BAL LAB

BAL LAB BAL marketing & creative LAB-ը մատուցում է թվային մարքեթինգի և հարակից ոլորտների ծառայություններ
(2)

Այսօր BAL LAB-ի Տեխնիկական անիմատորի՝ Մարիամ Ավետիսյանի (Mariam Avetisyan) ծննդյան օրն է։ 🥳Մարիամն ինչպես իր անիմացիոն հ...
23/10/2024

Այսօր BAL LAB-ի Տեխնիկական անիմատորի՝ Մարիամ Ավետիսյանի (Mariam Avetisyan) ծննդյան օրն է։ 🥳

Մարիամն ինչպես իր անիմացիոն հմտություններով կյանք ու շարժում է հաղորդում յուրաքանչյուր նախագծի, այնպես էլ իրական կյանքն է լցնում էներգիայով և դրականությամբ։ Մարիամի նվիրվածությունը, պարտաճանաչությունը, ստեղծագործական հմտությունները արտացոլվում են ոչ միայն աշխատանքում, այլև այն ամենում, ինչ նա անում է։ ❤️‍🔥

Մարիամ ջա՜ն, թող ի կատար ածես քո բոլոր հայտնի ու գաղտնի երազանքները, միշտ ունենաս շարունական ձեռքբերումներ, կյանքդ էլ լեցուն լինի անսպառ ուրախության պահերով։ ✨

Վայելի՜ր քո յուրահատուկ օրը։ 🫶

Շնորհավո՜ր ծնունդդ։ 🎉

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝
BAL LAB թիմ։ 🍒

🤝 Սիրով կիսվում ենք մեր և IMC Armenia-ի համագործակցությամբ՝ Միջազգային CMC Համաժողովի շրջանակում, որը հասավ իր հաջող և տ...
21/10/2024

🤝 Սիրով կիսվում ենք մեր և IMC Armenia-ի համագործակցությամբ՝ Միջազգային CMC Համաժողովի շրջանակում, որը հասավ իր հաջող և տրամաբանական ավարտին։

✔️ Institute of Management Consulting of Armenia-ն (Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտ) Միջազգային ICMCI-ի (ICMCI / CMC-Global) հայաստանյան ինստիտուտն է, որը մասնագիտացած է կառավարման խորհրդատվությունների և բիզնեսի զարգացման մեջ։

✔️ Հոկտեմբերի 7-11-ը, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Միջազգային CMC համաժողովը՝ համախմբելով ավելի քան 150 մասնակիցների և խորհրդատուների 30 երկրներից: Համաժողովն ընդգրկեց թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ տեխնոլոգիաները, կայունությունը և բիզնեսի վերափոխումը՝ կենտրոնանալով խորհրդատվական ոլորտում վերջին նորամուծությունների և առաջնահերթությունների վրա:

🍒 Ուրախ էինք լինել այս հրաշալի ընթացքի մի մասը՝ ապահովելով Միջազգային CMC համաժողովի սոցիալական մեդիա մարքեթինգը։
____

🤝 We’re excited to share our successful collaboration with IMC Armenia in the framework of the International CMC Conference, which has now come to a successful and meaningful conclusion.

✔️ IMC Armenia is the Armenian Institute of ICMCI, which specializes in management consulting and business development.

✔️ From October 7-11, Armenia hosted the International CMC Conference for the first time, bringing together over 150 participants and consultants from 30 countries. The conference covered a wide range of topics, including technology, sustainability, and business transformation, focusing on the latest innovations and priorities in the consulting sector.

🍒 We were thrilled to contribute to the International CMC Conference by providing Social Media Marketing services.

Այսօր BAL LAB -ի փայլուն ուղեղներից մեկի, մեր Account manager-ի՝ Արսեն Սահակյանի ծննդյան օրն է: 🎉Արսենը ցանկացած իրավիճա...
27/09/2024

Այսօր BAL LAB -ի փայլուն ուղեղներից մեկի, մեր Account manager-ի՝ Արսեն Սահակյանի ծննդյան օրն է: 🎉

Արսենը ցանկացած իրավիճակում կարողանում է հեշտությամբ կողմնորոշվել և առանց խուճապի հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր՝ շնորհիվ իր սուր մտքի, վերլուծական մտածողության, սառը դատողության և հավասարակշիռ գործելաոճի։ 😎

Արս ջա՜ն, թող միշտ քո անձնական և մասնագիտական ուղում գրանցես նշանակալի ձեռբերումներ, շարունակաբար կատարելագործես քո հմտությունները և հասնես արժանի բարձունքների՝ երբեք չկորցնելով քո մարդկային բարձր արժեքները և որակը։ So dear Arsen, keep shining and stay true to your essence! 😊🤍

