AG ArmNews

AG ArmNews Եղիր տեղեկացված
ԼՈՒՐԵՐ, ՓԱՍՏԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Միացե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/armvlog, Ձեր աջակցությունն կարևոր է մեզ համար:

06/01/2024

Հիմա եկեք ծուռ նստեք եւ շիտակ խոսենք: Ինչպե՞ս եղավ, որ միայն 2011թ. ԱՄՆ գործուղված Անար Մամեդովին, նա Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է, հաջողվեց 2015թ. գործարք կնքել Դոնալդ Թրամփի շինարարական ընկերության հետ, մեկուկես միլիոն դոլարի մաքուր շահույթ ապահովող ծրագիր իրականացնել Բաքվում: Ուշադրություն. Թրամփի նախագահ ընտրվելու տարում՝ 2016 թ.-ին Ադրբեջանը քառօրյա, նրա լիազորությունների վերջին ամիսներին՝ 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերին՝ քառասունչորսօրյա պատերազմ է վարել: Իսկ ԱՄՆ-ում հայկական հարյուրամյա լոբբին մի քսան տարի է՝ կոնգրեսական Մենենդեսի մակարդակից այն կողմ չի անցնում, արդյունքն էլ առավելագույնը սուտի հայտարարություն է: Թե բա՝ թելեթոն ենք անում, որ գալ տարի Արցախում Սուրբ Ծնունդ նշենք: Կլինի՞՝ բոլորով մաքրվեք, ցրվեք ձեր տներով:

Վահրամ Աթանեսյան

05/01/2024
05/01/2024

Որոշ հոգևորականներ պնդում են, որ Գարեգինին չսիրելը դա չի նշանակում, որ պիտի չլսես իրան), իբր թե կաթողիկոսի անձը կապ չունի, կարևորը պաշտոննա, բայց դա ինչ երկակի ստանդարտներ են? Ինչա նշանակում անձը կապ չունի? Բա էլ ինչը կապ ունի մենակ աթոռին նստած մարմինը? 1700 տարվա իմաստուն, կայացած կառույցի ներկայացուցիչը նենց մանկամիտ պատասխանա տալիս, որ ապշում ես

Անդրանիկ Գասպարյան

04/01/2024

Լեհաստանում ապրածս տարիներին, ինչպես հազարավոր հայեր, այդպես էլ մենք առևտրով էինք զբաղվում։
Գոյություն ունեին այնպիսի շուկաներ, որտեղ առևտրականների մեծամասնությունը հայեր էին, իրանք էին " եղանակ թելադրողները", ապրանքի գին որոշողները, շուկայում լավ տեղերը կանգնողները։ Միայն հայերը պիտի "Ադիդասի" գործ անեին(ովքեր այնտեղ ապրել են գիտեն ինչ նկատի ունեմ ), միայն հայերը պիտի սպիրտի ու ծխախոտի, նաև դիսկի ու արհեստական ծաղկի գործ անեին։ Հայերը շուկաներում ժամանակին անվճար վերցրած տեղերը աստղաբաշխական գներով վաճառում էին լեհերի վրա։
Բայց երբեք հայերի դեմ ոչ ոք արշավ չի արել ու չի ասել` nienawidze tych armeñczykòw, jakie mają prawo pobytu w naszym kraju? Niech się s... s tąd. Կամ էլ ale śmierdzą te czarnuchi...
Եթե կարծում եք հայերի վրից հոտ չէր գալիս, չարաչար սխալվում եք։ Բա որ չստերով կանանց տեսնեիք Վարշավայի շուկայում։
Կամ էլ սպիտակ կոստյում հագած հայ գողերին։Դրանց մասին էլ կգրեմ մի օր։
Հաա, ի դեպ, Վարշավայի ստադիոնում(էտ էլ այնտեղ եղածները գիտեն ինչա) ամենայուղոտ տեղը հայերինն էր , կոչվում էր korona 👑stadiona., այսինքն, ստադիոնի թագը։
Բաաա, մենք էլ այնտեղի հնդիկներն էինք😏

Հգ. հիշեմ, էլի բաներ կգրեմ 😏

Քրիստինա Վարդանյան

04/01/2024

‼️Շատ դառնացած եմ. ի՞նչ է մտածելու երեխան իր պետության մասին, եթե կախիչը պոկվում է. Փաշինյանը՝ մարզային այցերի մասին

🖇️Երեխաները մտածելու են՝ շինարարից սկսած մինչև վարչապետ էդ փողն իրար մեջ կիսել են:

Նա նշեց՝ Հայաստանում դպրոցների վերանորոգման չափանիշներից ու նշում խնդիրները՝ շինարարության որակն ակնհայտորեն ցածր է, վոլեյբոլի ցանցերն ու գծանշումները չեն համապատասխանում խաղի չափորոշիչներին, կանաչ գոտիներ չկան և այլն։

