💫Ամեն մի գիրք, որ մենք հրատարակել ենք 2024-ին, ամեն մի պատմություն, որ ներկայացրել ենք ընթերցողին, դարձել է մեր ընդհանուր ժառանգության մի մասը: Մեր հրատարակչությունն այս տարի էլ եղել է ոչ միայն աշխատավայր, այլ նաև ստեղծագործական տուն, որտեղ մենք միասին երազել ենք, ստեղծել և կյանքի կոչել հազարավոր էջեր✨
Կարդալը տոն է։ Ձմեռային արձակուրդների քո գիրքը Երազում է 🦄 yeraz.newmag.am կայքից մինչև դեկտեմբերի 28-ը 50% զեղչով գնի՜ր ԵՐԱԶԻ ԳԻՐՔ։
Newmag-ը հրատարակել է Արմեն Դավթյան. «Հազարամյակների և օրերի միջով» (թրեյլեր)
Newmag-ը հրատարակել է Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» պոեզիայի ժողովածուն։
Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը։
Ընտիր երկերը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով՝ նրա ընկերների նախաձեռնությամբ։
Ինչպես է Ֆերանտեն ավարտում 21-րդ դարի լավագույն քառագրությունը
Իտալացի ժամանակակից գրող Էլենա Ֆերանտեի մասին խոսելիս՝ գրական աշխարհը մեկ բառ է օգտագործում՝ ֆերանտեմանիա։
Գրականագետները փորձում են հասկանալ, թե ինչպես հեղինակն ու գիրքը գրավեցին Երկիր մոլորակը։ Ֆերանտեն երկու կանանց պատմությունը ներկայացրել է այնպես, ինչպես ոչ ոք դեռ չէր արել։
«Կորած երեխայի պատմությունը» ամենասպասված, ամենասենսացիոն, սկանդալային ու եզրափակիչ մասն է։
Բացառիկ հարցազրույց Մանուշյանների առաջին հուշագիր Մարկ Դըլուզի հետ
Միսաք Մանուշյանի մասին նրա կնոջ՝ Մելինեի հուշերը կես դար առաջ նրանից լսել ու գրի է առել Մարկ Դըլուզը։ Նրանք հանդիպում էին Մելինեի տանը՝ Փարիզի 9-րդ թաղամասում, Կոնդորսե փողոցի վրա գտնվող նրա բնակարանում։
Կես դար անց լույս տեսավ «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գիրքը, որը հայերեն է հրատարակել Newmag-ը։ Պատմական, հետաքննական ու լրագրողական այդ հուշագրությունում ընդգրկվել են նոր փաստաղթեր, փաստեր ու նոթեր։
Մոհամեդ Մբուգար Սառ. «Հիշողության թաքստոցում» գրքի հեղինակը
Սենեգալցի հեղինակ Մոհամեդ Մբուգար Սառը Սահարյան Աֆրիկայի առաջին գրողն է, որը ստացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը. նրան «Գոնկուր» է շնորհվել «Հիշողության թաքստոցում» գրքի համար։
Գիրքը մի քանի ժանրերի միաձուլում է: Սա և՛ ինտելեկտուալ դետեկտիվ է, և՛ հասունացման ու սիրո պատմություն, և՛ ռեպորտաժ, և՛ փիլիսոփայական էսսե, և՛ ինքնակենսագրություն, և՛ քաղաքական պամֆլետ:
Այս գիրքը ստեղծագրության ու կյանքի մասին է, նաև Աֆրիկայի ու արևմտյան քաղաքակրթության բարդ հարաբերությունների մասին:
/ «Ռուբենը» գրքում հեղինակներն անդրադարձել են` ինչ նախագծեր ու ծրագրեր է իրականացրել այն բարերարը, ում Ադրբեջանը ցանկանում է դատապարտել ցմահ: Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի և գործընկերների հետ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցած 20 տարում նախաձեռնել և իրականացրել է շուրջ 700 միլիոն դոլար արժողության 700 նախագիծ։
Էլենա Ֆերանտե. «Կորած երեխայի պատմությունը»
Բարի վերադարձ #ֆերանտեմանիա ✨📚
Newmag-ը եզրափակում է Նեապոլիտանական քառահատորը! 🇮🇹
Սեր, խանդ, ընտանիք, իտալական բարքեր, և երկու կանանց անսովոր ընկերություն։
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհու» կուլմինացիոն ու ամենադրամատիկ՝ եզրափակիչ գիրքն արդեն հայերեն՝ «Կորած երեխայի պատմությանը»։
…ՇՈՒՏՈՎ 🤍 Էլենա Ֆերանտե. վերջին՝ մաս չորրորդ 💫 «Կորած երեխայի պատմությունը»։
Ամերիկացի լրագրող և գրող Լի Ստրոբելը՝ իր բեսթսելլերի մասին (տեսանյութ)
Լի Ստրոբելը գրքում բարձրացնում է ամենապարզ հարցերը, անկեղծորեն փորձում զտել հրաշքը ճշմարտությունից:
Հանդուգն, համարձակ, լրագրողական համառությամբ ու ամերիկյան անկաշկանդվածությամբ Ստրոբելը հանգում է իր համար անսպասելի եզրակացության:
Գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու հրատարակվել 14 միլիոն օրինակ: Այս հետաքննությամբ Ստրոբելը բացել է ճշմարտության փնտրտուքի մի ամբողջ շարք:
Ճանապարը, որը նա սկսել է տասնամյակներ առաջ, առաջին գրքից հետո նրան դրդել է շարունակել ու լույս սփռել քրիստոնեական նաև այլ հարցերի վրա:
REVIEW-ներ NEXUS-ի մասին
Հարարին կարողանում է մեկ դիտանկյան տակ դնել պատմության լավագույն օրինակները և մեծագույն մեգաթրենդերը:
Սա յուրահատուկ կարողություն է: Այս խիստ կարևոր գիրքը լույս է տեսնում մի շատ վճռորոշ շրջանում, երբ բոլորս մտորում ենք արհեստական բանականության հետևանքների մասին:
Ձեզ ենք ներկայացնում հեղինակավոր փորձագետների review-ները Հարարիի Nexus գրքի մասին։
Գրքի գլխավոր գործընկեր՝ Բուկինիստ / Bookinist
🟥 Newmag-ը ստանձնել է «Ժամանակակից մարկետինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքի հայերեն թարգմանության և հրատարակման ամբողջ գործընթացը: ⬜️ Գիրքը լույս է տեսնելու 50 երկրներում։ Ամեն երկրում հրատարակության մեջ ընդգրկված են իրենց լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները։ ⬛️ Աշխատությունում կլինի նաև Newmag հրատարակչության մարկետինգային բանաձևը: / Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի տնօրեն Մերի Գրիգորյանն այս շաբաթ ստորագրեցին մեծ գործակցության հուշագիր։