LADYNEWS.am

LADYNEWS.am Գեղեցկություն, նորաձեւություն, առողջություն, հոգեբանո
(7)

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հա...
08/12/2023

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Սնունդ՝ հաճույքի համար

Ծանր մարզումների և խիստ սահմանափակումների ժամանակներն անցյալում են. վերջին տարիների հիմնական միտումը կապված է ինքդ քո մասին հոգ տանելու հետ։ Այո, սնունդը մեր առողջության, ինչպես նաև ուրախության և ինքդ քեզ հաճույք պատճառելու հիմնական աղբյուրններից է։ «Առողջ ապրելակերպ առանց ֆանատիզմի»՝ սա այն կարգախոսն է, որը մեզ կուղեկցի 2024 թվականին։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ ենԲրիտանացի սոցիոլոգների մի խումբ հետազոտություն է արել, որի արդյունքում պարզվել է՝ ...
07/12/2023

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

Բրիտանացի սոցիոլոգների մի խումբ հետազոտություն է արել, որի արդյունքում պարզվել է՝ կանանց համար ամենագրավիչ տղամարդիկ ակնոց կրողներն են:

Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հրաժարվում են ակնոցից` փոխարինելով դրանք կոնտակտային ոսպնյակներով: Սակայն, ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, նրանք շատ իզուր են այդպես վարվում. կանանց մեծամասնությունն ակնոցավոր տղամարդկանց համարում է հիանալի սիրեկաններ:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Վարսակի շիլա' չրերովԴիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում ա...
06/12/2023

Վարսակի շիլա' չրերով

Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով շիլա:

Այն համարվում է նաեւ «աստղային» նախաճաշ: Շիլան կարելի է պատրաստել նաեւ թարմ կամ չորացված մրգերի համադրությամբ: Ներկայացնում ենք վարսակի փաթիլներով դիետիկ շիլայի բաղադրատոմս' չրերով:

Չորս բաժին շիլայի համար անհրաժեշտ է.

50 գրամ վարսակի փաթիլ
350 միլիլիտր կաթ
100 գրամ չամիչ
100 գրամ ծիրանաչիր
100 գրամ սալորաչիր
2 ճաշի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը.

- Վարսակի փաթիլները լցնել եռացող կաթի մեջ, անընդհատ խառնելով եփել երկու րոպե, կաթսան վերցնել կրակից:

- Կրակին դնել թավան, մեջը լցնել մեղրը, խառնել մինչեւ փոքրիկ պղպջակների ի հայտ գալը, ապա լցնել մանր կտրատած ծիրանաչիրն ու սալորաչիրը, չամիչը, արագ խառնել, մեկ րոպեից վերցնել կրակից:

- Կրակին դնել եփված վարսակի փաթիլներով կաթսան, ավելացնել մեղրով եւ չրերով զանգվածը, լավ խառնել, եփել եւս երկու րոպե, եւ շիլան արդեն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Վաստակում են ամեն ինչում. Կենդանակերպի 3 ամենաձեռներեց նշաններըԱյնտեղ, որտեղ ուրիշները ոչ մի առանձնահատուկ բան չեն տեսնո...
05/12/2023

Վաստակում են ամեն ինչում. Կենդանակերպի 3 ամենաձեռներեց նշանները

Այնտեղ, որտեղ ուրիշները ոչ մի առանձնահատուկ բան չեն տեսնում, այս ի ծնվե գործարարները բացառիկ հնարավորություն են նկատում:

Ընդհանրապես կարևոր չէ, թե կոնկրետ ինչ են անում այս երջանիկ մարդիկ կյանքում, նրանք միշտ փող կունենան: Որովհետեւ նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակում նրանք միշտ տեսնում են ոչ միայն ելք, այլեւ աճի ու հարստացման հնարավորություններ։ Եվ, ամենակարևորը, այս հնարավորությունները ոչ մի կերպ բաց չեն թողնում:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 4-10-ը 2023 թ․Շաբաթը հագեցած և հետաքրքիր կլինի։ Դուք կզգաք էներգիայի նորհոսք և գործելու ...
04/12/2023

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 4-10-ը 2023 թ․

Շաբաթը հագեցած և հետաքրքիր կլինի։ Դուք կզգաք էներգիայի նորհոսք և գործելու ցանկություն։ Մի մոռացեք հավասարակշռության և հանգստի մասին։ Փորձեք ժամանակ անցկացնել ձեր սիրելիների և ընկերների հետ ու մի մոռացեք հոգ տանել ձեր առողջության մասին։

