ArtsakhNews

ArtsakhNews Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ArtsakhNews, Media/News Company, .

Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը անամոթաբար նախկինների ու գեներալիտետի վրա բարդելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշ...
15/04/2021

Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը անամոթաբար նախկինների ու գեներալիտետի վրա բարդելուն զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խորհրդարանում նաև առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել Լելե Թեփեն հետ բերելու օպերացիան։ Հիշեցնենք, հրապարակավ մեղադրանքներ են հնչել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կողմից գրավված Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, ինքը՝ հետ վերցրեց, սակայն ձախողել է օպերացիան՝ տալով հարյուրավոր զոհեր։ Երեկ Փաշինյանը այդ ամենի պատասխանատվությունը ուղղակիորեն բարդեց գեներալների վրա, նաև ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։

«Օպերացիան սկսել է, և մի քանի ժամ չհաջող իրագործվել է, և չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկը իր անելիքի մի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարն ա եղել , էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտակաությունները։ Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրանա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երևանում ա, էդ օպերացիան թարգեք եկեք կառավարության շենքը գրոհեք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը , ասել ա՝ ձեր հակառակորդը էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երևան։ Կպարզենք»,-դեմագոգիկ ձևով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։

Սեյրան Օհանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նախ տարակուսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի 2020 թվականի զեկույցը ներկայացնելուց, ինչի համար նա եկել էր խորհրդարարան։ Ապա նկատեց, որ նա հերթական անգամ արդարացման, հերյուրանքներ տարածելու և ոչ ճիշտ ինֆորմացիա հրապարակելու մասին խոսքեր էր հղում ԱԺ ամբիոնից, քանզի նա, իրականում, չի տիրապետում իրավիճակին։

Անդրադառնալով իրեն և իր որդուն ուղղված ակնարկ-մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, և որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն և իր կողմից կառավարող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։ Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի և Արցախի հանրապետություններին։ Ես երբևիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։ Ինչի հասել էլ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախևառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջև խնդիրները հիմնականում կատարել են, բայց, քանի որ համակողմանի ապահովում և մինչև վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։ Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այն խնդրի վերջնական կետին իր ստորաբաժաումներով։ Թե որքա՞ն չեն հասել, ի՞նչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն և պարզեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ ՌԴ ՊՆԱրցախում ռուս խա...
15/04/2021

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ ՌԴ ՊՆ
Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը:

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ ՌԴ ՊՆ
Այս մասին գրում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես նշում է գերատեսչությունը, Արցախի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում այն դաշտերում, որոնք ռուս սակրավորները մաքրել են պայթունավտանգ առարկաներից, փոխանցում է tert.am-ը:
«Վարուցանքը գրեթե ավարտվում է։ Այս տարի այն խաղաղապահների շնորհիվ կազմակերպվել էր առանց խափանումների։ Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ կողմերի շփման գծի մոտ վարուցանքն առանց խափանումների ընթանա։ Հուսանք, որ մինչև աշուն մեր շնորհիվ տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինը:
Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն Արցախում մաքրել են 1960 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 25,5 հազար պայթյունավտանգ առարկա։

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թեև որոշել էի ոչինչ չգրել մինչև պատերազմի՝ մեր հետաքնն...
15/04/2021

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թեև որոշել էի ոչինչ չգրել մինչև պատերազմի՝ մեր հետաքննությունն ավարտելը, բայց չի ստացվում։ Երեկվա ծափերը Աժ-ում խելագարության հասցրին:
Ջաբրայիլի գործողությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհետև օդը բաց էր, ու էդքան գեներալներից ոչ մեկը չի ասել՝ բա առանց փակելու էդ զորքին ո՞ւր ենք ուղարկում: Ի՞նչ հաջողություն ունենալու մասին էր խոսքը, որ խորհդարանում ասում էր վարչապետը, անհասկանալի է: Պարզվում է՝ հրամանատարական բունկերում ինքը մի կողմ կանգնած լսում էր գեներալների քննարկումները: Ու իր պատասխանատվությունը միայն այդքանն է եղել: Եթե նույնիսկ մերոնք հասնեին Հորադիզ կայարան, (հետո պիտի պարզվեր, որ մեր երկու տանկերն, ի դեպ, հասել էին ու խփվել) այդ դեպքում կզոհվեին գործողությանը մասնակցած բոլոր զինվորները, որովհետև օդը բաց էր: Այդ գործողությունը պլանավորած բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների, բանակի սպառազինության ոչնչացման համար: Միայն Ջաբրայիլում թշնամին 17 տանկ է խոցել անօդաչուներով և հրթիռներով: Տանկերի մի մասի անձնակազմերը ստիպված լքել են տանկերը, որպեսզի չմոխրանան: Խոսե’ք այնտեղից մազապուրծ փախած զինվորների հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարողացել են դուրս պրծնել: Խոսե՛ք էդ տեղերքի հետ, նրանք հեկեկալով կպատմեն, որ իրենց ընկերների դիերը չկարողացան հանել: Իսկ երեկ դիմակահանդես էր խորհրդարանում»:

❗️❗️Բացի մեր նահատակներից, ամեն ինչը հետ ենք վերադարձնելու.Վ. Բալասանյան🔻«Իհարկե, այսօր տխուր ենք,  պարտվել ենք, բայց, ո...
15/04/2021

❗️❗️Բացի մեր նահատակներից, ամեն ինչը հետ ենք վերադարձնելու.Վ. Բալասանյան

🔻«Իհարկե, այսօր տխուր ենք, պարտվել ենք, բայց, ուզում եմ նախ ներողություն խնդրել իմ բառերի համար, բացի մեր նահատականերից, ամեն ինչը հետ ենք վերադարձնելու։ Համոզված եղեք հարյուր տոկոսով»,-հայտարարեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ ելույթ ունենալով ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նահատակ կամավորների պարգևատրման արարողությանը։

🔻Նրա խոսքին հետևեցին բուռն ծափահարություններն։

🔻Շարունակելով խոսքը, Բալասանյանը նշեց՝ մենք անպարտելի ենք։
«Եթե ոչ, ապա անիմաստ կլինի իմ ու իմ նմաների ապրած կյանքը։ Մենք զինվորագրվել ենք մեր երկրին, մեր մեծ Արմենիային՝ Հայաստանին ու Արցախին, վստահ եմ, որ կարճ ժամանակում թե քաղաքական, թե ռազմական, թե սոցիալական, թե տնտեսական ոլորտներում հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Ես չեմ ուզում կրկնել նրանց խոսքերը, ովքեր ասում էին՝ «հաղթելու ենք», բայց համոզված եղեք՝ հաղթելու ենք,-նշել է նա։

🔻Նա վստահություն հայտնեց, որ հայուհու արգանդը չի չորացել, նոր հերոսներ են ծնվելու։

Հայաստանում արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները չեն վստահում ԴՆԹ փորձաքննության արդյու...
15/04/2021

Հայաստանում արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները չեն վստահում ԴՆԹ փորձաքննության արդյունքներին։ Նրանցից շատերը դրանում համոզվել են, ունեն ապացույցներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարում է, թե ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որոնց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը։

Փաշինյանը հայտնել էր, թե կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ-ի արդյունքներին եւ իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն՝ հրաժարվելով պետական միջոցներից։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ չեն ընդունում պետական աջակցությունը՝ այլ երկրներ ԴՆԹ փորձաքննության ուղարկելիս, որովհետև եթե իրենց աջակցի պետությունը, իր լուման կունենա, որ ուղարկված պատասխանները նույն կերպ ստացվեն։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բազմաթիվ օրինակներ բերեց, թե ինչպես են զինծառայողների հարազատները ԴՆԹ պատասխանները ստանալուց հետո փաստի առաջ կանգնել։ Շփոթմունքներն ու կեղծիքները շատ են, հարազատները չվստահելու հիմքեր ունեն։

«Մի քանի դեպք է եղել, երբ ստացվել են ԴՆԹ սխալ պատասխաններ։ Ինձ զանգահարում են ծնողներն ու ասում ՝«գիտեք, մեր երեխան կռվել է օրինակ՝ Կարմիր Շուկայում, մարմինը նույնականացվում է, համընկնում եղել»։ Հետաքրքրվում և իմանում են, որ այդ մարմինը հանել են ոչ թե Կարմիր Շուկայի տարածքից, այլ բավականին հեռու մեկ այլ վայրից։ Մարդիկ էլ ասում են՝ «Ո՞նց եղավ, իմ երեխու մարմինը հո ոտքեր չառա՞վ եկավ այդտեղ պառկեց»։ Դրա համար մարդիկ չեն վստահում։ Մեկն էլ զանգահարել էր, պատմում էր, որ նույնականացումը բռնել է, հետաքրքրվել են ու տարբերություն տեսել։ Հետո կրկնակի ԴՆԹ են արել, որի պատասխանով ասել են՝ «Կներեք, շփոթմունք է եղել՝ սխալվել ենք»։ Եղել է նաև դեպք, որ ծնողն այլ ճանապարհով իմացել է, որ երեխան օրինակ՝ գերության մեջ է, իրենք 100 տոկոսով համոզված են եղել, մեկ էլ իրենց զանգահարում, ասում են, որ արի՝ ԴՆԹ-ն բռնելա։ Այդ մարդը արդեն չի վստահում, ասում է՝ ուրեմն մի բան կա, մի բան էնպես չի արվում ու ուղարկում են արտերկիր՝ պատասխանների հիման վրա արդեն իրենց որոշումներն են կայացնում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե «գնացեք երեխաներին դիահերձարաններում փնտրեք», Արսեն Ղուկասյանը նշեց, որ անձամբ նման արտահայտություն ինքը չի լսել։ Դիտարկում է դա, որ վարչապետը անուղղակի հայտնում է, որ անհետ կորած զինծառայողներից ոչ բոլորն են գերության մեջ։

