Yerevan Times / Երևան Թայմս

  • Home
  • Yerevan Times / Երևան Թայմս

Yerevan Times / Երևան Թայմս Սեղմեք Like այստեղ ---- 👉👉👉

Կիպրոսի վիզայի չեղարկման հարցով սպասում ենք լավ լուրերի . ՍՊՈՀայտնի ճանապարհորդ , բլոգեր ՍՊՈ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել...
06/10/2024

Կիպրոսի վիզայի չեղարկման հարցով սպասում ենք լավ լուրերի . ՍՊՈ

Հայտնի ճանապարհորդ , բլոգեր ՍՊՈ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ Կիպրոսի վիզայի չեղարկման հարցով սպասում է լավ լուրերի

«Կիպրոսի վիզայի չեղարկման հարցով , ոնց որ «սառույցը» տեղից շարժվում է : Սպասենք լավ լուրերի» -, ասվում է բլոգերի էջում:

Հիշեցնենք , որ արդեն տևական ժամանակ է ինչ ՍՊՈ-ն խոսում է Կիպրոսի և ՀՀ-ան միջև վիզայի չեղարկման կարևորության մասին: Օրեր առաջ նաև դիմել է ՀՀ կառավարությանը և ԱԳ նախարարությանը:

«Երկու դիմում ՀՀ Վարչապետ Հարգարաժան Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԱԳ Նախաարար Հարգարժան Արարատ Միրզոյանին ։ Կիպրոսի վիզայի չեղարկման համար ։ Այն չի բխում ոչ ՀՀ քաղաքացիների , և ոչ Կիպրոսի քաղաքացիների շահերից ։ Համոզված եմ այն բխում է ՀՀ Կառավարության և Կիպրոսի Կառավարության շահերից։

Հուսով եմ ` Կիպրոսի պատվավոր հյուպատոսը Հայաստանում և ՀՀ Արտգործնախարարությունը շատ լավ պատկերացնում են , որ երկու երկրների միջև ավելի խորը բարեկամական և տնտեսական հարաբերությունների զարգացման համար վիզայի չեղարկումը պարտադիր է դառնում ։ Թե ՜ Կիպրոսի, և թե՜ ՀՀ-ի ընդհանուր շահերից ելնելով` երկու երկրների քաղաքացիներին վիզայի ձևակերպման թղթերի համար քաշքշուկը և վազվզոցը պարզապես դառնում է անիմաստ և անտրամաբանական։» - , ասվում է ՍՊՈ-ի հրապարակման մեջ:

Հայտնի ճանապարհորդ և բլոգեր ՍՊՈ-ն դիմել է ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին Վիզան պետք է չեղարկվի Հուսով եմ ` Կիպրոսի պատվավո...
31/08/2024

Հայտնի ճանապարհորդ և բլոգեր ՍՊՈ-ն դիմել է ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին

Վիզան պետք է չեղարկվի

Հուսով եմ ` Կիպրոսի պատվավոր հյուպատոսը Հայաստանում և ՀՀ Արտգործնախարարությունը շատ լավ պատկերացնում են , որ երկու երկրների միջև ավելի խորը բարեկամական և տնտեսական հարաբերությունների զարգացման համար վիզայի չեղարկումը պարտադիր է դառնում ։ Թե ՜ Կիպրոսի, և թե՜ ՀՀ-ի ընդհանուր շահերից ելնելով` երկու երկրների քաղաքացիներին վիզայի ձևակերպման թղթերի համար քաշքշուկը և վազվզոցը պարզապես դառնում է անիմաստ և անտրամաբանական։ Դիմում եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին , ՀՀ ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանին , ՀՀ-ում Կիպրոսի պատվավոր հյուպատոս՝ Արմեն Խաչատրյանին, Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Մկրտչյանին (նստավայրը` Աթենք) առ այն, որ երկու երկրների միջև վիզան չի բխում այդ երկրների քաղաքացիների շահերից: Հուսով եմ 2025 թվականից Կիպրոսի քաղաքացիները և ՀՀ քաղաքացիները այլևս անիմաստ չեն վճարի 27.000 դրամ վիզայի համար և օրերով ժամանակ չեն վատնի այսպես կոչված «վիզայի» համար , որը պարզապես իմաստից զուրկ թղթի կտոր է ։

18/08/2024

Հայտնի ճանապարհորդ և բլոգեր ՍՊՈ-ն շնորհավորհում է բոլոր Հայերին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ։ Շնորհավոր Խաղողօրհնեք

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
11/07/2024

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ. Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։ Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Սարգիս Գալստյանը համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