Վարչապետի խոսքով՝ այս խնդիրները տեսնելով, երեխաները մտածելու են՝ «շինարարից սկսած մինչև վարչապետ էդ փողն իրար մեջ կիսել են»։

📢 «Ինձ պետք չեն պրոբլեմների բացատրություններ, պետք են լուծումներ»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
✔️Ինձ չտաք բացատրություն, կգաք և կասեք՝ այս հարցը լուծված է. մեզ պետք են ոչ թե հարցեր բարձրացնող, այլ հարցերը լուծող պաշտոնյաներ. վարչապետ

04/01/2024

Երբեք բաց չեմ թողնում Վարչապետի մարզային այցերը, հետևում եմ, թե մարզերում կառավարությունը ինչպիսի ահռելի ներդրումներ է կատարում, սիրտս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է կառուցվում մեր երկրի ամեն մի անկյունը, բայց երեկվա այցը Լոռու մարզ ինձ տխրեցրեց։
Միլիարդավոր դրամների ներդրում է արել կառավարությունը դպրոցաշինության մեջ, երկրի ղեկավարին հրավիրել են բացմանը, որտեղ նա բազմաթիվ խնդիրներ է արձանագրում։
Այդ անորակ աշխատանքի համար պատասխանատուները, եթե մինչև հիմա չեն հասկացել, որ երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը, զարգացումն ու ապագան միայն խրամատն ու տարատեսակ զենքն ու զինվորը չեն, այլ նաև դպրոցն է ու որակյալ միջավայրում կրթություն ստացող աշակերտը, դժվար էլ Վարչապետի գրանցած թերություններից ինչ որ բան հասկանան, որովհետև այդ թերությունները ոչ թե փողի պակասից են առաջացել 《ինչ եք տվել, որ որակ էլ պահանջում եք》, ոչ, փող կա, փողի խնդիր չկա, այլ մարդկային անտարբերությունից, թքած ունենալուց, մի քիչ ավել փող թռցնելուց, պետությանը խաբելու սովորությունից։
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ Է, իսկ երեկ այդ հայրենասիրությունը չկար։

Հգ. մի բան էլ` ես աշխատանքից կհեռացնեի այն ուսուցչին և տնօրենին, ում դպրոցի սաները այդպես անտարբեր մեր հիմն էին երգում։ Դա ողբերգություն էր, ոչ թե երգ։

Հգ. աչքը կուշտ երեխաներ են մեզ պետք, որ վաղը պետության անվտանգությունը 5000 դրամով չծախեն։ Այդպիսի սերունդնա մեր վաղվա հզոր զենքը։

Հգ. Որպես շինարարի աղջիկ, ում հայրը բազմաթիվ դպրոցներ է կառուցել Հայաստանում, մեծ ցավ ապրեցի և զայրույթ, երբ տեսա, թե ինչ անորակ դպրոցներ են կառուցել։ Հիշեցի հորս խոսքը, երբ ասում է, որ երբեք աշխատանքի չի վերցնում նրան, ով ասումա ես ամեն ինչից էլ հասկանում եմ, ամեն ինչ էլ կարող եմ անել։ Սովորաբար այդպես փինաչիներն են ասում։

Քրիստինա Վարդանյան

03/01/2024

📌Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում՝ մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամ արժեքով.
📌431 ուսումնասիրության արդյունքում՝ 148 անձանց գույքի վրա կալանք է դրվել.
📌Ուսումնասիրվող անձանց թվում կան ներկայում և նախկինում պաշտոն զբաղեցնող անձինք:

ՀՀ գլխավոր դատախազություն

03/01/2024

Վայ, վայ, վայ )))
Երեվանի փողոցներում հնդիկներն քեֆ են անում:
Տո չհասկացողներ, բա որ Բաթումում ամբողջ տարի փողոցներում պլյաժներում, կաֆեներում հայեր են, ռուսներ են քեֆ անում բացի վրացիներից ոչինչ?

Բա որ ամբողջ տարի Սոչիյի պլյաժներում, կաֆեներում մենակ հյուրերն են քեֆ անում բացի տեղացիներից, ու նույնիսկ բացի տեղացի հայերից, ոչինչ?

Բա որ ամբողջ տարի Էմիրաթում մենակ հյուրերն են քեֆ անում, հայերն էլ նույնպես,, ոչինչ?

Էնենց որ լավ է որ ուրիշ երկիրներց հյուրերը Հայաստանում քեֆ են անում ու պետք հպարտանալ:

Ուսիկ Մարկոսյան

02/01/2024

Էս երկրում ամեն ինչ էնքան է իմաստազրկվել, որ Հրապարակի տոնածառի համար ՔՊ-ին ամենաթունդ քննադատողները Նոր տարվա էկզոտիկ լուսանկարներ են ՖԲ-ում տարածում: Որը՝ տաք երկրներից, որը՝ Ծաղկաձորի ձյուներից, որը՝ խոզի բուդի սեղանից: Բարի՜ վայելում, Աստված բոլորին տա՝ չխնայի, բայց ,,շուխուռն,, ու՞մ էր պետք:

Վահրամ Աթանեսյան

01/01/2024
01/01/2024

-Արշակ թագավոր, դու ո՞վ ես, որ քո անունով քաղաք ունենաս,-Ներսես կաթողիկոսի անեծքը Հայ թագավորության վրա մենք հազար տարի ներկայացրել ենք որպես Հայրապետի կշտամբանք: Հաջորդը պիտի լիներ Սահակ Պարթեւի տեսլիքը, որ մինչեւ Արշակունիների գահը չկործանվի՝ Հայաստանը փրկություն չունի: Գահը կործանվեց եւ այլեւս չվերականգնվեց: ՀԱԵ-ն մինչ օրս Սահակ Պարթեւի տեսիլքի՞ քարոզիչն է:

Վահրամ Աթանեսյան

31/12/2023
31/12/2023

Անցյալ տարեվեջին գրել եմ, որ Ստեփանակերտի հրապարակը ճշմարտության պատգամախոս չէ: Բայց ո՞վ կպատկերացներ, որ մի ամբողջ պետական համակարգ է լծված ժողովրդին ստորաբար խաբելու գործին: Հերոս-հակահերոս՝ նույն խաբեության տարբեր դեմքերն էին՝ լծված նույն նպատակին՝ խեղդել ողջախոհության ձայնը: Ոչ մեկի նոստալգիկ հեծկլտանքներին չհավատաք: Եթե առաջիկա երկու-երեք ամիսներին Ստեփանակերտը Բաքվի հետ կոմունիկացիա չհաստատի՝ վերադարձի մասին մոռացեք: Մնացածը քաղաքական բիզնես-պրոյեկտներ են: Ողջախոհության տարի լինի 2024-ը: Գոնե այնքան, որ մեր ձեռքով Հայաստանը վտանգի չմատնվի:

Վահրամ Աթանեսյան

31/12/2023

Որքա՞ն կարելի է նույն փոցխին կանգնել: Քաղաքական գործիչ(ներ)ը, որ Ռուսաստանի բարի հսկայի կերպար են ներշնչում, թող գոնե ռուս-թուրքական գործող պայմանագրի անվանումը փորձեն հասկանալ՝ բարեկամության եւ եղբայրության մասին,- եւ կարդան ռուս-ադրբեջանական 2001թ. հունվարի 6-ի Բաքվի Հռչակագիրը: Երբ իրականությունը չենք տեսնում, իրականությանը նայում ենք վարդագույն ակնոցներով՝ ունենում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարում: Օդում խավաքարտից սրեր մի ճոճեք, պարոնայք: Ադրբեջանը մի գերխնդիր ունի՝ ազատվել Ռուսաստանի ռազմական անցանկալի ներկայությունից: Մի օգնեք նրան գոնե այս անգամ, թողեք առանց մեզ լուծեն իրենց ծանրագույն վեճը: Մեզ համար ամենաօգտակարն այս պահին դա է:

Վահրամ Աթանեսյան

31/12/2023

Մի քանի ժամից հրաժեշտ կտանք 2023 թվականին և իր իրավունքների մեջ կմտնի 2024 թվականը։
2023֊ը ինչպես ցավալի կորուստների, այնպես էլ անգին ձեռքբերումների տարի էր։
Ամենակարևոր և ամենաթանկ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և պետականության պահպանումն էր։
Այն պահպանվեց հայ ժողովրդի ամուր կամքի, սթափ մտածելակերպի, սառնասիրտ հաշվարկի, բարձր գիտակցության, ինչու չէ, նաև ոմանց անտարբերության և անտեղյակության շնորհիվ` շարքային քաղաքացուց մինչև սահմանին կանգնած զինվոր` թիկունքից մինչև առաջնագիծ։
Վաղը Ամանոր է և ամեն ինչ նոր է սկսում `Նոր Տարի, նոր էջից։ Յուրաքանչյուրիցս է կախված, թե այդ նոր էջերը ինչպիսի ձեռագրով, ինչպիսի մտքով, հոգով և սրտով կգրենք։ Մի բանում վստահ եմ, որ այս օրերին առաջին, երկրորդ և հերթական բարձրացրած բաժակներն ու բարեմաղթանքները լինելու են խաղաղության համար և խաղաղության մասին։
Խաղաղությունը ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է, առանց խաղաղության։
Շնորհավոր գալիք 2024 թվականը։❄️🎅☃️ Խաղաղություն, առողջություն և հաջողություն եմ մաղթում։
Աստված օրհնի բոլորիդ ընտանիքները, սիրելի և թանկ ընկերներ❤️💙🧡

Քրիստինա Վարդանյան

30/12/2023

Քանի եկեղեցական այս տարի իրեն առանձին չի դասել հայոց պատմությունից ու մի օր գնացելա մեր իշխանների ու թագավորների բերդերը, խոսելա պետականությունից, պետությունից, խնդրելա որ իրենց թեմերի երիտասարդները այցելեն պետական խորհրդանիշ հանդիսացող որևէ վայրեր?
Առանց վիճակագրության էլ կարող եմ ասել, որ ոչ մեկ, դրանք սատանի ծնունդներ են ու չեն սիրում պետությունը, դրանք ուզում են պետություն չունենանք, որ իրենք համարվեն ազգի առաջնորդներ ու օտարի համար հարկահավաքներ դառնան

Անդրանիկ Գասպարյան

30/12/2023

Ավելի վտանգավոր միտք, քան ,,ուժն է ծնում իրավունքը,, Հայաստանի պարագայում հազիվ թե գտնվի, որովհետեւ Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող Թուրքիայից ուժեղ լինել: Հետեւաբար ,,ուժն է ծնում իրավունքը,, սկզբունքը, ուզենք, թե ոչ, գործում է հօգուտ Թուրքիայի: Իսկ ով կարծում է, թե ղարաբաղյան առաջին պատերազմը մենք շահել ենք ուժի իրավունքով՝ կամ դիլետանտ է, կամ՝ կեղծարար, կամ՝ ավանտյուրիստ: Այդ պատերազմը մենք շահել ենք իրավունքի ուժով. Լեռնային Ղարաբաղը պահել հայկական եւ որպես սուբյեկտ՝ մեր իրավունքն էր:

Վահրամ Աթանեսյան

29/12/2023

Վարչապետին քննադատող, ճիշտ ու սխալ անող, ծովում` ակուլա, օդում` արծիվ, անտառում` առյուծ, ռազմական գործողությունների ժամանակ 《թաքնվիր 100մետր գետնի տակ 》օպերացիա իրականացնող, խաղաղ պայմաններում վերջին սերնդի նանոտեխնոլոգիաներով հագեցած դիվանին բազմած, միջազգային ամենագետ֊ դիվանագետ տղամարդկանց 99%֊ը իրենց տան մեխը մեխելու ընթացքում մուրճիկով անհաջող հարված են հասցնում մատին, բայց կարևորը, իրանք ֆբ֊ում հաջողակ դիվանագետ են և միլիոն տոկոս գիտեն, թե որ երկրի հետ ոնցա պետք դիվանագիտություն անել։

Քրիստինա Վարդանյան

🇮🇳 🇦🇲 Ինչպես հաղորդում է հնդկական  թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալները, 2022֊2023 ֆինան...
28/12/2023

🇮🇳 🇦🇲 Ինչպես հաղորդում է հնդկական թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալները, 2022֊2023 ֆինանսական տարում Հնդկաստանի պաշտպանական արտահանումը (ինչը կարելի է հասկանալ նոր պայմանագրերի ծավալով), հասել է պատմության ռեկորդային մակարդակի. մոտ 1,924 մլրդ դոլար, ինչը գրեթե 360 մլն դոլարով ավելի է նախորդ ֆինանսական տարվա համեմատ, դրանով էլ պայմանավորված, ավելի, քան 10 անգամ աճել է 2016֊2017 ֆինանսական տարվա համեմատ։

bmpd-ը ցույց է տալիս, որ Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության արտահանման վաճառքի արագ աճը հիմնականում կապված է 2020 թվականին Հնդկաստանի համար Հայաստանին սպառազինության մատակարարման խոշոր և, շատ առումներով, բեկումնային պայմանագրերի կնքման հետ: Հնդկաստանն իր պատմության մեջ առաջին անգամ պայմանագրեր է կնքել Հայաստանի հետ 155 մմ տրամաչափի քարշակային և ինքնագնաց հաուբիցների, Pinaka MLRS-ի, ATGM-ների, ռադարների, Akash հակաօդային պաշտպանության համակարգերի և հակաօդային պաշտպանության համակարգերի առևտրային մատակարարման համար: Ըստ մի շարք գնահատականների՝ 2020 թվականից ի վեր Հայաստանի կողմից Հնդկաստանում զենքի և ռազմական տեխնիկայի գնման պայմանագրերի ծավալը հասնում է 2 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանը դարձնում է հնդկական զենքի ամենամեծ օտարերկրյա ստացողը։
✌✌✌

