Media Initiatives Center

Media Initiatives Center Media Initiatives Center (MIC) is the former Internews Media Support NGO (Internews Armenia).

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախկին «Ինտերնյուս» Մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունն է։ Նոր անվանման եւ տարբերանշանի (լոգո) գրանցումը տեղի է ունեցել 2013 թ.-ի հուլիսի 3-ին։ Ազդարարելով կազմակերպության զարգացման եւ ինքնորոշման նոր փուլ, անվանափոխությունը, սակայն, չի նշանակում առաքելության եւ արժեքների փոփոխություն։

Խթանելով արտահայտման ազատությունը եւ ազատ լրատվամիջոցները՝ Մեդի

ա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանում մեդիայի զարգացման առաջնամարտիկներից էր եւ մեդիա համայնքում առաջատար դերակատարներից մեկը։ Կենտրոնը կազմակերպում է դասընթացներ կայացած եւ սկսնակ լրագրողների համար, տարածում է մեդիա գրագիտությունը եւ պատրաստում բազմաֆորմատ մեդիա արտադրանք/բովանդակություն մարդու իրավունքների, Եվրոպական ինտեգրացիայի, հակամարտությունների, միգրացիայի, ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերի եւ շատ այլ հարցերի մասին լայն լսարանի համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) Հայաստանում գործունեությունը սկսել է 1996 թ.-ի դեկտեմբերին որպես Ինտերնյուս Նեթուորք ամերիկյան կազմակերպության ծրագիր։ 1998 թ.-ի փետրվարին գրանցվեց Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հայկական հասարակական կազմակերպությունը։


Media Initiatives Center (MIC) is the former Internews Media Support NGO. Registration of the new name and logo of the organization was held on 3 July 2013. Marking a new phase in the development and self-identification of the organization, rebranding does not suppose changes in its mission and values. Promoting freedom of expression and open media, MIC was the pioneer in media development activities in Armenia and is recognized as a lead player in media community. MIC organizes training courses for established and emerging journalists, promotes media literacy and develops multi-format media content on human rights, European integration, civic conflict, migration, elections, national minorities, gender and many other issues for a wide range of audiences. The Media Initiatives Center (formerly Internews) started its activities in Armenia in December 1996 as a project of the American organization - the Internews Network. In February 1998, the Armenian Internews Media Support Non-Governmental Organization was registered. The NGO is a founder and member of Internews International Association.

📢 Հայտարարում ենք դրամաշնորհների բաց մրցույթ առցանց լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների ...
15/01/2025

📢 Հայտարարում ենք դրամաշնորհների բաց մրցույթ առցանց լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։

Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։ Այն շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին։

Մրցույթի արդյունքում ընտրվելու է 5 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 10-ը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ առցանց լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբե....

Ենթադրամաշնորհների մրցույթի հայտերի ընդունմանը մնացել է երեք օր։ Դիմորդներից ակնկալում ենք հասարակական կարևորության թեմա...
09/01/2025

Ենթադրամաշնորհների մրցույթի հայտերի ընդունմանը մնացել է երեք օր։ Դիմորդներից ակնկալում ենք հասարակական կարևորության թեմաների ու քիչ լուսաբանված հարցերի անդրադարձ, մարզերում առկա խնդիրների բարձրաձայնում և լսարանին ներգրավելու հստակ ռազմավարություն։

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 12-ն է։

European Union in Armenia



Նպատակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անհատ լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ աջակցելու ընթերցողի համար ուշագրավ վերլուծակա...

Այս տարվա բացիկում մենք ենք՝ արհեստական բանականության աչքերով 😄Խոսքերի հեղինակ՝ Արմեն ՍարգսյանԱԲ գործիք՝ Runway, Photosh...
27/12/2024

Այս տարվա բացիկում մենք ենք՝ արհեստական բանականության աչքերով 😄

Խոսքերի հեղինակ՝ Արմեն Սարգսյան
ԱԲ գործիք՝ Runway, Photoshop
Մոնտաժ և ձայնավորում՝ Հակոբ Ազիզյան

Ետնաբեմում, հին և նոր տարուն թիմի հետ՝ Լուսինե Ալեքսանյանն ու Ալեքսանդր Իսպիրյանը։


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մարդիկ շնորհավորում են Նոր Տարին և Սուրբ Ծնունդը:Այս տարվա բացիկում մենք ենք՝ արհեստական բանականության աչքերով։ Խոսքերի հե...

