«Արմնյուզ»–ը (ArmNews TV) հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ:
«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն:
2001թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ-ում բացվեց առաջին հայկական լրատվական հեռուստաընկերությունը: «Արմնյուզ»–ը հեռարձակումը սկսեց 39 դեցիմետրային հաճախականությամբ, երկար ժամանակ վերահեռարձակելով «Եվրոնյուզ» լրատվական հեռուստաալիքի եթերը։
2011թ. նորացնելով տեխնիկական բազան և անցկացնելով լայնածավալ ռեբրենդինգ, հեռուստաալիքը հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագիր և նոր սեփական արտադրության հաղորդումներ։ Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ստանձնեց ալիքի լրատվական ծրագրի տնօրենի պաշտոնը։ «Արմնյուզ»–ի լրատվական թիմը չորս տարվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով Հայաստանում դարձավ հեռուստալրատվության լիդեր։
2012թ., «Արմենիա» և «ATV» հեռուստաընկերությունների հետ «Արմնյուզ»–ը դարձավ«PanArmenian Media» գրուպի մաս։
2015թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարեց ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Այդ շրջանում հեռուստատեսությունը, փոխելով ֆորմատը, լրատվականից դարձավ երիտասարդական լրատվական–ժամանցային։
2019թ. փետրվարի 1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը առանձնացավ «PanArmenian Media» գրուպից և միացավ «Քառյակ մեդիա» ընկերությանը՝ դարձյալ վերադառնալով ամբողջապես լրատվական հեռուստաֆորմատին։ Նոր հոլդինգում և նորացված հեռուստաֆորմատով «Արմնյուզ» հեռուստատեսության տնօրենը դարձավ հեռուստալրագրող Նարեկ Նիկողոսյանը։
2020 թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցած «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխություն ժամանակ «Լավագույն լրատվական» անվանակարգում հաղթեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: «Լավագույն հեռուստամեկնաբան» մրցանակը ստացավ «Արմնյուզ»-ի «Օրախնդիր» հաղորդման հեղինակ Դավիթ Սարգսյանը։
«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերը շուրջօրյա հեռարձակվում է Youtube կայքի Armnews ալիքով՝
https://www.youtube.com/watch?v=CNQI0tLh-
«ԱրմՆյուզը» սոցիալական մեդիայում՝
Facebook - https://www.facebook.com/armnewstv
Instagram - https://www.instagram.com/armnews_tv
Telegram - https://web.telegram.org/#/im?p=@armnewstv
Twitter - https://twitter.com/ArmNews_TV
«ԱրմՆյուզը» հեռուստատեսությամբ՝
DTV (թվային հեռուստատեսություն)՝ 5–րդ ալիք
Rostelecom՝ 6–րդ ալիք
Ucom՝ 11–րդ ալիք: