Ընդդիմություն

  • Home
  • Ընդդիմություն

Ընդդիմություն Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։

Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն։ Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ։

Թուրքիայում բանտի աշխատակիցներով ավտոբուս է պայթելԹուրքիայում անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով պայթեցրել ե...
20/04/2022

Թուրքիայում բանտի աշխատակիցներով ավտոբուս է պայթել

Թուրքիայում անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով պայթեցրել են ավտոբուսը, որտեղ եղել են քննչական մեկուսարանի աշխատակիցներ։

Միջադեպի հետևանքով բանտի պահակներից մեկը մահացել է, ևս ութ մարդ վիրավորվել է, հայտնում է 24 TV հեռուստաալիքը։

«ԻՊՍ-ը (Ինքնատիպ պայթուցիկ սարք) պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով, երբ ավտոբուսը շարժվում էր Բուրսա-Մուդանյա ճանապարհով: Քննչական գործողություններ են իրականացվում «հանցագործներին» բռնելու համար»,- թվիթերում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Պայթյունը տեղի է ունեցել ժամը 07:30-ի սահմաններում։ Քննիչները հետաքննում են։ DHA գործակալությունը նշում է, որ հարձակման վարկածը չի բացառվում։

Բուրսա նահանգի նահանգապետ Յաքուփ Ջանփոլաթի խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ ականազերծելու համար օգտագործվել է ինքնաշեն պայթուցիկ՝ հեռակառավարման վահանակով։

Ավելի վաղ Քաբուլի արևմուտքում գտնվող դպրոցների տարածքում պայթյունի հետևանքով վեց մարդ էր զոհվել։ Հստակեցվել է, որ առաջին պայթյունը որոտացել է Մումթազ դպրոցի տարածքում, մի քանի մարդ վիրավորվել է։ Երկրորդ պայթյունը գրանցվել է Դաշտ Է Բարչի շրջանի Ռահիմ Շահիդի անվան դպրոցում։

«ժամանակակից քաղաքացի». հետույքից տհաճ հոտ է գալիս... փակե՛լ անցքը. Այլ վերնագիր չես կարող ընտրելՓակում են բարձրահարկ շե...
20/04/2022

«ժամանակակից քաղաքացի». հետույքից տհաճ հոտ է գալիս... փակե՛լ անցքը. Այլ վերնագիր չես կարող ընտրել

Փակում են բարձրահարկ շենքերի աղբամուղը, զոդում խողովակի փեղկերը՝ գնում: Նման անհեթեթություն միայն Հայաստանում կտեսնեք: Բնակչին մնում է միայն մեկ բան՝ կոյուղին, դա էլ կփակեն և վերջ:
Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և նախաձեռնողներին պետք է պատախանատվության կանչել:

«Կարճ ասած»․ Արցախցիներ, Հայաստանի քաղաքացիներ, ձեզ հայրենիք պե՞տք էՄի քանի օր առաջ պահանջում էինք, որ ընդդիմությունը Ազ...
18/04/2022

«Կարճ ասած»․ Արցախցիներ, Հայաստանի քաղաքացիներ, ձեզ հայրենիք պե՞տք է

Մի քանի օր առաջ պահանջում էինք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի նիստերին չմասնակցի, ասելիք չունի այս հողատուների հետ նույն դահլիճում։ Այսօր, տեսնելով խորհրդարանի հակապետական, հակահայկական, հակամարդկային ելույթները, հասկացանք, որ ճիշտ է այլևս չմասնակցելը, թունավոր մթնոլորտում չգտնվելը։ Բայց եթե ներկա լինեին, գոնե ՔՊ-ականների ելույթները կընդմիջվեին պետականամետ խոսքերով։ Ամբողջ աշխարհի հայությունը, մեր թշնամի երկրների ժողովուրդները ուղիղ եթերով հետևում էին, թե ինչպես են Հայաստանի ազգային ժողովում Յան-ով վերջացող ազգանուն ունեցող մի շարք մարդիկ դարձել Ալիևի ու Էրդողանի փաստաբանը։ Արթուր Հովհաննիսյան, Լենա Նազարյան, Լուլու, Վահագն Ալեքսանյան, Հովիկ Աղազարյան, Գուրգեն Արսենյան, Նովրուզի սիրահար Մարիա Կարապետյան, Նիկոլ Փաշինյան․ թող ինձ ներեն էն բոլոր մյուսները, որոնց անունները չնշեցի։ Տպավորություն էր, թե Ալիևը SMS-ով ողարկել էր ելույթների տեքստերը։

Էն մեկն ասում է դե պատերազմում ձախողվեցինք, ի՞նչ եք ողբերգություն սարքել, զոհվել-զոհվել են։ Իր տղերքը ողջ են, իր տղերքը հեղափոխությունից հետո պաշտոնի են, ինքը առաջ խոպան էր գնում, հիմա կարող է քեշով տուն առնել, իր համար ողբերգություն չկա, չի հասկանա ձեր ցավը։ էն մեկն ասում է հայը չի կարող ատել թուրքերին, էն մեկն ասում է՝ սխալ են արել, որ ասել են՝ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Էն մի կինն էլ ուրախացել է, որ Հայաստանից Արցախ գնալ չեն թողնում։ Մնում է էդ ելույթներն էլ թուրքերենով ունենաք ու պըրծ։

