ՀՀ թերթ

ՀՀ թերթ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ թերթ, News & Media Website, Yerevan, Yerevan.
(1)

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։

Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում` "երբ երկու հայ հանդիպում են աշխարհի ցանկացած անկյունում, ստեղծում են մի նոր Հայաստան": ...
11/06/2024

Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում` "երբ երկու հայ հանդիպում են աշխարհի ցանկացած անկյունում, ստեղծում են մի նոր Հայաստան": Եվ հիմքում ունենալով հայ ինքնության պահպանման հրամայականը` այդ հազարավոր փոքրիկ հայաստաններն անձնվիրաբար պայքարում են ուծացման դեմ, հանուն հայկականության հարատևման և, միգուցե, ո՞վ գիտի, մի գեղեցիկ օր հայրենիք վերադառնալու նվիրական ձգտումով։

Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում`

08/06/2024

Հոբելյանն առիթ օգտագործելով՝ ուզում ենք, նախևառաջ, գլուխ խոնարհել հայ արձակի աստեղային ճամփորդ, մեր մշակույթի զորավար, մեր ընթացքի առջևից այսօր էլ քայլող Ակսել

Հունիսի 2-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Հնչի՛ր, շեփոր, հաղթական» ՀՀ փողային նվագախմբերի արդեն ավանդույթ դարձած համահայկակ...
08/06/2024

Հունիսի 2-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Հնչի՛ր, շեփոր, հաղթական» ՀՀ փողային նվագախմբերի արդեն ավանդույթ դարձած համահայկական հերթական շքերթ-փառատոնը: 2005թ. այս հետաքրքիր փառատոնի հիմքը դրվեց ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (տնօրեն՝ Տիգրան Բալոյան) և ՀՀ երաժշտական ընկերությունների ու Մշակույթի աջակցության հիմնադրամի կողմից:

Հունիսի 2-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Հնչի՛ր, շեփոր, հաղթական» ՀՀ փողային նվագախմբերի արդեն ավանդույթ դարձած համահայկական հերթական շքերթ-փառատոնը: 2005թ. այս հ

2024թ․ հաբելյանական է Հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հնագիտական ուսումնասիրությ...
06/06/2024

2024թ․ հաբելյանական է Հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, նշանավոր հայագետ Նիկողայոս Մառի և նրան միշտ աջակից դարձյալ նշանավոր ու նվիրյալ ճարտարապետ-հետազոտող Թորոս Թորամանյանի համար։ Լրանում է նրանց 160 ամյակը։ Մառի ու Թորամանյանի հետ է աշխատել ու մեծ գործ կատարել Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Աշխարհաբեկ Քալանթարը, ում 140 ամյակն է լրանում։ 120 տարի առաջ էլ նույն գիտնականների ջանքերի շնորհիվ Անիում կազմակերպվեցին կանոնավոր հնագիտական պեղումները, որոնք շարունակվեցին 20 տարուց ավելի։

2024թ․ հաբելյանական է Հայոց միջնադարյան Անի մայրաքաղաքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացրած արշավախմ

06/06/2024

Ներկայացնում ենք զեկույց ՀՀ պետական, օրենսդիր, գործադիր, դատական, մարզային և համայնքային իշխանությունների կաքիստոկրատներից կազմված Նիկոլի և նրա թիմի հանցագործու

Օրերս Դորտմունդի "Մենք" երիտասարդական միությունը հյուրընկալել էր գերմանահայ բանաստեղծուհի Արմինե Սարգսյանին և իսպանաբնակ...
05/06/2024

Օրերս Դորտմունդի "Մենք" երիտասարդական միությունը հյուրընկալել էր գերմանահայ բանաստեղծուհի Արմինե Սարգսյանին և իսպանաբնակ բանաստեղծ Արարատ Ղուկասյանին։ 2019 թվականից գործող այս հայկական կազմակերպությունը, իր հնգամյա գործունեության ընթացքում, բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների նախաձեռնողն է, որոնցից հիշատակության են արժանի Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչումները, հայկական կրթօջախի, պարի և այլ խմբերի հիմնումը, "Հայաստանի Փոքրիկ երգիչներ" երգչախմբի համերգների կազմակերպումը քաղաքում, արդեն ավանդույթ դարձած ինտելեկտուալ խաղերի ամենամյա անցկացումը և, անշուշտ, վերոնշյալ և նմանատիպ այլ հանդիպումների իրականացումը։

Օրերս Դորտմունդի

Ողջույն, իմ Արցախ, Հայ Արցախ, այդ ես եմ` քո որբուկը՝ Մայր Հայաստանի գրկում ծվարած: Հիշու՞մ ես՝ քո չքնաղ սեպտեմբերներից մ...
05/06/2024

Ողջույն, իմ Արցախ, Հայ Արցախ, այդ ես եմ` քո որբուկը՝ Մայր Հայաստանի գրկում ծվարած: Հիշու՞մ ես՝ քո չքնաղ սեպտեմբերներից մեկն էր, երբ առաջին անգամ մտա դպրոց...

Ինչքան էլ շատ տեղեկություններ իմանանք մեր մեծերի մասին, միևնույն է՝ դարձյալ կան պահեր, որ կհետաքրքրեն բազմությանը և դառն...
02/06/2024

Ինչքան էլ շատ տեղեկություններ իմանանք մեր մեծերի մասին, միևնույն է՝ դարձյալ կան պահեր, որ կհետաքրքրեն բազմությանը և դառնում են պատմական իրողություն։ Մայիսի 24-ին Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, ներկա եղա նման երևույթի։ Գյումրիում ծնված 2 Մեծերը՝ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը, չնայած տարիքային(մոտ՝ 40) տարբերությանը, մտերիմ են եղել, և Իսահակյանը, 1946 թվականից մինչև կյանքի վերջը լինելով Հայաստանի գրողների միության նախագահը, շատ է օգնել Շիրազին: 1957թ. հոկտեմբերի 17-ին վախճանվում է Իսահակյանը, Շիրազը մեծ ցավ է ապրում։ Մեծ Վարպետի մահվան ու հոգեհանգստի կապակցությամբ գրում է մի բանաստեծություն՝ «Էլեգիա», որը, սակայն այդ ժամանակ չի տպագրվում որևէ տեղ: Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014), Հայաստանի գրողների միության անդամ (2001), ԵՊՀ երկար տարիների դասախոս Սամվել Մուրադյանը տեղեկացրեց՝ 1964թ. երբ տպագրության է տրվել Շիրազի «Քնար Հայաստանի» գրքի 2-րդ հատորը, խմբագիր Գևորգ Հայրյանը կարողացել է «Էլեգիա»-ի 32 տողից ընդամենը 12-ը տպագրել գրքում:

Ինչքան էլ շատ տեղեկություններ իմանանք մեր մեծերի մասին, միևնույն է՝ դարձյալ կան պահեր, որ կհետաքրքրեն բազմությանը և դառնում են պատմական իրողություն։ Մայիսի 24-ի

Աշխարհահռչակ Շանսոնիեի, Մեծ հայի և նույնքան Մեծ ֆրանսիացու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գնահատանքի «ոսկեձույ...
28/05/2024

Աշխարհահռչակ Շանսոնիեի, Մեծ հայի և նույնքան Մեծ ֆրանսիացու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գնահատանքի «ոսկեձույլ» խոսքերը՝ «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ», բոլորիս ցնցեց ու անվերապահ ընդունվեց ապշեցուցիչ պարզությամբ, շիտակությամբ, երախտագիտությամբ, իր մեջ ունեցած հուժկու լիցքով...

Աշխարհահռչակ Շանսոնիեի, Մեծ հայի և նույնքան Մեծ ֆրանսիացու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գնահատանքի «ոսկեձույլ» խոսքերը՝ «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրե

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հաճախ են կազմակերպվում գիտաժողովներ,...
28/05/2024

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հաճախ են կազմակերպվում գիտաժողովներ, սեմինարներ, այլ միջոցառումներ՝ նվիրված բնագավառի երախտավորներին։ Մայիսի 25-ին մեկնարկեց հերթական «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Հայ բանագիտության երախտավոր, հայ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտաշես Մկրտչի Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում էին բնագավառը ներկայացնող մոտ երեք տասնյակ մասնագետ Հայաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հաճախ են կազմակերպվում գիտաժողովներ, սեմինարներ, այլ միջոցառումներ՝ նվիրված

Մայիսի 22-ին ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավու...
28/05/2024

Մայիսի 22-ին ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) կդառնար 100 տարեկան, սակայն 2018-ին հոկտեմբերի 1-ին Մեծ հայը կնքեց մահկանացուն։ Մայիսի 22-ին է ծնվել նաև ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ 2021թ․ մարտի 31-ին 82-ամյա գեներալի՝ Շուշիի ազատագրողի սիրտը չդիմացավ։

Մայիսի 22-ին ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) կդառնա

Հայկական աշխարհի համար հոբելյանական այս տարին, երբ մարդկությունը նշում է հայ հանճարների` Փարաջանովի, Սևակի ու Ազնավուրի ...
28/05/2024

