Ջերմագազամատակարարման և Օդափոխության Ամբիոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ջերմագազամատակարարման և Օդափոխության Ամբիոն

Ջերմագազամատակարարման և Օդափոխության Ամբիոն Вузы

13/09/2024
30/04/2024
27/03/2024

📣 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը:

❗️ Մրցույթը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա:

Մրցույթին կարող են մասնակցել.
✔️ 3-5 անդամ ունեցող գիտական խմբեր
✔️ օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ
✔️ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ նախագիծ
✔️ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով

Մանրամասները՝ http://hesc.am/am/26-03-2024

25/11/2023
07/11/2023

📣ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ 5 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՐՑՈՒՅԹշԷրազմուս+ KA1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանում 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում բակալավրիատի կրթական ծրագրով 5 ամիս ժամկետով ուսումնառելու վերաբերյալ:
Մրցույթին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)», «Տեղակատվական համակարգեր» մասնագիտությամբ ուսումնառող 3-րդ կուրսի ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝
🔹 Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
🔹 Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
🔹 Հիմնավորման նամակ (Motivation Letter) անգլերեն և հայերեն՝ ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ:
Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, ներկայացված հիմնավորման նամակը (Motivation Letter):
⏳Դիմելու վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 10-ը, ժամը՝ 17:00-ը:
📆 Մրցույթը կկայանա նոյեմբերի 13-ին, ժամը՝ 14:00-ին:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-56-59-03 հեռախոսահամարով:

08/09/2023

«ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈւՄ
ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը իրականացնում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով:
Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով`https://nuaca.am/archives/specialties/%d5%b3%d5%b7%d5%b0%d5%a1%d5%b0-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8

17/07/2023

Jaga ընկերությունը Թերմոռոս Արմենիայի հետ համատեղ հայտարարում է կլիմատիկ սարքավորման լավագույն դիզայնի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել դիզայնի և ճարտարապետության ոլորտում գործող կազմակերպություններ, անհատ մասնագետներ և ուսանողներ։

Մրցույթն անցկացվում է 3 անվանակարգերով։ Յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակներին կսպասի եռօրյա ճամփորդություն դեպի Բելգիա, որը կներառի ավիաթռիչք, գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում, հեծանվային շրջագայություն, այցելություն տեսարժան վայրեր և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել www.jaga.am կայքում, որից հետո մասնակցի էլ․ փոստին կուղարկվի անհատական նույնականացման կոդը և Մասնակցի ուղեցույցի ներբեռնման հղումը։ Գրանցման ժամանակ մասնակիցները կարող են ընտրել այն անվանակարգերը որոնցում ցանկանում են ներկայացնել աշխատանքներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 04.09.2023թ․։

Մասնակիցները [email protected] հասցեով ուղարկում են Մասնակցի ուղեցույցում նշված ձևաչափին համապատասխան իրականացված աշխատանքների էլեկտրոնային տարբերակները (մանրակերտի առկայության դեպքում նաև լուսանկարները)։ Այնուհետև Ժյուրիի կողմից անցկացվում է նախընտրական փուլ, որի արդյունքում ընտրված աշխատանքների հեղինակները 08.09.2023թ․ ստանում են եզրափակիչ փուլ անցնելու մասին ծանուցում։

Եզրափակիչ փուլ անցած աշխատանքների հեղինակները պատրաստում են տպագրված նյութեր, մանրակերտեր և ըստ անհրաժեշտության այլ ցուցադրական նյութեր։ Եզրափակիչ փուլի լավագույն աշխատանքների ընտրություն հանդիսավոր արարողությունը կանցկացվի 16.09.2023թ․ Սյունիքի մարզում` «Տաթևի դարպասներ» ճոպանուղու տարածքում։
Մրցույթի անվանակարգերն են՝