տեսանյութ՝ youtu.be/-kFZX7c_lCQ

25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց...
12/04/2022

25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասն ծռեր»-ի գործով ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության համար 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանն արդեն 16 օր է, ինչ հացադուլի մեջ է։ Նա այժմ գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Բիլյանն ունի առողջական խնդիրներ, ինչին ավելացել է նաև հացադուլը, Բիլյանը հիմա վատ վիճակում է և պարտավոր են առնվազն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխել, սակայն չեն տեղափոխում։

«Ո՛չ բուժում են իրականացնում, ո՛չ՝ համապատասխան հետազոտություններ»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսից Բիլյանը գտնվում է մենախցում և ոչ մի կերպ նրան համապատասխան բուժօգնություն ցույց չեն տալիս. «Նախ պետք է հետազոտության տանեն, տեսնեն՝ վիրահատության հարց է, թե ոչ, հատուկ պայմաններում պետք է բուժում անցկացվի, հետո՝ հատուկ պայմաններում վերականգնողական բուժում»։

Պաշտպանական կողմը համամիտ չէ դատական ակտի հետ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը, որով Բիլյանը մեղավոր էր ճանաչվել ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվել ազատազրկման՝ 25 տարի ժամկետով։ Նշենք նաև, որ վերաքննիչի որոշմամբ՝ Բիլյանը կալանավորվել էր հենց դատական նիստերի դահլիճից։

«Ակնհայտ կոպիտ խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով դատավարություն է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում, սկսած՝ դատական կազմի ընտրությունից, որը կամայականորեն փոխվել է երեք անգամ և հետագա ընթացքը։ Մարդն իրավունք ունի իր նկատմամբ դատավճռի վերանայման, բայց մարդիկ հիմա բռնել են, արդարացման դատավճիռն առանց վերանայելու, ուղղակի 2-3 դատական նիստով անցկացրել են և որոշել են, որ մարդը մեղավոր է, արդարացման վճիռը պետք է բեկանել և վերցնել կալանքի տակ։ Պատվերի մասին է խոսքը»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ Գագիկ Մկրտչյանը մահացած չի եղել, ծանր վնասվածք ստանալուց հետո մոտ մեկ ամիս ապրել է, հետո՝ մահացել, դիտավորյալ սպանության հոդվածի որակումը ճիշտ չէ տրված։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։

Նշենք, որ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանությունը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր ու ճանաչվել անպարտ։

Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, պատանդ վերցնելու, հրազեն հափշտակելու, շորթելու եւ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար ։ Նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով ու ազատ արձակվել նիստերի դահլիճից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի, 2021թ դեկտեմբերի 10-ին մասամբ բավարարել էր դատախազի վերաքննիչ բողոքը՝ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչելով նաև սպանության համար և վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 25 տարի ժամկետով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Բիլյանը կալանավորվել է հենց դատական նիստերի դահլիճից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո

«ՀՈԼԻՎՈՒԴ»՝ ՆՈՐ ՍՑԵՆԱՐԱզովի զինյալները հայտնել են, որ Մարիուպոլը ռմբակոծվել է քիմիական նյութով, որն իր ախտանիշներով նման...
12/04/2022

«ՀՈԼԻՎՈՒԴ»՝ ՆՈՐ ՍՑԵՆԱՐ

Ազովի զինյալները հայտնել են, որ Մարիուպոլը ռմբակոծվել է քիմիական նյութով, որն իր ախտանիշներով նման է «Զարինին» (Զարին. նյարդալուծանքային թունավոր նյութ. անգույն, շարժուն հեղուկ է: Հուսալի պաշապանական միջոցը հակագազն է:)

«Ազովը» քիչ էր մնում հաղթեր, բայց հետո նենգ ռուսները հուսահատությունից «կիրառեցին» քիմիական զենք։

Ժամանակագրություն

Ա) Էդուարդ Բասուրինը, ով նախկինում մեր ժամանակների մեծ մտքերից չէր, ինչ-որ բան պարզեց քիմիական զորքերն օգտագործելու մասին «Ազովստալի» նկուղների բանտարկյալներին ծխելու համար: Քիմիական զորքերի խնդիրներից մեկը, բացի քիմիական, ռադիացիոն և կենսաբանական վտանգներից պաշտպանվելուց, «հրկիզվող զենքի կիրառմամբ հակառակորդին կորուստներ պատճառելն է։ Հիշեցնում եմ, որ հայտնի «Արևը» նաև քիմիական զորքեր է։

Բ) Չգիտես ինչու, RIA Novosti-ն այն տեղադրել է նորությունների հոսքում։

Գ) Այս հիմարության հիման վրա Ազովստալի կատակոմբներից նացիստները անօդաչու թռչող սարքից թունավոր նյութի մասին անհեթեթ և չհիմնավորված համացանցային լցոնումներ են արել:

Դ) Խոդորկովսկին և նրա գեյ ընկերությունը անմիջապես սկսեցին ցրել այս խաղը: Twitter-ն այժմ համազգեստով քիմիական հարձակման է ենթարկվել. Հիստերիկայի առատությունից իսկապես կարելի է շնչահեղձ լինել։ Կարդում ես ու խելագարվում, հիմա՞ ինչ համառ ու խենթ անձնավորություններ են կռվում (խաղում)։

Ռ-բլ.