Շնորհավո՜ր ծնունդդ։

Լավագույն մաղթանքներով՝
BAL LAB թիմ🍒

26/09/2024

❓Ինչու՞ ընտրել մեզ։

✅ Յուրաքանչյուր բիզնես եզակի է, և մեր առաջարկած լուծումները ևս: Մենք առաջարկում ենք հստակ, չափելի արդյունքներով ռազմավարություն՝ համապատասխան բիզնեսի հատուկ կարիքներին, նպատակներին և ոճին:

✅ Ձեզ հետ կաշխատեն պրոֆեսիոնալ և հմուտ մասնագետներ։

✅ Մեր թիմը մշտապես կիրառում է նորագույն գործիքներ ու տեխնիկա՝ մնալով շուկայում մրցունակ և նորարար:

✅ Մենք աշխատել և աշխատում ենք տարբեր ոլորտների ձեռնարկությունների հետ՝ օգնելով զարգացնել առցանց ներկայությունը և հասնել շոշափելի արդյունքների:

🍒 BAL LAB-ը պատրաստ է թվային աշխարհում առաջնորդել և իրականություն դարձնել ձեր տեսլականը:

📩 Գրե՛ք մեզ, հենց այս քայլից էլ կսկսվի ձեր հաջողությունը: 😊

🥳 Այսօր BAL LAB‐ի սիրելի Project Manager  Shoghik Nazaretyan Շողիկ Նազարեթյանի ծննդյան օրն է։ 🥳🥰 Շողիկի անսահման սերը կր...
22/08/2024

🥳 Այսօր BAL LAB‐ի սիրելի Project Manager Shoghik Nazaretyan Շողիկ Նազարեթյանի ծննդյան օրն է։ 🥳

🥰 Շողիկի անսահման սերը կրթության նկատմամբ վարակում է ամբողջ BAL LAB‐ի թիմին մշտապես կրթվելու և ուսումնասիրություններ կատարելու գործում։

❤️ Ի շնորհիվ համառ և չնահանջող բնավորության նա մշտապես զարգացնում է մասնագիտական և անձնային հատկանիշները, որոնց շնորհիվ էլ շատ հաճախ ականջալուր ենք լինում նրա հաջողություններին և հպարտանում։ ✨

🫶 Շողիկի էներգիան, պրոֆեսիոնալիզմը և առաջնորդությունը ոգեշնչում են մեզ ամեն օր։ Նրա աշխատանքի շնորհիվ մեր նախագծերն իրականացվում են ամենաբարձր մակարդակով, և մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նրա հետ կողք կողքի: 🤗

🍒 BAL LAB‐ի ողջ թիմը ջերմորեն շնորհավորում է համեստ և բանիմաց Շողիկին՝ մաղթելով քաջառողջություն, նոր գաղափարներ և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։ Համոզված ենք, որ դեռ շատ նշանակալի հաղթանակների մասին ենք լսելու առջևում և նրան տեսնելու մասնագիտական բարձր հորիզոներում։

Monday Discipline❗️ ✔️ Կարգապահությունը այնպիսի գործողությունների իրականացումն է, որոնք համապատասխանում ու նպաստում են մ...
29/07/2024

Monday Discipline❗️

✔️ Կարգապահությունը այնպիսի գործողությունների իրականացումն է, որոնք համապատասխանում ու նպաստում են մեր ամենակարևոր և երկարաժամկետ նպատակներին:

🎯 Թիմում ներդրում անելը՝ ներդրում է ձեր բիզնեսի ապագայի մեջ: Ձեզ համար բերել ենք հետաքրքիր և օգտակար նյութ՝ «Թիմը՝ բիզնե...
28/07/2024

🎯 Թիմում ներդրում անելը՝ ներդրում է ձեր բիզնեսի ապագայի մեջ:

Ձեզ համար բերել ենք հետաքրքիր և օգտակար նյութ՝ «Թիմը՝ բիզնեսի հաջողության գրավական»։

կարդացե՛ք ստորև 👇

Աշխատակիցների ճիշտ հավաքագրումն ու կառավարումը ձեր ընկերության ապագա հաջողությունը որոշելու հիմնական գործոնն է: Շատ հաջողակ կազմակերպություններ պնդում են, որ նմ....

25/07/2024

Մարքեթինգային բառարան 📒

📎 KPI (հիմնական կատարողականի ցուցիչ)

📍 Հիմնական կատարողականի ցուցիչները (KPI) չափելի արժեքներ են, որոնք օգնում են բիզնեսներին հասկանալ, թե որքան արդյունավետ են նրանք իրականացնում իրենց հիմնական նպատակները։ Դրանք տրամադրում են հստակ մեթոդ՝ առաջընթացն ու հաջողությունը չափելու համար։

KPI-ների օրինակներ են.