Դեկտեմբերի 26-ին, 16։00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ենթադրամաշնորհային մրցույթով հետաքրքրված բոլոր դիմորդների ...
24/12/2024

Դեկտեմբերի 26-ին, 16։00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ենթադրամաշնորհային մրցույթով հետաքրքրված բոլոր դիմորդների համար կանցկացնի առցանց տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացնի մրցույթի պահանջներն ու գործընթացը և կպատասխանի հարցերին։

Հանդիպմանը կարելի է միանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/5YTy5

ID՝ 816 2919 2448
Գաղտնաբառ՝ 456838



Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ ուշագրավ վերլուծական նյութերի համար։

2025թ-ի հունվարից սկսում ենք դասընթացների շարք մեդիա մենեջերների hամար։ Շարքը ներառում է հինգ թեմատիկ դասընթաց, որոնք կա...
24/12/2024

2025թ-ի հունվարից սկսում ենք դասընթացների շարք մեդիա մենեջերների hամար։

Շարքը ներառում է հինգ թեմատիկ դասընթաց, որոնք կազմակերպվելու են առաջիկա երկու տարում և օգնելու են մասնակիցներին կատարելագործելու իրենց հմտություններն ու գիտելիքը հետևյալ ոլորտներում․

➡️Ռազմավարական և գործառնական կառավարում
➡️Մարդկային ռեսուրսների կառավարում
➡️Նախագծերի կառավարում
➡️Ֆինանսների կառավարում և մոնետիզացիա
➡️Թվային լուծումներ և գործիքներ՝ մեդիայի կառավարման համար։

Մանրամասները և հայտը՝ հայտարարության մեջ։



2025թ-ի հունվարից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է դասընթացների շարք մեդիա մենեջերների hամար։ Շարքը ներառում է հինգ թեմատիկ դասընթաց, որոնք կազմակերպվել...

For English scroll down ⬇️Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անհատ լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհնե...
17/12/2024

For English scroll down ⬇️

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անհատ լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ աջակցելու ընթերցողի համար ուշագրավ վերլուծական նյութերի ստեղծմանը։ Դիմորդները պետք է ունենան առնվազն 5 տարվա փորձ և ընտրված լրատվամիջոցի պատրաստակամությունը բովանդակությունը հրապարակելու համար։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2025թ-ի հունվարի 12-ն է, 18։00։
---
Media Initiatives Center announces an open call for proposals from individual journalists to produce reader-relevant analytical content. Applicants should have at least 5 years’ experience and the readiness of the selected media outlet to publish the content.

The deadline for applications is January 12, 2025, 6PM.

European Union in Armenia



Նպատակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անհատ լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ աջակցելու ընթերցողի համար ուշագրավ վերլուծակա...

Լույս, ճիշտ անկյուն, խորություն, հերոսի ճիշտ ընտրություն․․․ Նկարահանման նրբությունները շատ են, իսկ ընթերցողին այսօր վիզո...
13/12/2024

Լույս, ճիշտ անկյուն, խորություն, հերոսի ճիշտ ընտրություն․․․ Նկարահանման նրբությունները շատ են, իսկ ընթերցողին այսօր վիզուալ պատմություններն են գրավում։

Նախորդ շաբաթ մրցանակակիր վավերագրող-ռեժիսոր, օպերատոր և լուսանկարիչ Փոլ Էնկելարը չորս օր աշխատեց երևանյան ու մարզային լրատվամիջոցների օպերատորների հետ։

