Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun

Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun, Media/News Company, khorenatsi 6/1, Vanadzor.

Վանաձոր ԻնֆոՏունը 2011 թվականից ի վեր Լոռու մարզում ձգտում է բարձրացնել հասարակության տեղեկացվածության և մեդիագրագիտության մակարդակը:
Այն խթանում է Լոռու մարզի քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը։

Վանաձոր ԻնֆոՏունը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից ստեղծված և համակարգվող ռեսուրսային կենտրոն և հարթակ է։

   #ԼավՔաղաքացի2  ✅ Դասընթացի թեման էր «Քաղաքացիcipation», որի ժամանակ հարթակի առաջնորդներից Աննան ներկայացրեց․- մասնակց...
09/04/2024

#ԼավՔաղաքացի2

✅ Դասընթացի թեման էր «Քաղաքացիcipation», որի ժամանակ հարթակի առաջնորդներից Աննան ներկայացրեց․
- մասնակցության կարևորությունը
- մասնակցության ձևերը և պրակտիկաները
- մասնակցության խոչընդոտները

✅ Հանդիպման երկրորդ մասում հարթակի առաջնորդներից Սոնան խոսեց`
-Համայնքում քաղաքացիների մասնակցության դերի մասին,
-Ռոջեր Հարթի մասնակցության աստիճանից։

🔵Դասընթացի վերջում խմբային աշխատանքների և ցուցադրված տեսահոլովակի միջոցով ամրապնդվեցին մասնակիցների գիտելիքները և իհարկե, հանդիպման վերջում երիտասարդները խաղացին "Դրոշապոլիս" սեղանի խաղը։

-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։
#ԼավՔաղաքացի

🥳 Շուտով մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում Վանաձոր և Թումանյան համայնքների երիտասարդների ...
09/04/2024

🥳 Շուտով մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում Վանաձոր և Թումանյան համայնքների երիտասարդների համար

✅ Այս անգամ «Լավ քաղաքացի» հարթակի երիտասարդները հյուրընկալեցին «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ում և հանդիպեցին կազմակե...
08/04/2024

✅ Այս անգամ «Լավ քաղաքացի» հարթակի երիտասարդները հյուրընկալեցին «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ում և հանդիպեցին կազմակերպության ծրագրերի համակարգող Arbak Sargsyanի հետ, ով երիտասարդներին ներկայացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի, նշանակության և արժեքների մասին՝ կարևորելով երիտասարդության մասնակցությունն ու ակտիվությունը։

✅ Հանդիպման երկրորդ մասում Արբակը հարթակի մասնակիցներին ներկայացրեց Ուղղակի ժողովրդավարության պատմության, առաքելության, իրականցրած ծրագրերի և գործունեության ոլորտների մասին։

👉 Նման հանդիպումները հնարավորություն են տալիս մասնակիցներին ծանոթանալ Վանաձոր համայնքում գործող հասարակական կազմակերպություններին և նպաստում են երիտասարդների հասարակական ակտիվությանը իրենց համայնքում։

Direct Democracy NGO
-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։

#ԼավՔաղաքացի

   #ԼավՔաղաքացի2  ✅ Դասընթացի թեման էր «Քաղաքացիության ուսուցումը մանրադիտակի տակ», որի ժամանակ հարթակի առաջնորդներից Ար...
03/04/2024

#ԼավՔաղաքացի2

✅ Դասընթացի թեման էր «Քաղաքացիության ուսուցումը մանրադիտակի տակ», որի ժամանակ հարթակի առաջնորդներից Արամը ներկայացրեց․

- Քաղաքացիական կրթությունը Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում,
- Կազա հիմնադրամի կողմից իրականացվող Ինովարիում ծրագիրը, որից հետո📽️ դիտեցին "Համայնքային զարգացման նախաձեռնությունների" մասին պատմող 2 տեսանյութ։