Բոլոր նրանք, ովքեր վարչապետին քննադատում են Ռուսաստան գնալու ու ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար, թող նայեն էս քարտեզին։Քար...
28/12/2023

Բոլոր նրանք, ովքեր վարչապետին քննադատում են Ռուսաստան գնալու ու ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար, թող նայեն էս քարտեզին։
Քարտեզում կանաչով նշված էն երկրները, որոնք հայկական անձնագրով մարդկանց մուտքը չեն արգելում իրենց երկիր, իսկ կարմիրով նշված երկրները թույլ չեն տալիս մեր քաղաքացիներին իրենց երկիր ազատ մուտք ունենալ։
Սա կոնկրետ տնտեսական, բիզնես ցուցանիշա։
Ի դեպ, Թուրքիան ավելի լոյալա մեր քաղաքացինեիրն իր երկիր ընդունելու հարցում քան մեր բարեկամ Ֆրանսիան

Անդրանիկ Գասպարյան

28/12/2023

Ես չեմ հավատում, որ էս տեքստը 9 հոգիա հավանել։
Նորից եմ դնում

Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության վրա ոչ մեկ չի հարձակվել, Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի վրա չի հարձակվել, այսինքն Հայաստանի Հանրապետությունը որևէ պատերազմի չի մասնակցել, որևէ պատերազմ ոչ հաղթել է, ոչ էլ պարտվել։
Այո, որոշ ՀՀ քաղաքացիներ կամավոր մասնակցել են Արցախի Հանրապռըության /չճանաչված պետություն/ և Ադրբեջանի Հանրապետության միջև տեղի ունեցած պատերազմին։
Էս տեքստը լավ հիշեք, ու միշտ կրկնեք։
Կգա ժամանակը, կհասկանաք, որքան կարևոր տեքստա, ու կհասկանաք թէ ինչ վնասատու թեզա, ՀՀ-ի պատերազմի մասնակից լինելը։
Ու մի բան էլ, քանի շուտա, էդ մառազմատիկ պատմության դասագրքերը փոխեք։
Հետո չասեք, բա խի չէիր շուտ ասում։

Արա Ներսիսյան

28/12/2023

Ժողովուրդ ջան տեսնում եմ շատերդ դուխաթափի նման եք եղել։
Նախ կաշառակերն ու գողը, մարդասպանը չարդարացվեց։ Պարզապես ա'յս պարագայում նույնպես հերթական անգամ աշխատեց իրենց իսկ կողմից գրված դատական օրենսգիրքը, եւ այդ օրենսգիրքը սպասարկող դատավորների ու փաստաբանների ոհմակը։
Ես' մի բան գիտեմ,որում եւ համոզված եմ։
ռոռոից բռնած,բոլորն էլ պատասխան են տալու, թէ' օրենքի առաջեւ,եւ թէ' ժողովրդի։
Մտածեք Ձեր ամենօրյա հոգսերի մասին,եւ պատրաստվեք
Ամանօրյա ու Սուրբ Ծննդյան տոների դիմավորմանը։
Այդ' երեւույթներն անցողիկ են։
Մնայուն ենք ՄԵ'ՆՔ, եւ ՄԵՐ
Պետականությունը։
Այնպես որ, հանգստություն և համբերատարություն։
ԵՐԲԵ'Ք չեմ կասկածել, որ ամեն ինչ լավ է ԼԻՆԵ'ԼՈՒ 👍
ԴՈՒԽՆԵՐԴ տեղը
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ,
ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅՈ'ՒՆ ջան 🤝💝։
ԲԱՐԻՆ ԲՈԼՈՐԻ'Ս ՀԵՏ 🙏
🌞🇦🇲💝🇦🇲🥰🇦🇲👊🇦🇲☀️✍️
🇦🇲🤝🇪🇺🇨🇵🇺🇸🇳🇪🇺🇦👍✍️

Ալիկ Գևորգյան

🤮🤮🤮
27/12/2023

🤮🤮🤮

27/12/2023

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ. նախաձեռնվել է 90 քրեական վարույթ

Եթե 2018-ի հեղափոխությունից հետո  հանրությունը ցնծությամբ էր ընդունում նոր ասֆալտապատված ճանապարհների մասին լուրը, ապա ա...
27/12/2023

Եթե 2018-ի հեղափոխությունից հետո հանրությունը ցնծությամբ էր ընդունում նոր ասֆալտապատված ճանապարհների մասին լուրը, ապա այսօր անգամ նորակառույց դպրոցի ու մանկապարտեզի կողքով գրեթե անտարբեր է անցնում։