✔️ վաճառքի աճը,
✔️ հաճախորդների պահպանման տոկոսադրույքը,
✔️ կայքի տրաֆիկը և այլն։

23/07/2024

❗️ Բիզնեսում երկարաժամկետ հաջողության կարելի է հասնել վստահելի և հաճախորդակենտրոն պրակտիկայի միջոցով՝ ստեղծելով հավատարիմ հաճախորդների բազա:

❌ Երբ հաճախորդը գնում է կատարում, մարքեթինգը կարող ենք համարել ավարտված։📍 Իրականում, գնումից հետո մարքեթինգը ոչ թե հաճախ...
22/07/2024

❌ Երբ հաճախորդը գնում է կատարում, մարքեթինգը կարող ենք համարել ավարտված։

📍 Իրականում, գնումից հետո մարքեթինգը ոչ թե հաճախորդների «ճանապարհորդության» ավարտն է, այլ վճռորոշ փուլ կայուն հարաբերություններ կառուցելու, հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու և բիզնեսի երկարաժամկետ աճն ապահովելու համար:

🖇 Նոր հաճախորդներ ձեռք բերելը շատ հաճախ ավելի թանկ է, քան հին հաճախորդներին պահպանելը: Գնումից հետո մարքեթինգը կենտրոնանում է հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդման վրա, ինչն էլ խթանում է կրկնակի վաճառքներին։

Այսօր BAL LAB-ի հիմնադրի՝ մեր Միշա Պողոսյանի (Misha Poghosyan) ծնունդն է։ 🥳Միշայի մտքի թռիչքը ամենասովորականը կարող է վե...
16/07/2024

Այսօր BAL LAB-ի հիմնադրի՝ մեր Միշա Պողոսյանի (Misha Poghosyan) ծնունդն է։ 🥳

Միշայի մտքի թռիչքը ամենասովորականը կարող է վերածել ամենաարտասովորի։ Նա իր էնտուզիազմով վարակում է բոլորիս ու իր հետ համընթաց տանում առաջ՝ սովորեցնելով, թե ինչպես յուրաքանչյուր խոչընդոտ վերածել հնարավորության։ 😎

Մեր սիրելի՜ Միշա, անգնահատելի է քո ներդրումը յուրաքանչյուրիս մասնագիտական աճի և կայացման մեջ։ Պատիվ է ունենալ քեզ` որպես մասնագիտական գործի առաջնորդ և հիանալի ընկեր։ 🤍

Թող սա լինի քո ամենաֆանտաստիկ ծնունդներից մեկը՝ լի սիրառատ ու ամենահարազատ մարդկանց ներկայությամբ թե՛ այսօր, թե՛ կյանքիդ հետագա բոլոր տարիներին։ ✨

Շնորհավո՜ր ծնունդդ։ 🫶

Ամենաջերմ ու ամենաանկեղծ բարեմաղթանքներով՝
BAL LAB թիմ։ 🍒

Մեղմ ասած այսպիսին է արձագանքը, երբ ոչ աշխատանքային օրով ստանում ես աշխատանքային զանգ։ 😄 🍒
11/07/2024

Մեղմ ասած այսպիսին է արձագանքը, երբ ոչ աշխատանքային օրով ստանում ես աշխատանքային զանգ։ 😄 🍒

07/07/2024

Ամենաուրախ և ջրառատ տոնին ուրախանալուց զատ հիշենք նաև ջրի կենսական նշանակության, գետերի ու լճերի մաքուր պահելու և խնայողաբար օգտագործելու կարևորության մասին, քանզի ջուրը կյանքի շարունակականության և կենսաբազմազանության պահպանման փրկօղակն է։ 💦

Շնորհավո՜ր Վարդավառ։ 🍒

Վիճակագրական փաստեր 🍒📍 2024 թվականի տվյալներով, գնահատվում է, որ ամբողջ աշխարհում կա 5,17 միլիարդ սոցիալական մեդիայի օգտ...
06/07/2024

Վիճակագրական փաստեր 🍒

📍 2024 թվականի տվյալներով, գնահատվում է, որ ամբողջ աշխարհում կա 5,17 միլիարդ սոցիալական մեդիայի օգտատեր:

📍 Սոցիալական ցանցերում օգտատերերի անցկացրած միջին ժամանակի քանակը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով օրական 143 րոպեի:

📍 Աշխարհում սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը, 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվարը, աճել է 320 միլիոն մարդով։

📍 Ամբողջ աշխարհում Instagram-ի ընդհանուր օգտատերերի 61,1%-ը 18-34 տարեկաններն են։