✨Այս ամենի պատկերացումն ու գիտակցումը հնարավորություն է տալիս գտնել կապեր, տեսնել հնարավորություններ միմյանցից սովորելու և ոգեշնչվելու, միմյանց լրացնելու և հարստացնելու՝ հանուն քաղաքացիության ավելի լավ ուսուցման։

✅ Հանդիպման երկրորդ մասում հարթակի առաջնորդներից Սոնան խոսեց.
- Ոչ ֆորմալ կրթական համակարգի, դրա առավելությունների,
- Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության տարբերության մասին։

🔵Ոչ ֆորմալ կրթության համակարգը առավելություն է տալիս մասնակիցների կողմից ուսուցողական արդյունքի ինքնագնահատմանը, և չի կարևորում արտաքին դերակատարների կողմից իրականացվող ստուգումը, ինչպես նաև բարձրացնում է անձի վառ երևակայությունը, հնարամտությունը և սուր միտքը։

🔷Հանդիպման վերջում երիտասարդները, խմբային աշխատանքի միջոցով, առանձնացրեցին "Ֆորմալ" և "Ոչ ֆորմալ" կրթության նմանություններն ու տարբերությունները։
🎮 Դե, իսկ ամենավերջում երիտասարդները առաջնորդների հետ խաղացին "Սիվիկ" սեղանի խաղը։

-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։
#ԼավՔաղաքացի

   #ԼավՔաղաքացի2  ✅ Դասընթացի թեման էր «Ակտիվ քաղաքացու գերուժերը», որի ժամանակ հարթակի առաջնորդներից Արամը ներկայացրեց․...
27/03/2024

#ԼավՔաղաքացի2

✅ Դասընթացի թեման էր «Ակտիվ քաղաքացու գերուժերը», որի ժամանակ հարթակի առաջնորդներից Արամը ներկայացրեց․

- քաղաքացիական ունակությունը,
- Գիտելիք, Հմտություն, Արժեք կամ վերաբերմունք եռանկյան
մոդելը։

✅ Հանդիպման երկրորդ մասում ՀԿ Կենտրոնի աշխատակից Լիլիթը մտագրոհի միջոցով մասնակիցների հետ վեր հանեց ներկաների կարողություններն ու ունակությունները՝ կարևորելով երիտասարդների անհատականությունն ու առանձնահատկությունը։

Հանդիպման վերջում երիտասարդները կատարեցին "Սուպերքաղաքացի" խմբային աշխատանքը, որի հիմնական շեշտադրումը եղավ երիտասարդների կողմից քաղաքացիության թեմատիկայի ընդգծումն ու բարձրաձայնումը, իսկ ամենավերջում երիտասարդների առաջնորդների հետ խաղացին "Զիլ Զառ" սեղանի խաղը։

✔️ Յուրաքանչյուր ուսուցանողի համար կարևոր է գիտակցել, որ կրթական ծրագրերն ունակությունների (գիտելիքների, հմտությունների, արժեքների) ձևավորմանն ու զարգացմանն են ուղղված և, իհարկե, դրանց միջոցով հնարավոր է տեսանելի դարձնել նաև սովորողներին՝ այդ կերպ խթանելով սեփական ուսումնառության և ունակությունների զարգացման նկատմամբ։

-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։
#ԼավՔաղաքացի

   #ԼավՔաղաքացի2   ✅ Դասընթացի թեման էր «Քաղաքացիական կրթության «ԴՆԹ-ն» », որի ժամանակ հարթակի առաջնորդները մասնակիցների...
19/03/2024

#ԼավՔաղաքացի2

✅ Դասընթացի թեման էր «Քաղաքացիական կրթության «ԴՆԹ-ն» », որի ժամանակ հարթակի առաջնորդները մասնակիցներին են ներկայացրել՝
-Ո՞վ է քաղաքացին, նրա դերն ու պատասխանատվությունը,
-ի՞նչ է քաղաքացիությունն ու քաղաքացիական կրթությունը և սրանց կարևորությունը
-ո՞վ է ակտիվ և լավ քաղաքացին, և որո՞նք են նրա գործունեության տեսակները։