Շարունակում են ավելացնել պետական պարտքը«Գաղտնիք չէ, որ ՀՀ պետական պարտքը 2020 թվականից հետո հատել է թույլատրելի «կարմիր ...
07/04/2022

Շարունակում են ավելացնել պետական պարտքը

«Գաղտնիք չէ, որ ՀՀ պետական պարտքը 2020 թվականից հետո հատել է թույլատրելի «կարմիր գծի» շեմը։ Սա իր հերթին նշանակում է, որ խախտվել է պետության հարկաբյուջետային «ոսկե կանոնը», այն է՝ գերազանցվել է ՀՆԱ-ի նկատմամբ 60 % -ի շեմը։

Տնտեսագետների գնահատմամբ, այս հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների համար աստիճանաբար դառնում է ոչ ցանկալի ու ռիսկային գործընկեր։ Հետևելով այս իշխանությունների վարած ֆինանսատնտեսական քաղաքականությանը՝ պարզ է դառնում, որ սկսած 2018 թվականից ՀՀ պետական պարտքը հետևողականորեն ու մեծ թափով աճում է։ 2021 թվականի ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 1,2 մլրդ դոլարով՝ հասնելով մոտ 10,5 միլիարդի։ Ավելին, միայն այս տարվա մեկնարկին ՀՀ պարտքը դարձյալ աճել է՝ հունվար-փետրվար ամիսների ընթացքում ավելանալով 100 մլն դոլարով։

Փաստացի, նման պատկեր ունենք այն իշխանության օրոք, որի ղեկավարի՝ ընդդիմադիր գործունեության ընթացքում քննադատության օրակարգի հիմնական թեզերից մեկը հենց պետական պարտքի ավելացման վերաբերյալ հռետորաբանությունն էր։ Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները շարունակում են չտրամաբանված, չհիմնավորված ծախսեր կատարել՝ սկսյալ «Վարչապետի գավաթի» անհասկանալի միջոցառումներից մինչև իշխանականների բարեկեցությանն ուղղված բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ», գրում է «Փաստ» օրաթերթը:

Նոտարները փաստաթղթում գրվածից ավել գումար են պահանջում, շատերը ՀԴՄ կտրոն չեն տալիսԸստ Նոտարական պալատի տվյալների՝ Հայաստ...
01/04/2022

Նոտարները փաստաթղթում գրվածից ավել գումար են պահանջում, շատերը ՀԴՄ կտրոն չեն տալիս

Ըստ Նոտարական պալատի տվյալների՝ Հայաստանում 110 գործող նոտար կա, որից 54-ը՝ Երևանում։

«Փաստերի ստուգման հարթակը» բողոքներ էր ստացել քաղաքացիներից նոտարական ծառայության դիմաց վարձատրության որոշ խնդիրների վերաբերյալ, ինչից հետո FIP.am-ի թղթակիցն այցելել է Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 10 նոտարական գրասենյակներ, ներկայացել է որպես նոտարական գրասենյակի հաճախորդ, ծառայություն է պատվիրել և վեր հանել նոտարական ծառայության հետ կապված որոշ խնդիրներ ու խախտումներ։

Նոտարական պալատի կայքում նշված են նոտարների աշխատանքային ժամերը։ Չնայած որպես աշխատանքի սկիզբ նշվում է ժամը 9։00-ն կամ 10։00-ն, այնուամենայնիվ, ոչ բոլոր նոտարներն են նշված ժամին գալիս աշխատանքի։ Նոտարներից մեկը առավոտյան 9։25-ին տեղում չէր, աշխատակիցը խնդրեց 11։00-ին գալ։ Երբ մոտակա նոտարական գրասենյակի տեղը հարցրինք, պատասխանեց, որ նոտարները սովորաբար գալիս են 11։00-ին, ուստի խորհուրդ չի տա այլ գրասենյակ այցելել։ Նույնը՝ այլ նոտարական գրասենյակներում։

Արձանագրված մյուս խնդիրները վերաբերում են սպասասրահում փակցված տեղեկատվական պաստառներին, նոտարի ծառայության դիմաց վճարի մասին պաստառների բացակայությանը կամ ոչ տեսանելի վայրում փակցված լինելուն, ՀԴՄ (հսկիչ դրամարկղային մեքենա) կտրոն չտրամադրելուն, ինչպես նաև փաստաթղթում նշված գումարի և փաստացի գանձված գումարի անհամապատասխանությանը։