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասինԱնկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանր...
30/11/2023

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Երկար թափվող մազերը հաճախ ասոցացվում են կանացիության և ազատության հետ: Ենթադրվում է, որ գոտկատեղից ցածր մազերը կարող են վկայել պահպանողական դաստիարակության և հայացքների մասին։

Խնամված երկար մազերը կնշանակեն, որ դուք հոգում եք ձեր արտաքինի մասին, մինչդեռ խճճված և անփույթ հարդարված մազերն ուրիշներին հուշում են ստեղծագործ, անհոգ բնույթի մասին:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Հայտնի է ձմռան ամենաոճային գունավորումըՆորաձևության աշխարհի փորձագետները նշել են այս ձմռան հիմնական գույնը, որը երկար ժա...
29/11/2023

Հայտնի է ձմռան ամենաոճային գունավորումը

Նորաձևության աշխարհի փորձագետները նշել են այս ձմռան հիմնական գույնը, որը երկար ժամանակ չի կորցնի իր դիրքերը և կօգնի ցուրտ սեզոնն իսկապես հարմարավետ դարձնել։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթինՏղամարդիկ սիրում են աչքերով, եւ սա նորություն չէ:...
28/11/2023

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին

Տղամարդիկ սիրում են աչքերով, եւ սա նորություն չէ: Ինչքան էլ Դուք լինեք խելացի, ինտելեկտուալ, կարդացած և այլն, միևնույնն է, Ձեր ճակատին այդ մասին գրված ոչինչ չկա:) Այնպես որ երբեք մի մոռացեք ձեր արտաքին տեսքի մասին: Բայց բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը 2023 թ․Շաբաթը խոստանում է լինել զբաղված ու բազմազան։ Շաբաթվա սկզբին ...
27/11/2023

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը 2023 թ․

Շաբաթը խոստանում է լինել զբաղված ու բազմազան։ Շաբաթվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ ուրիշների հետ շփվելու հարցում, բայց մի անհանգստացեք, քանի որ շաբաթվա կեսին կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ընտանիքի և ընկերների հետ։

Շաբաթվա վերջում խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել ձեր հետաքրքրություններին ու հոբբիներին՝ հանգստանալու և կյանքը վայելելու համար։

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը  «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը: Մանրամ...
26/11/2023

«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցումԲաղադրիչները․• Դդմի միջուկ՝ 400 գ,• Քաղցր պղպեղ՝ 2 հատ,• Բրյ...
23/11/2023

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

Բաղադրիչները․

• Դդմի միջուկ՝ 400 գ,
• Քաղցր պղպեղ՝ 2 հատ,
• Բրյուսելի կաղամբ/ծաղկակաղամբ՝ 200 գ,
• Չերի լոլիկ՝ 8 հատ,
• Շամպինիոն սունկ՝ 8/10 հատ,
• Սոխ՝ 1 գլուխ,
• Բուսական/ձիթապտղի յուղ՝ 7 ճ.գ.,
• Չոր սպիտակ գինի՝ 1 ճաշի գդալ,
• Մեղր՝ 1 ճաշի գդալ,
• Համեմունքներ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

1. Նախաատրաստում ենք բանջարեղենը և կտրատում։

2. Ավելացնում ենք պղպեղ, աղ, վրան լցնում ենք սոուսը և լավ խառնում։

3. Եփում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Որքան սպիտակու պետք է ընդունել մեկ ուտելուցՍպիտակուցը անհրաժեշտ է առողջության և ֆիզիկական ակտիվության պահպանման համար և ...
22/11/2023

Որքան սպիտակու պետք է ընդունել մեկ ուտելուց

Սպիտակուցը անհրաժեշտ է առողջության և ֆիզիկական ակտիվության պահպանման համար և պետք է ներառվի յուրաքանչյուր ճաշի մեջ: Բայց այս հարցում կարևոր է նաև չափը։

Սպիտակուցն ածխաջրերի և ճարպերի հետ միասին սննդի երեք հիմնական մակրոտարրերից մեկն է, ինչպես նաև շինանյութ՝ մարմնի բջիջների և հյուսվածքների համար: Որքա՞ն կարելի է ընդունել մեկ ուտելու ժամանակ, որպեսզի այն ներծծվի։