💡Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները կատարեցին «Մեր համայնքը» խմբային աշխատանքը և վերահանեցին «Մեր համայնք»-ի խնդիրները, որի հիմնական շեշտադրումը մասնակիցների կողմից եղել է քաղաքացիության թեմատիկայի ընդգծումն ու բարձրաձայնումը։

-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։
#ԼավՔաղաքացի

🥳 Մեկնարկվել է  #ԼավՔաղաքացի երիտասարդական հարթակի երկրորդ շրջափուլը👉 Մարտի 9-ին տեղի է ունեցել հարթակի առաջին հանդիպում...
11/03/2024

🥳 Մեկնարկվել է #ԼավՔաղաքացի երիտասարդական հարթակի երկրորդ շրջափուլը

👉 Մարտի 9-ին տեղի է ունեցել հարթակի առաջին հանդիպումը, որին ներկա էին 25-ից ավելի երիտասարդներ։ Մասնակիցների միջև կապերի ստեղծման համար՝ ՀԿ Կենտրոնի աշխատակից Վահե Խաչիկյանը վարել է թիմակառուցմանը նպաստող դասընթաց։

✅ ՀԿ Կենտրոնի կողմից արդեն երկրորդ անգամ իրականացվում է «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակը, որի նպատակն է զարգացնել Վանաձոր համայնքի երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, որպես լավ քաղաքացիներ՝ ստեղծելով համայնքային երիտասարդ առաջնորդների և փոփոխություն բերողների (change makers) հարթակ։

📌 «Լավ քաղաքացի» հարթակը հնարավորություն է մասնակիցների՝ որպես լավ քաղաքացիներ ձևավորման կարևոր գործընթացում։
#ԼավՔաղաքացի2

Are you interested in learning more about climate adaptation with a rights-based approach? Take the opportunity and appl...
11/03/2024

Are you interested in learning more about climate adaptation with a rights-based approach? Take the opportunity and apply for the capacity development Rights-Based Climate Adaptation in Armenia and Georgia at Lund University, Sweden! The course is part of the Swedish Institute’s Public Sector Innovation Programme. The purpose is to strengthen the capacity of professionals to contribute to innovation in the public sector and support the implementation of the 2030 Agenda for sustainable development.

The programme on Rights-Based Climate Adaptation focuses on the enhancement of the integration of human rights into climate change adaptation (CCA) and disaster risk reduction (DRR) in Armenia and Georgia. Structured around the Framework for Integrating Rights and Equality (FIRE)

pioneered by The Raoul Wallenberg Institute (RWI) at Lund University, this programme provides a context for learning about the relevance of a human rights-based approach and systematically exploring entry points within participating institutions. Bringing together two countries from the same region with similar hazard profiles promotes relevant good practice exchange and longer-term collaboration. The key output produced by each country team will be a Country Profile reflecting the current state of human rights integration in relevant law, policy and practice. The Profile will include an Action Plan that identifies specific measures that can be pursued within participating institutions.

This call invites public sector profes

Ուրախ ենք տեղեկացնել, որ Վանաձոր ԻնֆոՏնեցի Սոնա Հովհաննիսյանը մասնակցում է Armenian Progressive Youth-ի կազմակերպած ToT-...
07/03/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ Վանաձոր ԻնֆոՏնեցի Սոնա Հովհաննիսյանը մասնակցում է Armenian Progressive Youth-ի կազմակերպած ToT-ին:

🚀Մեկնարկել է Հայաստանի 10 մարզերից ընտրված 20 դասընթացավարների երկարաժամկետ ուսուցման և աշխատանքի ծրագիրը։

💡Այս 5 օրերի ընթացքում մասնակիցները կզարգացնեն իրենց դասընթացավարական հիմնարար կարողությունները և կծանոթանան ոչ ֆորմալ կրթական դասընթացների նախագծման և իրականացման սկզբունքներին և մեթոդներին։

🔮Առաջիկա տարվա ընթացքում մեր դասընթացավարներին սպասվում են թեմատիկ վեբինարներ, կարիքի վրա հիմնված անհատական դասընթացներ և ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն իրենց մարզում օգտագործելու բազում հնարավորություններ։

🤝Դասընթացավարների վերապատրաստումն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ և «Fryshuset» շվեդական կազմակերպության «Երիտասարդների հզորացում՝ հանուն Հայաստանում դրական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում։
__________________

🚀The journey begins for 20 talented trainers from 10 regions of Armenia as they embark on a long-term training and work program.

💡 Over the next 5 days, they'll hone their trainer skills and dive deep into designing and implementing non-formal education activities.

🔮 But that's just the beginning! In the coming year, our trainers will have access to thematic webinars, personalized courses, and plenty of chances to apply their newfound knowledge in their communities.

🤝 The training is part of "Empowering Armenian Youth to Lead Positive Change in Armenia" project, a collaboration between the Armenian Progressive Youth and Fryshuset.

✅  Փետրվարի 28-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն էին հյուրընկալել Վանաձորի Ե.Չարենցի անվան N 12 հիմնական դպրոցի աշակերտներ...
29/02/2024

✅ Փետրվարի 28-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն էին հյուրընկալել Վանաձորի Ե.Չարենցի անվան N 12 հիմնական դպրոցի աշակերտները։

➡ Հանդիպման ժամանակ ՀԿ Կենտրոնի աշխատակից Syuzan Hovsepyanը ներկայացրել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի և նշանակության, ինչպես նաև Հայաստանում ՍՁ միջավայրի և գյուղական համայնքների մասին։

ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏունը հարթակ է, որտեղ կարևորովում է երիտասարդների համար մատչելի տեղեկատվության տրամադրումը և կարողությունների ու հմտությունների զարգացումը։

✅  Փետրվարի 22-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏանը հյուրընկալվել էին Լոռի Շահումյանի դպրոցի աշակերտները` «Քաղաքագիտության հի...
23/02/2024

✅ Փետրվարի 22-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏանը հյուրընկալվել էին Լոռի Շահումյանի դպրոցի աշակերտները` «Քաղաքագիտության հիմունքներ» թեմայով դասընթացին մասնակցելու համար։

👉 Դասընթացի շրջանակներում ՀԿ Կենտրոնի աշխատակից Իսկուհի Միրզոյանը ներկայացրել է քաղաքագիտության ուսումնասիրության շրջանակները։

Դասընթացի ընթացքում անդրադարձել է՝
✔️ քաղաքական մտքի պատմությանը,
✔️ պետության հատկանիշներին,
✔️ կառավարման ձևերին,
✔️ քաղաքական ռեժիմներին,
✔️ կուսակցություններին,
✔️ քաղաքացիական հասարակությանը,
✔️ ընտրական համակարգերին։

ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏունը հարթակ է, որտեղ կարևորովում է երիտասարդների համար մատչելի տեղեկատվության տրամադրումը և կարողությունների ու հմտությունների զարգացումը։

22/02/2024

Business Case Competition

Հերթը քոնն է  #ԼավՔաղաքացի ✅ ՀԿ Կենտրոնը հայտարարում է «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի երկրորդ շրջափուլը✔️ Եթե դու ...
02/02/2024

Հերթը քոնն է #ԼավՔաղաքացի

✅ ՀԿ Կենտրոնը հայտարարում է «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի երկրորդ շրջափուլը

✔️ Եթե դու 14-18 տարեկան ես, ապրում ես Վանաձորում և պատրաստ ես շաբաթական ընդամենը 3 ժամ տրամադրել քո համայնքում փոփոխություն բերելուն, ապա դարձիր «Լավ քաղաքացի» հարթակի մասնակից։

👉 Մանրամասների և գրանցվելու համար՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdRlZBGO1IE_vQyMhloq7G_-iT5O_tuj8dnA2eFp62EX41vWQ/viewform