Առավել մանրամսների համար՝ fip.am/18865

26/03/2022

Արայիկ Հարությունյանի նախագահ լինելու գինը վճարվեց մեր տղաների արյամբ

Արայիկ Հարությունյանը պատերազմի ժամանակ և մինչև օրս էլ՝ լինելով Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն պետության զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարն է: Եվ բնական է, որ պատերազմի ժամանակ, ու ոչ միայն, թույլ տված բոլոր սխալները, բաց թողումները և գիտակցաբար կամ անգիտակցաբար կատարված հանցագործությունների պատասխանատվությունը ու մեղքի առյուծի բաժինն իրեն է հասնում: Պատերազմի ժամանակ չփակելով Արցախի Հանրապետության սահմանները, նա թույլ է տվել, որ Արցախի Հանրապետության տարածքը լքեն շուրջ 12 000 զորահավաքի ենթակա արական սեռի ներկայացուցիչներ: Այն պայմաններում, երբ ռազմական գործիչների ու փորձագետների հավաստմամբ 7000 հոգով հնարավոր էր փակել պատերազմի ընթացքում թշնամու կողմից ճեղքված բոլոր հատվածները, իսկ հավելյալ 12 000-ի դեպքում հնարավոր էր նույնիսկ առաջ գնալ՝ ընդարձակելով անվտանգության գոտիները: Նույնիսկ պահպանվել է տեսանյութ, որտեղ 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 10-ին, Հադրութի մերձակայքում գտնվող «Թութակներ» կոչվող հատվածում Արայիկ Հարությունյանը հորդորում էր թողնել Հադրութի պաշտպանությունը ու հեռանալ առաջնագծից, իբրև թե «հանգստանալու» համար: Հանգստանալ այն իրադրությունում, որտեղ թշնամին իրենց գնալուց հետո մտել է Հադրութ, և միայն թշնամու դիրքավորվելուց հետո զորք են ուղարկել՝ գցելով մսաղացի մեջ: Կամ նրա այլ տեսանյութը, որտեղ նա խոսում էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտակայքում, ասելով հետևյալ խոսքերը՝

«Թշնամին գտնվում է Շուշիի մատույցներից 5կմ հեռավորության վրա»: Եվ կոչ է անում աշխարհի բոոլոր հայերին, որ գան և ուղիղ մասնակցություն ունենան հայրենիքի պաշտպանության գործում: Դա այն պարագայում, երբ պաշտպանությանը մասնակցողների պնդմամբ, Շուշի տարածք հանգիստ մտնող թշնամու վրա հրաման չի տրվել կրակ բացել ու այդ ձևով կանգնեցնել նրանց առաջխաղացումը, իսկ թշնամու դիպուկահարների դիրքավորվելուց հետո տղաներին ուղարկել են կրկին մսաղաց: Նա պատերազմից հետո ուղիղ եթերի ժամանակ ասաց հետևյալը, որ «Մեր բալիկներին մենք բոլորս ենք դավաճանել», սակայն քիչ ուշ Ռոսսիա ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ իմ այն հարցին, թե ի՞նչպես եմ ես դավաճանել մեր տղաներին, ու ո՞րն է իմ մեղքի բաժինը, նա չի կարողացել պատասխանել՝ հաստատելով այն փաստը, որ ոչ բոլորն են դավաճանել մեր զինվորներին, այլ դավաճանել է հենց ինքը, իսկ գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ դա հնարավոր կլինի բացահայտել միայն ապագայում մեզ սպասվող իսկապես արդար և անաչառ քննության արդյունքում: Նա նույնիսկ ասել է, որ բոլոր զինվորներին նա համարում է իր որդիները, ինչի կապակցությամբ ես ուղղել եմ նրան հետևյալ հարցը՝

«Եթե դու իսկապես համարում ես բոլոր զինվորներին քո որդիները, ինչու ես նրանց ուղարկել մի տեղ, որտեղ ողջ մնալու հավանականություն գրեթե չկար», և բերել եմ հետևյալ օրինակը՝ «եթե ունենաս որդի, կամ ունենայիր, և իմանայիր, որ ձեր բակում կա հանցագործ և շատ ուժեղ մեկը ով հետապնդում է քո որդուն, սպասում է մի հարմար առիթի, որ նրան ծեծի, դու նրան կուղարկե՞ս խանութ, թե՞ ոչ»: Պատասխանը բացասական էր: Եվ ես ասացի հետևյալը՝ «ուրեմն այն զոհված տղաները քո որդիները չեն և չփորձես ասել որ այդ տղաներին համարում ես քո որդիները, որովհետև եթե համարեյիր՝ նրանց չէիր ուղարկի դեպի մսաղաց, որտեղ հնարավոր չէր, որ նրանք ինչ-որ հաջողության հասնեին, այլ կարող էին միայն դառնալ թնդանոթի համար միս»: Արայիկ Հարությունյանը փորձում է իր ոչ կոմպիտենտ լինելը բարդել կամ ուղղել ամբողջությամբ Երևանի վրա, նույնիսկ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տղամարդու ոչ վայել կեցվածքով բամբասելով, ասել է հետևյալը՝

«Ես ինչ մեղավոր եմ, որ Աննա Հակոբյանը եկել, մտել էր շտաբ ու դուրս չէր գալիս»: Նա կարող է իր բնավորության համաձայն հետ կանգնել իր խոսքերից, սակայն ով այնտեղ ներկա էր՝ այդ հանդիպմանը, ու չի հրաժարվել իր մարդ լինելու կոչումից, միանշանակ կհաստատի նշված խոսքերի ճշմարտացիությունը:

Եկեք չմոռանանք մինչև պատերազմը Պետրոս Ղազարյանի հետ ունեցած այն հարցազրույցը, որտեղ ասում էր հետևյալը՝

«Օդը հարյուր տոկոսով փակ է»: Սակայն պատերազմից հետո նա փորձեց շրջանցել ու վերաձևակերպել, ասելով հետևյալը՝ որ «Օդը ոչ թե հարյուր տոկոս փակ էր, այլ մինչև այդ ընկած ժամանակահատվածում ամենապաշտպանվածն էր»: Կամ մյուս մտքի գոհարը, որտեղ ասում էր՝«Չկա Արցախում որևէ մեկը, որը ինձանից լավ է տիրապետում զենքերին»: Այնուհետև այդ միտքը ևս վերաձևակերպել էր հետևյալով՝ «Ես ոչ պակաս եմ տիրապետում զենքին, քան մնացածները»:

Տեսնես Արայիկ Հարությունյանը գիտակցում է՞, որ նա է ամենամեծ պատասխանատուն ու մեղավորը: Ու թող Արայիկ Հարությունյանին պաշտպանողներն ու միայն Հայաստանի Հանրապետության իշխանություններին մեղադրողները չմոռանան, որ Արայիկ Հարությանյանը ասել է հետևյալ խոսքերը՝

«Ես առանց ստորակետի փոփոխմամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի կայացրած բոլոր որոշումներին»:

Հեղինակ` Անդրանիկ Հակոբյան
Աղբյուր՝ arcakh24.info

տեսագրությունում՝ «Արայիկ Հարությունյանի հայտարարությունները». «Arcakh24» Յ/Թ.

18/03/2022

Օրվա կադր. «Կայֆարիկ»

🐒 Երբ գալիս է շաբաթը 😎😑

01/03/2022

Պետք է իշխանությունը զավթածներին զրկել երկրի անունից խոսելու իրավունքից. Աննա Մկրտչյան

«Հայկական մամուլ»

01/03/2022

Երկրի կեսը կիսասոված է քնում. ինչ խոստացաք, բաց երկիրն ուր բերեցիք. Թադևոս Ավետիսյան

«Հայկական մամուլ»

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆ ՕՐԵՆՔ ՉԷ ԵՒ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ. ՓԱՍՏԱԲԱՆԱռողջապահության նախարարի հրամանն օրենք...
23/01/2022

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆ ՕՐԵՆՔ ՉԷ ԵՒ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ. ՓԱՍՏԱԲԱՆ

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։ Այս մասին ասվում է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի տարածած հայտարարությունում:

«Հունվարի 22- ից գործում է հանրային սննդի, մշակույթի եվ նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստի արդյունք։

Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական եվ իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ անօրինական գործառույթներից։

ՀՀ կառավարությունը, եթե գտնում է, որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»,-ասվում է հայտարարությունում։

Ռոբերտ Քոչարյանի խորհրդավոր լռությունըՆա կո՞ղմ է, որ ՀՀ իշխանություններն այսօր Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծո...
03/12/2021

Ռոբերտ Քոչարյանի խորհրդավոր լռությունը

Նա կո՞ղմ է, որ ՀՀ իշխանություններն այսօր Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնեն Հայաստանի գործող իշխանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները կարգավորելու, տրանսպորտային, հաղորդակցական ուղիները ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացրել է իր դիրքորոշումները, եւ բնական է, որ հայաստանյան իրականությունում այդ մոտեցումները քննադատվում են, հարցեր են հնչեցվում: Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը, որի ներկայացուցիչներն ու կողմնակիցները պարբերաբար նշում են, թե՝ «իշխանությունը երկիրը տանում է կործանման», կամ «Հայաստանը սպառնալիքի տակ է», կամ «այսպես շարունակվի՝ թշնամին Երեւան էլ կմտնի…» եւ այլն, իշխանության ներկայիս գծին հակադրվելու հարցում, մեղմ ասած, անհասկանալի կեցվածք են որդեգրել:

aravot.am

ԲՈՒՄԵՐԱՆԳ. Մերկելը թութակի կողմից «հարձակման է ենթարկվել», երբ այգում թռչուններ էր կերակրումԳերմանիայի կանցլեր Անգելա Մե...
24/09/2021

ԲՈՒՄԵՐԱՆԳ. Մերկելը թութակի կողմից «հարձակման է ենթարկվել», երբ այգում թռչուններ էր կերակրում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թութակների կողմից «հարձակման է ենթարկվել», երբ նա որոշել է այցելել Մարլոու թռչունների այգի նախօրեին՝ Մեքլենբուրգ-Որոտկում ընթացող շրջագայության ժամանակ, հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland լրատվական խումբը:

Ինչպես ցույց են տալիս ուրբաթ օրը հրապարակված լուսանկարները, Մերկելի շուրջը պտտվում էին խայտաբղետ թութակների մի ամբողջ երամ, որոնցից մեկը նույնիսկ նստել էր քաղաքական գործչի գլխին:

Մինչ կանցլերը նրանց ձեռքերից կերակրում էր ջրի, փոշու և պտղի շաքարի խառնուրդով, թութակներից մեկը թփթփացնում էր նրան: Սրանից հետո Մերկելը չցանկացավ մոտենալ 60 սանտիմետրանոց «սանձարձակ թռչնին»: «Ոչ, ոչ: Ես թութակների (փոխ. Ժողովուրդ) հետ բավականին «լավ էի վարվում»», - ասել է նա:

17/09/2021

Արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրայից Ադրբեջանցի ծառայողը ջնջում է Արցախի դրոշը

Հիշեցնենք, որ Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել:

«Պատմության մեջ առաջին անգամ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել»

«Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հե...
13/09/2021

«Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։

Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։

Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։

Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին»։

Աղբյուր՝ hayeli.am

«Միայն շները կարող են ուրախանալ, երբ ցեղակիցը ոռնում է կորստի ցավից». Արմեն ԳրիգորյանԿինոպրոդյուսեր, Ուրախների եւ հնարամ...
09/09/2021

«Միայն շները կարող են ուրախանալ, երբ ցեղակիցը ոռնում է կորստի ցավից». Արմեն Գրիգորյան

Կինոպրոդյուսեր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «ЕРМИ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանը նոր գրառում է կատարել՝ այն ուղղելով Հայաստանի երգիչներին, դերասաններին, երաժիշտներին։

Կոչ եմ անում և Խնդրում եմ Հայաստանի երգիչներին, դերասաններին, երաժիշտներին, պարախմբերին ՉՄԱՍՆԱԿՑԵԼ սեպտեմբերի 21-ի խայտառակությանը։ Այդ մի արարքով դուք կոչնչացնեք ձեր ամբողջ հետագա ստեղծագործական կյանքը։ Միայն շները կարող են ուրախանալ, երբ ցեղակիցը ոռնում է կորստի ցավից։

ՄԻ ԴԱՐՁԵՔ ՇՈՒՆ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Աղբյուր՝ «hayeli.am»

Հերթական ապօրինություն խանութ մուտք գործելու համար. վաճառվող դիմակներՌուբինյանց «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները...
29/08/2021

Հերթական ապօրինություն խանութ մուտք գործելու համար. վաճառվող դիմակներ

Ռուբինյանց «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները հաճախորդներին ապօրինաբար պարտադրում են դիմակ կրել խանութ մուտք գործելու համար: Դեմակները վաճառում են անմիջապես խանութի ներսում: Խանութներում կամ այլ հաստատություններում դիմակի պարտադիր կրելը նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման ու կատարման։

Ամերիկացի բժիշկները առողջ մարդկանց կոչ են անում դադարեցնել բժշկական դիմակներ կրելը, որոնք ոչ միայն անօգուտ են, այլև կարող են վնասակար լինել: Դիմակներն անօգուտ են, առաջացնում են սրտխառնոց, խանգարում են զարգացմանը և զրկում են մարդկանց արժանապատվությունից:

Աղմկահարույց տեսանյութում երևում է, թե ինչպես է Թայլանդում ոստիկանությունը պոլիէթիլենային տոպրակը փաթաթում կասկածյալի գլ...
25/08/2021

Աղմկահարույց տեսանյութում երևում է, թե ինչպես է Թայլանդում ոստիկանությունը պոլիէթիլենային տոպրակը փաթաթում կասկածյալի գլխին. Հետագայում նա մահացավ

Թաիլանդում բերման են ենթարկել մի քանի ոստիկանի աղմկահարույց տեսանյութից հետո, որը ցույց է տալիս կասկածյալի խոշտանգումները և մահը: Սարսափելի տեսարան, որը ցնցեց երկիրը արտահոսքից հետո:

Աղմուկը տարածվեց սոցիալական ցանցերում այն ​​բանից հետո, երբ գրեթե 10 րոպեանոց հոլովակը առաջին անգամ տեղադրվեց այս շաբաթվա սկզբին: Տեսանյութը, որը թվագրված է օգոստոսի 5 -ին, ցույց է տալիս, որ մի սպա թմրանյութի կասկածյալի գլուխը փաթաթում է պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծեծում նրան, իսկ մյուսները զսպում են նրան, երբ նա գոռում է ցավից:

Ձեռքերը կապած՝ նա ի վերջո ընկնում է հատակին և դադարում շարժվել, քանի որ սպաները փորձում են նրան վերակենդանացնել: Քննիչները կարծում են, որ տղամարդուն, ում Bangkok Post- ը ճանաչել է որպես 24-ամյա Ջիրապոնգ Թանապատ, խոշտանգման է ենթարկվել: Տեսանյութում կարելի է լսել ինչ-որ մեկին, ով ասում է. «Ես ձեզ վերջին շանս կտամ»:

youtu.be/Je4BEkgHyGw

24/08/2021

Ծեծկռտուք խորհրդարանում. Անվտանգության աշխատակիցները՝ ընդդեմ ընդդիմադիրների, կին պատգամավորները վանկարկեցին «Դավաճան, Նիկոլ»

