23/10/2014
ի Կյաժը , թե -ի Օլեգը. Որն է ճիշտը
Հայկական կինոաշխարհը լի է դեմքերով, դեպքերով և իրադարձություններով, որոնց կարելի է հատ առ հատ անրադառնալ, հասկանալու համար, թե տարիներն ինչ ազդեցություն են ունեցել, ինչ են փոխել և ինչ կատարելագործել և ինչպես հասկացանք, այդ բոլորի Ատամանն էլ Գոռ Վարդանյանն է :
Այս անգամ մեր զրուցակիցն է Կարեն Սարուխանյան, որը բոլորին հայտնի է Վրիժառու-ից.
-Նախ Ձեզ ինչպե ՞ս դիմեմ` Կարեն , թե Կյաժ
Lավ կլինի` Կարեն
-Կարեն, անոնսներից հասկանում ենք, որ այս ֆիլմը ևս կրիմինալ աշխարհի մասին է, չե ՞ք կարծում, որ այսօր Հայաստանում այլևս արդիական չէ այդ ժանրը
Ամեն տեսակի ֆիլմ իր սիրողներն ու չսիրողներն ունի : ֆիլմն էլ կարող է չընդունվի շատերի կողմից, բայց դա չի նշանակի, որ արդիական չի, այլ այն կնշանակի, որ ֆիլմը հաջողված է, որովհետև այստեղ կարող եմ ասել, որ իրականության արտացոլանքն է
- Հիմա ուզում եք ասեք, որ իրականությու ՞նն ե ք ցույց տալիս
Մենք կինո ենք նկարել ու ուզում ենք, որ մարդիկ նայեն և հաճույք ստանան, բայց համ էլ պատկերացում ունենան , թե ինչ ա -ն իրանից ներկայացնում ու ինչն ա դրանում բացասականը
- Կարեն, Դուք Վրիժառու ֆիլմում այնպես էիք կերտել Կյաժի կերպարը, որ մարդիկ դա համարում էին Ձեր իրական դեմքը , այստե ՞ղ էլ եք նմանատիպ կերպարում?
Այստեղ ես խաղում եմ ռուսական մաֆիայի գլավարի դերը` Օլեգ անունով , որը Ամերիկայում ներկայացնում ա Ռուսական մաֆիան և կարծում եմ, որ ստացված դեր ա, ճիշտ ա փոքր ա, բայց իմ կարծիքով ստացված
- Կինոյի մեջ ին ՞չ լեզվով եք խոսում
Անգլերեն
- Իսկ ծիծաղելի ՞ չէ Ձեր անգլերեն խոսելը
Ինչի պետքա ծիծաղելի լինի, նայեք ֆիլմը, եթե իմ անգլերենը Ձեզ կծիծաղեցնի, կարող եք ծիծաղել
- Լլավ Կարեն, Դուք այդ ֆիլմում որպես դերակատա ՞ր եք միայն
Ոչ, նաև ֆիլմի տնօրեն
- Ձեր գործունեությունը ավելի հեշտ էր Հայաստանում իրականացնել, թե ՞ Ամերիկայում
Ես մեծ տարբերություն չեմ զգացել, մեզանից աշխատանքն էր պահանջվում, որը հստակ կատարել ենք և ասեմ , որ նկարահանել ենք մի ֆիլմ, որը տեսակով և սյուժեյով առաջինն է կրիմինալ աշխարհի մասին, սցենարը գրելու ժամանակ ես նույնիսկ առաջարկում էի անունը դնել >
- Մի հարց թեմայից դուրս` վերջին շրջանում Գոռ Վարդանյանի անվան շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, և հավաստի աղբյուրներից գիտենք, որ Գոռ Վարդանյանի շուրջ եղած մարդկանցից շատերն են լքել և հեռացել, ին ՞չ կասեք դրա մասին
Ես չգիտեմ, թե որն է Ձեր հավաստի աղբյուրը և որտեղից եք ստանում էդ ինֆորմացիան, որը իրականությունից հեռու է : Գոռ Վարդանյանը կա և լինլու է որպես Գոռ Վարդանյան, Իր շուրջը կան հազարավոր տղաները, ովքեր նվիրված են : Ճիշտ է, հնարավոր է մեկ երկու սրիկաներ լինեն, որոնք հեռացվել են, ոչ թե հեռացել, դրանցով չի կարելի դատել բոլորին: Մեր թիմը կա ու ավելի հզոր է
- Ի ՞նչ նորություններ ունեք հիմա
Երևան քաղաքի տոնին նվիրված միջոցառմանը մասնակցեցինք բազմահազար մարզիկներով, շուտով Հայաստանի առաջնությունն է լինելու , նեյեմբերի 14-ին էլ կլինի ֆիլմի պրեզենտացիան, իմիջայլով Ձեզ անձամբ եմ հրավիրում, որպեսզի անձամբ ծանոթացնեմ Գոռ Վարդանյանի հետ, վստահ եմ որ անպայման Ձեր կարծիքը կփողվի նրա անձի նկատմամբ :
Հեղինակ՝ Անի Հովհաննիսյան