#ԼավՔաղաքացի

✅ Հունվարի 30-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏանը հյուրընկալվել էին 13-րդ ավագ դպրոցի աշակերտները։ Հադնիպման ժամանակ, հասարա...
30/01/2024

✅ Հունվարի 30-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏանը հյուրընկալվել էին 13-րդ ավագ դպրոցի աշակերտները։ Հադնիպման ժամանակ, հասարակագիտության ուսուցչուհի Ս. Կուրղինյանի առաջարկով, կազմակերպվել էր դասընթաց «Քաղաքագիտության հիմունքերը» թեմայով։

👉 Դասընթացի շրջանակներում ՀԿ Կենտրոնի աշխատակից Искуи Мирзоянի կողմից ներկայացվել է քաղաքագիտության ուսումնասիրության կարևորությունը «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում։ Դասընթացի ընթացքում երիտասարդների հետ անդրադարձել են՝

✔️ պետության հատկանիշներին,
✔️ կառավարման ձևերին,
✔️ իշխանությանը,
✔️ քաղաքական ռեժիմներին։

ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏունը հարթակ է, որտեղ կարևորովում է երիտասարդների համար մատչելի տեղեկատվության տրամադրումը և կարողությունների ու հմտությունների զարգացումը։

Վանաձորի տասներեք ավագ դպրոց

💙Եթե ցանկանում ես զարգացնել դասընթացավարական հմտություններդ և ոչ-ֆորմալ կրթական դասընթացներ վարել երիտասարդների համար, մ...
29/01/2024

💙Եթե ցանկանում ես զարգացնել դասընթացավարական հմտություններդ և ոչ-ֆորմալ կրթական դասընթացներ վարել երիտասարդների համար, մենք փնտրում ենք ՔԵԶ։ 🫵

🔊Երկարաժամկետ ուսուցման և աշխատանքի ենք հրավիրում ՀՀ մարզերում բնակվող և երիտասարդների հետ աշխատելու փորձ ունեցող 20-ից 30 տարեկան ակտիվ երիտասարդների։

💡Կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած 20 դասընթացավարները 2024-ին աշխատանքի կանցնեն ՀՀ տարբեր մարզերի համայնքներում։

⏰Դիմելու վերջնաժամկետն է ս․թ փետրվարի 19-ը:

👩‍💻Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցի՛ր հետևյալ հղումով՝ 👉 https://bit.ly/49e9puK

22/01/2024

Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ArtNexus-ը հայտարարում են «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ 2․0» ծրագրի երկրորդ թողարկման դիմումների ընդունելությունը։
Ծրագիրը ինտենսիվ դասախոսությունների շարք է՝ ուղղված է երիտասարդ և սկսնակ արվեստագետների կարողությունների հզորացմանը։
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից ֆինանսավորվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։
Ծրագրի տևողությունը երեք ու կես ամիս է․ 2024թ․մարտի կեսից հունիսի վերջ։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։
Դիմելու վերջնաժամկետն է 2024թ․ փետրվարի 20-ը։
Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար՝ այցելեք մեր կայքը` https://ica.am/hy/How-to-Survive-as-an-Emerging-Artist-2-0
***
The Institute for Contemporary Art and ArtNexus are glad to announce the open call for the second edition of the “How to Survive as an Emerging Artist 2․0” (HTS) program.
HTS is an intense training course aimed at strengthening the abilities of young and emerging artists.
The program is implemented with the support of the ArtNexus programme funded by the Swedish Art Grants Committee.
The duration of the program is 3 and a half months, from mid-March to the end of June 2024. Participation in the program is free.
The application deadline is February 20th, 2024.
For more information about the program, please visit our website: https://ica.am/en/How-to-Survive-as-an-Emerging-Artist-2-0

ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ"Կոնֆլիկտի ...
17/01/2024

ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

"Կոնֆլիկտի խորացման փուլերը և միջամտության հնարավորությունները" վերնագրով թրեյնինգ։

Օր՝ հունվարի 24-ին
Հասցե՝ ՀԿ Կենտրոն, Խորենացի 6/1, ք. Վանաձոր
Մանրամասների և գրանցվելու համար

Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ հասկանալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների արդի փուլի խնդիրները, արցախահայության բռնագաղթի եւ Հայաստանում նրանց լիարժե....