Սննդակարգում սպիտակուցի պակասը կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի, իմունային համակարգի թուլացման և երեխաների աճի հետաձգման պատճառ դառնալ: Սակայն դրա ավելցուկը կարող է նաև վնասակար լինել առողջության համար՝ ծանրաբեռնում է երիկամները և նպաստում կալցիումի տարրալվացմանը։

Որքա՞ն սպիտակուց ուտել նիհարելու համար

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Pantone-ը հայտարարել է 2024-ի տարվա գույնը. Apricot Crush-ն այն գույնն է, որն ամենանորաձևն է լինելու 2024 թվականին:Մանրա...
21/11/2023

Pantone-ը հայտարարել է 2024-ի տարվա գույնը. Apricot Crush-ն այն գույնն է, որն ամենանորաձևն է լինելու 2024 թվականին:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 20-26-ը 2023 թ․Այս շաբաթ աստղերը խոստանում են բարենպաստ  լինել հատկապես նրանց համար, ովքե...
20/11/2023

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 20-26-ը 2023 թ․

Այս շաբաթ աստղերը խոստանում են բարենպաստ լինել հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են նոր սկիզբների և ցանկանում են մեծ հաջողությունների հասնել իրենց կյանքում։ Դուք կարող եք ավելի վստահ զգալ ձեր և ձեր ունակությունների նկատմամբ, ինչը կօգնի հաղթահարել ճանապարհին հանդիպող բոլոր դժվարությունները:

Հիշեք, որ կարևոր է հավասարակշռություն պահպանել աշխատանքի և հանգստի միջև՝ գերհոգնածաությունից խուսափելու և ձեր էներգիայի մակարդակը բարձր պահելու համար: Մի մոռացեք նաև սիրելիների և ընկերների հետ շփվելու կարևորության մասին, ովքեր կարող են աջակցել ձեզ դժվար պահերին:

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Գիտնականները նշել են, թե ինչ կլինի, եթե օրական 3 ձու ուտեքԹվում է, թե գիտնականները երբեք հանգիստ չեն թողնի աշխարհում ամե...
17/11/2023

Գիտնականները նշել են, թե ինչ կլինի, եթե օրական 3 ձու ուտեք

Թվում է, թե գիտնականները երբեք հանգիստ չեն թողնի աշխարհում ամենահայտնի մթերքներից մեկին։ Հերթական հետազոտության արդյունքները հրապարակվել են ամերիկյան Nutrients գիտական ամսագրում:

Փորձի շրջանակներում մասնակիցներին բաժանել են երեք խմբի։ Առաջինն ընդհանրապես ձու չի կերել։ Երկրորդը սահմանափակվել է օրական երեք ձվի սպիտակուցով: Եվ վերջապես, երրորդը սպառել է երեք ամբողջական ձու՝ դեղնուցով։ Մեկ ամիս անց պարզվել է, որ երրորդ խումբը, հակառակ կարծրատիպերի, ցույց է տվել լավագույն արդյունքները։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազիԸստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վ...
16/11/2023

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Ներկայացնում ենք, թե կանաչի որ երանգներն ընտրել, ում անպայման կսազի այս գույնը, և ովքեր պետք է ավելի զգույշ լինեն։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբումՇատերն ամուսնությունը համարում ...
15/11/2023

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

Շատերն ամուսնությունը համարում են կյանքի ամենաերկարաժամկետ նախագծերից մեկը: Ի վերջո, աշխատատեղը (և նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

Սակայն ոչ բոլորն են ռացիոնալ մոտենում ամուսնության հարցին։ Երբ սերը գալիս է, զգացմունքները գերակշռում են տրամաբանությանը և ողջախոհությանը: Այստեղից էլ հետագայում՝ թյուրիմացությունները կամ նույնիսկ բաժանումները։

Սխալներից խուսափելու համար պետք է կշռադատել, ամեն ինչ որոշել, ինչպես ասում են, ափին՝ հնարավորինս լավ ճանաչել զուգընկերոջը։ Հոգեթերապևտ, Ռուսաստանի Դաշնության Պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգայի անդամ Արմենա Առաքելովան կիսվել է հարցերով, որոնք միանշանակ արժե տալ տղամարդուն։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Կենդանակերպի նշաններ, որոնք երբեք դասեր չեն քաղում իրենց սխալներիցԻնչպե՞ս կարելի է անընդհատ կանգնել նույն փոցխի վրա և կր...
14/11/2023

Կենդանակերպի նշաններ, որոնք երբեք դասեր չեն քաղում իրենց սխալներից

Ինչպե՞ս կարելի է անընդհատ կանգնել նույն փոցխի վրա և կրկնել նույն սխալները։ Պարզապես հարցրեք այս ֆանտաստիկ հինգյակին. այդ հարցում նրանք պրոֆեսիոնալներ են:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 13-19-ը 2023 թ․Շաբաթվա սկզբին դուք կարող եք շատ անելիքներ և անհանգստություններ ունենալ, բ...
13/11/2023

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 13-19-ը 2023 թ․

Շաբաթվա սկզբին դուք կարող եք շատ անելիքներ և անհանգստություններ ունենալ, բայց մի մտահոգվեք, դրանք բոլորը հաջողությամբ կլուծվեն։ Ընդհանուր առմամբ, շաբաթը բավականին արդյունավետ կլինի, բայց մի մոռացեք հանգստանալ՝ գերբեռնվածությունից խուսափելու համար։

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Ճակատին թափվող երկար մազփունջը վտանգավոր է տեսողության համարՃակատին թափվող մազփնջով նորաձեւ սանրվածքները երկար տարիներ չ...
10/11/2023

Ճակատին թափվող երկար մազփունջը վտանգավոր է տեսողության համար

Ճակատին թափվող մազփնջով նորաձեւ սանրվածքները երկար տարիներ չեն կորցրել իրենց ժողովրդականությունը։ Փորձառու ոճաբանների և վարսահարդարների կարծիքով՝ երկար մազփնունջը կարող է ոչ միայն թաքցնել տիրոջ տարիքը, այլև տեսողականորեն երիտասարդացնել դեմքը։

Բացի այդ, այն ավելի մեծ ներդաշնակություն է հաղորդում դեմքին, ընդհանուր առմամբ շտկում չափազանց բարձր կամ մեծ ճակատը, ինչպես նաև ընդգծում է մազերի խտությունը։ Շատ հայտնի դեմքեր նույնպես նախընտրում են Ճակատին թափվող երկար մազփնջերը, օրինակ՝ Ռիհաննան, Փերիս Հիլթոնը, Պենելոպա Կրուզը, Ջեսիկա Ալբան և այլն։ Զարմանալի չէ, որ հայտնիների սանրվածքները կրկնօրինակվում են նրանց հազարավոր երկրպագուների կողմից ամբողջ աշխարհում:

Բրիտանացի հայտնի ակնաբույժ Էնդրյու Հոգանը եկել է այն եզրակացության, որ աչքերը ծածկող երկար մազերը շատ վտանգավոր են տեսողության համար։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Հոգեբանները բացատրել են, թե ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալՀոգեբանները նշել են այն պատճառները, թե ինչու տղամարդ...
09/11/2023

Հոգեբանները բացատրել են, թե ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ

Հոգեբանները նշել են այն պատճառները, թե ինչու տղամարդիկ չեն շտապում կանանց ամուսնության առաջարկ անել, ինչպես նաև բացատրել, թե ինչպե՞ս հասկանալ, որ այլևս չարժե առաջարկության սպասել։

Շատ կանայք հարց են տալիս՝ ինչո՞ւ տղամարդիկ չեն շտապում իրենց հետ ամուսնանալ, թեև երկար ժամանակ է հարաբերությունների մեջ են և երկուսին էլ դրանք դուր են գալիս:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Բացահայտվել են զույգերի վեճերի ամենատարածված պատճառներըՖինանսական սովորությունները զույգերի վեճերի ամենատարածված պատճառն...
08/11/2023

Բացահայտվել են զույգերի վեճերի ամենատարածված պատճառները

Ֆինանսական սովորությունները զույգերի վեճերի ամենատարածված պատճառներից են, գտնում է հոգեբան Ջորջինա Շթերմերը։ Metro-ի հետ զրույցում նա նշել է վարքի այլ ձևեր, որոնք նյարդայնացնում են զուգընկերներին։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Փրեփի մատնահարդարում. ինչ է դա և ինչպես այն անել«Թանկարժեք» մատնահարդարման թրենդային օրինակներից մեկը։Թրենդային է old mo...
07/11/2023

Փրեփի մատնահարդարում. ինչ է դա և ինչպես այն անել

«Թանկարժեք» մատնահարդարման թրենդային օրինակներից մեկը։

Թրենդային է old money էլիտար հին ոճը, որը լավագույնս նկարագրվում է որպես թանկարժեք և հարուստ: Այս հոսանքի տակ է ընկնում նաև փրեփին՝ ի սկզբանե որպես էլիտար ուսումնական հաստատությունների ուսանողների ոճը։ Այն արդիական է ոչ միայն արտաքին տեսքի, այլև մատնահարդարման համար։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 6-12-ը 2023 թ․Դուք միշտ կարող եք գտնել նոր հնարավորություններ: 2023 թվականի նոյեմբերի 6-1...
06/11/2023