Խորհրդարանում իրավիճակը լարված էր։

Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց Աննա Մկրտչյանին լքել նիստերի դահլիճը ու ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հայտարարելով ընդմիջում, իրավիճակը կտրուկ լարվեց։

Նիստերի դահլիճից լսվել են գոռգոռոցներ, լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել դահլիճ, դռները փակվել են։

«Սա ոչ թե լրագրողների դեմ է, այլ՝ պետության։ Արժեզրկում են ԱԺ-ն, լրագրությունը»,- խորհրդարանի միջանցքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Իսկ ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք է սկսվել երեք խմբակցությունների պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Խորհրդարանում անվտանգության աշխատակիցների հետ Էր կռվում Արծվիկ Մինասյանը, նրանց փորձում էր բաժանել Արթուր Վանեցյանը։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր մյուս ներկայացուցիչները փորձում էին կանխել անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունները։

Ընդդիմադիր կանայք էլ սկսեցին վանկարկել «Դավաճան, Նիկոլ»։

Աղբյուր` Փաստինֆո

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐՈՎ ԹԱԼԻԲՆԵՐԻՑ ՓԱԽԱԾ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ  ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ«Ես տիպիկ Բրուքլինցի կին եմ», - հարցազրո...
22/08/2021

ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐՈՎ ԹԱԼԻԲՆԵՐԻՑ ՓԱԽԱԾ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

«Ես տիպիկ Բրուքլինցի կին եմ», - հարցազրույցներից մեկում իրեն նկարագրել է Աֆղանստանի նախագահի դուստրը.

Աֆղանստանի նախագահի 42-ամյա դուստրը, ով պետական ​​գանձարանից միլիոնավոր դոլարներով փախել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնվեց լուսանկարիչների օբյեկտիվներում՝ հանգիստ զբոսնելով Նյու Յորքում՝ մեկի ընկերակցությամբ: Լուսանկարը տարածվեց ամբողջ համաշխարհային ԶԼՄ -ներով և զայրացրեց շատ աֆղանցիների, ովքեր ամեն գնով փորձում են դուրս գալ երկրից, մինչդեռ Մարիամ Գանին և նրա ընտանիքը շքեղ կյանք են անցկացնում:

«Ամեն ինչ քողարկում են, մարդկանց ուշադրությունն Արցախից շեղում են». Աշոտ ՍևյանԱզատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի...
21/08/2021

«Ամեն ինչ քողարկում են, մարդկանց ուշադրությունն Արցախից շեղում են». Աշոտ Սևյան

Ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, այսօր առհասարակ չի հետևում ՀՀ կառավարության գործունեությանը, չի հետևել նաև օգոստոսի 18-ին հրապարակված Կառավարության ծրագրին, քանի որ չի հավատում, որ այնտեղ Արցախի համար որևէ շահեկան կամ լավ բան գրված կլինի։

«Ես միշտ էլ ասել եմ, որ այս կառավարությունը, իշխանությունը եկել է Արցախը կործանելու, ու մարդիկ կործանում են։ Այսօրվա դրությամբ նայեք ու տեսեք, ինչ կատարվում է Հայաստանում, նույն քաղաքականությունը վարվել է Արցախի շուրջ մինչև 44-օրյա պատերազմը, այսօր սրանք նույնը ձգտում են անել Հայաստանում, որպեսզի Արցախի հարցը փակվի։ Ամեն ինչ քողարկում են, մարդկանց ուշադրությունն Արցախից շեղում են, բերում են Հայաստան, նույն իրավիճակում է հայտնվելու Հայաստանը, ինչպես եղել է Արցախը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրում առկա անվտանգության վերաբերյալ դրույթներին, ինչպես նաև այսօր թե Արցախի, թե Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի դիրքերից մեկում հայտնաբերված երեք ժամկետային զինծառայողների դիերի վերաբերյալ կանխամտածված ապատեղեկատվություն տարածեցին, որպեսզի ծնողների բնազդի վրա ազդեն և առաջ տանեն հայկական բանակը ոչնչացնելու ծրագիրը։

«Այժմ Արցախից երեք ծնողների հետ գալիս ենք Հայաստան, երեքն էլ ասում են՝ իրենց երեխաներին թույլ չեն տա, որպեսզի գնան ծառայեն, ինչը հենց իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության արդյունքն է։ Ասում են՝ բանակի թիվը պետք է կրճատենք, սահմանները պետք է պահեն սահմանապահ ուժերը, ինչ այսօր իշխանությունը անում է, տանում է դեպի 44-օրյա պատերազմի ծրագրին, այս մարդիկ առհասարակ փակել են Արցախի հարցը, Արցախը կեսը նվիրել են թուրքին, կեսը՝ ռուսին։ Իրենք այլևս Արցախով չեն հետաքրրքվում, հիմա զբաղվում են Հայաստանի հարցով, որը նույն վիճակին են տանում»,- հավելեց Աշոտ Սևյանը

21/08/2021

Ոստիկանները բռունցքով հարվածել են 16–ամյա երիտասարդի փորին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆիզիկայի գիտավանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռունցքով հարվածել են 16–ամյա երիտասարդի փորին, ով արդյունքում որովայնի շրջանում ուժեղ (չնահանջող) ցավեր ունի։