Տեսապատկերման հմտությունները, փորձը, նաև՝ սուր ու նկատող աչքը կարևոր են որակյալ վիդեո կոնտենտ ստանալու համար, իսկ այս ամենի շուրջ մասնագիտական շփումներն ու փորձի փոխանակումը՝ սպասված ու ցանկալի հնարավորություն։
---
Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Internews in Armenia
USAID Armenia


«Թվապատում 2024»-ի հաղթողներ Անյա Սարկիսովան, Նարե Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Սուսինա Խաչատրյանը, Լիլիթ Գրիգորյանը և...
12/12/2024

«Թվապատում 2024»-ի հաղթողներ Անյա Սարկիսովան, Նարե Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Սուսինա Խաչատրյանը, Լիլիթ Գրիգորյանը և Հայկ Ղազարյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ / YSU Faculty of Journalism-ի ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձով․ խորհուրդ տվեցին չվախենալ բարդ թեմաներից, միշտ կասկածել, նյութերի կենտրոնում պահել մարդկանց։


տուն Հոդված «Թվապատում-2024»-ի հաղթողները՝ ԵՊՀ-ում «Թվապատում-2024»-ի հաղթողները՝ ԵՊՀ-ում 12/12/2024 32 Ինչպե՞ս ընտրել կարեւոր եւ հետաքրքիր լրագրողական թեմաԻ՞նչ մեթոդներ կի...

«Հույսը լավ ստրատեգիա չէ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու համար»․- ուկրաինացի լրագրող, Ուկրաինայի ռազմավարական հաղ...
06/12/2024

«Հույսը լավ ստրատեգիա չէ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու համար»․- ուկրաինացի լրագրող, Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար Օլգա Գուժվան, որ հաճախ է աշխատում պատերազմի առաջնագծում, հայաստանցի գործընկերներին խորհուրդ է տալիս նախապես և մանրամասն պատրաստվել արտակարգ իրավիճակներում աշխատանքին թե՛ անհատական, թե՛ խմբագրական մակարդակում։

🪖 Գուժվան Հայաստան էր եկել վտանգավոր պայմաններում աշխատանքի իր փորձը կիսելու տեղացի լրագրողների ու խմբագիրների հետ։
---
«Լրագրողների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» դասընթացը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հետ համատեղ՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ / Media Diversity Institute
European Union in Armenia



📢 Փնտրում ենք մեդիա փորձագետ, որը կհամակարգի տեղացի ու միջազգային խորհրդատուների, մենթորների ու փորձագետների խմբի և մեդի...
05/12/2024

📢 Փնտրում ենք մեդիա փորձագետ, որը կհամակարգի տեղացի ու միջազգային խորհրդատուների, մենթորների ու փորձագետների խմբի և մեդիա գործընկերների՝ խմբագրությունների զարգացմանն ուղղված աշխատանքը։

Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է:

Մանրամասները և դիմելու ընթացակարգը՝ հայտարարության մեջ։


Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

«Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում». այս տարվա մեդիագրագրագիտության հայաստանյան շաբաթը բուռն էր,...
04/12/2024

«Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում». այս տարվա մեդիագրագրագիտության հայաստանյան շաբաթը բուռն էր, ներգրավված ու մասնակցային:

Ավելի քան 108 դպրոց, համալսարան, գրադարան և մշակութային ու հասարակական կազմակերպություն միավորվեցին՝ ուսումնասիրելու այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք արհեստական բանականությունը ստեղծում է մեդիայում և հասկանալու մեդիագրագիտության դերն ու գործառույթներն այս համատեքստում:

🎧 «Էնցիկլոմեդայի» հերթական էպիզոդում տարվա գլխավոր մեդիա շաբաթի ամփոփում է:



#մեդիագրագիտությանշաբաթ2024
#եսմեդիագրագետեմ

Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում անցկացվեց ամենամյա մեդիագրագիտության շաբաթը, որի նախաձեռնողներն էին ՄՆԿ-ն ու ԿԳՄՍ-ն։

Նոյեմբերի 21-ին «Լատվիայի եվրաինտեգրման փորձը․ դասեր Հայաստանի համար» թեմայով սեմինարին լրատվամիջոցների ներկայացուցիչներ...
28/11/2024

Նոյեմբերի 21-ին «Լատվիայի եվրաինտեգրման փորձը․ դասեր Հայաստանի համար» թեմայով սեմինարին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի լուսաբանումը, զուգահեռներ անցկացվեցին Լատվիայի հետ, որն արդեն 20 տարի է, ինչ ԵՄ անդամ է։

Սեմինարը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Վրաստանում և Հայաստանում Լատվիայի դեսպանության աջակցությամբ և Լրատվամիջոցների զարգացման բալթյան կենտրոնի ու Լատվիայի անդրատլանտյան կազմակերպության հետ համատեղ։

Իր ողջույնի խոսքում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտ Մեդնեն ընդգծեց ԶԼՄ-ների դերը հանրությանը պրոֆեսիոնալ ​​և փաստացի տեղեկատվություն փոխանցելու գործում:

Lատվիական անդրատլանտյան կազմակերպության փորձագետ Իննա Շտեյնբուկան և ԶԼՄ-ների, քաղաքականության և ԵՄ-ի գծով փորձագետ Մարտա Ռիբելեն Հայաաստանի լրագրողներին ներկայացրեցին ԵՄ ճանապարհին Լատվիայի փորձը, երկրի առջև կանգնած մարտահրավերները և բացատրեցին, թե ինչպես է բարեփոխումների գործընթացը և ԵՄ անդամակցությունը նպաստել Լատվիայի անվտանգության, տնտեսական բարգավաճման և միջազգային ազդեցության բարձրացմանը։

Սեմինարին քննարկվեց նաև լրագրողների դերը հասարակությանը ԵՄ խնդիրների մասին իրազեկելու գործում, ինչպես նաև ԵՄ կառույցների կողմից նման նպատակների համար ընձեռվող հնարավորությունները: Ընդանուր առմամբ սեմինարի նպատակն էր ՄԱԿ-ի ԱԽ-ի թեկնածությունների համատեքստում կիսվել փոքր երկրների գլոբալ դիվանագիտությանը նպաստելու հնարավորությունների մասին:

Երևանի մամուլի ակումբի/ Yerevan Press Club պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով կատարած Հայաստան-ԵՄ հարաբերությունների լուսաբանման հետազոտությունը, նշեց, որ դրա հիմնական օրակարգը, երկրի զարգացումն է, որը սակայն, տեղական լրատվամիջոցների համար մեծ հետաքրքրություն չի առաջացնում։

Լրացուցիչ տեղեկություններ՝ մեկնաբանության մեջ։

Այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում 2024» ամենամյա լրագ...
22/11/2024

Այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։

Մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։

«Թվապատում 2024»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում:

Մրցույթի աջակիցներն են նաև Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:

Մրցույթի հաղթող նյութերին կարող եք ծանոթանալ ստորև։

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նոր ստեղծագործական ձեռքբերումներ:

USAID Armenia
Internews in Armenia
European Union in Armenia
International Committee of the Red Cross
Գիտուժ / Gituzh
Friedrich Naumann Foundation for Freedom Armenia


Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում իսկական մեդիատոն էր։ Ավելի քան 150 մասնակից տեղի և մոտակա համայնքներից ...
11/11/2024

Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում իսկական մեդիատոն էր։ Ավելի քան 150 մասնակից տեղի և մոտակա համայնքներից հավաքվել էին ամփոփելու Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը։

«Կեղծ լուրերի մամլո ակումբը» մեդիագրագիտության թեմայով ինտերակտիվ ներկայացում էր բեմադրել (ներկայացումը հնարավոր է դարձել «Հանուն հավասար իրավունքներ» ՀԿ-ի կողմից)։ Մասնակիցների համար կազմակերպել էինք մեդիագրագիտության և թվային անվտանգության թեմաներով դասընթացներ, խաղեր։

