EVN Report - Հայերեն

EVN Report - Հայերեն EVN Report-ն անկախ մեդիա հարթակ է, որն առաջարկում է հոդվածներ, վերլուծություններ, փոդքաստներ։

Հայաստանի անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին անդրադարձող հոդվածի Ձայ...
17/04/2024

Հայաստանի անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Հայաստանի անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

XV-XVII դարերում միաժամանակ մինչև 4-5 օծված հայ կաթողիկոս կարող էր պաշտոնավարել, իսկ Շահ Աբասը XVII դարի սկզբին քիչ մնաց...
15/04/2024

XV-XVII դարերում միաժամանակ մինչև 4-5 օծված հայ կաթողիկոս կարող էր պաշտոնավարել, իսկ Շահ Աբասը XVII դարի սկզբին քիչ մնաց Մայր տաճարը Էջմիածնից քար առ քար Սպահան տեղափոխեր՝ վախենալով, որ այն ազդեցության գործիք դառնա օսմանյան սուլթանի ձեռքին, երբ նա Արևելյան Հայաստանը գրավի։ Այս ժամանակահատվածին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

XV-XVII դարերում միաժամանակ մինչև 4-5 օծված հայ կաթողիկոս կարող էր պաշտոնավարել, իսկ Շահ Աբասը XVII դարի սկզբին քիչ մնաց Մայր տաճարը Էջմիածնից քար առ քար Սպահան տեղափոխեր....

Հայերեն գրքերը տպագրվում էին Վենետիկում, Փարիզում, Մարսելում, բայց Հռոմի պապն էր, որ կարող էր հայ գրքին «օրինականություն...
08/04/2024

Հայերեն գրքերը տպագրվում էին Վենետիկում, Փարիզում, Մարսելում, բայց Հռոմի պապն էր, որ կարող էր հայ գրքին «օրինականություն» շնորհել կամ արգելքներ հարուցել քրիստոնյա Եվրոպայում… Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում ստեղծվեց հայերեն առաջին Աստվածաշունչը, ի՞նչ փորձությունների միջով անցան դրա հեղինակները, անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում:

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում:

Հայերեն գրքերը տպագրվում էին Վենետիկում, Փարիզում, Մարսելում, բայց Հռոմի պապն էր, որ կարող էր հայ գրքին «օրինականություն» շնորհել կամ արգելքներ հարուցել քրիստոնյա ...

Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման ...
04/04/2024

Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր: Հղումը մեկնաբանություններում:

Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում ...

Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվ...
03/04/2024

Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր: Հղումը՝ մեկնաբանություններում

Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ...

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան՝ «անհավատների» գերությունից ազատագրելու սո...
01/04/2024

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան՝ «անհավատների» գերությունից ազատագրելու սուրբ Երուսաղեմն ու Արևելքի քրիստոնյա եղբայրներին։ Արշավանքի մասնակիցները մեջքին խաչ նկարած թիկնոցներով էին, և երբ նրանք հուսահատ ու անօգնական վիճակում էին, ընդառաջ եկավ հայերի թափորը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով XI-XIV դարերի իրադարձություններին։

Հոդվածի և ՁայնաԳրի հղումները՝ մեկնաբանություններում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գործնական փուլ մտնելու մասին վարչապետի լուրը ոսկեպար...
29/03/2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գործնական փուլ մտնելու մասին վարչապետի լուրը ոսկեպարցիներին մտահոգել է։ Լիլիթ Ավագյանը տեղում հանդիպել է գյուղացիներին ու լսել նրանց հիմնավորումները։

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր: Հղումը՝ մեկնաբանություններում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գործնական փուլ մտնելու մասին վարչապետի լուրը ոսկեպարցիներին մտահոգել է։ Լիլիթ Ավագյանը տեղո....

