
19/01/2025
🎥Հարգարժան կինոօպերատորներ,
❗️Տեղեկացնում ենք ձեզ, որ ACG խորհրդի կողմից որոշում է կայացվել նոր անդամներ ընդգրկելու մասին: Տեղեկացնենք, որ համաձայն նոր կանոնակարգի, ամեն նոր թեկնածու պետք է ներկայացված լինի ACG-ի առնվազն 2 գործող անդամների կողմից (երաշխավորությամբ), որոնք նաև պետք է ներկա գտնվեն թեկնածուի հետ ACG խորհորդի հետ հանդիպման օրը և ներկայացնեն թեկնածուին (հնարավոր է նաև առցանց):
🎥Թեկնածուներից պահաջվում է ներկայացնել շոուռիլ (reel) կամ առնվազն 2 ֆիլմի թրեյլերներ, ռեզյումե (CV) և իրենց վեբ կայքի կամ սոցցանցի պաշտոնական կամ անձնական էջի հղումը, որը լավագույնս նեկայացնում է թեկնածուի գործունեությունը: Նոր թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու վերջնաժամկետ է սահմանվել 📅2025 թ.-ի փետրվարի 16-ը, իսկ ACG խորհրդի հետ հադիպման օրերը կլինեն մարտի 2-ը և 3-ը: Յուրաքանչյուր թեկնածուի և իրեն երաշխավորող ACG անդամների հետ կլինի անհատական հանդիպում: Խնդրում եմ մինչև փետրվարի 16-ը նոր թեկածուների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը ուղարկել Մխիթար Սերոբյանին ACG [email protected] 📩 էլ.փոստին (չմոռանաք նշել ձեր 2 երաշխավոր անդամների անունները):
Հարգանքով՝ ACG խորհուրդ։