Սա նորմալ և բնական պրոցես է, քանզի հանրության մեջ այլևս արթնացել է այն գիտակցությունը, որ այո՝ կառավարությունը պետք է ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, սպորտային համալիրներ, խաղադաշտեր, տներ, բնակելի շենքեր կառուցի ու հիմնանորոգի։

Նորմալ է, երբ մարդիկ հիմա սովորական են ընդունում են նորակառույց դպրոցի ու մանկապարտեզի մասին լուրը՝ աննորմալ է, երբ ցնծությամբ էին ընդունում ասֆալտապատված ճանապարհահատվածի մասին լուրը։
Մեղադրելու չէ՝ շուրջ 25 տարի չէին տեսել։

Տարոն Չախոյան

27/12/2023

《Արցախը կորցրել ենք, ինչ հրավառություն, ինչ տոնածառ》ասողի(ների) ամանորյա գնումներն ու սեղանն եմ ուզում տեսնել։
Դպրոցական տարիքում ինձ ասում էին 《մրսի, սոված մնա, մոմի լույսի տակ դաս արա, Արցախում պատերազմա》, ես իմ մեծ զավակին ասել եմ 《թող ուսումդ, թող աշխատանքդ, թող սիրածդ աղջկան գնա կռվի, Արցախում պատերազմա, մինչև չհաղթես, տուն չգաս》։ Հերիքա!!!
Հայաստանի Հանրապետության քաղաքացին բոլորից շատ է արժանի տոնել, հրավառություններ անել, ունենալ լավագույնը, օգտվել բոլոր բարիքներից։
Այսօր երեկոյան քայլում էի իմ քաղաքում ու ինձ ոչ թե զգում էի որևէ բարձրաճաշակ, գերզարգացած եվրոպական քաղաքներից մեկում, այլ հենց իմ Երևանում, իմ քաղաքում։ Իմ հեքիաթը իրական էր։ Մենք արժանի ենք լավագույնին❤️💙🧡

Քրիստինա Վարդանյան

26/12/2023

Արդեն ջղայնացրին: Գրում են ու գրում` ռուսական զորքերը հանեք Հայաստանից, Ռուսաստան մի գնացեք, էս արեք, էն արեք: Մի շատ հասարակ հարց` Ուկրաինան ուզում է՞ հանել ռուսական զորքերը իր տարածքից, բա ինչու՞ չի կարողանում հանել: Կամ լավ, էսպես հարցը դնենք, ավելի ուղիղ` Ազգային Ժողովը մի որոշում ընդունեց, Վարչապետն ու Նախագահն էլ ստորագրեցին, որ ռուսական զորքերը պիտի դուրս գան Հայաստանից: Գետնի վրա ո՞նց ենք իրականացնելու այդ որոշումը: Ձեր կարծիքով Ռուսաստանն էլ ասելու է` դե լավ, քանի որ էդ թղթի կտորը ունեք ստորագրած, ուրեմն ձեռքերս վեր ենք տնկում ու գնում ենք էստեղից: Այսպես՞: Լավ էլի, մի քիչ լրջացեք: Է Ռուսաստանն էլ ասում է` չեմ հանի, հետո՞: Պատերազմելու ե՞ք: Տո համբերություն ունեցեք մի քիչ: Հազար ասվեց` աշխարհաքաղաքական փոթորիկ է, վայ,,,

Շող Մովսիսյան

26/12/2023

📌2024թ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսվում է՝

🔹171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնում:

🔹Մետրոպոլիտենի վագոնների արդիականացում:

🔹30 հատ նոր տրոլյեբուսների ձեռքներում:

🔹350 լուսացույցերի կարգավորման նոր համակարգի ներդրում:

🔹420 էլեկտրալիցքավորման կայանների կառուցում:

🔹600 վերելակների փոխարինում:

🔹28 փողոցներում լուսավորության համակարգի արդիականացում:

26/12/2023

Էդ, որ պարտաճանաչ կերպով Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզներն եք տեղադրում ձեր էջերում ու գրում թե բա սա է մեր իսկական հայրենիքը, ինչի համար եք անում տենց?
Ասենք պարսից ծոցի գյուղերը մեր հայրենիքնա? Կամ Սիրիան մեր հայրենիքնա?
Տենց լավ չի Պակիստանն էլ մի քիչ բաց գույնով նշեք, գրեք սա էլ մեր բուֆերային գոտինա)))))
Թողած իրական ժամանակը ապրում ենք 2000 տարի առաջվա քարտեզներով,
Թողած մեր դատարկվող գյուղերը փախնում ենք երկրից ու հեռվից Տիգրան Մեծի կենացը խմում ու հայհոյում իրանից հետո էկածներին.
Ես չեմ կարծում, որ հիմա մի մոնղոլ կգտնվի, ով կապրի մոնղոլական կայսրության քարտեզներով ու էդքան կզզվի իրական ժամանակի Մոնղոլիայի քարտեզից.