📍 Մարդկանց 44%-ը նախընտրում է նոր ապրանքի կամ ծառայության մասին ծանոթանալ վիդեոբովանդակության (reel) միջոցով:

Աղբյուրը՝ https://sproutsocial.com

Այսօր Լուիզա Վարդանյանի՝ BAL LAB-ի սիրտ ու հոգի, մշտապես դրականություն ճառագող ու սփռող օֆիս մենեջերի և միևնույն ժամանակ...
30/06/2024

Այսօր Լուիզա Վարդանյանի՝ BAL LAB-ի սիրտ ու հոգի, մշտապես դրականություն ճառագող ու սփռող օֆիս մենեջերի և միևնույն ժամանակ SMM թիմի ղեկավարի ծնունդն է։ 🥳

Լուիզայի անսահման նվիրվածությունը, ստեղծագործական ունակությունները և առաջնորդական հմտությունները մեր թիմի սրտի զարկերն են: 💓

Մեր պայծառ Լուիզա, քո դրական էներգիան և աուրան, որն ամեն օր բերում ես օֆիս ու դրանով վարակում բոլորիս, թող հազարապատկվի և մշտապես ուղեկից լինի քեզ քո կյանքի բոլոր փուլերում։ Թող քո նոր տարիքում ունենաս անսահման հնարավորություններ, աճ և լի՜քը հաջողություններ։ 🌸

Շնորհավո՜ր ծնունդդ։ 🫶

Ջերմ բարեմաղթանքներով՝
BAL LAB թիմ։ 🍒❤️

22/06/2024

🍒 Ծանոթացեք BAL LAB-ի գործունեությանը։🎬

⁉️ Ո՞րն է այն տեսլականը, որն առաջնորդում և մղում է մեզ դեպի մեր նպատակների իրականացումը։

🎯 Մեր նպատակը՝ բարձրագույն չափանիշներին համապատասխան արդյունքներ ապահովելն է։ Եվ իհարկե, այս ամենի հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են՝ մեկտեղված համանման արժեքներով և ապագայի տեսլականով։

21/06/2024



😊 Սիրով ներկայացնում ենք մեր վաղեմի գործընկեր Մի բուռ/Mi bour-ին։

🌱 «Մի բուռ» սոցիալական ձեռներեցությունը սահմանամերձ էկո գյուղերի միավորում է, որի առաքելությունն է վերջիններիս զարգացումը։ Ներկայումս «Մի բուռ»-ը թողարկում է երկու տեսակի դոշաբ՝ խաղողի և մասուրի։

🍒 Մոտ մեկ տարի, սոցիալական ցանցերում «Մի բուռ»-ի ներկայացվածությունը ապահովում է BAL LAB-ը։

🤝 Ուրախ ենք լինել նման սոցիալական ձեռներեցության մի մասնիկը և վստահ ենք՝ «Մի Բուռ»-ի բարեբեր գործունեությունը էլ ավելի է ընդլայնվելու։
___
«Մի Բուռ»-ի գործունեությանը և արտադրանքին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումներով.

🔗 https://www.facebook.com/mibour.project
🔗 https://www.instagram.com/mibour__/

❌ Միֆ - Առցանց լսարանը չափազանց լայն է արդյունավետ մարքեթինգ իրականացնելու համար։✅ Իրականություն- Թվային մարքեթինգը կարո...
15/06/2024

❌ Միֆ - Առցանց լսարանը չափազանց լայն է արդյունավետ մարքեթինգ իրականացնելու համար։

✅ Իրականություն- Թվային մարքեթինգը կարող է զտել և թողնել միայն ձեր բրենդին համապատասխան լսարան։
____

🎯 Թվային մարքեթինգն առաջարկում է բարդ թիրախային գործիքներ, որոնք կարող են արդյունավետորեն առանձնացնել և հասնել համապատասխան լսարանին:

💻 Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսիք են օրինակ -ը և -ը, գովազդատուներին թույլ են տալիս ստեղծել գովազդներ կոնկրետ լսարանի համար՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա ինչպիսիք են
• տարիքը,
• սեռը,
• գտնվելու վայրը,
• հետաքրքրությունները,
• նախկին վարքագիծը և այլն:

👥 Վերլուծելով լսարանի ներգրավվածության, փոխակերպման տոկոսադրույքի և այլ հիմնական ցուցանիշների վերաբերյալ տվյալները` մարքեթոլոգները կարող են օպտիմալացնել իրենց արշավները:

🍒 Հետևե՛ք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝ մարքեթինգի և սոցցանցերի մասին նոր միֆեր բացահայտելու համար։

Address

Shirakatsi Street, 8/8
Gyumri
3108

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37444481482

Alerts

Be the first to know and let us send you an email when BAL LAB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BAL LAB:

Videos

Share