՝ ճանապարհին:


Պատմվածքն ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի վեցերորդ համարում

07/03/2023
19/02/2023
19/02/2023

Արդեն մի քանի տարի է, ինչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Հավատարիմ մնալով օրը նշելու ավանդույթին՝Անդին ամսագրի ստեղծագործական կազմն ու հեղինակները փետրվարի 19–ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հանդիպեցին ընթերցողների հետ։ Գրական ընթերցումից հետո Անդինի հեղինակները իրենց մակագրությամբ գրքեր նվիրեցին ընթերցողներին։
«Գրողի մակագրությամբ գրքից ավելի թանկ նվեր լինել չի կարող»,-ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։
Կարո Վարդանյանը նշեց, որ պատիվ է ունեցել ամսագրում տպագրվելու, ամսագրի կենսագրության, պատմության մեջ մնալու։
Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվան՝ թանգարանի տնօրենն ասաց․ «Կար ժամանակ, երբ հյուր գնալիս չէինք մտածում՝ ինչ տանել, մտնում էինք մոտակա գրախանութ ու գիրք վերցնում։ Տոնի շնորհիվ գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է մեր կենցաղ, ինչն ուրախալի փաստ է»։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ներկա հյուրերը որպես նվեր ստացան նաև Անդին ամսագիր։

Անդին ամսագիր

19/02/2023

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Գիրք նվիրելու օրը Անդին ամսագիրն անցկացրեց իր հեղինակների և ընթերցողների հետ:
Անդինցիները տոնը նշեցին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Ներկայացվեց ԱՆԴԻՆ ամսագրի այս տարվա առաջին համարը, որը, ինչպես նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, նվիրված է Ե. Չարենցի ծննդյան 120-ամյակին:
Գրական ընթերցումներից հետո Անդինի հեղինակներն իրենց մակագրությամբ գրքեր և ամսագրեր նվիրեցին ընթերցողներին։
Andin Amsagir Անդին ամսագիր

Տիեզերական անհունում յուրաքանչյուր հյուլե  իր դերը   ունի, որը թերևս  ուղղորդվում է վերին գիտակցությամբ և իր ներամփոփ ար...
03/12/2022

Տիեզերական անհունում յուրաքանչյուր հյուլե իր դերը ունի, որը թերևս ուղղորդվում է վերին գիտակցությամբ և իր ներամփոփ արարումով ու կործանումով ծառայում է վեր ճշմարտությանը` աստվածային ինքնահեզ ներդաշնակության անխախտ ափերում:
Պոեզիա, նկարչություն, երաժշտություն, գիտություն լողում են տարածության մեջ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին` միահյուսվելով և տարահյուսվելով, բայց և իրենց որոնումների մեջ ճշտիվ և համառ:
Պոեզիա, որը ենթադրում է պատկերներ, կերպարներ, երաժշտություն` իրենց ճշգրիտ հաշվարկներով, և նկարչություն, որն իր մեջ ամփոփում է պոետական խոսք` երաժշտական տաղաչափությամբ: Թերևս այդ է պատճառը, որ խոսքն ունենալու և ընդգրկելու համար մարդուն բավարար չէ իր ներհայեցողությունը` առանց տեսողության, լսողության, առանց նյութի, որի հետ շփումն ինքնին ամբողջացնում է խոսքը:
Գրքարվեստի նվիրյալ Հենրիկ Մամյանը ի վերուստ նախանշված այն արվեստագետն է, ով վրձնի կամ գծի զգացողությամբ ավելի ընդգրկուն, ավելի ամբողջական է դարձրել խոսքի այնպիսի մարգարեների արվեստը, ինչպիսիք են Նարեկացին, Թումանյանը, Իսահակյանը...
Մամյանի ստեղծագործությունները, ենթատեքստում ունենալով համամարդկայինը, խիստ ազգային են և իրենց մեջ ամփոփում են անգամ ազգի պորտալարի հիշողությունը` խուլ հեռուներից հայող անմեկնելի թախիծ` սևի և սպիտակի համադրությամբ, իբրև խավար և լույս: Սարսուռ է անցնում մարմնովդ, երբ դիտում ես Մամյանի գրաֆիկական ստեղծագործությունները, իսկ ենթագիտակից մաշկի զգացողությունը երբեք չի դավաճանում. ուրեմն իր առաքելության սահմաններում է:
Որտե՞ղ է ավարտվում պոեզիան և որտեղի՞ց սկսվում գիծը:
Անի Տեր-Գուլանյան
Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի իններորդ համարում
Ani Ter-Gulanyan

Հենրիկ Մամյան

Տիեզերական անհունում յուրաքանչյուր հյուլե իր դերը ունի, որը թերևս ուղղորդվում է վերին գիտակցությամբ և իր ներամփոփ արարումով ու կործանումով ծառայում է վեր ճշմարտությանը` աստվածային ինքնահեզ ներդաշնակության անխախտ ափերում:

Պոեզիա, նկարչություն, երաժշտություն, գիտություն լողում են տարածության մեջ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին` միահյուսվելով և տարահյուսվելով, բայց և իրենց որոնումների մեջ ճշտիվ և համառ:
Պոեզիա, որը ենթադրում է պատկերներ, կերպարներ, երաժշտություն` իրենց ճշգրիտ հաշվարկներով, և նկարչություն, որն իր մեջ ամփոփում է պոետական խոսք` երաժշտական տաղաչափությամբ: Թերևս այդ է պատճառը, որ խոսքն ունենալու և ընդգրկելու համար մարդուն բավարար չէ իր ներհայեցողությունը` առանց տեսողության, լսողության, առանց նյութի, որի հետ շփումն ինքնին ամբողջացնում է խոսքը:
Գրքարվեստի նվիրյալ Հենրիկ Մամյանը ի վերուստ նախանշված այն արվեստագետն է, ով վրձնի կամ գծի զգացողությամբ ավելի ընդգրկուն, ավելի ամբողջական է դարձրել խոսքի այնպիսի մարգարեների արվեստը, ինչպիսիք են Նարեկացին, Թումանյանը, Իսահակյանը...
Մամյանի ստեղծագործությունները, ենթատեքստում ունենալով համամարդկայինը, խիստ ազգային են և իրենց մեջ ամփոփում են անգամ ազգի պորտալարի հիշողությունը` խուլ հեռուներից հայող անմեկնելի թախիծ` սևի և սպիտակի համադրությամբ, իբրև խավար և լույս: Սարսուռ է անցնում մարմնովդ, երբ դիտում ես Մամյանի գրաֆիկական ստեղծագործությունները, իսկ ենթագիտակից մաշկի զգացողությունը երբեք չի դավաճանում. ուրեմն իր առաքելության սահմաններում է:
Որտե՞ղ է ավարտվում պոեզիան և որտեղի՞ց սկսվում գիծը:

Անի Տեր-Գուլանյան

Ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի իններորդ համարում

29/11/2022

Մերուժան տեր-Գուլանյան
Անմահները չեն շտապում
կամ Խորենացու պակաս

Եթե գրողը, նկարիչը, երաժիշտը տեսիլք-երազի տերերն են, ապա քննադատները պետք է որ երազահաններ լինեն, որ քրքրեն նրանց գործերը և գտնեն այն, ինչի մասին հեղինակները լռել են իրենց ստեղծագործությունների մեջ: Եվ եթե երևելի հեղինակները իրենց ճանաչած աշխարհը ներկայացնում են գթությամբ, մի տեսակ անդառնալի ափսոսանքով, ապա քննադատներն իրենց փնտրտուքների մեջ դատելիս պիտի որ գոնե արդար լինեն, իսկ ստեղծագործ հեղինակներին հետևող աշակերտները՝ ուշիմ:
Նոր աշխարհի, այսինքն թե՝ Ամերիկայի քաղաքակրթության զարմանալի ամուր հիմքերը դրեցին ոչ միայն այդ երկրի օրենսդիրները, այլև երեք երևելի մարդ՝ Հերման Մելվիլը, Ուոլթ Ուիթմենը և Ջեկ Լոնդոնը: Չի կարելի ասել, թե ժամանակի քննադատները նրանց հանդեպ պահպանեցին արդարության խոստումը, բայց վստահ տեսանելի է, թե որքան ուշիմ եղան նրանց հետևողները:
Չնայած դատավորներին չեն դատում, բայց դատավորն ինքն է դատվում ժամանակներում դատվածների կողմից, երբ որ չի էլ ենթադրում, թե ինչպես մեկ մարդը կարող է ձևավորել, թելադրել մի ամբողջ ժողովրդի մշակույթ, որի վրա էլ ձևակերպվում, հաստատվում է ազգի, Ամերիկայի դեպքում՝ պետության, պետության քաղաքացու անցնելիք հոգևոր ճանապարհի ուղենիշները:
Անգլիան ստեղծեց համաշխարհային գաղութատիրություն՝ ոչ միայն մեծն թագուհի Վիկտորյայի, այլև իր գրողների՝ Դանիել Դեֆոյի, Ջոնաթան Սվիֆտի, Հենրի Ռայդեր Հագգարդի շնորհիվ, ովքեր, ի դեպ, անգլիական տերության գաղտնի ծառայության անդամներ էին…
Իսկ մենք, փոխանակ հետևելու Մովսես Խորենացու հորդորներին՝ պահպանել ունեցածը և ծավալվել մինչև մեր հին տերության երերացող սահմանները, որտեղ վերջանում էր հայոց լեզուն, մեր հին փառքեր ունեցող պետությունը ներփակեցինք՝ ապավինելով Ագաթանգեղոսի Հայոց պատմությանը, որն, ըստ էության, Գրիգոր Լուսավորչի տոհմի պատմությունն էր և քիչ առնչություն ուներ հայոց իրական պատմության հետ:
Եվ ահա այսօր, համոզված եմ, եկել է Խորենացուն վերադառնալու ժամանակը՝ որպես դասագիրք և միասնական կամքով պետություն կառուցելու ուղենիշ, եկել է նաև ժամանակը չափ դնելու դատավորների խոսքին և լռությանը՝ ընդունելով, որ հազար հինգ հարյուր տարի լինելով մեր թիկունքում՝ Խորենացին է այսօր մեր առաջնորդը:
Մտածում եմ ու հիանում նաև, թե ինչպես կարողացան մեզանից շատ ավելի ջահել այդ տերություններն իրենց գրողների միջոցով ստեղծել իրենց հայրենիքը, իսկ մենք չկարողացանք:
Խորենացու անունը հնչեցնելով՝ կարծում եմ, որ մեր գրողներն ու մտավորականները, ժամանակն է, որ արթնանան՝ ստեղծելու, ներկայացնելու, գրի մեջ համոզելու ու արդարացնելու այն, ինչը մեր ժողովրդի՝ դեռևս բառերով չարտահայտված ամենախորին նվիրական ցանկությունն է՝ ձևակերպել մեր տեսակը և հայրենիքը մեր:

Կարդացեք ԱՆԴԻՆ-ի 2014թ. 8-րդ համարում

29/11/2022

Այսօր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի ծննդյան օրն է:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ

Հեռացող և եկող տարվա սահմանագծում

Թերևս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, և մենք երեխաներով անձրև-գիշերից հետո լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի միջով, և լուսաբացի ցողը մեզ թրջում էր մինչև մեր գոտկատեղը, որովհետև մենք փոքր էինք, իսկ խոտ ու ծաղիկները՝ բարձր:
Եվ հիմա՝ անքնության իմ մղձավանջների մեջ, երբ դարձյալ ու կրկին վերադառնում եմ հետ, չեմ գտնում իմ սունկը փնտրած, այլ տեսնում եմ ջրի եկած մեր գյուղի ջահել կանանց, որոնք մեզ՝ իրենց սունկը չգտած տղաներիս, սիրում, գուրգուրում էին և զվարթ ծիծաղով մեր գլուխները սեղմում իրենց փարթամ կրծքերին՝ մեզանից առնելով խոպան գնացած իրենց ամուսինների հոտը:
Իրենք, իհարկե, բոլորը հավատարիմ կանայք էին, բայց որովհետև այդ ժամանակ գյուղում աղբյուր չկար, և նրանք գալիս էինք առվի հեռու ակունքից խմելու ջուր վերցնելու, իսկ առվի ակունքում մենք էինք՝ սունկ փնտրող ջահելներս, որ այդպես էլ չգտանք՝ չգիտակցելով, որ մեր փնտրածը մեր գյուղի ջրի եկած կանայք էին: Իրենք ջուրը վերցրեցին, բայց մենք մեր փնտրած սունկը, որ իրենք էին, չճանաչեցինք…
Եվ հիմա, երբ նորեն ու կրկին ես տեսնում եմ լաց լինելու չափ հարազատ պատկերներն ու դեմքերն անցած, որոնցից շատերը գուցե այսօր չկան կամ գուցե կան, բայց ես չգիտեմ նրանց հասցեն, միևնույն է՝ ապրում են իմ մեջ, ինձ ուղեկցում իմ փնտրտուքի հավերժական տարուբերումների և անքնության պահերին, երբ նրանք իրենց ուսերի վրա դույլերը ճոճելով՝ մեզ ցույց էին տալիս մեր փնտրած սնկի ճանապարհը, որ թաքնված էր կարմիր-կանաչ աշխարհի մեջ, որտեղ խոտ ու ծաղիկ մեծ էին, իսկ մենք՝ փոքր: Ուստի և չճանաչեցինք ու չհասկացանք իրենց, հետո, երբ հասկացանք, արդեն ուշ էր:
Այնուհետև ջրի պես հոսեցին ու անցան տարիներ, և այլևս չկան առվի հեռավոր ակունքը ջրի գնացող հարս ու աղջիկներ: Ամեն ինչ անցավ: Եվ այսօր չկանք նաև մենք. ո՜չ առվի ափին, ո՜չ նաև դաշտերում: Ամեն մեկս հեռացել՝ իր տուն-վրանի տակ ապրում է իր կյանքով՝ առուն ու դաշտերը թողնելով մենակ…
Հիմա չեմ հիշում՝ քնած էի, թե արթուն, բայց մտքով հաստատ այնտեղ էի, երբ իմ տղա Դավիթը համբուրեց ճակատս՝ ասելով՝ հայրիկ, ծնունդդ շնորհավոր:
Չէ, քնած էի, որովհետև արթնացա ու հասկացա, որ մի տարով էլ մեծացա:

Մերուժան Տեր-Գուլանյան

27/09/2022

1869 թվականի այս օրն է ծնվել Կոմիտաս Վարդապետը:

11/07/2022

Հրաչյա Սարիբեկյան
Բռնցքամարտիկի աջը
1988 թվականի երկրաշարժի զոհ
մանուկների հիշատակին

Հայրս բռնել էր նրա ձեռքերն ու սպասում էր: Նա էլ էր սպասումով նայում ինձ` մի հայացքով, որի իմաստն ինձ ուշ հասկանալի դարձավ:
-Դե խփի՛ր,- կրկնեց հայրս,- մի վախեցիր:
Ես բռունցքներս սեղմել ու վարանում էի: Հետո նայեցի հորս աչքերին ու բացասաբար շարժեցի գլուխս: Հայրս մտահոգ տեսք ընդունեց. ինձ թվաց, թե վերջապես որոշեց ձեռք քաշել ինձնից, որովհետև ասաց.
-Լա՛վ,- հետո տղային անսպասելի հրեց իմ կողմը,- դե որ դու չես խփում, ինքը թող քեզ խփի: Խփի՛ր,- բղավեց նա տղայի վրա,- ե՛ս եմ ասում: Խփի՛ր` աչքս տեսնի:
Իսկ նա կանգնել էր իմ ու հորս մեջտեղում` գլխահակ, ու առաջ չէր գալիս:
-Խփի՛ր: Ուժեղ: Այ էդպես: Լավ է: Ձախով, ձախով: Լավ է: Լավ հարված ունի տղան, լավ սպորտսմեն կդառնա,- ասաց մարզիչը հորս` ձեռքը հանելով «թաթից»,- ձախը կարգին ուժեղ է, ձախլիկ է, հա՞…
-Հա,- ասաց հայրս,- աջով մենակ գրել է կարողանում:
Ինձ տանջում էին, որ աջով սովորեմ գրել: Մերոնք` պապս, տատս ու հորեղբայրս, ասում էին` մեղք է, իսկ մայրս ստիպում էր, որ տետրերով տառեր արտագրեմ, ու աջով գեղեցիկ գրելու ջանքերի արդյունքում վայելչագրությունից կարևոր մի բան` ամեն ինչ կատարելության հասցնելու համար կրկնելու համառություն յուրացրի…
-Բա ինչի՞ ես ուզում բռնցքամարտիկ դառնալ,- մարզիչը ձեռքը դրել էր ուսիս:
Ես թոթվեցի ուսերս, իսկապես չգիտեի` ինչու են ինձ բռնցքամարտի բերել:
-Ուրեմն ինքը չի, հա՞, ընտրել բոքսը:
Հայրս ասաց, որ բակում ինձ ծեծում են, ու ես ամոթից կախեցի գլուխս…
-Ոչինչ,- գլուխս շոյեց մարզիչը,- կպարապես, դու բոլորին կծեծես,- ու ես ուշադիր լսեցի, թե նա առանձին ինչ ասաց հորս. ասաց, որ բակում իմ խնդիրները կլուծեմ, բանը նույնիսկ բռնցքամարտին չի հասնի, բայց խնդիրները լուծելուց հետո բռնցքամարտը հաստատ կթողնեմ, որովհետև ինքն է ինձ բերել, ոչ թե ես` իրեն…
Բակում ինձ անընդհատ ծեծում էին, ծեծում էին բոլորը, չէին թողնում, որ մի քիչ երկար տրվեմ իմ ինքնամփոփ ու ինքնամոռաց խաղերին: Թողնում էին, որ խաղամ իրենց հետ, հետո ծեծում էին: Ամենից շատ ես վախենում էի նրանից` Ժանից` էն տղայից, որին ինձ բռնցքամարտի բերելու նախորդ օրը հայրս բռնել էր, որ իր որդին խփի, իսկ հետո տեսնելով, որ անպետք որդին չի խփում, նրան էր ստիպում, որ խփի որդուն, ու որդին փախավ, որ տանը լաց լինի: «Լացկան, ղզիկի մեկը»: Ուրեմն հայրը կարող էր լքել իրեն, վիրավորել նույն խոսքերով, որոնցով բակում էին վիրավորում իրեն: Կարող էր հավանություն տալ, որ իր աչքի առաջ ծեծեն իր որդուն: Իսկ ինձ ծեծում էին բակում, դպրոցում, սկսեցին ծեծել մարզադպրոցում… Բռնցքամարտի գնալուս հենց առաջին օրը… Իմ հասակի մի տղա հանդերձարանում կողքովս անցնելիս ուսով հրեց ինձ.
-Խփի՛ր դրան, ա՛յ տղա,- ասացին մեծերը:
Ես նայում էի նրա ցցված ականջներին, տափակ քթին, հայացքի չար մարտահրավերին ու չէի կողմնորոշվում ինչ անել:
-Ասում են` ուժեղ ձախ ունես, հա՞, չփորձե՞նք ձախիդ ուժը, հլը խփի ինձ,- ասաց նա ու երկու ձեռքով հրեց, հատակին գցեց ինձ: Ես ոտքի կանգնեցի ու հազիվ էի զսպում լացս…

