21/09/2022
ՍԻՐԵԼԻ՛ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐ, մեր պետության ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հերթական տարեդարձը դիմավորում ենք փաստացի պատերազմական իրավիճակում, երբ հայի համար գլխավոր խնդիրը վերապրելն է, միակ լուծումը՝ ՀԱՂԹԵԼԸ։
Անկախության երեսունմեկ տարիներին մի քանի պատերազմ տեսած մեր սերունդներն ամեն անգամ համոզվել են, որ հայ մարդը միշտ կարող է անել ավելին, կարող է անել այն, ինչ երեկ իր ուժերից վեր էր թվում։ Հոռետեսությունը շռայլություն է, որ հայն իրեն թույլ տալ չի կարող։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, հպարտության ու պատվի զգացումով զորակցություն հայտնում հայրենիքի անկախության համար պատերազմներում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին, գլուխ խոնարհում սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողությունների ժամանակ նահատակվածների սխրանքի առջև։
Հայկական անկախ պետության հիմքերը շաղախված են նրանց սուրբ արյունով, մեր ժողովրդի բազմամյա զրկանքների ցավով ու հաղթանակների պատվով։
Չափազանց թանկ է այդպիսի անկախությունը, ու յուրաքանչյուրիս պարտքն է ՊԱՇՏՊԱՆԵԼ այն։
ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ։