Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ։ The Child Development Foundation was established in September 2009.
(29)

Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերին, Երևանում, իսկ 2019-ից սկսած` մեր կենտրոնները մասնագիտական ծառայություններ են մատուցում Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Արենի համայնքներում:

Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխա

ների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար:

Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեցեց «ԶարՄան» ապրանքանիշը: «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ: Իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում:

2002-2023թթ. ընկած ժամանակահատվածում Հիմնադրամում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 3250 երեխա:
Ամսական կտրվածքով մեր կենտրոններ է հաճախում 300-350 երեխա:

______________________________

The Child Development Foundation (CDF) actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre.

🟪Նոյեմբերի 26-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի հետ միասին մեկնարկեցինք  Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արար...
02/12/2024

🟪Նոյեմբերի 26-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի հետ միասին մեկնարկեցինք Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի ոստիկանական ծառայողների համար դասընթացները, որոնք միտված են նրանց կարողությունների զարգացմանը:

📚Մինչև տարեվերջ դասընթացներ կկազմակերպվեն նաև Վայքում՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, և Վանաձորում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ոստիկանական ծառայողների համար:

UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
@ՆԳՆ կրթահամալիր
________________ _

🟪Մեկնարկել է ՀՀ ՆԳՆ ոստիկանական ծառայողների կարողությունների զարգացման բաղադրիչի երրորդ փուլը` Յունիսեֆ Հայաստանի հետ հա...
28/11/2024

🟪Մեկնարկել է ՀՀ ՆԳՆ ոստիկանական ծառայողների կարողությունների զարգացման բաղադրիչի երրորդ փուլը` Յունիսեֆ Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:

▫️️Այս դասընթացին մասնակցում էին Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի ոստիկանական ծառայողները:

17/11/2024
16/11/2024

MedMeet2024ին ներկայացված կլինի նաև մեր ԶարՄան / ZarMan ապրանքանիշը` իր էկելոգիապես մաքուր զարգացնող
խաղերով 🧡🧩

Նշենք, որ #ԶարՄան խաղերը նախատեսված են ինչպես բնականոն զարգացմամբ, այնպես էլ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների համար, այսինքն ԶարՄան խաղերը #բոլոր երեխաների համար են 🧡

15/11/2024

💗 Սիրով սպասում ենք բոլորիդ նոյեմբերի 16֊ին և 17֊ին, Մերիդիան էքսպո կենտրոնում!

📍Հասցեն` Ոսկերիչների 1

 🔹 Ofelya Serobyanը սոցիալական աշխատանքի մասնագետ է:  Նա  կրթությունն  ստացել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով ...
09/11/2024



🔹 Ofelya Serobyanը սոցիալական աշխատանքի մասնագետ է: Նա կրթությունն ստացել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով սոցիալական աշխատողի որակավորում։
Օֆելյան ունի երկար տարիների փորձ սոցիալական պաշտպանության համակարգում, և իրականացրել է մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր:
2011թ․֊ից մինչ օրս աշխատում է Մանկական զարգացման հիմնադրամում:

▫️ Հիմնադրամում նրա հիմնական աշխատանքներն ուղղված են երեխաներին մատուցվող սոցիալ֊հոգեբանական ծառայությունների ապահովմանը, բազմամասնագիտական խմբի աշխատանքների համակարգմանը, ինչպես նաև ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի իրականացմանը, ծնողների հետ խմբային աշխատանքների և ծնողավարման դասընթացների կազմակերպմանը։ Կարճ ասած` նրա ուշադրության դաշտում են երեխայի միջավայրի հետ կապված աշխատանքները (ընտանիք, դպրոց, մանկապարտեզ, խմբակներ և այլն), նա համակարգում և կազմակերպում է Հիմնադրամ հաճախող երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունների ողջ փաթեթը:

▫️ Ներկայումս Օֆելյան համակարգում է նաև Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրման գործընթացը, ծրագրի շրջանակներում մասնագետների աշխատանքը, ինչպես նաև իրականացնում է սոցիալական աշխատանք ընտանիքների հետ։
Այս տարիների ընթացքում Օֆելյան ապահովել է զարգացման խնդիր ունեցող ավելի քան 2000 երեխայի բազմամասնագիտական ծառայությունների ստացումը, իրականացրել է անհատական խորհրդատվություն ավելի քան 650 ընտանիքի հետ, իրականացրել է բազմաթիվ ուղղորդումներ, անհրաժեշտության դեպքում կազմակերպել է նեղ մասնագիտական և հումանիտար աջակցության տրամադրում:

▫️ Իր աշխատանքի շրջանակներում նա ակտիվ համագործակցում է ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի պետական և ոչ պետական կառույցներում աշխատող սոցիալական ոլորտի 140֊ից ավելի մասնագետների՝ մասնավորապես սոցիալական աշխատողների և սոցիալական դեպք վարողների հետ, մասնակցում է կլոր֊սեղան քննարկումների, իրականացնում է սուպերվիզիա ոլորտի մասնագետների համար:
Օֆելյան նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, ինչպես նաև աջակցող ցանցի անդամ է:

📚Նա մասնակցել է 50֊ից ավելի վերապատրաստման դասընթացների` շարունակաբար զարգացնելով իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
Իր աշխատանքում կարևորում է ազնվությունը, համագործակցությունը և ճկունությունը: Իսկ աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացողությունն ու սերն առաջնորդում են նրան անել ավելին, քան պահանջվում է:

🏅Օրերս մասնագիտական գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր որակների համար Օֆելյան արժանացավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շնորհակալագրի:
_________________________ _
#մասնագետ #սոցիալականաշխատող #սոցիալականաշխատանք

#ՄԶՀ

🔹Մեր մասնագետներն աշխատում են ամենատարբեր բարդության խնդիրների դեպքում` սկսած դիսլալիայի ամենաթեթև ձևերից և խոսքի զարգաց...
30/10/2024

🔹Մեր մասնագետներն աշխատում են ամենատարբեր բարդության խնդիրների դեպքում` սկսած դիսլալիայի ամենաթեթև ձևերից և խոսքի զարգացման հապաղումից մինչև մոտոր, սենսոր և խառը տիպի ալալիաներ (երբ առկա է խոսք, սակայն չկա ընկալում, մյուս դեպքում` կա ընկալում, չկա խոսք, և խառը տիպը` դրանց համադրությունը), խոսքի ընդհանուր թերզարգացում, հոգեխոսքային զարգացման հապաղումներ և այլն:
____________ _
#ՄԶՀ

🟦  #Արենի 🔸Օրերս Հիմնադրամի Արենիի կենտրոն հաճախող երեխաները մասնագետների ուղեկցությամբ ունեցան տպավորիչ էքսկուրսիա` դեպ...
25/10/2024

🟦 #Արենի

🔸Օրերս Հիմնադրամի Արենիի կենտրոն հաճախող երեխաները մասնագետների ուղեկցությամբ ունեցան տպավորիչ էքսկուրսիա` դեպի Արենիի հետաքրքիր և յուրօրինակ կառույցներից մեկը` «Արենիի սելավատար»: Սելավատարը կառուցվել է խորհրդային տարիներին և պաշտապնում էր շրջակա գյուղերը հորդառատ անձրևներից ու ձնհալից:
Այն եզակի կառույց է իր ինժեներական լուծումներով և գրավում է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրությունը:

🍁Բնության գրկում մասնագետները երեխաների համար հետաքրքիր ու տպավորիչ օր էին կազմակերպել` այլընտրանքային նկարչության հնարավորությամբ ու զվարճախաղերով:

🫶Նման էքսկուրսիաների նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր բնության և հայրենիքի նկատմամբ, առաջացնել հետաքրքրություն մշակութային արժեքների հանդեպ, զարգացնել մտավոր ակտիվությունն ու հուզական ոլորտը:
___________ _
ℹ️Միջոցառումն իրականացվել է «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհով:
______________ _
#ՄԶՀ #Արենի
#Մասնագիտական #ծառայություններ #երեխա #երեխաներ #արտթերապիա #նկարչություն

   #6 #գերխնամք 🧡❓Արդյո՞ք գերխնամքը երեխայի հանդեպ սիրո դրսևորում է: Ի՞նչ է զգում երեխան գերխնամքի միջավայրում, և ինչպե՞...
21/10/2024

#6
#գերխնամք

🧡❓Արդյո՞ք գերխնամքը երեխայի հանդեպ սիրո դրսևորում է: Ի՞նչ է զգում երեխան գերխնամքի միջավայրում, և ինչպե՞ս է հետագայում դա դրսևորվում:

🔗 Կարդացե'ք կից հղմամբ ներկայացված նյութը` գերխնամքի մասին. https://shorturl.at/yBeMr
__ ____
#Երեխաներ #ՄԶՀ

🟪  🔹Մանկական զարգացման հիմնադրամը «Վերսկսելով միասին. տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը» ծրագրի շրջանա...
17/10/2024

🟪

🔹Մանկական զարգացման հիմնադրամը «Վերսկսելով միասին. տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` «Տեղահանված ընտանիքների անդամների կարողությունների զարգացման, հեռահար զբաղվածության խնդրի լուծման, ինչպես նաև ինտեգրման դժվարությունների հաղթահարում» թեմատիկ դասընթացների թեմատիկ փաթեթների մշակման և դասընթացների կազմակերպման և անցկացման համար:

🔗Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեկնաբանության մեջ առկա հղմամբ:

📍 Տեղանքը` Երևան, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզեր:
🔴Դիմելու վերջնաժամկետը` 27.10.2024
_____________________
ℹ️ «Վերսկսելով միասին. տեղահանված ընտանիքների վերաինտեգրումն ու զարգացումը» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։
___ ____
#մրցույթ #Երևան #Արարատ #Արմավիր #Կոտայք
#ՄԶՀ

🟪Կլոր սեղան քննարկում Արենի խոշորացված համայնքում սոցիալական ծրագրերի առաջնահերթությունների շուրջ` «Համապարփակ սոցիալ-հո...
16/10/2024

🟪Կլոր սեղան քննարկում Արենի խոշորացված համայնքում սոցիալական ծրագրերի առաջնահերթությունների շուրջ` «Համապարփակ սոցիալ-հոգեբանական աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդներին և իրենց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում։

▫️Հանդիպմանը մասնակցում էին ՏԻՄ ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ։

ℹ️ Ծրագիրն իրականացվում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվորպական միության (ԵՄ) կողմից:

🔹Նախորդ շաբաթ Մանկական զարգացման հիմնադրամի թիմը երկօրյա աշխատանքային այցով Ծաղկաձորում էր: ▫️Այցի ընթացքում տնօրեն Lusi...
14/10/2024

🔹Նախորդ շաբաթ Մանկական զարգացման հիմնադրամի թիմը երկօրյա աշխատանքային այցով Ծաղկաձորում էր:

▫️Այցի ընթացքում տնօրեն Lusine Simonyanը ներկայացրեց ԱՄՆ-ում իր մեկամյա ուսումնառության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքը, կիսվեց աշխարհում ընթացող պրոցեսների ու տենդենցների, գլոբալ առաջնորդության վերաբերյալ թարմ տեղեկությամբ:

▫️Թիմին ներկայացվեց Հայաստանում երեխաների պաշտպանությանն առնչվող իրավական դաշտը և նոր ռեֆորմները, անցկացվեց քննադատական մտածողության վերաբերյալ կարողությունների զարգացման սեմինար:

🔸Այցի երկրորդ օրը ներկայացվեց 2024-2026 թթ Հիմնադրամի ռազմավարությունը և ցուցիչները: Խոսեցինք Հիմնադրամի ռազմավարական ուղղությունների և նպատակների, սոցիալական ոլորտում պետության որդեգրած քաղաքականության համատեքստում դրանց համահունչ լինելու, ինչպես նաև պետության և շահառուի միջև Հիմնադրամի` որպես կապող օղակի դերի կարևորության և պատասխանատվության մասին:

🫶Ծաղկաձորյան օրերը հագեցած էին բովանդակությամբ ու նոր գիտելիքով, ինչը հնարավորություն տվեց կրկին և առավել ընդգրկուն հայացքով նայել Հիմնադրամին և նրա գործունեությանը ոլորտում, և իհարկե, ոգեշնչմամբ ու սիրով` աշխատելու հանուն այն բանի, որ ունենանք դիմակայուն և առողջ երեխա, զարգացած համայնք և հզոր պետություն:

ℹ️Միջոցառումը ֆինանսավորում է GIZ-ի կողմից` քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:
_____________ _
#ՄԶՀ

🟦  #Վայք  #Ջերմուկ  #Արենի🔸Մանկական զարգացման հիմնադրամի բոլոր կենտրոններում մասնագետները պարբերաբար անցկացնում են սեմին...
10/10/2024

🟦 #Վայք #Ջերմուկ #Արենի

🔸Մանկական զարգացման հիմնադրամի բոլոր կենտրոններում մասնագետները պարբերաբար անցկացնում են սեմինար-հանդիպումներ կենտրոններ հաճախող երեխաների ծնողների հետ:

🔹Հիմնադրամը կարևորում է երեխային մատուցվող ծառայություններին զուգընթաց ծնողի տեկացվածության և գրագիտության բարձրացումն այս ոլորտում, ինչն ուղիղ ազդեցություն ունի երեխայի ձեռքբերումների պահպանման և ամրապնդման վրա:

🔸Հերթական սեմինարներն անցկացվել են Հիմնադրամի Ջերմուկի, Վայքի և Արենիի կենտրոններում: Մասնագետներն անդրադանձել են երեխաների տարիքային ճգնաժամերին, առանձնահատկություններին, խոսքի զարգացման փուլերին, իրավունքներին և առողջ ապրելակերպին, սթրեսի հաղթահարման մեխանիզմներին, ծնող-երեխա սոցալ-հոգաբանական կապին, ծնողավարմանը և մի շարք այլ թեմաների:

ℹ️ Հանդիպումներն անցկացվել են «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհով:
_________________ _
#ՄԶՀ
#Մասնագիտական #ծառայություններ #սեմինար #երեխա #ծնող #երեխաներ #ծնողներ