Հայկական աշխարհի համար հոբելյանական այս տարին, երբ մարդկությունը նշում է հայ հանճարների` Փարաջանովի, Սևակի ու Ազնավուրի 100, Սահյանի ու Շիրազի 110 և Կոմիտասի ու Թումանյանի 155 ամյակները, այս առիթներով կազմակերպվող և մեկը մյուսին հաջորդող ու իրար լրացնող միջոցառումները գալիս են վկայելու, որ աշխարհը դույզն-ինչ այլ կլիներ, առանց վերոհիշյալ մեծությունների, որոնց ավանդը համաշխարհային քաղաքակրթությանն անասելի մեծ է ու անկրկնելի։

Հայկական աշխարհի համար հոբելյանական այս տարին, երբ մարդկությունը նշում է հայ հանճարների` Փարաջանովի, Սևակի ու Ազնավուրի 100, Սահյանի ու Շիրազի 110 և Կոմիտասի ու

Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ...
21/05/2024

Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, նրանց ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ։

Հանրապետություն | ՀՀ Թերթ - Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ:

Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) անունը կրող Տիգրանակերտ բնակավայրեր Մեծ Հայքում շատ են, բայց Արցախում միայն մեկը կա: Գտ...
21/05/2024

Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) անունը կրող Տիգրանակերտ բնակավայրեր Մեծ Հայքում շատ են, բայց Արցախում միայն մեկը կա: Գտնվում է Ասկերանի շրջանում, Արցախ լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում՝ փռված այստեղ հայտնի Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջին ու կից գոգավորությունում: Քաղաքի տեղն ու դիրքը ժամանակին երևի պատահաբար չի ընտրել Հայոց հզոր արքան. այս վայրում է Արքայական աղբյուրը(Շահբուլաղ), որի սառնորակ ու առատ ջրերն այժմ էլ օգտագործվում են և խմելու, և ոռոգման նպատակներով:

Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) անունը կրող Տիգրանակերտ բնակավայրեր Մեծ Հայքում շատ են, բայց Արցախում միայն մեկը կա: Գտնվում է Ասկերանի շրջանում, Արցախ լեռնաշխ

32 տարի առաջ իրականացավ Արցախյան շարժման գաղափարը՝ ՄԻԱՑՈՒՄԸ։ 1992․ մայիսի 18-ին, Շուշիի ազատագրոիմից 10 օր անց, ազատագրվ...
21/05/2024

32 տարի առաջ իրականացավ Արցախյան շարժման գաղափարը՝ ՄԻԱՑՈՒՄԸ։ 1992․ մայիսի 18-ին, Շուշիի ազատագրոիմից 10 օր անց, ազատագրվեց Լաչին քաղաքը, որը 20-րդ դարասկզբից, դեռևս Ավդալլար անունով փոքր գյուղ, դարձել էր անջրպետ Արցախի ու Սյունիքի միջև։ Այստեղ փակվեց նաև Անդրանիկի մուտքը դեպի Արցախ: Բացվեց Գորիս-Ստեփանակերտ ցամաքային ճանապարհը՝ Կյանքի ուղին։

32 տարի առաջ իրականացավ Արցախյան շարժման գաղափարը՝ ՄԻԱՑՈՒՄԸ։ 1992․ մայիսի 18-ին, Շուշիի ազատագրոիմից 10 օր անց, ազատագրվեց Լաչին քաղաքը, որը 20-րդ դարասկզբից, դ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկ...
18/05/2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄԿ) «Կանչ» և «Դեպի լույ» երգչախմբերը գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում։ Երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն է երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄԿ) «Կանչ» և «Դեպի լույ

Աղվանք – Կովկասյան Ալբանիա – Առան երկրի հարցը շատ է կարևորվում հայոց պատմության մեջ։ Ադրբեջանի իշխանություններն իրենց «գ...
18/05/2024

Աղվանք – Կովկասյան Ալբանիա – Առան երկրի հարցը շատ է կարևորվում հայոց պատմության մեջ։ Ադրբեջանի իշխանություններն իրենց «գիտնականների» ինչպես նաև այլազգի պատմաբանների, այլ մասնագետների միջոցով այսօր, ինչպես և խորհրդային տարիներին, մշտապես փորձ են անում հաստատել, որ Հայոց Աղվանքը Կուր գետից հարավ չի եղել Մեծ Հայքի տարածք, այլ իրենց երկիրն է։ Այս հարցում ադրբեջանցիներին հատկապես խանգարում են հայկական պատմա-մշակութային կոթողները՝ վանքերն ու եկեղեցիները, առավելապես հանգստարանները՝ հազարավոր խաչակերտ ու հայատառ արձանագրություններով շիրմաքարերը՝ խաչքարեր ու տապանաքարեր, հուշակոթողներ: Այսօր առավել վտանգավոր է դարձել այն, որ ամբողջովին հայաթափ է Արցախը և գերության մեջ գտնվող մեր մշակութային կոթողները վերացվում են կամ ձևափոխվում, ջնջվում են հայերեն արձանագրությունները:

Աղվանք – Կովկասյան Ալբանիա – Առան երկրի հարցը շատ է կարևորվում հայոց պատմության մեջ։ Ադրբեջանի իշխանություններն իրենց «գիտնականների» ինչպես նաև այլազգի պատմաբա....

Թուրքիայի հրահանգով և պարտադրանքով փակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը․ Արթուր Ղարագյոզյան
15/05/2024

Թուրքիայի հրահանգով և պարտադրանքով փակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը․ Արթուր Ղարագյոզյան

Նոյյան Տապան. «Քննարկում». Հյուր՝ վերլուծաբան, hhtert.am կայքի խմբագիր Արթուր ՂարագյոզյանSubscribe us:https://www.youtube.com/://www.youtub...

Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում(ՀԱԻ) տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիք...
13/05/2024

Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում(ՀԱԻ) տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Ներկա էին ծրագրով հետաքրքրվածները, հյուրեր։ Ծրագիրը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ․ գ․ դ․ Թամարա Հայրապետյանը։

Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում(ՀԱԻ) տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայ

Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից դուրս գալու ուղին հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական ա...
10/05/2024

Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից դուրս գալու ուղին հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական արժեքներին ու չափորոշիչներին համապատասխան ազգային պետության կայացումն է։

Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից դուրս գալու ուղին հայ ազգային, պետական եւ քաղաքակրթական արժեքներին ու չափորոշիչներին համապատասխան

История города Ростова-на-Дону показывает, как тесно переплелись судьбы русского и армянского народа. В 1779 г. донская ...
08/05/2024

История города Ростова-на-Дону показывает, как тесно переплелись судьбы русского и армянского народа. В 1779 г. донская земля стала новой Родиной для армянской общины. За прошедшие века общими стали и радость, и горе и особенно то, что нашим народам вместе пришлось пройти через огонь Великой Отечественной войны. Об этом «Южной службе новостей» рассказал профессор и руководитель Центра восточнославянских исследований Института социологии и регионоведения ЮФУ Максим Васьков.

Սոցիում | ՀՀ Թերթ - Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ:

Վիսենտե Մարկոյի հետ հանդիպումը վաղուց էր պլանավորված, սակայն ժամանակային և տեխնիկական խոչընդոտներով պայմանավորված, անընդ...
08/05/2024

Վիսենտե Մարկոյի հետ հանդիպումը վաղուց էր պլանավորված, սակայն ժամանակային և տեխնիկական խոչընդոտներով պայմանավորված, անընդհատ հետաձգվում էր։

Իմ հիշողության մեջ առաջին անգամ համընկել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը և Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության օրը...
08/05/2024

Իմ հիշողության մեջ առաջին անգամ համընկել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը և Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության օրը, իսկ հետագայում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 100-ամյա սքո օրը: Մեծ տոն և Մեծ Ողբերգություն: Քրիստոսի Հարությունը և միլիոնավոր հայերի կործանում: Այսպիսի զգացմունքներից ո՞րն է գերազանցում հայերի սրտերում: Կամ իմաստ չունի համեմատել այս իրադարձությունները, պարզապես անհրաժեշտ է դրանք վերցնել որպես նշան տիեզերքից: Ի վերջո, խոշտանգված և սպանված հայ ժողովուրդը Հարություն առավ գրեթե անէությունից:

Իմ հիշողության մեջ առաջին անգամ համընկել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը և Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության օրը, իսկ հետագայում Հայոց Ցեղասպանության ա

Մայիսի 5-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում,  Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակո...
06/05/2024

Մայիսի 5-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը հանդես եկավ «ԱԿՈւՆՔՈւՄ ՀԱՅՐԻԿ ՄՈւՐԱԴՅԱՆՆ Է» խորագիրը կրող համերգային ծրագրով: Համերգային երեկոն նվիրվում է երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանին: «Ակունք» ազգագրական համույթ» ստեղծվել է 1974 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Հայրիկ Մուրադյանի դուստր Մարո Մուրադյանի կողմից։ «Ակունք»-ում սկզբնական շրջանում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։

Մշակույթ | ՀՀ Թերթ - Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ:

Եվ այսպես Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ, քաղխորհրդի ն...
06/05/2024

Եվ այսպես Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ, քաղխորհրդի նիստի ժամանակ, քաղաքային ավագանու բոլոր վեց` Սոցիալիստական (PSOE), Ժողովրդական (PP), Ինիցիատիվա Պորտենյա (Iniciativa Porteña), ՎՈՔՍ (VOX), Կոմպրոմիս (Compromis) և Ձախ միություն (Izquierda Unida) կուսակցությունները միաձայն ընդունեցին "Արարատ" հայկական միության միջնորդագրի հիման վրա կազմված Ինստիտուցիոնալ հայտարարությունը, որը ներկայացրեց Սոցիալիստական կուսակցության խոսնակ Ֆինա Էսպարդուսերը (Fina Esparducer) և որում մասնավորապես նշված է, որ "Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածը ծրագրված և կազմակերպված էր Օսմանյան կայսրության կողմից և որ այն ցեղասպանություն է։ Ուստի Սագունտոն պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում տարբեր քաղաքների, ինչպես նաև Վալենսիայի մարզային և Իսպանիայի կառավարություններին հետևել իր քայլին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը":

Եվ այսպես Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ, քաղխորհրդի նիստի ժամանակ, քաղաքային ավագանու բոլոր վ

Երևանում և մարզերում թափառող կենդանիները վաղուց փողոցների անցուդարձի մի մասն են դարձել: Երևանի կենտրոնական փողոցներում ա...
01/05/2024

Երևանում և մարզերում թափառող կենդանիները վաղուց փողոցների անցուդարձի մի մասն են դարձել: Երևանի կենտրոնական փողոցներում անցորդները զվարճանքով են նայում անտուն կատուներին ու շներին, լուսանկարում նրանց, երբեմն նույնիսկ մոտենում և շոյում: Օրինակ՝ Կասկադում թափառող կենդանիները այնքան հանգիստ վարք ունեն, որ բացօթյա սրճարանների այցելուները շատ հաճախ կերակրում են նրանց, իսկ սրճարանների տերեր չեն էլ փորձում նրանց հեռացնել տարածքից:

Երևանում և մարզերում թափառող կենդանիները վաղուց փողոցների անցուդարձի մի մասն են դարձել: Երևանի կենտրոնական փողոցներում անցորդները զվարճանքով են նայում անտուն կա

Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժ...
28/04/2024

Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, ով ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի:

Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններ

Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված "Կենաց խաչ" հուշակոթողի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և խն...
26/04/2024

Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված "Կենաց խաչ" հուշակոթողի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Արարողությունը սկսվեց ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդեց 1 րոպե լռություն` բոլոր ժամանակների ցեղասպանությունների և պատերազմների զոհերի հիշատակին։

Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված

Դերենիկը ծնած է Ապարան: Ան այժմ կ՛աշխատի իբրեւ վարորդ եւ իր գործը կ՛ընէ ամենայն գոհունակութեամբ: Ան ուրախ եւ հաղորդական ...
25/04/2024

Դերենիկը ծնած է Ապարան: Ան այժմ կ՛աշխատի իբրեւ վարորդ եւ իր գործը կ՛ընէ ամենայն գոհունակութեամբ: Ան ուրախ եւ հաղորդական անձ մըն է, որ կը սիրէ խօսիլ եւ պատմել: Ան կ՛ուզէ խօսիլ իւրաքանչիւր անհատի հետ, որ իր ինքնաշարժը կը գործածէ շրջագայելու եւ մէկ տեղէ միւսը տեղափոխուելու համար, բայց նաեւ կ՛ուզէ պատմել իր պատմութիւնը:

Դերենիկը ծնած է Ապարան: Ան այժմ կ՛աշխատի իբրեւ վարորդ եւ իր գործը կ՛ընէ ամենայն գոհունակութեամբ: Ան ուրախ եւ հաղորդական անձ մըն է, որ կը սիրէ խօսիլ եւ պատմել: Ա

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ)  ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապ...
20/04/2024

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Ներկա էին ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, Վ․ Հակոբյանի հարազատներ, աշխատանքային ընկերներ, հյուրեր։ ՀԱԻ-ին խորհրդի անդամ Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Վ․ Հայրապետյանի ավանդը ներկայացվող հանդեսի կայացման գործում։

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «А

Address

Yerevan
Yerevan

Telephone

+37493495029

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ թերթ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՀՀ թերթ:

Videos

Share


Other News & Media Websites in Yerevan

Show All

You may also like