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 6-12-ը 2023 թ․

Դուք միշտ կարող եք գտնել նոր հնարավորություններ: 2023 թվականի նոյեմբերի 6-12-ն ընկած շաբաթվա ընթացքում յուրաքանչյուրը կարող է դա անել։ Շատերը կկարողանան իրենց համար նոր հեռանկարներ բացահայտել և օգտվել ավելի լավ կյանքի հնարավորություններից, որոնք կտրվեն ի վերուստ։ Իհարկե, դուք չեք կարողանա այս ամենը ստանալ հենց այնպես:

Ձեր ուզածին հասնելու հավանականությունը մեծացնելու համար կենդանակերպի 12 նշաններից յուրաքանչյուրի ներկայացուցիչները պետք է օգտվեն աստղերի խորհուրդներից։ Ահա թե Աստղագուշակն ինչ է բացահայտում նշված ժամանակահատվածի համար։

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզՀիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորությու...
03/11/2023

Այս հոտը քաղցկեղի հիմնական ախտանիշններից է. ստուգեք ինքներդ ձեզ

Հիվանդությունը չխորացնելու և հաջող բուժման հնարավորություն թողնելու համար արժե ուշադրություն դարձնել նույնիսկ պակաս ուշագրավ բաներին։

Քաղցկեղն անկասելի աճում է։ Անցյալ տարի մոլորակի ավելի քան 19 միլիոն մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Այս թին, իրոք, մածելու տեղիք է տալիս: Չարորակ ուռուցքը կարող է հայտնվել մարմնի ցանկացած մասում, ուստի մասնագետները երբեք չեն դադարում հիշեցնել, թե որքան կարևոր է ախտորոշել և դիմել բժշկի առաջին իսկ հնարավոր ախտանիշների դեպքում: I կամ II փուլում հայտնաբերված ուռուցքները շատ ավելի բուժելի են, քան հետագա փուլերում:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Այս սովորությունը մոտեցնում է ծերությունը. ազատվեք դրանից հենց այսօրՑանկացած կին երազում է երկարացնել իր երիտասարդությու...
02/11/2023

Այս սովորությունը մոտեցնում է ծերությունը. ազատվեք դրանից հենց այսօր

Ցանկացած կին երազում է երկարացնել իր երիտասարդությունը, սակայն շատերը թույլ են տալիս սխալներ, որոնք խլում են նրանց ողջ գեղեցկությունը և մոտեցնում ծերությունը։

Շատերը չգիտեն, որ ամեն օր մենք ինքներս ենք խլում մեր գեղեցկությունը։ Ի վերջո, որոշ սովորություններ մեծապես վնասում են մեր արտաքին տեսքին։ Եվ խոսքը, նույնիսկ, սննդակարգի կամ նստակյաց ապրելակերպի մասին չէ:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․Բարենպաստ և անբարենպաստ օրերն՝ ըստ Կենդանակերպի նշանների2023 թվականի նոյեմբերը կլինի...
01/11/2023

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․
Բարենպաստ և անբարենպաստ օրերն՝ ըստ Կենդանակերպի նշանների

2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում: Սա կարտացոլվի մարդկանց գործողություններում, նրանց զգացմունքներում և համաշխարհային քաղաքական իրադարձություններում:

Նոյեմբերի միտումներն ու իրադարձությունները կստիպեն մարդկությանը զգալ զգացմունքների ողջ շրջանակը՝ ծայրահեղ բացասականից մինչև գերդրական, և ցանկացած մարդու գլխավոր խնդիրը կլինի այդ հույզերը վերահսկողության տակ պահել, այլ ոչ թե առաջնորդվել դրանց թելադրանքով:

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Օգտակար մթերքներ, որոնք կես ժամում կբարձրացնեն ձեր տրամադրությունըՔաղցրավենիքի մասին մենք ամեն ինչ գիտենք։ Իսկ ի՞նչ կասե...
31/10/2023

Օգտակար մթերքներ, որոնք կես ժամում կբարձրացնեն ձեր տրամադրությունը

Քաղցրավենիքի մասին մենք ամեն ինչ գիտենք։ Իսկ ի՞նչ կասեք առողջ սնունդ ուտելու և դրանից, բառիս բուն իմաստով, ուրախանալու մասին:

Սերոտոնինի մակարդակը բարձրացնող մթերքները լավացնում են տրամադրությունը: Ավելին, սերոտոնինի 95%-ն իրականում արտադրվում է աղիներում հիմնականում տրիպտոֆանից՝ անփոխարինելի ամինաթթուից, որը օրգանիզմ է մտնում սննդի հետ միասին:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ 2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը 2023 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած շաբաթը լար...
30/10/2023

Շաբաթվա աստղագուշակ․ 2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը

2023 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած շաբաթը լարված է լինելու, չնայած դրան, շաբաթվա սկիզբը կարող է անսպասելի բարենպաստ նորություններ բերել, ընդհանուր առմամբ, այն շատ արդյունավետ շրջան կլինի։

Շաբաթվա երկրորդ կեսին, չեն կարող բացառվել իրավիճակներ, որոնց պատճառով ծրագրերը հարկ կլինի շտկել՝ չնախատեսված հանգամանքների ազդեցության պատճառով, որոնք կարող են խանգարել իրերի սովորական ընթացքին։

Այս շաբաթն անկայուն շրջան է, երբ կարող են նկատվել տրամադրության տատանումներ, և շատ դժվար կլինի փոխզիջման գնալ ու ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ։ Չեն բացառվում հակասական ու կոնֆլիկտային իրավիճակները շրջապատող մարդկանց հետ։ Որոշ գործնական հարցեր այս շաբաթ կարող են արգելակվել, հնարավոր է նաև ստացվի տեղեկություն, որը կարող է անհանգստություն առաջացնել պաշտոնավոր մարդկանց կողմից, մեծ կարողություններ ունեցող մարդկանցից, որոնցից մենք այս կամ այն չափով կախված ենք։

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Սմբուկով «նավակներ»Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։Անհրաժեշտ բաղադրիչները.• Սմբուկ՝ 4 հատ• Քաղցր պղպեղ՝ 1 հատ• Լո...
27/10/2023

Սմբուկով «նավակներ»

Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Անհրաժեշտ բաղադրիչները.

• Սմբուկ՝ 4 հատ
• Քաղցր պղպեղ՝ 1 հատ
• Լոլիկ ՝ 2 հատ
• Գազար՝ 2 հատ
• Սխտոր՝ 2 պճեղ
• Սոխ՝ 1 հատ
• Պանիր՝ 50-70 գ
• Բուսական յուղ - 30 գ
• Համեմունքներ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

- Լվացած սմբուկները կիսեք և հանեք միջուկը։
- Պանիրը քերեք մանր քերիչով։
- Տապակեք կտրատած պղպեղը, գազարը, սոխն ու սխտորը։
- Տապակված բանջարեղենին ավելացրեք միջին խորանարդների կտրատած լոլիկը, խառնուրդը համեմեք աղով և պղպեղով, լավ խառնեք և անմիջապես անջատեք կրակը։
- «Նավակները» լցրեք միջուկով, վրան ցանեք քերած պանիրը։
- Լցոնված սմբուկները շարեք տարրայի մեջ և դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Եփել 15 րոպե։
- Սմբուկով պատրաստի նավակները կարելի է մատուցել հազարի տերեւներով՝ վրան ցանելով կտրատած կանաչի։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

8 նշան, որ տղամարդը ձեզ դավաճանում էՓորձագետները բացատրել են տղամարդու դավաճանության պատճառը և նշել մի քանի կետեր, որոնք...
26/10/2023

8 նշան, որ տղամարդը ձեզ դավաճանում է

Փորձագետները բացատրել են տղամարդու դավաճանության պատճառը և նշել մի քանի կետեր, որոնք կօգնեն կասկածյալին «ջրի երես» դուրս բերել։

Մանկուց մեզ բոլորիս սովորեցրել են, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի: Բայց ձեր ընտրյալի SMS-ը ստուգելն արդեն կայացած կարծրատիպ է։ Այո, շատ կանայք դա անում են:

Ուրիշի իրերը քրքրելը, նույնիսկ, եթե դա ձեր ամուսինն է, նույնպես անազնիվ է: Բայց, այնուամենայնիվ, շատ կանայք չեն կարողանում դիմակայել: Դրանից կարելի է խուսափել։