🟪Մանկական զարգացման հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են աշխատանքը Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում:  ▫️ Աշխատել...
04/10/2024

🟪Մանկական զարգացման հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են աշխատանքը Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում:

▫️ Աշխատելով մարզի Փամբակ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ջրհեղեղից տուժած ընտանիքների և երեխաների հետ` առաջարկում ենք հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատողի, հոգեբանի և լոգոպեդի մասնագիտական ծառայություններ:

▫️ Մեր մասնագետներն իրականացնում են սուպերվիզիա տեղի մասնագետների հետ և արդեն իսկ աջակցել են շուրջ 50 երեխայի և 24 ընտանիքի:

___________________ ___
ℹ️ Together with UNICEF, Child Development Foundation has started flooding response activities in Lori in support of children and their families. In Pambak and other affected communities, we will be providing mental health and psychosocial support, social work and case management, as well as logoped services. Our specialists will also be providing technical supervision to local practitioners and have already reached nearly 50 children and 24 families.
__________________________ _
#ջրհեղեղ #աղետ #սոցիալհոգեբանական #ՀոգեկանԱռողջություն

🚘🌄 Օրերս Հիմնադրամի տնօրեն Lusine Simonyanը Վայոց ձորի մեր կենտրոններում էր. Վայք, Ջերմուկ, Արենի:🔹Լուսինեի համար, առհաս...
03/10/2024

🚘🌄 Օրերս Հիմնադրամի տնօրեն Lusine Simonyanը Վայոց ձորի մեր կենտրոններում էր. Վայք, Ջերմուկ, Արենի:

🔹Լուսինեի համար, առհասարակ, կարևոր են անմիջական շփումները երեխաներից ու ծնողներից մինչև մասնագետներ, որոշում կայացնողներից ու քաղաքականություն մշակողներից մինչև գործընկերներ:

🔹Այս այցի նպատակն էր լինել համայնքում, շփվել անմիջապես ծառայություն մատուցողների, ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ու գործընկերների հետ, Հիմնադրամի տեսլականը վերահաստատելուն և ռազմավարություն մշակելուն ընդառաջ լսել նրանց, շոշափել, զգալ Հիմնադրամի գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքների նրբություններն ու առանձնահատկությունները:

🫶 Այս այցով ոգեշնչված և լիցքավորված` մեր սրտի տնօրենն արդեն պլանավորում է հաջորդ` ավելի տևական այցը դեպի Վայոց ձոր:
__________________ __
#ՄԶՀ #Վայք #Ջերմուկ #Արենի

ℹ️ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետություն...
02/10/2024

ℹ️ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։
________________________
#ՄԶՀ #բռնի #տեղահանում #Արցախ #սոցիալական #աշխատանք #Արարատ #Արմավիր #Կոտայք #Երևան

📣Ուշադրություն. 🔸Մանկական զարգացման հիմնադրամն առաջարկում է նոր ծառայություն`  #երաժշտաթերապիա 🎶ℹ️ Երաժշտաթերապիան հոգեթ...
25/09/2024

📣Ուշադրություն.
🔸Մանկական զարգացման հիմնադրամն առաջարկում է նոր ծառայություն` #երաժշտաթերապիա 🎶

ℹ️ Երաժշտաթերապիան հոգեթերապիայի ճյուղ է, որը մեղեդու, ձայնի, ռիթմի օգնությամբ նպաստում է մարդու հոգեկան, ֆիզիկական և զգացական առողջությանը: Այն կիրառվում է զարգացման տարբեր դժվարությունների ու խանգարումների, #հուզական անկայունության, #վարքային խնդիրների, աուտիզմի և շատ այլ դեպքերում, խթանում ու կայունացնում է մարդու առողջությունն ու նրա գոհունակության զգացումը։

Հետաքրքրե՞ց, դե ուրեմն շտապեք զանգահարել և գրանցվել հիմա.
📞095-00-41-86:
_________________ _
#ՄԶՀ

#աուտիզմ #զարգացմանհապաղում

ℹ️ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետություն...
18/09/2024

ℹ️ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։
________________________
#ՄԶՀ #բռնի #տեղահանում #Արցախ #սոցիալական #աշխատանք #Արարատ #Արմավիր #Կոտայք #Երևան

Address

1 Romanos Melikyan, Malatia-Sebastia
Yerevan
0065

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37495004186

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation:

Videos

Share

Our Story

Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար: Մենք մատուցում ենք հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապևտի, էրգոթերապևտի, ֆիզիոթերապևտի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում: 2002-2014թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 1500 երեխա: ______________________________ The Child Development Foundation (CDF) was established in September 2009. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. The Foundation actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children.