Անդրանիկ Գասպարյան

26/12/2023

Կասեք ինչա նշանակում 《Վարչապետի կողքին եմ》արտահայտությունը, բայց միայն այն դեպքում, երբ նա քո սրտի ուզած երկիրնա գնում և 《նախկիններից ոչ մի բանով չի տարբերվում》, երբ քո սրտի երկիրը չի գնում??
Երեկվանից աբսուրդի ժանրի գրառումներ եմ կարդում, որոնց մեջ մի գրամ լոգիկա չկա։
Առհասարակ, մարդկանց պատկերացրածի 99% իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Ու էտ պատկերացրածը փափուկ բազմոցից կամ հեռավոր երկրներից Հայաստանում ապրող մարդուն որպես միակ և բացառիկ ճշմարտություն մատուցող իրենց լուրջ ու դեմք քաղաքագետ ներկայացնողները շարքային անբարոյականներ են, քանի որ երկիրը այս բարդ շրջանում ղեկավարելու ոչ մի տիպի պատասխանատվություն չկա դրված իրենց վրա և ինչպես ասում են, լեզվի տակ էլ ոսկոր չկա, ինչ ուզում ասում֊խոսում են։Իսկ անբարոյականությունը մի քանի լայք, սրտիկ, դիտում կամ մոլորված ավել հավաքելու մեջա։
Ում ասես լսելու արդյունքն էլ էն ամբողջ աջաբսանդալնա, որ մարդիկ երեկվանից ֆբ֊ում եփել են։
Հինգ տարվա ընթացքում գոնե երկրի ղեկավարի ելույթների տողատակերը լսել ու հասկալ պետք է սովորած լինեինք։

Քրիստինա Վարդանյան

26/12/2023

⚡Այն, որ բ Գարեգինը կարող է ստել, նորմալ է իր պարագայում։ Բայց մի՞ թե հոգևոր աշխարհը չի նկատում, թե ինչպես է ողջ հոգևոր աշխարհի, մասնավորապես` Մայր աթոռի նկատմամբ խորացնում ժողովրդի ատելությունն ու անվստահությունը։
Հերի՞ք չի կրոնը` մեր կրոնը, եկեղեցին ծառայեցնես Հակահայ կլաններին։
Ինչու՞ եք հանդուրժում այս սատանային, հոգևոր Հայրեր։
Դուրս շպրտեք այդ հանցագործին։
Հիմա էլ հերթը հասավ Տաթևի վանահորը։
Սատանա.

Արսեն Ավագյան

25/12/2023

Ուրեմն ասեմ՝ իմանաք. նոյեմբերի 1 -ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ղազախստանի մայրաքաղաքում էր: Մինչ այդ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին ԱՄՆ նախագահ Բայդենն է ընդունել, եկող տարի էլ նման գագաթնաժողով կկազմակերպի Անգլիայի վարչապետ Սունակը: Հա, Ղազախստանը ԵԱՏՄ հիմնադիր պետություն է, Կիրգիզիան էլ Կենտրոնական Ասիայում է, ԵԱՏՄ անդամ: Եվրամիությունը Ռուսաստանի հետ առեւտրա-տնտեսական կապերը չի խզել եւ չի խզելու: Թե բա՝ Փաշինյանն ինչու՞ գնաց Սանկտ-Պետերբուրգ: Լարսը մի օրով փակվում է՝ Երեւանում սկսում են խանութներից աղ, մոմ, լուցկի ու մակարոնեղեն կրել: Այ դրա համար գնաց՝ մեկ: Երկրորդ, ԵԱՏՄ-ն մեր հարեւան Իրանի հետ ազատ առեւտրային գոտու նոր պայմանագիր է ստորագրում՝ դրա համար գնաց: Երրորդ՝ Ղազախստանի նախագահը գալիք տարի պիտի Երեւան այցելի՝ նաեւ դրա համար գնաց: Մնացածը չեմ ասում:

Վահրամ Աթանեսյան

25/12/2023

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան` մասնակցելու ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին։

Հգ. Մինչև որևէ մեկը կորոշի էմոցիոնալ գրառում կատարել, պետք է մի բան հստակ գիտակցել, որ Վարչապետից լավ ոչ ոք չգիտի, չի էլ կարող իմանալ, թե ուր է պետք գնալ, ուր` ոչ։
Մնացած վերլուծությունները զուտ կարծիք են, որոնք շատ դեպքերում իրականության հետ ոչ մի աղերս չունեն։