«Մենք հարցնում ենք՝ ինչքան մարմին կա, ինքը թիվ է ասում։ Էնպես է դուրս գալիս, որ վերջ։ Ոնց որ ուղիղ չասի, հեռվից նշմարում է, որ ձեր երեխեքը գերի չեն։ Իր խոսքը ուղիղ չէր, այդպես էր ստացվում։ Ինքը ասում է օրինակ ՝ 126 մարմնի կամ մասունքի նմուշ ապարատների մեջ է, 100 հոգին չի համընկնել, 100 հոգին հրաժարվում է տանել, ապա ասում է անհետ կորածների թիվը։ Ես իր նախկին ասած թվերը գումարում եմ ու դուրս է գալիս, որ 70 դի էլ այլ տեղից պետք է բերենք, որ թիվը լրանա։ Այսինքն, ստացվում է՝ ավել գերի չկա։ Մարդկանց հոգեբանորեն դրան են տրամադրում»։

Նիկոլ Փաշինյանը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը նաև հայտնել էր, որ 72 գերի է պահվում Ադրբեջանում։ Ղուկասյանն ասում է, որ հաստատված թվի մասին է խոսքը, չնայած ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ։

«Փաշինյանն իրավասու է փոխանցել այն թվերը, որոնք հաստատված են։ ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը հայտնում է, որ 183 մարդու գործով դատարան են տվել, հասկանալու՝ կարո՞ղ են ստիպել Ադրբեջանին նրանց գերեվարված լինելու փաստը հայտնել, բաց Ադրբեջանը հայտնում է, որ գերի չունի։ Դա արդեն քաղաքական ճանապարհներով, կամ այլ պետությունների ճնշումների միջոցով կարող է ստացվի, որ Ադրբեջանը վերջապես ընդունի, որ ավելի շատ գերի կա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ինքը պահում է այդ թիվը և պահելու է մինչև վերջ, որովհետև դա միշտ իրենց շանս է տալիս՝ «տոռգ» անելու համար»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։

Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ անհետ կորած զինծառայողների հարազատներին նախօրեին երկու խմբով ընդունել է ԱԱԾ տնօրենը՝ մի խմբին առավոտյան, մյուս խմբին՝ երեկոյան։

Աղբյուր` Փաստինֆո

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական բանակի ռեֆորմացիան հնարավոր չէ առանց որևէ ուժե...
15/04/2021

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական բանակի ռեֆորմացիան հնարավոր չէ առանց որևէ ուժեղ կենտրոնի հետ գործակցության, աջակցության: Օբյեկտիվորեն հնարավոր չէ, և շատ ներողություն՝ որևէ հակառակ բան պնդելն ուղղակի լոլո է: Հարցն այն է, թե ո՞ր կենտրոնի հետ գործընկերությամբ ու աջակցությամբ պետք է տեղի ունենա այդ ռեֆորմը, վերակառուցումը: Դարձյալ օբյեկտիվ իրողությունների բերումով՝ դուր գա դա մեզ, թե դուր չգա, Ռուսաստանն էստեղ «մրցակցությունից» դուրս է, այն իմաստով, որ այդ գործընթացը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության:

Հայաստանի խնդիրն այդ համատեքստում «առանց Ռուսաստանի» վերակառուցումը չէ, այլ «միայն Ռուսաստանով» վերակառուցումը: Հայկական բանակի ռեֆորմացիան չպետք է լինի միայն Ռուսաստանի մասնակցությամբ, ներգրավվածությամբ ու աջակցությամբ: Ինչպես պետք է ձգտել տնտեսական դիվերսիֆիկացիայի, այդպես էլ բանակի հարցում պետք է լինի արտաքին գործընկերային միջավայրի դիվերսիֆիկացվածության նվազագույն աստիճան, որով լուծվում են ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլև ռազմա-քաղաքական բազմաթիվ հարցեր:

Ես Ռուսաստանը չեմ համարում բանակի ռեֆորմացիայի արդյունավետ գործընկեր, և ընդհանրապես Ռուսաստանը որևէ ռեֆորմացիայի արդյունավետ գործընկեր չէ, առնվազն քանի դեռ Ռուսաստանում կա ներկայիս կառավարող համակարգը: Այդ համակարգն ու որևէ ռեֆորմացիա անհամատեղելի հասկացություններ են, անգամ «թշնամի» հասկացություններ:

Բայց, նաև չեմ տեսնում այստեղ հնարավորություն, երբ Ռուսաստանը չի ունենա այդ հարցում գերիշխող դիրք: Կարելի է անել դեկլարատիվ բնույթի հայտարարություններ՝ ԱՄՆ, Չինաստան, Իրան և այլն, և այլն: Այդ և այլ ուղղություններով աշխատանքի ինտենսիվությունը պետք է բազմապատկել, բայց նաև պետք չէ մտածել, թե էնտեղ նստած սպասում են մեր բազմապատկմանը, իսկ ռուսներն էլ ձեռքները ծալած նստած հետևելու են, թե մենք ոնց ենք բազմապատկում:

Իհարկե, հեշտ է, և հեշտ է եղել միշտ, ասել բաներ, երբ ներքուստ գիտես, որ չես հայտնվելու իշխանության ղեկին և ստանձնելու ասածներդ անելու պատասխանատվություն:

Դրա համար, օրինակ, մեր քաղաքական ուժերին էլ՝ նոր ու հին, կտամ մի գուցե շատ միամիտ խորհուրդ: Գտեք այլընտրանքային գործընկերներ այլ ուղղություններում, առարկայական, համոզիչ՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Չինաստանում, Իրանում, արաբական աշխարհում: Գտեք, հաստատեք կապեր այդ ուղղությունների իշխող կամ ազդեցիկ ուժերի հետ տնտեսա-քաղաքական ռազմավարական բովանդակությամբ, ցույց տվեք, որ կարող եք իշխանությունից դուրս, որպեսզի համոզիչ լինի, որ կարող եք լինելու նաև իշխանություն լինելու դեպքում»:

Արցախի փոխարտգործնախարարը կոչ է անում աշխարհին անտարբեր չմնալ Ադրբեջանի գործողությունների հանդեպՄիջազգային հանրությունը ...
15/04/2021

Արցախի փոխարտգործնախարարը կոչ է անում աշխարհին անտարբեր չմնալ Ադրբեջանի գործողությունների հանդեպ
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակն Արցախում և ինչպիսի ողբերգական հետևանքներ է թողել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան:

Արցախի փոխարտգործնախարարը կոչ է անում աշխարհին անտարբեր չմնալ Ադրբեջանի գործողությունների հանդեպ

Այս մասին իտալական ASRIE Analytica-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

«Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է մեր տարածաշրջանում՝ առաջին օգնություն և աջակցություն ցուցաբերելով քաղաքացիներին: Հանուն Արցախի և ողջ մարդկության ապագայի՝ ավելի մեծ թվով միջազգային կազմակերպություններ պետք է ներգրավվեն՝ ոչ միայն օգնություն և աջակցություն տրամադրելու համար, այլև ականատեսը լինելու ու արձանագրելու պատերազմական հանցագործություններն ու մարդու իրավունքների խախտումները»,- ասել է Ալեքսանյանը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանն այժմ քայլեր է ձեռնարկում՝ վերացնելու հայկական պատմական ու մշակութային անցյալը՝ ոչնչացնելով եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ ողջ աշխարհն անտարբերություն է դրսևորում: «Բոլորը պետք է տեղյակ լինեն այս ամենից, քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր ժողովրդի ու երկրի հետ, ապագայում կարող է կրկնվել աշխարհի մեկ այլ հատվածում՝ հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը փակել է աչքերը և Բաքվի ղեկավարությունը պատասխան չի տվել իրականացրած կոտորածների ու մարդու իրավունքների ոտնահարումների համար»,- նշել է Արցախի փոխարտգործնախարարը:

Նա 2020 թվականի պատերազմում հատկապես ընդգծել է Թուրքիայի ունեցած դերակատարությունը, որը հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց մահվան ու տասնյակ հազարավորների տեղահանման համար:

Արմինե Ալեքսանյանն ընդգծել է, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցրել ռազմական հռետորաբանությունը, իսկ նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ազգայնական ելույթներով՝ հիմնված հայատյացության վրա ու առաջ մղելով պանթյուրքիստական ու պանիսլամիստական գաղափարախոսությունները:

Ալիևը հայտնել է, թե երբ ադրբեջանցիները կվերադառնան ԱրցախԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2022 թվականին կմե...
15/04/2021

Ալիևը հայտնել է, թե երբ ադրբեջանցիները կվերադառնան Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2022 թվականին կմեկնարկի ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ։ Ադբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ալիևը այս մասին ասել է «Նոր հայացք հարավային Կովկասին, հետպատերազմական շրջանի զարգացումը և համագործակցությունը» թեմայով կոնֆերանսի շրջանակներում։

Ալիևը դժվարացել է կոնկրետ ժամկետներ ժամկետներ նշել, թե կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա, սակայն միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ 2022 թվականից սկսած փախստականների առաջին խումբը աստիճանաբար կվերադառնա այդ շրջաններ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է տեղահանված անձանց հնարավորինս շուտ վերադարձնել այդ շրջաններ, սակայն այդ հարցում առկա են մի շարք խնդիրներ։

Ադրբեջանի նախագահի խոսքով այդ գործընթացում ամենամեծ խնդիրը Լեռնային Ղարաբաղում առկա ականներն են, իսկ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Ալիևը միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանը ունի այդպիսի քարտեզներ։ «Պատերազմից հետո ականների վրա պայթել են շուրջ 100 զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, որոնցից 20-ը զոհվել են։ Քանի որ անակապատ տարածքների քարտեզներ չկան, այդ աշխատանքները երկար ժամանակ են պահանջում»,-ընդգծել է Ալիևը։

Բացի այդ Ադրբեջանի նախագահը ասել է, որ կարևոր հարց է նաև պատճառված վնասի հաշվարկումը, և այդ աշխատանքները նույնպես սկսվել են: Նրա խոսքով Ադրբեջանը պատրաստվում է միջազգային դատարաններում հայցեր ներկայացնել ընդդեմ Հայաստանի: Ալիևը հավելել է նաև, որ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ է բարվոք պայմաններ ստեղծել, և արդեն սկսվել են տարածաշրջանում ավտոմայրուղիների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները:

📌Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր...
15/04/2021

📌Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վիրահատվում է:

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա՛ փաստորեն արդեն երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին՝ Թալիշ-Մատաղիս հատվածում Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ, իսկ հաջորդը՝ հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզում, երբ դարձյալ ականի վրա պայթել և վիրավորում էին ստացել ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Հանրապետական բժշկական կենտրոն են այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ ծառայողներ:

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:Պաշտպանութ...
15/04/2021

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս խաղաղապահների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում:

«Գործնականում ցանքի շրջանն արդեն ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց առանց խափանումների: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքի շրջանը շփման գոտու հարակից տարածքում կանցնի առանց խափանումների: Բոլոր խնդիրները, որոնք դրված էին, կատարվել են, հուսով ենք, որ աշնանը, մեր օգնությամբ, տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- նշել է Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայր Սերգեյ Ժմուրինը:

2020 թ. նոյեմբերի 23-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք, 612 կմ ճանապարհ, 1 707 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 556 պայթունավտանգ առարկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԹբիլիսիՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի: ...
15/04/2021

ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի: Այդ մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:
Նշենք՝ Արմեն Սարգսյանը Վրաստանում է պաշտոնական այցով:
Հայաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողություն՝ հնչել են երկու երկների օրհներգերը, նախագահներն անցել են զինվորական նվագախմբի առջևով, կանգ առել դրոշի մոտ, գլխի խոնարհումով հարգանքի տուրք են մատուցել, ապա անցել նաև պատվո պահակախմբի առջևով:
Ժամը 16:10-ին նախատեսված է ՀՀ և Վրաստանի նախագահների առանձնազրույցը, մեկ ժամ անց հանդիպման արդյունքներով նրանք հայտարարություն կանեն մամուլի համար:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Կյանքից անժամանակ հեռացել է գեներալ-լեյտենանտ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, բազմաթիվ մարտական և պետակ...
15/04/2021