Շարունակությունը` Անդին 6, 2017 համարում

26/06/2022

Հայկ Կիրակոսյան
Մելքիսեդեկ Հալիվորի համակարգը

Հայոց Տիեզերավեպում (էպոսում) կա մի դրվագ, որտեղ Խանդութի մոտ գնալու ճանապարհին Դավիթը հանդիպում է մի ալեհեր ծերունու:

Դավիթ կը հարցնե.
-Պապե, հե՞ր նստած ես էստա:
Կը պատասխանե.
-Նստած եմ, որ ճանապարհորդներուն իրենց ճամբան ցուցնեմ:
Վանա ծովն այդ ժամանակ այդ կողմեր գոյություն չուներ:

(Սասնա Ծռեր, 1944թ., հատ. Բ, առաջին մաս, էջ 124)

Թերևս չափազանց կարևոր ֆունկցիա, եթե հաշվի առնենք, որ ճամփա ցույց տալը այս պարագայում նախ և առաջ հոգևոր գործառույթ է: Զարմանալի «պատահականությամբ» այդ ծերունին ճիշտ նույն գործառույթով հանդիպում է նաև հայ ժողովրդական գրեթե բոլոր հրաշապատում հեքիաթներում: Դրանցից մեկում, օրինակ, հերոսը հանդիպում է սպիտակ շորով, սպիտակ մորուքով մի հալիվորի: Մոտենալով հալիվորին՝ տղան հարցնում է.

-Բարև, ա՛պո:
-Աստծու բարին, ո՛րդի:
-Դու ո՞ն իս:
-Ես է՛ն իմ, օր հուր-հավիտենից կապրի, ո՛չ ծեր ունիմ, ո՛չ վերջ, ո՛չ ահ, ո՛չ մահ: Ընձի ժամանակ կըսին: Իդա չորս ճամպեք օր կտեսնաս՝ մարդոց ճամպեքն է, ըդոք չորս դիեն գիկան, կը քելին, գընցնան-կէրթան, հմա չորս ճամպեք կան ու կը մնան:

Ամբողջությամբ կարդացեք Անդինի 2015թ. 9-10 -րդ համարում:

10/04/2022

Ավագ Եփրեմյան

* * *
Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են -
հեռավո՜ր,
անհասնելի՛ -
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։

Address

1/3 Բուզանդ
Yerevan
0010

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00

Telephone

(060)643139

Alerts

Be the first to know and let us send you an email when Անդին / Andin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Անդին / Andin:

Share

Category