Cross RO

Cross RO Նորություններ Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում

🇦🇲🇫🇷Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Կասկադի ավարտված տեսքի 2 նախագիծ Փարիզում գտնվող Տիգրան Ավինյանն այցելել է WILMOTT...
17/05/2024

🇦🇲🇫🇷Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Կասկադի ավարտված տեսքի 2 նախագիծ

Փարիզում գտնվող Տիգրան Ավինյանն այցելել է WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES ճարտարապետական կազմակերպություն, որտեղ հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ:

▪️Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը:

🇦🇲Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթ...
17/05/2024

🇦🇲Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին:

🇫🇷Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները այցելեցին Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքների...
17/05/2024

🇫🇷Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները այցելեցին Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։

🔹Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
🇫🇷 Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները այցելեցին Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։

🇦🇲🇩🇪ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ...
17/05/2024

🇦🇲🇩🇪ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։

🟢GIZ ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների առկա խնդիրներից, ոլորտային առանձնահատկություններից՝ ներկայացնելով ենթակառուցվածքների հետագա զարգացմանը և արդիականացմանը նպաստող առաջարկներ։

🟢Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։

🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Մարկ Գրինին քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործը...
17/05/2024

🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Մարկ Գրինին քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

🇦🇲 Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվե...
17/05/2024

🇦🇲 Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանում իր ելույթի ժամանակ:

▪️Մեկ այլ հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը:

▪️Կարծում ենք, Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր ունի խաղալու իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

16/05/2024

Կիրանցեցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում։

Բնակիչները հայտարարեցին՝ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ խոսելու տեղ ունեն, Իջևան չեն գնալու։
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը, դիմելով բնակիչներին, նշեց, որ հրաժարական կտա և կմա գյուղում՝ իր ժողովրդի կողքին։ Ըստ գյուղացիների՝ դա հարցի լուծում չէ, նա պետք է մնա գյուղապետ, ոչ մի ղեկավարի իր գրասենյակում չպետք է ընդունի, կանգնի մինչև վերջ ու գյուղը պահի։

🇦🇲🇦🇿 Մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ վարչապետՆիկոլ Փաշինյանը...
16/05/2024

🇦🇲🇦🇿 Մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է անվանել տեղի ունեցող սահմանազատման գործընթացը։

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նա հայտարարել է․

▪️Մեր ինքնիշխանութան և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար:

▪️Մեզ համար սկզբունքային էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց տեղի ունենա:

▪️Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի դիտարկվող հատվածը սահմանազատման արդյունքում ոչ միայն դե յուրե հաստատված ՀՀ ինքնիշխան տարածքում է, նաև երթևեկության համար այլևս անվտանգ է:

The official Youtube channel of the Government of Armenia Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքը Հետևեք մեզ նաև` Facebook https://www.facebook.com/...

16/05/2024

🇦🇲🇨🇾Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրն Աթենքում է, իսկ ՀՀ–ում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:

🇦🇲🇫🇷 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ՍտրասբուրգԵԽ քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայ...
16/05/2024

🇦🇲🇫🇷 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

ԵԽ քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):

ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:

16/05/2024

Քննարկվել են Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային։
Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին։

🇦🇲🇸🇰 Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավ...
15/05/2024

🇦🇲🇸🇰 Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Մայիսի 14-15-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։

Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։

15/05/2024

🇦🇲🇺🇾 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին:

Եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

15/05/2024

Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել

Երևանի Ազատության հրապարակին հարող որոշ սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել է, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։

Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ սա աննախադեպ երևույթ է՝ ոչ մի պաշտոնական այցի ժամանակ սրաճարանների գործունեությունը չի արգելվել, ավելին՝ նման պահանջ չի եղել անգամ ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակներում, որպիսիք եղել է 2008 թվականին։

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

🇦🇲🇮🇳 Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները⏺ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաք...
15/05/2024

🇦🇲🇮🇳 Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները

⏺ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

⏺Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:

⏺Ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։

«Հրապարակ». Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը դիսկոմֆորտի մեջ է, մինչ...
15/05/2024

«Հրապարակ». Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը դիսկոմֆորտի մեջ է, մինչ այս պահը Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում, չնայած նրա հետ հանդիպում և փորձում են իրենց աջակցությունն ու առաջարկները ներկայացնել քաղաքական ամենատարբեր ուժեր: Նա միայն լսում է ու փոխանցում, որ կքննարկեն շարժման նախաձեռնողներով։

«Տավուշը հանուն հայրենիքի» ակտիվից բացի, նա որոշակի տեղ է տալիս Աբրահամ Գասպարյանին, Ավետիք Չալաբյանին, իսկ տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում։ Ի դեպ, նրանք էլ են փորձում չմիջամտել՝ չվնասելու սկզբունքով: Օրինակ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ շաբաթից ավելի երկրում չէ` Գերմանիայում է, վերադառնալու է վաղը»։

Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցելSHA...
15/05/2024

Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդված 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որպես տուժող հարցաքննված Ա․ Գ․-ն հայտնել է տվել, որ մայիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում իր ծանոթ Կ․ Հ․-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում և օգտվելով իր բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, իր կամքին հակառակ մուտք է գործել իր բնակարան, իսկ մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, նույնպես այցելել է տուն՝ իր ուղղությամբ պահելով դանակ, ապա նաև նռնականման իր, իրեն պայթեցնելու սպառնալիքով ստիպել է մերկանալ և պառկել հյուրասենյակի բազմոցին, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Դեպքի առթիվ մայիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվ. 2-րդ մասի 9-րդ կետով և 207-րդ հոդվ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

🇦🇲🇫🇷 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք ՓարիզումԱյցի շրջանակում Երևանի քաղաքապետը ...
15/05/2024

🇦🇲🇫🇷 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

15/05/2024

Կենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»։

Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ...
14/05/2024

Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ, այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

🇦🇲🇦🇿 Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։Այս մասին...
14/05/2024

🇦🇲🇦🇿 Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։

Այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին։
Նա ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:
«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է:»

14/05/2024

🇦🇲 Մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:

14/05/2024

📍Երևանում անհնազանդության ակցիաներ շարունակվում են։ Առավոտից քաղաքացիները սկսել են փակել ճանապարհները։ Այս պահի դրությամբ ձերբակալվել է 38 մարդ։

Երեկվա ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել մոտ 160 մարդ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցիՓարիզում ամռանն անցկացվելիք 33-րդ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրց...
13/05/2024

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի

Փարիզում ամռանն անցկացվելիք 33-րդ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումներին Հայաստանից կմասնակցեն դեռևս նախորդ մրցաշրջանում ուղեգիր նվաճած հունահռոմեականներ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ Վազգեն Թևանյանը: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հիշեցնենք՝ Ստամբուլում օրերս անցկացված համաշխարհային վարկանիշային վերջին՝ թվով վեցերորդ մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մտնել լավագույն եռյակ և արժանանալ ուղեգրի:

🇺🇸✝️ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միությանը հստակ դիրքորոշում է հայտնել աջակցել պետականության կայացմանն ու ամր...
13/05/2024

🇺🇸✝️ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միությանը հստակ դիրքորոշում է հայտնել աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը

ԱՄՆ այցի շրջանակներում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է
միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ:

Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:

13/05/2024

ՀՀ ՆԳՆ․ Բողոքի ակցիաների ընթացքում այսօր Երևանում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։

Գերատեսչությունում հայտնել են 156 անձի մասին։

▪️Միաժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախապես հայտարարել էր, որ 177 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

🇪🇺🇦🇲 ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության...
13/05/2024

🇪🇺🇦🇲 ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնախնդիրներին

Գիտաժողովին հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Միջոցառմանը մասնակցել են նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13/05/2024

📍Տավուշում սահմանազատման գործընթացը չի դադարեցվել. ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյան

«Եթե խոսքը Կիրանցում խնդրահարույց երեք կետերի մասին է, դա որոշ ժամանակով սառեցվել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատելու համար: Դրանք պետք է համեմատվեն սահմանակետերին դրվող սյուների հետ։»

Պատգամավորը նաև նշել է, որ չգիտի, թե որ տարվա քարտեզի հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը։

🇦🇲🇺🇸 Վահագն Խաչատուրյանը Հնչակյան և Ռամկավար կուսակցությունների անդամներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմ...
11/05/2024

🇦🇲🇺🇸 Վահագն Խաչատուրյանը Հնչակյան և Ռամկավար կուսակցությունների անդամներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

Լոս Անջելեսում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացները:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Սփյուռք համագործակցության օրակարգային հարցերին:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Cross RO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Yerevan

Show All