Ի հեճուկս ակնկալիքների՝ Հայաստանում նկատվում է բարձր տնտեսական աճ, թեև սպառման, խնայողությունների տեղական սովորություննե...
27/03/2024

Ի հեճուկս ակնկալիքների՝ Հայաստանում նկատվում է բարձր տնտեսական աճ, թեև սպառման, խնայողությունների տեղական սովորություններն ու այլ գործոններ շարունակում են խոչընդոտել տեղական արտադրությանը և մրցունակությանը: Սամսոն Ավետյանը բացատրում է, թե ինչ է պետք փոխել։

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Հղումը՝ մեկնաբանություններում

Ի հեճուկս ակնկալիքների՝ Հայաստանում նկատվում է բարձր տնտեսական աճ, թեև սպառման, խնայողությունների տեղական սովորություններն ու այլ գործոններ շարունակում են խոչըն....

Մասիս քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի կիսավեր հին շենքից այժմ մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսի հատվածն ամբողջությա...
26/03/2024

Մասիս քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի կիսավեր հին շենքից այժմ մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսի հատվածն ամբողջությամբ կերպարանափոխվել է։ Շինանյութը տրամադրում էին հովանավորները, իսկ ամբողջ աշխատանքը կատարում էին տղամարդիկ, որոնց ընտանիքները պետք է բնակվեին այդտեղ: Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների կառուցմանը:

Ֆոտոպատումի հղումը՝ մեկնաբանություններում

Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգ...
25/03/2024

Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ (չէր), գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով հազար ու մի եկեղեցիների համբավ ունեցող Անիի անկմանն ու այդ ժամանակաշրջանի պարունակին:

Հոդվածի և ՁայնաՊատման հղումները՝ մեկնաբանություններում

21/03/2024
Կրթության նոր չափորոշիչով կազմված պատմության դասագրքին ու այդ պարունակում խորհրդային-ստալինյան գաղափարախոսության ստեղծած...
20/03/2024

Կրթության նոր չափորոշիչով կազմված պատմության դասագրքին ու այդ պարունակում խորհրդային-ստալինյան գաղափարախոսության ստեղծած համակարգերին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Կրթության նոր չափորոշիչով կազմված պատմության դասագրքին ու այդ պարունակում խորհրդային-ստալինյան գաղափարախոսության ստեղծած համակարգերին անդրադարձող հոդվածի Ձայն...

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակներին, խնդիրներին ու հնարավորություններին անդրադարձող հ...
19/03/2024

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակներին, խնդիրներին ու հնարավորություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակներին, խնդիրներին ու հնարավորություններին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Երևանի կենտրոնում 1902 թվականին կառուցված, իսկ 1934-ին վերակառուցված ու որպես հիվանդանոց օգտագործված շենքը, թեև հանրապետ...
18/03/2024

Երևանի կենտրոնում 1902 թվականին կառուցված, իսկ 1934-ին վերակառուցված ու որպես հիվանդանոց օգտագործված շենքը, թեև հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունի, սակայն այսօր անբարեկարգ վիճակում է և լքված։ «Երևանի լքված հուշարձան շենքերի հետքերով» շարքի երրորդ մասում Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է այս շենքի մասնավորեցման ընթացքն ու հետագան։

Հոդվածի և ՁայնաԳրի հղումները՝ մեկնաբանություններում

Եթե Հայոց պատմության մեջ եղել են պահեր, երբ եկեղեցին պետություն էր պետության մեջ, ապա ավելի երկար են ձգվել շրջանները, եր...
18/03/2024

Եթե Հայոց պատմության մեջ եղել են պահեր, երբ եկեղեցին պետություն էր պետության մեջ, ապա ավելի երկար են ձգվել շրջանները, երբ այն եղել է պետություն առանց պետության, այս ժամանակաշրջաններին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Եթե Հայոց պատմության մեջ եղել են պահեր, երբ եկեղեցին պետություն էր պետության մեջ, ապա ավելի երկար են ձգվել շրջանները, երբ այն եղել է պետություն առանց պետության, այս ....