Սեռաբանները պատմել են այն նշանների մասին, որոնք հաճախ բացահայտում են դավաճաններին։ Բայց հաշվի առեք, որ թվարկված կետերը կարող են չլինել դավաճանության 100 տոկոսանոց ցուցանիշ։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Երեք տարվա ստեղծագործ աշխատանքի արդյունքում Հայաստանում և արտերկրում սիրված «Լադանիվա» համույթը սեպտեմբերի 28-ին հայտարա...
25/10/2023

Երեք տարվա ստեղծագործ աշխատանքի արդյունքում Հայաստանում և արտերկրում սիրված «Լադանիվա» համույթը սեպտեմբերի 28-ին հայտարարեց իր առաջին ալբոմի թողարկման մասին։

Ներկայումս խումբը համերգային շրջագայությունների է Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում՝ ներկայացնելով հայկական, ֆրանսիական ու սլավոնական մշակույթներից ոգեշնչված երգերը։

Հոկտեմբերի 18-ին «Լադանիվան» հերթական համերգն ունեցավ ֆրանսիական Վալլետ քաղաքում, որին ներկա էին ինչպես հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այնպես էլ ֆրանսիացի արվեստասերներ, որոնք բուռն ընդունելության արժանացրին ինքնատիպ ոճ, ձեռագիր ու երգացանկ ունեցող համույթին։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Կենդանակերպի երեք նշան, որոնք երբեք չեն կարողանում հանգստանալՆախընտրելի է նրանցից լինել անվտանգ հեռավորության վրա. նրանց...
24/10/2023

Կենդանակերպի երեք նշան, որոնք երբեք չեն կարողանում հանգստանալ

Նախընտրելի է նրանցից լինել անվտանգ հեռավորության վրա. նրանց անհանգստությունն այնքան ուժեղ է, որ հեշտությամբ կարող է տարածվել շրջապատում գտնվող յուրաքանչյուրի վրա:

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 23-29-ը 2023 թ․Առաջիկա շաբաթվա ընթացքում կենդանակերպի բոլոր նշաններին սպասվում է ռոմանտի...
23/10/2023

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 23-29-ը 2023 թ․

Առաջիկա շաբաթվա ընթացքում կենդանակերպի բոլոր նշաններին սպասվում է ռոմանտիկ սիրավեպ անծանոթ մարդու հետ, որը հետագայում ձեզ աննշան խնդիրներ կառաջացնի։ Այս առումով վտանգ կա ընկնելու դեպրեսիվ վիճակի մեջ և սկսելու վերլուծել անցյալի բացասական փորձը: Թույլ մի տվեք, որ այդ վիճակը տիրի ձեզ:

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

«Սերն այն է, երբ երկու հոգի միավորված են։ Երբ տղամարդն ու կինը վերածվում են հրեշտակի. Դա երկինքն է»: - Վիկտոր ՀյուգոՄանր...
21/10/2023

«Սերն այն է, երբ երկու հոգի միավորված են։ Երբ տղամարդն ու կինը վերածվում են հրեշտակի. Դա երկինքն է»: - Վիկտոր Հյուգո

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

6 խիստ էրոգեն գոտի, որոնց մասին քչերը գիտենԿանացի գրգռումը նման է Սիրին թռչունին. այն դյուրին չէ գտնել, հեշտ է վախեցնել,...
20/10/2023

6 խիստ էրոգեն գոտի, որոնց մասին քչերը գիտեն

Կանացի գրգռումը նման է Սիրին թռչունին. այն դյուրին չէ գտնել, հեշտ է վախեցնել, ընտելացնելը գրեթե անհնար է: Բայց մի քանի կետ կավելացնենք ձեր թեժ քարտեզին. դրանք անպայման կօգնեն լավ զգալ, ընդ որում՝ երկու մասնակիցներին էլ:

Պարանոց

Պարանոցի հատվածը շատ զգայուն տարածք է, այն հեշտությամբ արձագանքում է ամենաթեթև հպումներին: Սա նաև խիստ խոցելի գոտի է, և մեկ այլ մարդու թույլ տալով մոտենալ մեր պարանոցին, մենք ազդանշան ենք տալիս և՛ նրան, և՛ ամենակարևորը՝ ինքներս մեզ. «նա իմն է, նրա հետ ապահով է», ինչը շատ կարևոր զգացում է կնոջ համար։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Հայտնի են 2024 թվականի գարուն-ամառ սեզոնի գլխավոր գույներըՆերկայացնում ենք, թե հագուստի որ երանգներին պետք է ավելի ուշադ...
19/10/2023