Ուրախ ենք տեղեկացնել, որ UniGrowth Development Center-ի համագործակցությամբ “The Green Triangle” Erasmus+ երիտասարդների մ...
16/01/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ UniGrowth Development Center-ի համագործակցությամբ “The Green Triangle” Erasmus+ երիտասարդների մասնակցության միջազգային ծրագրի շրջանակներում Վանաձոր Ինֆոտան հետ միասին տեղի է ունենալու բնապահպանական իրազեկվածության վերաբերյալ ոչ ֆորմալ դասընթաց հատուկ Վանաձոր քաղաքում բնակվող երիտասարդների համար։

Եթե 15-26 տարեկան եք և հետաքրքրված եք բնապահպանական խնդիրներով, ցանկանում եք իմանալ բնությանը հասցրած վնասի նվազեցմանն ուղղված հնարավորությունների ու երիտասարդների դերակատարման մասին, գրանցվեք դասընթացին՝ անցնելով ստորև ներկայացված հղումով։ Դասընթացի ընթացքում նաև կտեղեկանաք UniGrowth DC-ի կողմից փետրվարին անցկացվելիք Erasmus+ եռօրյա տեղական դասընթացի մասին։

Դասընթացը տեղի է ունենալու Հունվարի 23-ին՝ 16։30-18։00 ՀԿ Կենտրոնի գրասենյակում (Վանաձոր ԻնֆոՏուն), հասցե ` Խորենացի 6/1։

Գրանցման վերջնաժամկետ` Հունվարի 21, 2024 (23։59)
Ընտրված բոլոր մասնակիցների հետ նախապես կապ կհաստատենք։

Գրանցման հայտ՝ https://forms.gle/BA3RAMhxrz1knu5b7

14/01/2024

📢 Հնարավորություն #կրության ու #սպասարկման ոլորտի գործատուների համար
ℹ️Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
👉 աշխատանքային իրավունքների պահպանման կարևորությանը,
👉 գործող օրենսդրական կարգավորումներին,
👉 կանանց աշխատանքային իրավունքներին։

🔎 Մանրամասների և գրանցման համար՝ https://bit.ly/3RYJXlX

10/01/2024

📣 Հնարավորություն Լոռու մարզում #կրթական և #սպասարկման ոլորտում աշխատող կանանց և աղջիկների համար

ℹ ՀԿ Կենտրոնը և Lori DMO-ն ծրագրի շրջանակներում կազմակերպում են «Աշխատանքային իրավունքների» թեմայով տեղեկատվական դասընթաց կրթության և սպասարկման ոլորտներում աշխատող կանանց և աղջիկների համար:
🔎 Մանրամասները և գրանցումը՝ https://cutt.ly/9wH9Om6X

Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի 5 համայնքներում բնակվող ակտիվ երիտասարդների և տեղական իշխանությունների միջև երկխոսու...
04/12/2023

Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի 5 համայնքներում բնակվող ակտիվ երիտասարդների և տեղական իշխանությունների միջև երկխոսության նոր մեխանիզմների և գործիքների ներդրմանը։
Նախագծի ընթացքում տեղի կունենան կրթական-տեղեկատվական հանդիպումներ, որի ընթացքում մասնակից երիտասարդները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ֆորմալ և ոչ ֆորմալ մեխանիզմների, հաղորդակցական գործիքների, երիտասարդական ակտիվիզմի վերաբերյալ։

Restart Foundation for Science and Education

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը հայտարարում է «Համայնքային երիտասարդության երկխոսություններ» “Local Youth Dialogues“ երիտասարդական, համայնքային նախագծի մասնակիցների ....

🧑‍💻Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիային դիմելու վերջանաժամկետը մոտենում է:🔸 Ծրագիրը նրանց համար է, ով...
30/11/2023

🧑‍💻Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիային դիմելու վերջանաժամկետը մոտենում է:

🔸 Ծրագիրը նրանց համար է, ովքեր ուզում են բարելավել իրենց գիտելիքները՝ ժողովրդավարության, քաղաքական համակարգերի, առաջնորդության վերաբերյալ՝ դառնալու արդյունավետ առաջնորդներ և ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագովներ։

❓ Ովքե՞ր կարող ենք դիմել․ 20-35 տարեկան (35-40 տարեկան առավելագույնը երկու մասնակից կներգրավվի), ովքեր պատկանում են ստորև նշված խմբերից որևէ մեկին․

▪️ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ,
▪️ քաղաքական կուսակցությունների անդամներ,
▪️ քաղաքական ձգտումներ ունեցող անհատներ:

📎 Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
📎 Մեկնարկը` հունվար, 2024
📎 Դասընթացը անվճար է։

🔗 Մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հղումով` https://t.ly/VY-OJ

🟠 Դիմելու վերջնաժամկետ` 2023թ․ դեկտեմբերի 5։

——
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և NIMD | Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

📅 Նոյեմբերի 23-25-ը Վանաձոր քաղաքում կազմակերպվում է եռօրյա դասընթաց առաջնորդության թեմայով։ 👩‍🏫 Դասընթացը կվարի Արփինե ...
13/11/2023

📅 Նոյեմբերի 23-25-ը Վանաձոր քաղաքում կազմակերպվում է եռօրյա դասընթաց առաջնորդության թեմայով։

👩‍🏫 Դասընթացը կվարի Արփինե Հակոբյանը, ով հանդիսանում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահը

📣📣📣 «Առաջնորդություն» թեմայով եռօրյա դասընթացի հնարավորություն

📖 Եթե ցանկանում ես զարգացնել քո գիտելիքները առաջնորդության ու արդյունավետ հաղորդակցության թեմաներով, ինչպես նաև ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք կօգնեն քեզ արդյունավետ առաջնորդության մեջ, ապա այս հնարավորությունը քեզ համար է։

‼️ «Առաջնորդություն» թեմայով եռօրյա դասընթացը հնարավորություն է այն լոռեցի կանանց համար, որոնք ներգրավված են կամ ցանկանում են ներգրավվել այն ոլորտներում, որոնք ավանդաբար աչքի են ընկնում տղամարդկանց բարձր ներգրավվածությամբ։

📅 Նոյեմբերի 23-25-ը Վանաձոր քաղաքում կազմակերպվում է եռօրյա դասընթաց առաջնորդության թեմայով։

👩‍🏫 Դասընթացը կվարի Արփինե Հակոբյանը, ով հանդիսանում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահը:

‼️ Այլ համայնքներից մասնակիցների տեղափոխման ծախսերը չի հոգում կազմակերպիչ կողմը։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 19-ը լրացնել մասնակցության հայտադիմումը (հայտադիմումների հիման վրա կկատարվի մասնակիցների ընտրություն) 👇
https://shorturl.at/HVY38

📌 Դասընթացի բոլոր օրերին մասնակցելը պարտադիր է։ Դասընթացի ամբողջ ընթացքին ներկա մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

⁉️ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել դասընթացի կազմակերպման տեխնիկական հարցերով պատասխանատու` Վահե Խաչիկյանի հետ ([email protected]):

Դասընթացն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում` «ՊրոԴեՖորմ» մասնագիտական զարգացման հարթակի հետ համագործակցաբար:

😊 Անցած տարի այս օրը 300֊ից ավելի հանդիսականի դատին հանձնվեց վանաձորցի 5 կինոռեժիսորների կողմից նկարահանված 4 վավերագրակ...
11/11/2023

😊 Անցած տարի այս օրը 300֊ից ավելի հանդիսականի դատին հանձնվեց վանաձորցի 5 կինոռեժիսորների կողմից նկարահանված 4 վավերագրական ֆիլմերը, որոնք պատմում են Վանաձորի խորհրդային անցյալի՝ հեռվում մնացած հուշերի մասին։

