OVC • Only Valuable Content

OVC • Only Valuable Content OVC-ն խրախուսելու է «արժեքավոր բովանդակություն» ստեղծո?

Address

3 Moskovyan
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when OVC • Only Valuable Content posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to OVC • Only Valuable Content:

Share

OVC • ՄԻԱՅՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ [ONLY VALUABLE CONTENT]

«Ջանք թափել», թե՞ «junk* թափել»․ այս է խնդիրը (*junk-ը աղբն է): Կատարելապես նույն հնչողություն ունեցող այս երկու արտահայտությունները, որ ունեն ծայրաստիճան տարբեր բովանդակություն, ամբողջությամբ ներկայացնում են ներկայիս առցանց բովանդակության կարեւոր 2 հատկանիշը․ 1․ օգտատերը երեւում է առցանց՝ իր ստեղծած արժեքավոր բովանդակությամբ (այս օգտատերը օֆլայն տարածքում նույն բանն էր անում) 2․ մեկ այլ օգտատեր երեւում է առցանց՝ իր ստեղծած ոչ արժեքավոր բովանդակությամբ (այս օգտատերը օֆլայն տարածքում նույն ակտիվությունը չունի)

#COVID19-ի հետեւանքով առցանց տիրույթը՝ որպես արտահայտման տեղ, դարձավ է՛լ ավելի գերակա, նյութը՝ ահռելի, զտումն՝ անկառավարելի, արժեքավոր բովանդակություն ստեղծողը՝ խոցելի։ Եռամսյա մեր ուսումնասիրությունների արդյունքում հետեւյալ եզրակացության եկանք՝ արժեքավոր, զարգացմանը միտված, որակյալ բովանդակությունը աստիճանաբար (հիմա ավելի արագ) մղվում է հետին պլան՝ երբեմն լիովին աննկատ մնալով, իսկ «անբովանդակ» բովանդակությունը հանրահռչակվում եւ մասսայականություն է վայելում։

Եվ նորից ակտուալ հարցը․ «ջանք թափել», թե՞ «junk* թափել»։ OVC-ն դուրս է մղում «թե»-ն։ Ժամանակն է ե՛ւ «ջանք թափելու», ե՛ւ «junk»-ը թափելու։ Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, ի՞նչ տրամաբանությամբ․ պատրաստվե՛ք սոցիալական հարթակների վերականգնող թերապիայի։

OVC-ն այս պահից սկսած խրախուսելու է «արժեքավոր բովանդակություն» ստեղծող օգտատիրոջը, նպաստելու է արժեքավոր բովանդակության հանրահռչակմանը, հանրության լայն շրջանակներին ներգրավելու է «junk»-ը թափելու գործընթացին եւ․․․


Other News & Media Websites in Yerevan

Show All