Սոցիալ-մշակութային մի շարք փոփոխությունների արդյունքում ընտանիքի մոդելը Հայաստանում փոփոխությունների է ենթարկվել, գրում ...
15/03/2024

Սոցիալ-մշակութային մի շարք փոփոխությունների արդյունքում ընտանիքի մոդելը Հայաստանում փոփոխությունների է ենթարկվել, գրում է Անի Ղուլինյանը/ Ani Ghulinyan՝ անդրադառնալով ընտանիքների կառուցվածքներին, ամուսնու ընտանիքի հետ ապրելու խնդիրներին ու հայկական ընտանիքի զարգացման պատմությանը։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

ՀԱՊԿ֊ին անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայման շրջանակում վերջերս Հայաս...
14/03/2024

ՀԱՊԿ֊ին անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայման շրջանակում վերջերս Հայաստանում խոսվում է Ֆինլանդիայի մոդելի մասին՝ նախկինում արծարծվող Իսրայելի և Սինգապուրի փոխարեն։ Ֆինլանդիայի ու Հայաստանի իրավիճակի նմանությունների ու տարբերությունների, և ֆինլանդական փորձի կիրառելիությանն է անդրադառնում Սոսի Թաթիկյանը/ Sossi Tatikyan։

Հոդվածի ՁայնաԳիրը՝ մեկնաբանություններում

ՀԱՊԿ֊ին անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայման շրջանակում վերջերս Հայաստանում խոսվում է Ֆինլանդիայի մոդելի մա....

Բռնի տեղահանությունից ամիսներ անց էլ արցախցիները ցավով, բայց նաև արդեն կարոտով են հիշում շրջափակման հետևանքով առաջացած հ...
14/03/2024

Բռնի տեղահանությունից ամիսներ անց էլ արցախցիները ցավով, բայց նաև արդեն կարոտով են հիշում շրջափակման հետևանքով առաջացած հացի խնդրի մասին։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է շրջափակման հացի պակասին ու այդ խնդիրը հանրայնացնելու փորձերին։

Հղումը՝ մեկնաբանություններում

Արդյոք էլեկտրաէներգիայի ապականոնակարգումը կհանգեցնի շուկայի մանիպուլյացիայի ու գների բարձրացման անբարենպաստ պայմաններ կս...
13/03/2024

Արդյոք էլեկտրաէներգիայի ապականոնակարգումը կհանգեցնի շուկայի մանիպուլյացիայի ու գների բարձրացման անբարենպաստ պայմաններ կստեղծի սպառողների, հատկապես բնակչության համար: Էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներմուծման օգուտների ու հնարավոր վտանգների մասին տնտեսագետ Արա Խանջեանի անդրադարձի ՁայնաԳիրը։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներմուծման հնարավոր վտանգներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնին, 2023-ին դրա մասնակի ձախողմանն ու հայկական կինոյի հաջողությանն անդրադարձող հոդ...
12/03/2024

Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնին, 2023-ին դրա մասնակի ձախողմանն ու հայկական կինոյի հաջողությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնին, 2023-ին դրա մասնակի ձախողմանն ու հայկական կինոյի հաջողությանն անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։

Քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցական ծեսերն անցկացվում էին ուրիշ լեզուներով՝ շատ հաճախ անհասանելի լի...
11/03/2024

Քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցական ծեսերն անցկացվում էին ուրիշ լեզուներով՝ շատ հաճախ անհասանելի լինելով հավատացյալներին։ Այս խնդրին ու դրա լուծման ուղուն է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցական ծեսերն անցկացվում էին ուրիշ լեզուներով՝ շատ հաճախ անհասանելի լինելով հավատացյալներին։ Այս խնդրին ու դր...

Զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխություններին, դրանց սոցիալական ու իրավական պարունակին անդրադ...
06/03/2024

Զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխություններին, դրանց սոցիալական ու իրավական պարունակին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը:

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխություններին, դրանց սոցիալական ու իրավական պարունակին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։

Շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի մասին քննարկումներ են ծավալվում մինչև այսօր։ Այդ ժամանակաշրջանի...
04/03/2024

Շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի մասին քննարկումներ են ծավալվում մինչև այսօր։ Այդ ժամանակաշրջանի ընդհանրական պարունակին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի մասին քննարկումներ են ծավալվում մինչև այսօր։ Այդ ժամանակաշրջանի ընդհանրական պարունակին է անդրադառնում Վ...

IV դարի Հայաստանում որոշ պահերի այնքան սրվեցին պետության ու եկեղեցու միջև հակասությունները, որ այդ ժամանակահատվածում Հայ...
26/02/2024

IV դարի Հայաստանում որոշ պահերի այնքան սրվեցին պետության ու եկեղեցու միջև հակասությունները, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում սպանվեց երեք քահանայապետ, իսկ չորրորդի մահվան հանգամանքները կասկածելի են։ Այս շրջանին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

IV դարի Հայաստանում որոշ պահերի այնքան սրվեցին պետության ու եկեղեցու միջև հակասությունները, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում սպանվեց երեք քահանայապետ, իսկ չոր...

Ամուսնալուծվելու որոշման հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթեր...
23/02/2024

Ամուսնալուծվելու որոշման հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Ամուսնալուծվելու որոշման հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ։

Մկրտիչ Արմենի ստեղծագործության երկու տարբեր էկրանավորումներին, դրանց հակադիր մոտեցումներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը...
22/02/2024

Մկրտիչ Արմենի ստեղծագործության երկու տարբեր էկրանավորումներին, դրանց հակադիր մոտեցումներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ և խմբագրմամբ։

Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

Մկրտիչ Արմենի ստեղծագործության երկու տարբեր էկրանավորումներին, դրանց հակադիր մոտեցումներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը՝ հեղինակի ընթերցմամբ և խմբագրմամբ։

Լուիզա Ասլանյանը, որի կեղծանունն էր Լաս, գրել է «Կռի՜ւ, ընդդէմ բռնակալութեան՝ Արեւելքից, Արեւմուտք։ Ես այդ ճանապարհի դաշ...
22/02/2024

Լուիզա Ասլանյանը, որի կեղծանունն էր Լաս, գրել է «Կռի՜ւ, ընդդէմ բռնակալութեան՝ Արեւելքից, Արեւմուտք։ Ես այդ ճանապարհի դաշտի վրայ է որ ուզում եմ մեռնել։ Թող սրտիս տաք արիւնը այդտեղ հոսի, եւ իմ դիակի վրայով, դիակս կոխոտելով թող անցնեն շարքերը մեր քրտնաթաթախ, հրացայտ աչքերով, դէպի յաղթանակ։ Իսկ երբ մի օր գայ՝ հասարակաց գերեզմաններից գնդակահարուած հերոսների ոսկորները հանելու եւ ի մի հաւաքելու, եւ երբ յաղթութեան կանչերի, եւ թնդացող երգերի տակ տօնուի ազատութեան յաղթանակը, եվ յիշատակը նրանց, որ մեռան, ես խառնուած կը լինեմ նրանց»։

Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի մասունքները Փարիզի Պանթեոնում ամփոփելու արարողությունը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է Լասի աճյունը, միգուցե հյուսիսային Գերմանիայում՝ նացիստական համակենտրոնացման ճամբարի մոտ, որտեղ նրան տեղափոխել են վերջին անգամ: Կամ գուցե ինչ-որ տեղ Ֆրանսիայում:

Լուիզա Ասլանյանի մասին պատմող հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում

«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբեր...
21/02/2024

«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։

«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագ....

19/02/2024

Թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքների, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու, նրանց տանջանքների ու քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու շրջանին է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Հոդվածի և ՁայնաՊատումի հղումները՝ մեկնաբանություններում

15/02/2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Նախորդ տարի իր 100 ամյակը բոլորած հայկական կինոն փորձում էր տոնել պատկառելի այս նշանակետը, միաժամանակ ցուցաբերելով երիտասարդանալու, հիմնովին վերափոխվելու և նորովի կայանալու ձգտումներ։ Ինչպե՞ս իմաստավորվեց և ի՞նչ արդյունքներ տվեց հայ կինոյի հոբելյանը Հայաստանում և արտասահմանում։ Որո՞նք էին տեղական կինոարտադրության կարևորագույն ձեռքբերումները 2023-ին և ի՞նչ են դրանք հուշում ազգային կինոյի զարգացման ու ձևավորման ուղիների մասին մոտ ապագայում։ Հայկական կինոյին առնչվող այս և այլ խրթին հարցերը քննարկում ենք պրոդյուսեր և կինո ծրագրավորող Art House Yan /Մելիք Կարապետյանի հետ:

Փոդքաստի հղումը՝ մեկնաբանություններում

Address

Moskovyan Avenue 31
Erevan

Alerts

Be the first to know and let us send you an email when EVN Report - Հայերեն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby media companies



You may also like