«Մեդիագրագիտությունն այլևս անմեկնելի կամ թրենդային բառ չէ․ այն մեր առօրյայի մի մասն է ու շատերն են արդեն գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Այն մեզ օգնելու է հատկապես արհեստական բանականության դարաշրջանում ավելի զգոն լինել, ավելի պատրաստված և, ունենալով բազային գիտելիքներ ու հմտություններ, կարողանալ խուսափել այն բոլոր մարտահրավերներից, տեղեկատվական մանիպուլյացիաներից ու խայծերից, որոնց հակված ենք ամեն օր հանդիպել մեդիա դաշտում»,- այսպես ամփոփեց շաբաթը ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանը։

#մեդիագրագիտությանշաբաթ2024
#եսմեդիագրագետեմ

Աղետների, զինված ընդհարումների, բողոքի ցույցերի ժամանակ աշխատանքի փորձ ունեցող լրագրողներին, խմբագիրներին, օպերատորներին...
11/11/2024

Աղետների, զինված ընդհարումների, բողոքի ցույցերի ժամանակ աշխատանքի փորձ ունեցող լրագրողներին, խմբագիրներին, օպերատորներին, լուսանկարիչներին հրավիրում ենք մասնակցելու վերապատրաստողների դասընթացի, որը կանցկացվի նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում։

Դասընթացը կվարի Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար, լրագրողների անվտանգության փորձագետ Օլգա Գուժվան։

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։
---
Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում:


Աղետների, զինված ընդհարումների, բողոքի ցույցերի ժամանակ աշխատանքի կամ աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող լրագրողներին, խմբագիրներին, օպերատորներին, լուսանկարիչ...

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում հայտարարել էինք համալսարանի օր։ Տարբեր համալսարաններում տարբեր ձևաչափերով քննարկում...
11/11/2024

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում հայտարարել էինք համալսարանի օր։ Տարբեր համալսարաններում տարբեր ձևաչափերով քննարկում էին մեդիան, մեդիագրագիտությունը, ԱԲ-ի ու մեդիագրագիտության փոխհարաբերությունները։ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University-ում ունեցանք քննարկում կեղծ լուրերի և դրանց դեմ պայքարելու ուղիների մասին։

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU)-ում Արմինաս Վարանաուսկասի հետ խաղացինք մեդիագրագիտության խաղը և փորձեցինք հասականալ՝ ինչպես կարող են օգտագործել այն որպես ուսուցիչներ իրենց աշխատանքում այսօր և հետո։

Իսկ ԵՊՀ - Yerevan State University-ում կազմակերպեցինք բանավեճի ակումբ՝ համաշխարհային պատմության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ՝ քննարկելու պատմության վավերագրության և արհեստական բանականության հիմնախնդիրները։

#մեդիագրագիտությանշաբաթ2024
#եսմեդիագրագետեմ

Ռադիո Արևիկի ստուդիայում ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանը խոսում է դպրոցներում արհեստական բանակ...
11/11/2024

Ռադիո Արևիկի ստուդիայում ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանը խոսում է դպրոցներում արհեստական բանականության կիրառման, դրա ռիսկերի ու դրական հնարավորությունների մասին:

#մեդիագրագիտությանշաբաթ2024
#եսմեդիագրագետեմ

Նոյեմբերի 4-ից Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը

Վաղը մեդիագրագիտության շաբաթվա փակումն է: Այս տարի առաջին անգամ որոշել ենք այն անցկացնել Շիրակի մարզի Ախուրյան համայնքու...
09/11/2024

Վաղը մեդիագրագիտության շաբաթվա փակումն է: Այս տարի առաջին անգամ որոշել ենք այն անցկացնել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ ներգրավելով տեղի և մոտակա համայքներին:

Ինտերակտիվ ներկայացում, դասընթացներ, խաղեր: Բայց այս ամենի մասին կպատմենք վաղը: 🥳

#մեդիագրագիտությանշաբաթ2024
#եսմեդիագրագետեմ

Address

3 Arshakunyats Avenue , 3rd Floor
Yerevan
0023

Alerts

Be the first to know and let us send you an email when Media Initiatives Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Media Initiatives Center:

Videos

Share