Կյանքից անժամանակ հեռացել է գեներալ-լեյտենանտ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, բազմաթիվ մարտական և պետական պարգևների արժանացած Հրաչյա Վազգենի Հարությունյանը՝ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին ծառայելուն։
Մարդ, ում ավանդը անգնահատելի է հանուն Հայաստանի և Արցախի կատարված բազմաթիվ հատուկ գործողություններում և օպերացիաներում, հատկապես անտեսանելի ճակատում։
Մեծ է պարոն Հարությունյանի ավանդը Արցախի հատուկ նշանակության ստորաբաժանումների սպառազինման, հանդերձավորման և ուսուցման գործում։

️Մարտակերտից տեղահանվածների ցուցակներում կեղծ տեղեկություններ մտցնելով պետությունից հափշտակվել է 23.750.000 դրամՏեղեկացն...
05/04/2021

️Մարտակերտից տեղահանվածների ցուցակներում կեղծ տեղեկություններ մտցնելով պետությունից հափշտակվել է 23.750.000 դրամ

Տեղեկացնում են ԱՀ ՔԿ-ից:
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում պատճառված ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման նպատակով, ԱՀ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատողների ընդգրկմամբ նշանակված հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շահառուների ցուցակում Մարտակերտ քաղաքի թվով 88 շահառու չհանդիսացող անձանց տվյալներ ցուցակագրելու միջոցով ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և խաբեության եղանակով ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, յուրաքանչյուր շահառուի անվամբ 250.000-ական ՀՀ դրամ դուրս գրելու արդյունքում ընդհանուր առմամբ 23.750.000 ՀՀ դրամ գումար պետությանը էական գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Արցախի նախագահն օրենքներ է ստորագրելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 5-ին ստորագրել է «Միջազգա...
05/04/2021

Արցախի նախագահն օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 5-ին ստորագրել է «Միջազգային պայմանագրերի մասին», ««Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում և կատարելու մասին», ««Թափոնների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Փախստականների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Շուշիից տեղահանվածների աջակցության ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքով քրգործ է հարուցվել.Արցախի ...
05/04/2021

Շուշիից տեղահանվածների աջակցության ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքով քրգործ է հարուցվել.

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Հաղորդագրության համաձայն՝ Արծվիկ Սարգսյանը զբաղեցնելով Արցախի Հանրապետության Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, հանդիսանալով՝ պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագրի Շուշիի վարչակազմի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը, վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում:

«Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300 հազարական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 100 հազար ՀՀ դրամի նյութական վնաս»,-նշված է հաղորդագրության մեջ:

Սույն դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը ) 1-ին մասով, 332-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, 37-րդ հոդվածի (Հանցակիցների տեսակները) 5-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ասկերանի Ավետարանոց համայնքից հափշտակվել է 83.100.000 դրամ.Սևակ Բաղդասարյանը՝ որպես ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայն...
05/04/2021

Ասկերանի Ավետարանոց համայնքից հափշտակվել է 83.100.000 դրամ.

Սևակ Բաղդասարյանը՝ որպես ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավար ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում, 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով և ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված՝ համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով ցուցակագրել է նախքան պատերազմական գործողություններն սկսվելը վերջին երեք ամիսներին համայնքում փաստացի չբնակված և ծրագրի շահառու չհանդիսացող թվով 277 քաղաքացիների տվյալներ:

Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

📌Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում։ Ա...
18/03/2021

📌Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում։

ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքային բաժինը և Ստեփանակերտի քաղաքապետարանն ըստ հասցեների համատեղ իրականացնում են նկուղների վերանորոգման և մաքրման աշխատանքներ։

Քաղպաշտպանության պլանային միջոցառումների շրջանակում ստուգումներ են կատարվում քաղաքի բոլոր շենք-շինությունների ներքնահարկերում, գրանցում թերությունները և ներկայացնում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին, որոնք շտկվում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայությունների միջոցով:

***
📌Поддержание чистоты и порядка в подвальных помещениях - это не подготовка к войне, а ежегодное мероприятие.

Степанакертское городское управление Государственной службы по чрезвычайным ситуациям и мэрия города Степанакерта проводит ремонтные и уборочные работы подвальных помещений по адресам.

В рамках запланированных мероприятий по гражданской обороне проводятся проверки подвалов всех зданий в городе, регистрируются недочеты и передаются в соответствующие отделы муниципалитета, которые устраняются через службы, находящиеся в их ведении.

http://www.rs-nkr.am/content.php?contid=2845

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ArtsakhNews posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share