✅ Արի՛ ևս մեկ անգամ վերանայենք ֆիլմերը

📽 «Կիրովական-Վանաձոր» - կինոռեժիսոր Արտակ Ավետյան՝ https://youtu.be/hXoAwgrOtkE?si=SSedyVGGe8w4ohUa
📽 «Կարմիր» - կինոռեժիսոր Հակոբ Ազիզյան՝ https://youtu.be/NxcA8GXjRLo?si=JjdVr_PyP-JrrGe_
📽 «Քաղաքը ժամանակների խաչմերուկում» - կինոռեժիսորներ Արտեմ Ղազարյան և Գնել Հակոբյան՝ https://youtu.be/sRNIqO2zFlY?si=xjnmKHwT_Suo-E7w

✅ Մեդիագրագիտության շաբաթը մեկնարկված էՖորումին ներկա էին նաև ՀԿ Կենտրոնի կամավորները 🤗
07/11/2023

✅ Մեդիագրագիտության շաբաթը մեկնարկված է
Ֆորումին ներկա էին նաև ՀԿ Կենտրոնի կամավորները 🤗

✅ «Մասնագիտության ընտրություն․ կյանքի կարևորագույն որոշո՞ւմ, թե՞ հնարավորություն» դասընթացի մասին․👉 Հանդիպմանը ներկա երի...
05/11/2023

✅ «Մասնագիտության ընտրություն․ կյանքի կարևորագույն որոշո՞ւմ, թե՞ հնարավորություն» դասընթացի մասին․

👉 Հանդիպմանը ներկա երիտասարդներն իմացան մասնագիտությունների 5 դասակարգումների և քննարկեցինՀայաստանում արդի ու պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին։

👉 Fish bowling մտագրոհ խաղի միջոցով պարզեցինք երեխաների մասնագիտության ընտրության հարցում ծնողների դերակատրությունը։ 👩‍🎓 Ինչպես նաև փոքրիկ բանավեճի ժամանակ «Բարձրագույն կրթություն ստանալ Վանաձորո՞ւմ, թե՞ Երևանում» հաղթեց դեմ թիմը՝ կարևորելով մարզերում առկա համալսարններում կրթություն ստանալը։

----
📌 "Երիտասարդական աշխատողի վերապատրաստում-2023" դասընթացն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` երիտասարդական աշխատանքով զբաղված անձանց համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։

Address

Khorenatsi 6/1
Vanadzor
2001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37491743315

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun:

Videos

Share

Our Story

Վանաձոր Ինֆոտունը 2011 թվականից ի վեր Լոռու մարզում ձգտում է բարձրացնել հասարակության տեղեկացվածության և մեդիագրագիտության մակարդակը: Ինֆոտունը հնարավորություն է ընձեռնում լրատվության և ինֆորմացիայի ձեռքբերման ավանդական միջոցներից անցում կատերել դեպի նոր սոցիալական մեդիա, որն ապահովում է ինֆորմացիալի ավելի մեծ հասանելիություն, միևնույն երևույթի` տարբեր տեսանկյուններից դիտարկում, կարիքների ու հիմնախնդիրների վերհանման, ինքնարտահայտման և կարծիքների փոխանակման լայն հնարավորություն: Ծրագրի նպատակն է՝ Նպաստել Լոռու մարզում քաղ. լրագրության զարգացմանն ու մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և դրա միջոցով խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը։ Ծրագրի խնդիրներն են՝  Բարձրացնել մարզի երիտասարդների գիտելիքների և կարողությունների մակարդակը նոր մեդիա գործիքների, ցանցերի հնարավորությունների և դրանց անվտանգ օգտագործման մեխանիզմների կիրառման ոլորտում,  Խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը,  Նպաստել ինֆոտան` տեղեկատվության ստեղծման և տարածման աղբյուր և դինամիկ կենտրոն դառնալուն, ---- «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։ -- «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։


Other Media/News Companies in Vanadzor

Show All

You may also like