Մեդիամարտ / Mediamart

  • Home
  • Մեդիամարտ / Mediamart

Մեդիամարտ / Mediamart Ինչպես առաջնագծում ենք հաղթում այնպես էլ մեդիադաշտում կհաղթենք։ Հետևեք մեր էջին և եղեք տեղեկացված։

#
(6)

Ինչպես առաջնագծում ենք հաղթում այնպես էլ մեդիադաշտում կհաղթենք։ Հետևեք մեր էջին և եղեք տեղեկացված։

#ՀաղթելուԵնք #Մեդիամարտ

💡 տարածելը կօգնի որպեսզի այս տարի ևս մենք կարողանանք որակյալ կրթություն ապահովել ՀՀ մարզերի և Արցախի երեխաների համար․․․ ...
11/02/2022

💡 տարածելը կօգնի որպեսզի այս տարի ևս մենք կարողանանք որակյալ կրթություն ապահովել ՀՀ մարզերի և Արցախի երեխաների համար․․․
https://www.facebook.com/FPArmenia/posts/111399758130556

«Անվճար Ծրագրավորում» նախագծի համար փնտրում ենք կամավորական սկզբունքով ծրագրավորողներ և դիզայներներ, ովքեր որ օնլայն կդասավանդեն ՀՀ մարզերի և Արցախի երեխաներին և երիտասարդներին։

Փնտրում ենք հետևյալ մասնագետներին՝

Ծրագրավորում՝ HTML, CSS, JavaScript (+ Vue/React, Node), PHP (Yii / Laravel), C #, Java (+Kotlin)

Դիզայն՝ Figma, Adobe XD, Adobe Illustrator

Մեկնարկը։ Սույն թվականի Մայիսի 31ին
Ավարտը։ Սույն թվականի Նոյեմբերի 30ին
Տևողությունը։ 6 ամիս, շաբաթական 2 օր 1,5 ժամ
Լեզուն։ Հայերեն
Հարթակ։ Google Meet, Skype, Zoom e.t.c.

Խնդրում ենք ցանկացողները անձնական նամակով ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և պորտֆոլիոն, նաև նշեն թե ինչի՞ են ցանկանում կամավորական հիմունքներով դասավանդել և ո՞րն է իրենց գլխավոր մոտիվացիան։

#ԱնվճարԾրագրավորում #ՄարզերիԶարգացում #Հայրենիք #Զարգացում #ԱնվճարԿրթություն #Գաղափարախոսություն

10/02/2022

Sami Hayrapetyanը շարունակում է իր կողմից մեկնարկված #ԱնվճարԾրագրավորում արշավը 🚀✊

19/01/2022

Սիրելի հայրենակիցներ, Մեդիա Մարտի նոր նախաձեռնությունը սկսելուց առաջ ցանկանում ենք ստուգել էջի ակտվիտությունը։

Խնդրում ենք այս գրառումը տեսնելուց պես պարզապես լայքել։

Շնորհակալություն

Հարգանքով` Մեդիա Մարտ

Հարգելի հետևորդներ Ձեզ ենք ներկայացնում Ծրագրավորող և Կիբեր-անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի մանրամասն հարցազր...
19/12/2021

Հարգելի հետևորդներ Ձեզ ենք ներկայացնում Ծրագրավորող և Կիբեր-անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի մանրամասն հարցազրույցը վերջերս տիրող անոմալ երևույթների մասին և ոչ միայն։

Այսօրվա մեր զրուցակիցը ծրագրավորող և կիբեր անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանն է։ Շնորհակալ ենք, որ համաձայնեցիք…

06/12/2021

Սիրելի հայրենակիցներ, երկար դադարից հետո սկսում ենք այս էջի տրամաբանական վարումը։

Ցանկանում եմ սկսել նրանից, որ արդեն 1 շաբաթ է ինչ ֆեյսբուքն ու ինստագրամը մասսայական բլոկ են անում այն օգտատերերին, ովքեր որ օգտագործում են Մոնթե Մելքոնյանի նկարը։

Այսօր` 07.12 նկատեցինք որ սկսել են բլոկ անել նաև այն օգտատերերին ովքեր որ օգտագործում են օգտագործում են Գարեգին Նժդեհի նկարը կամ Ցեղակրոն շարժման մեջ հաճախ հանդիպող մեջբերումները։

Ամեն դեպքում սա կապված չէ բուն Meta ընկերության հետ, քանի որ մենք կապվեցինք իրենց հետ ու իրենք դա աբսուրդ համարելով բացեցին մի շարք էջեր և պրոֆիլներ։ Սակայն այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, ու արդեն իսկ օրական 100ից ավել պրոֆիլ կամ էջ բլոկ է ընկնում։

Մեր պայքարը պետք է լինի քաղաքակիրթ ճանապարհով։

28/11/2021

Հայերս ինչպես հիշում եք այս էջը բացվել է 44 օրյա պատերազմի ընթացքում, որը ուներ կոնկրետ նպատակ։

Խնդրում եմ ովքեր որ տեսնում են այս գրառումը թող լայքեն կամ քոմենթ անեն, հասկանամ էջի ակտիվությունը։

Լավ լուրերը հետո !