Հայտնի են 2024 թվականի գարուն-ամառ սեզոնի գլխավոր գույները

Ներկայացնում ենք, թե հագուստի որ երանգներին պետք է ավելի ուշադիր լինեք արդեն այսճրվանվանից:

Այս աշնանը մենք կրում ենք մոխրագույն, իսկ ամենահամարձակները՝ կարմիր ու վարդագույն հագուստներ: Բայց գալիք գարուն-ամառ 2024 սեզոնում ամեն ինչ կփոխվի. շատ դիզայներներ ապավինում են տաք բեժ երանգներին, որոնք փափկություն են հաղորդում կերպարներին:

Այս երանգները հատկապես հետաքրքիր է մատուցում Pantone գույնի ինստիտուտը՝ «նուրբ դեղձ» (tender peach), «կաթնային» (buttermilk), «կրեմ-բրյուլե» (сream brulee):

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նաԹխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանո...
18/10/2023

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Լինդա Անդրադեն սոցիալական ցանցերի իսկական աստղ է, նա իր ժողովրդականության համար պարտական է վարած ապրելակերպին։ Աղջիկը Դուբայի միլիարդատիրոջ կին է։ Նա 24 տարեկան է և լողում է շքեղության մեջ, թխահերը չի թաքցնում, որ շատ բան կարող է իրեն թույլ տալ։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Ո՞վ է վճարելու. էթիկետի 6 կարևոր կանոն առաջին ժամադրությանըԻ՞նչ պետք է իմանա յուրաքանչյուրը նախքան իր երազանքների տղամար...
17/10/2023

Ո՞վ է վճարելու. էթիկետի 6 կարևոր կանոն առաջին ժամադրությանը

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուրը նախքան իր երազանքների տղամարդուն հանդիպելը։ Արդյո՞ք պետք է ուշանալ ժամադրությունից, ինչպես խորհուրդ են տալիս կին մարզիչները: Պե՞տք է սպասել, որ ձեր ուղեկիցը կանչի և վճարի տաքսիի համար:

Այս և այլ հարցերի վերաբերյալ ահա թե ինչ խորհուրդներ են տալիս բիզնես ոճի, էթիկետի և արարողակարգի ոլորտի մասնագետները։



Կանոն առաջին. ժամադրության ներկայացեք ժամանակին

Առաջին ժամադրությունը միմյանց ճանաչելու հնարավորություն է: Անհանգիստ սպասումը կարող է հակառակ ազդեցություն ստեղծել և վերածվել աճող գրգռվածության կամ, նույնիսկ, աննշան հիասթափության: Այդ իսկ պատճառով պետք է ժամադրության գալ, ինչպես ցանկացած հանդիպման, ժամանակին։

Բացառություն է խնջույքը Եվրոպայում, երբ արժե տանտիրուհուն տալ 15 րոպե՝ իր գործերն ավարտելու և ինքն իրեն նախապատրաստելու համար։ Այս դեպքում էլ կես ժամով ուշանալն է արդեն վատ է ընկալվում։

Մանրամասն՝ www.ladynews. am-ում

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 16-22-ը 2023 թ․Առաջիկա շաբաթը շատ պայծառ ու արդյունավետ շրջան է կենդանակերպի բոլոր նշանն...
16/10/2023

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 16-22-ը 2023 թ․

Առաջիկա շաբաթը շատ պայծառ ու արդյունավետ շրջան է կենդանակերպի բոլոր նշանների համար։ Ինչպես հուշում է 2023 թվականի հոկտեմբերի 16-22-ն ընկած շաբաթվա աստղագուշակը, այժմ ավելի քան երբևէ դուք կզգաք երևակայության ազատ թռիչքի հեշտությունը։ Առևտրային կառույցների ներկայացուցիչները պետք է հիշեն, որ համառությունն ու ճիշտ գնահատականը կօգնի օբյեկտիվորեն նայել իրավիճակին։

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կանգ առնել և շունչ քաշել։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս լնել հանգիստ և անկաշկանդ։ Եթե չեք կարող թողնել բոլոր կարևոր բաները, ապա ձեր վրա վերցրեք միայն ամենակարևորը, մնացածն ավելի լավ է փոխանցեք ուրիշներին: Այժմ չպետք է ռիսկի, արկածների դիմեք, փնտրեք հակառակ սեռի մարդկանց սերը կամ առանձնանաք ձեր շրջապատից:

Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների՝
www.ladynews. am կայքում

Address

Erevan

Alerts

Be the first to know and let us send you an email when LADYNEWS.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to LADYNEWS.am:

Share



You may also like