Քրիստինա Վարդանյան

25/12/2023

Հայերս, ինչ կլինի, էտ "մատաղ սերունդ" բառակապակցությունը հանեք ջնջեք ձեր բառապաշարից։ Դա լավ բառակապակցություն չի։ Ինչ է նշանակում մատաղ սերունդ? Ինչ մատաղ? Ինչու մատաղ? Ինչի կամ ում համար մատաղ? Ախր խոսքի ուժը շատ ուժեղ ազդեցություն ունի, բավական է մեր սերունդների վրա մատաղի կնիք դնեք։ Նոր բառակապակցություններ ներմուծեք ձեր բառապաշար, ապրելու սերունդ, արարելու սերունդ, կյանքի սերունդ, հազար տարբերակ կա։
Նոր հանրայինով հաղորդում էի նայում, ու հաղորդման հյուրը մի քանի անգամ օգտագործեց "մատաղ սերունդ" բառակապակցությունը։ Ամեն անգամ լսելիս ոնց որ էլեկտրական հոսանքով խփեն, դե բավական է էլի!

Շող Մովսիսյան

❗️2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականո...
25/12/2023

❗️2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման

🔺2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից

ՀՀ ԱԳՆ

25/12/2023

Աշխարհի համար 1 տեռորիստ օկուպանտ երկրի հետ շուրջ երկու տարի պատերազմող, երկրի զգալի տարածքներ կորցրած, հազարավոր մարդկային՝ զինվորական և քաղաքացիական, զոհեր տված Ուկրաինայի մայրաքաղաքում տեղադրվեց տոնածառը և վառվեցին լույսերը․․․

ՀԳ
Հասկացողը հասկացավ, իսկ էն վայրահաչող զբրոդին ուզում էս տոնածառի առանցքային ձողը մտցրու հորերի ոռերը, միևնույնն է, կասեն՝
zenq areq ara, turq@ hesa khasni der tnerin...

Արա Պապոյան

Որտեղի՞ց է առաջ եկել «գործ տալ» բառակապակցությունը: Անցյալ դարի երեսունականներին Խորհրդային Միությունում սկիզբ առան ստալ...
24/12/2023

Որտեղի՞ց է առաջ եկել «գործ տալ» բառակապակցությունը: Անցյալ դարի երեսունականներին Խորհրդային Միությունում սկիզբ առան ստալինյան ռեպրեսիաները և 1937-ին հասան իրենց պիկին: Միլիոնավոր անմեղ մարդկանց գնդակահարեցին, տեղահանեցին, աքսորեցին իրենց բնօրրաններից դեպի Սիբիրի ամայի տայգաներ: Իսկ ի՞նչ է նշանակում ռեպրեսիա: Քաղաքական ղեկավարությունը կառուցելով կոշտ դիկտատուրայի համակարգ, ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ ձևավորելով և զուգահեռ մեկ անձի փառաբանելով ժողովրդին բացարձակ ենթակայության տակ դնելն է: Հենց այդ ժամանակ կային մարդիկ, որոնք ծառայելով ռեպրեսիվ համակարգին, անմեղ մարդկանց վրա մեղադրական դիմումներ էին գրում, կամ բանավոր հայտնում էին НКВД-ին և այդ անմեղ մարդկանց շինծու մեղադրանքներով տանում կորցնում էին: Այ հենց այդ մարդկանց էլ ասում էին` «գործ տվող ա, զգույշ եղեք»: Իսկ ռեալ հանցագործի կամ հանցագործության մասին իրավապահ մարմիններին հաղորդելը երբեք էլ «գործ տալ» չի նշանակել: Տարրական օրինակ բերենք: Երևան քաղաքում մարդիկ մեծ մասամբ ապրում են բազմաբնակարան շենքերում: Դիցուք ձեր հարևանի դուռը ուզում են բացեն և մտնեն գողերը դիմակավորված: Ի՞նչ կանեք, կզանգեք ոստիկանությու՞ն, թե՞ կլռեք, մտածելով, որ կարող է ձեզ «գործ տվող» անվանեն: Գործ տվողները խաբեբա, անխիղճ, վախկոտ, ողջ կյանքերում քծնող, անմեղ մարդկանց մեղադրանք ներկայացնողներն են: Մենք կառուցում ենք իրավական պետություն, օրենքի երկիր, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, և հիմա կամաց կամաց կառուցում ենք ավելի արդար հասարակություն, արդարացի մտածելակերպով: «Գործ տալ»-Գործ, թարգմանաբար «Дело» բառից` լուսանկարում:

Շող Մովսիսյան

24/12/2023

«Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:

Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է:
Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:

Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AG ArmNews posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share