Երիտասարդին բերեցի հիվանդանոց, այժմ հետազոտում են ու ցուցաբերում անհետաձգելի բուժօգնություն»։

Թուրքի գործակալ ունենք, աշխարհը չունիՀիմա թշնամի պետության գործակալը նշանակվում է մի պաշտոնում, որը պատասխանատու է պետու...
20/08/2021

Թուրքի գործակալ ունենք, աշխարհը չունի

Հիմա թշնամի պետության գործակալը նշանակվում է մի պաշտոնում, որը պատասխանատու է պետության արտաքին քաղաքականության համար: Կարելի է պատկերացնլ, թե ում շահերից է հանդես գալու Արարատ Միրզոյանը, եթե մինչ օրս նա ստվերում է գործել հանուն Թուրքիայի: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին նշանակումները խարսխված են թրքամետության սկզբունքի վրա, օրինակ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին եւս մամուլը գրեց, որ սերտ շփումներ ունի թուրքական գեներալիտետի հետ եւ Մոսկվայում հաճախ են հանդիպումներ ունենում, որոնք ֆիքսվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից:
Այսպիսով՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում այլեւս թուրքամետների մեծ դաշինք է ձեւավորվել, որը շուտով գործի է անցնելու եւ կյանքի կոչելու իշխանության խոստացած ապագան,անշուշտ, այդ ապագան թուրքերի հետ է լինելու:

Ավելին՝ «hayeli.am/?p=646243&l=am»

Մարտական դիրքում ինչու՞ է եղել 3 զինվոր, եթե 7 է նախատեսվում նախարարի հրամանով, որտե՞ղ են մնացած 4-ը. Էդիկ ԲաղդասարյանՄա...
20/08/2021

Մարտական դիրքում ինչու՞ է եղել 3 զինվոր, եթե 7 է նախատեսվում նախարարի հրամանով, որտե՞ղ են մնացած 4-ը. Էդիկ Բաղդասարյան

Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան:

«Պաշտպանության նախարարի հրամանով մարտական դիրքում հերթապահությունը իրականացվում է 7 հոգով: Կարծում եմ այս հրամանը չի փոխվել:

Կոռնիձորի դիրքում տեղի ունեցածի մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում խոսվում է երեք զոհված զինվորի մասին: Ու քանի որ պաշտպանության նախարարը մեր հարցումներին չի պատասխանում, լրատվական ծառայությունը՝ զանգերին, հաղորդագրություններին չի պատասխանում, ստիպված այստեղ եմ գրում՝ պատասխան ստանալու ակնկալիքով:

Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները:

Եվս մի հարց՝ այդ դիրքերում տեսախցիկներ տեղադրվա՞ծ են եղել, թշնամու ուղղությունը տեսանկարահանվու՞մ էր»,- գրել է Բաղդասարյանը:

Աղբյուր՝ politik.am

«Գռզո»-ի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Երևանի կենտրոնում կրակել է Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով«Փաստինֆո»-ի տեղե...
19/08/2021

«Գռզո»-ի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Երևանի կենտրոնում կրակել է Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գռզո» մականունով գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրոնում կրակոցներ է արձակել՝ Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով։

Հիշեցնենք, որ նրա Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ըկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։

Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ եղել է օրինական հիմքով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այն պարգեւատրված զենք է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Եւ գրավոր հարցում էինք ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե երբ է Ռ.Սուքիասյանը պարգեւատրվել ու ինչ ծառայությունների դիմաց։ Սակայն ՔԿ-ն, չհերքելով մեր տեղեկությունները, որ Սուքիասյանը մեղսագրվող հանցագործությունը կատարել է Ա. Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, շտապել է իր հովանու տակ վերցնել երկուսին էլ՝ նշելով, թե «նախաքննական գաղտնիք կազմող տվյալները կամ դեռևս չպարզված կամ ստուգման փուլում գտնվող հանգամանքները հրապարակման ենթակա չեն»։

Իսկապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ցուցաբերել է առանձնակի ունակություն՝ իր ղեկավարած կառույցի անկարողությունն ի ցույց դնելու համար։ Այն է՝ մի քանի ժամվա մեջ պարզել են, որ Գռզոյի եղբայրը օրինական զենքով է կրակել, որպեսզի ապօրինի զենք պահելու մեղադրանք չառաջադրեն, բայց հիմքերը պարզել չի հաջողվել։ Այսինքն` անցած մեկ ամսվա ընթացքում չեն կարողացել բացել նրան զենքով պարգեւատրելու մասին հրամանագիրն ու կարդալ ամսաթիվը, թե երբ է պարգեւատրվել Սուքիասյանն ու ինչի համար։

Թերեւս կարդալու համար եւս թույլտվություն է պետք, ինչը չունեն։

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ այս կառույցը՝ Քյարամյանի նախագահությամբ, փորձում է ծածկադմփոց անել իշխանական շրջանակների հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում կոռուպցիոն գործերը։ Դրանցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին։

Լուսանկարոում՝ հայտնի գործարար, իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո)

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Ընդդիմություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share