Հայ զինվոր

Հայ զինվոր Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայ զինվոր, News & Media Website, Yerevan.

03/02/2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսան...
03/02/2025

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում ...
03/02/2025

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։

Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։

Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։

02/02/2025

Արցախը մեր արյունով և ոգով գծված հայրենիքն է, և մենք այն անպայման կվերադարձնենք՝ հավերժ պահելով մեր նախնիների պատիվը։

01/02/2025

5 կմ երթարշավ՝ Արագած լեռան լանջին. անցկացվել է համաբանակային մրցույթ։

Լույս աշխարհ է եկել Իշխանասարում զոհված Ռոբերտ Հայրապետյանի կրտսեր եղբայրը' Ռոբը։Բարով ես ծնվել, խաղաղ երկնքի տակ ապրես։...
30/01/2025

Լույս աշխարհ է եկել Իշխանասարում զոհված Ռոբերտ Հայրապետյանի կրտսեր եղբայրը' Ռոբը։
Բարով ես ծնվել, խաղաղ երկնքի տակ ապրես։
Թող ծնունդներ շատ լինեն, ամեն հայի տանը լսվի մանկան ճիչ

29/01/2025

Հայրենիքին ծառայելը միայն բանակայինի գործը չէ:

«Ջերմությամբ է լցրել տունը». լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Գևորգյանի քույրը
29/01/2025

«Ջերմությամբ է լցրել տունը». լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Գևորգյանի քույրը

28/01/2025

🇦🇲Ամեն մի Զինվոր մի մեծ սար է անսասանՄասիս սարն է պատմականՄարտական..հաղթական..մեր հզորների ու քաջերի հանգրվան..մեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ🇦🇲Միշտ զորանաս ու անկոտրուն մնաս🇦🇲Տերը Ձեզ կօգնի ու մեր աղոթքը Ձեզ կհասնի 🙏

28/01/2025

Կեցցե Հայոց բանակը 🇦🇲Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր 🇦🇲

Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տար...
28/01/2025

Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

28/01/2025

Կոչ`ուղղված բոլորիս...Խոսքեր, որոնք բոլորս պետք է լսենք

Բարի լույս Հայաստան, Բարի լույս  Հայոց բանակի  մեր քաջ  զինվոր։Քո բազկի մեջ՛ ուժը Հայոց լեռների,Երակներում ՛արյունը սուր...
28/01/2025

Բարի լույս Հայաստան, Բարի լույս Հայոց բանակի մեր քաջ զինվոր։
Քո բազկի մեջ՛ ուժը Հայոց լեռների,
Երակներում ՛արյունը սուրբ մայրերի,
Քո շուրթերին՛այբուբենը մայրենի,
Ու ոտքի տակ՛ ամուր հողը Հայրենի։
Տոնդ Շնորհավոր Հայոց բանակ

27/01/2025

Անցկացվել է հատուկ նշանակության ուժերի խմբերի մրցույթ

26/01/2025

Մասնագիտական քննություններ՝ զորակոչի շրջանակում

25/01/2025
24/01/2025

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայ զինվոր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share