«Այնուհետև Սարգիս Գալստյանն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ՝ այդպիսով կատարելով լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Սարգիս Գալստյանը, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո վերջինս ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով (Լրտեսությունը) ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթից Սարգիս Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել և, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը 2024 թվականի ապրիլին լրտեսության մեղադրանքով կալանավորվել է։

Ինչպես հայտնի է, նա և կինը Հայաստան են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:

27/06/2024

Ի՞նչու են Հայաստանյան եկեղեցիներում մոմը վաճառում ։ ՍՊՈ-ի անդրադարձը

Լարված իրավիճակ .  Եգիպտոսը բարձրացրել է զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության մակարդակը Գազայի հետ սահմանինԵգիպտոսը...
07/05/2024

Լարված իրավիճակ . Եգիպտոսը բարձրացրել է զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության մակարդակը Գազայի հետ սահմանին

Եգիպտոսը բարձրացրել է մարտական ​​պատրաստվածության մակարդակը Գազայի հատվածի հետ սահմանին՝ անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական գործողությունների ֆոնին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գրավելեն են Եգիպտոսի սահմանի Գազայի հետ «Ռաֆահ» անցակետը։

Իսրայելի զինված ուժերը հասել են Եգիպտոսի սահման , գրավել է Գազայի հետ «Ռաֆահ» անցակետըԻսրայելական տանկային բրիգադը գրավե...
07/05/2024

Իսրայելի զինված ուժերը հասել են Եգիպտոսի սահման , գրավել է Գազայի հետ «Ռաֆահ» անցակետը

Իսրայելական տանկային բրիգադը գրավել է Եգիպտոսի հետ սահմանային Գազայի հատվածի «Ռաֆահ» անցակետը։

Իսրայելական 401-րդ բրիգադը երեքշաբթի վաղ առավոտյան մտել է «Ռաֆահ» անցակետ՝ ստանձնելով «օպերատիվ հսկողություն» կարևոր անցակետում։ Դա շրջափակված անկլավ մուտք գործելու և Եգիպտոս փախչելու հիմնական ուղին է:

Եգիպտոսի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել Իսրայելի կողմից անցակետի գրավումը։

15/12/2023

Սիրելիներս բոլորիդ հրավիրում ենք Akhunts_club սովորելու տարբեր լեզուներ.Շտապեքքք!!!Մինչև դեկտեմբերի վերջ գրանցվելու դեպքում կլինեն ԶԵՂՋԵՐ.նաև ունենք դասապատրաստումներ։Սիրով սպասում ենք բոլորիդ հասցե Նիկոլ Աղբալյանի անվան թ. 19 դպրոցի հարևանությամբ հեռ.099 10 10 06

https://www.instagram.com/akhunts_club?igshid=OGQ5ZDc2ODk2ZA==

Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողներիՀայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջա...
07/12/2023

Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Կապանի քաղաքապետի հետ քննարկել է ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական ​​աշխատանքները2...
16/10/2023

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Կապանի քաղաքապետի հետ քննարկել է ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական ​​աշխատանքները

2023 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար ՌԴ արտաքին գործերի նախարարության առաջավոր խմբի ղեկավար Անդրեյ Շանինի և Կապան քաղաքի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հանդիպումը։

Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։

«Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքը, ինչը զգալիորեն կհեշտացնի հյուպատոսական ծառայություններին՝ Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների հասանելությունը։

Նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,- ասված է ուղերձում։

Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 1500-ի
07/10/2023

Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 1500-ի

Ալիև .  Եթե «տարածաշրջանում նոր հակամարտություններ ծագեն, մեղավորը հենց Ֆրանսիան կլինի»։Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք...
07/10/2023

Ալիև . Եթե «տարածաշրջանում նոր հակամարտություններ ծագեն, մեղավորը հենց Ֆրանսիան կլինի»։

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը ոչ թե խաղաղության է ծառայում, այլ նոր առճակատման։
Այս մասին հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ալիևն ասել է, որ եթե «տարածաշրջանում նոր հակամարտություններ ծագեն, մեղավորը հենց Ֆրանսիան կլինի»։

Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ
30/08/2023

Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ

Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Փարիզի քաղաքապետի հետ համատեղ...

Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը
30/08/2023

Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Արցախցի լրագրող Մարութ Վանյանը տեսանյութ է հրապարակ....

ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
29/08/2023

ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: «Ա...

Ավինյանն Աջափնյակում է
29/08/2023

Ավինյանն Աջափնյակում է

«Այս տարվա ընթացքում ոռոգման խնդիրը կլուծենք, դա մեծ հարց չէ, ու կանենք»․ Այս մասին այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Քաղաքա....

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Yerevan Times / Երևան Թայմս posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Yerevan Times / Երևան Թայմս:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share