🔴 ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԵԿ ՐՈՊԵ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԵս իմ ահավոր խառը գրաֆիկին չեմ ալարել ու ձեր համար վիդեո եմ նկարել, որտեղ քայլ առ քայ...
28/08/2021

🔴 ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԵԿ ՐՈՊԵ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ես իմ ահավոր խառը գրաֆիկին չեմ ալարել ու ձեր համար վիդեո եմ նկարել, որտեղ քայլ առ քայլ միացնում ենք էդ գրողի տարած երկփուլային անվտանգության համակարգը՝ արդեն նոր ձևով։ Այպես որ Դուք էլ մի ալարեք, նայեք, կիսվեք, միացրեք ու եղեք ապահով, որ ձեր պրոֆիլները չգողանան դուք էլ ընկնեք վատ վիճակի մեջ։ Վերջ, էս պահից սկսած ինձ էլ չդիմեք ձեր պրոֆիլների համար։ Ովքեր որ դիմել են հերիք ա՝ մոտ երկու հազար մարդ դեռ մնացել ա, փորձեմ մոտակա ամիսներին գոնե իրանց օգնեմ։ Չգիտեմ կհավատաք թե չէ, բայց ես ռոբոտ չեմ, ունեմ հոգնել, ու ամենակարևորը քնել․․․

Վիդեոն Յութուբում՝ https://youtu.be/sM8XHSc3lHM
Վիդեոն Ինստայում՝ https://www.instagram.com/tv/CTHUxgBDBNu/?utm_source=ig_web_copy_link

Որտեղով որ համար ա ըտեղով էլ նայեք, կխնդրեմ որ բոլորդ վիդեոն դնեք ձեր էջում, եկեք միասին պայքարենք սրբապիղծ չակերտավոր խակեռների դեմ կապ չունի կլինեն «հայ» թե ադրբեջանցի ու թուրք, որտև էս պարագայում նույնն են։

01/12/2020

Ինչի համար ա անհրաժեշտ սոցիալական կայքերում կամ էլ. հասցեներում միացնել երկփուլային անվտանգությունը։

Նախ և առաջ ձեր պրոֆիլը/էլ. հասցեն պաշտպանում է տարատեսակ վտանգներից, օրինակ, որ ինչ-որ մեկը չկարողանա ձեր մուտքանունն ու գաղտնաբառը իմանալով մուտք գործի ձեր պրոֆիլ/էլ. հասցե։

Պաշտպանում է ձեր նամակագրությունը, որում կարող են լինել տարատեսակ անձնական ինֆորմացիաներ` նամակներ, նկարներ, տեսահոլովակներ, ձայնային հաղորդագրություններ և այլ, կամ բանկային քարտի տվյալներ և/կամ այլ տիպի ֆինանսական աղբյուրների մասին տվյալներ։

Եվ ամենակարևորը, ձեր պրոֆիլը կարող է պոտենցիալ զենք դառնալ այն մարդկանց ձեռքերում, ովքեր որ ցանկանում են քարոզչամեքենաների միջոցով մարդկանց վրա ազդել, մանիպուլյացիոն հնարքներ կիրառել, կամ տարածել ապատեղեկատվություններ։

Պաշտպանելով ձեր պրոֆիլը/էլ. հասցեն պաշտպանում եք ձեզ, ձեր շրջապատին, ձեր հարազատներին և ձեր երկրին։

#Մեդիագրագիտություն #Կիսվեք

30/11/2020

Եթե դուք ունեցել եք հեռախոսահամար, որը այլևս չեք օգտագործում, սակայն այդ համարը կապված է ձեր սոցիալական կայքերի կամ էլ․ հասցեների վրա, ապա շտապեք այդ հին հեռախոսահամարները ջնջել ձեր սոցիալական կայքերից և էլ հասցեներից, և տեղը գրեք ձեր այն հեռախոսահամարը, որը այժմ օգտագործում եք, քանի որ, երբ ձեր հեռախոսահամարը վերավաճառվի և մեկ ուրիշը գնի, շատ հեշտ ու հանգիստ կարող է մուտք ունենալ ձեր սոցիալական կայքերին, էլ հասցներեին և այն ամենին, ինչը որ կապված է այդ հեռախոսահամարի վրա։

#Մեդիագրագիտություն #ՏեղեկացրուԸնկերներիդ

19/10/2020

! Տարածել

Զերծ մնացեք համացանցում զինվորների մասին ինֆորմացիա տարածելուց։ Մասնավորապես՝ Նկար, Անուն, ազգանուն, Ծննդյան օր, ամիս, տարի, Ծառայության վայր, տեղորոշող կամ հավելյալ այլ տեղեկություններ։

Նման տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրվում է հակառակորդի կողմից և դրա հիման վրա ստեղծվում է ԱՊԱՏԵՂԵԿԱՎՈՒԹՅՈՒՆ՝ տվյալ անձի վերաբերյալ։

Խնդրում ենք, հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հեղինակ՝ Սամվել Արամի Հայրապետյան
Պատրաստող` Tigran Mnatsakanyan

#Մեդիամարտ #Մեդիագրագիտություն #ՀաղթելուԵնք

18/10/2020

Հարգելի հարենակիցներ Մեդիամարտ էջը նախատեսված է մեդիագրագիտության մակարդակի բարձրացման և այլ մեդիակարևոր թեմաների համար։

Հաղթելու ենք ոչ միայն առաջնագծում, այլ նաև տեղեկատվական դաշտում։ Հետևեք մեր էջին և եղեք տեղեկացված։

#Մեդիամարտ

18/10/2020

Շուտով կսկսենք մեր աշխատանքը, մինչ դա խնդրում ենք բոլորդ հրավիրեք ձեր ընկերներին, որպեսզի նրանք էլ միանան էջին։

#Մեդիամարտ

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեդիամարտ / Mediamart posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share