RESPECT NATURE - Նախագծե՛ք բազմաֆունկցիոնալ կլիմայական սարքավորում ջեռուցման, հովացման և մաքուր օդի մատակարարման համար, որի համար կպահանջվեն ավելի քիչ նյութեր արտադրության մեջ և ավելի շատ տեխնոլոգիաներ՝ էներգաարդյունավետությունն ապահովելու համար: Օգտագործված նյութերը պետք է լինեն կայուն և էկոլոգիապես մաքուր: Նախագծման համար որպես հիմք կարող են ծառայել JAGA սարքավորումների իրական մոդելները (տեխնիկական գծագրերը ներառված են Մասնակցի ուղեցույցում):

DREAM A FUTURE - Պատկերացրե՛ք, որ նախկինում կլիմայական սարքավորումներ չեն եղել, և Դուք առաջինն եք, ով ստեղծում է այն։ Պարզապես սկսե՛ք սպիտակ թղթից: Չկան կանոններ և սահմանափակումներ՝ Ձեր տեսլականն արտահայտելու և ապագա կլիմայական սարքավորումների հայեցակարգը ստեղծելու համար:

AWAKE THE ARTIST - Ստեղծե՛ք նոր, թարմ և գրավիչ դիզայն BRIZA 22-ի համար, որը JAGA ապրանքաշարի ամենահայտնի մոդելներից է: Դուք ազատ եք ընտրել ցանկացած ձև-գործոն, նյութեր և տեխնոլոգիական նորարարություններ, որոնք կարող են օգտագործվել որպես ծածկույթ սարքավորման առկա ֆունկցիոնալ ներքին հատվածի համար (տեխնիկական գծագրերը ներառված են Մասնակցի ուղեցույցում):

Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ զանգահարելով +374 11 225 555 հեռախոսահամարով կամ այցելելով www.jaga.am կայք էջ:

Терморос

21/06/2023

Ջերմագազամատակարարման և օդափոխության մասնագետ. թարմ օդի և ջերմության պատասխանատուներըԱյսօր ամբողջ աշխարհում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանու...

02/06/2023

«Նյութեր և էներգախնայող տեխնոլոգիաներ, օպտիմալացված էներգետիկ պոտենցիալով կոնստրուկցիաներ» խորագրով միջազգային գիտատեխնիկական գիտաժողով
2023թ-ի նոյեմբերի 8-10, Չեստոխովա, Լեհաստան
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներն հետևյալ հղումով՝
https://wb.pcz.pl/nauka/conference-materials-and-energy-saving-technologies

30/05/2023

Армения – страна, где счастливый ребенок – это общенациональная ценность, а Ереван считается одним из самых комфортных городов для воспитания детей. Благодар...

05/04/2023

Այս տարվա ապրիլի 1–ից էլեկտրական ցանցին միանալու վճարումները թանկացել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։ ՀԾԿ հանձնաժողով....

16/03/2023

-ը կրկին ընդլայնում է իր թիմը 😊
Փնտրում ենք 👇

Աշխատանքային պարտականություններ՝
✔️ Հեռախոսազանգերի և նամակների պատասխանում
✔️ Ներքին փաստաթղթաշրջանառության վարում
✔️ Սկանավորման, պատճենահանման և փաստաթղթեր տպելու աշխատանքների իրականացում
✔️ Անհրաժեշտության դեպքում թարգմանությունների կատարում
✔️ Ընկերությանը անհրաժեշտ գրենական, տնտեսական ապրանքերի պատվերի իրականացում
✔️ Հյուրերի պատշաճ ընդունելության կազմակեպում
✔️ Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում

Պահանջվող որակավորում և հմտություններ՝
✔️ Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարքեթինգի կամ լեզվաբանության) ոլորտում
✔️ Հայերենի,անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
✔️ MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում
✔️ Հաղորդակցվելու գերազանց հմտություններ
✔️ Պատասխանատվություն և ճշտապահություն՛

Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի
հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։

Address

Teryan 105
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37491429264

Alerts

Be the first to know and let us send you an email when Ջերմագազամատակարարման և Օդափոխության Ամբիոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ջերմագազամատակարարման և Օդափոխության Ամբիոն:

Videos

Share