alikonline_ir

  • Home
  • alikonline_ir

alikonline_ir Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from alikonline_ir, News & Media Website, .

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Բաքւում վայրէջք է կատարել իսրայէլական զէնքի հերթական խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռ...
21/11/2023

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Բաքւում վայրէջք է կատարել իսրայէլական զէնքի հերթական խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը։

Տարբեր աղբիւրների վկայութեամբ, նոյեմբեր ամսւայ ընթացքում սա Իսրայէլից զէնք տեղափոխող հինգերորդ գրանցւած չւերթն է։

Իրանական փորձագիտական շրջանակների կարծիքով՝ Բաքուն շարունակում է իր հասարակութեանը նախապատրաստել պատերազմի համար: «Երեւանը պէտք է զգուշանայ, որ իր «Խաղաղութեան խաչմերուկ»-ում վրայ երթի չենթարկւի»,- գրում են օգտատէրերը «X»-ում եւ յաւելում, որ այժմ դժւար չէ կռահել, թէ այս իրավիճակում առաջինն անցում կատարելու առաւելութիւնը ումն է լինելու:

Սոցցանցային սրամտութիւնների լուսանցքում օգտատէրերը նկատել են տալիս նաեւ Իսրայէլի եւ Իրանի վարած հիբրիդային հնարքների մասին: Թերեւս աննկատ չես անցնի այն գրառումներից, որոնք ակնարկում են Եմէնի «Անսարօլլահ»-ի գործողութեան եւ Բաքուն զինելու Իսրայէլի որոշման միջեւ եղած կապը: Յիշեցնենք, որ կիրակի կէսօրին Կարմիր ծովում Իսրայէլին վերագրւած նաւ է զաւթւել եւ տեղափոխւել հուսիների հսկողութեան տակ գտնւող նաւահանգիստ:

Նոյն կապակցութեամբ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի գրասենեակն այս միջադէպը (նաւը կանգնեցնելը) վերագրել է Իրանին: Նպատակը պարզ է, նման յայտարարութիւնների ստւերում՝ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային հաւասարումներում Իրանին չզիջելու առիթներ ստեղծել իր համար:

Առաւել ուշագրաւ են զաւթւած նաւաբեռի մասին կատարւած հրապարակումները: Եմէնի բանակը նաւից բեռնաթափել է շուրջ 5 հազար էլեկտրական աւտոմեքենայ: Քանի որ այս նաւը պատկանում է սիոնիստներին, եւ եմէնցիները նոյնպէս պատերազմ են յայտարարել այս ռեժիմին, նրանք տասնեակ միլիոնների հասնող արժողութեամբ պատերազմական աւարը տեղափոխել են ափ, որպէսզի Եմէնի ժողովուրդը եւս անմասն չմնայ վարած պատերազմի արդիւնքներից:

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.«2023 թւականի սեպտեմբերեան ռազ...
21/11/2023

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թւականի սեպտեմբերեան ռազմական ագրեսիւ գործողութիւններից եւ Արցախի տոտալ հայաթափման գործողութիւններից յետոյ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժէքները՝ էթնիկ պատկանելիութեան հիմքով։ Այս ամենի ապացոյցը Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գիւղի մօտակայքում գտնւող բլուրներից մէկի վրայ գտնւող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարւած էր մշակութային արժէքին, այլեւ քրիստոնեայ ողջ հայ հանրոյթին։ Ընկած խաչի տեսանիւթը առաջինը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակութեան Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանւել է 2023 թւականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երեւում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրւել էր 2017 թւականի մայիսի 9-ին՝ ի յիշատակ Արցախի ազատագրման եւ պաշտպանութեան համար զոհւած զինծառայողների: Այն իր բարձրութեամբ երկրորդն էր եւրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսաւորւած էր յատուկ լոյսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաեւ գիշերը»։

Ադրբեջանական սոցկայքերում քննարկւում է Արցախի խորհրդանիշներից մէկի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկ»-ի արձանը եր...
21/11/2023

Ադրբեջանական սոցկայքերում քննարկւում է Արցախի խորհրդանիշներից մէկի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկ»-ի արձանը երկաթեայ բռունցքով փոխարինելու հարցը։ Արցախցի լրագրող Մարութ Վանեանը թւիթերի իր էջում տեղադրելով երկու տարբերակները՝ գրել է. «Հետաքրքիր է՝ սա արդէն իրականութի՞ւն է, թէ՞ ադրբեջանցիներն արդէն իրականացրել են։

Մենք տեղահանւել ենք մեր տներից, ասենք՝ «լաւ է», բայց ինչո՞ւ տեղափոխել այս ծեր «Պապիկ-տատիկ»-ին, երբ նրանք այնտեղ են 60-ականներից»։

Հ. Յ. Դաշնակցութեան Սիսիանի կոմիտէի գրասենեակում կախւած Դաշնակցութեան դրօշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժէքն ու խոր...
20/11/2023

Հ. Յ. Դաշնակցութեան Սիսիանի կոմիտէի գրասենեակում կախւած Դաշնակցութեան դրօշը խունացած է, բայց որեւէ կերպ իր արժէքն ու խորհուրդը չի կորցրել: Առաջին անգամ Սիսիան է հասել Սփիւռքից, հեռաւոր 1989 թւականի ճիշտ այս օրերին: Կարճ ժամանակ անց արդէն Սիսիանից առաջին նորագիրներն իրենց դաշնակցականի երդումը տւել են պատմական Զօրաց քարերում հէնց այս դրօշի վրայ: Յետոյ Սիսիանի դաշնակցական ջոկատի հետ այն ճանապարհւել է Արցախեան ազատամարտ: 1992-ի մայիսի 18-ին ազատագրւած Բերձորով վերադարձել է Կոմիտէի գրասենեակ: Դրանով վերջին հրաժեշտին ծածկւել են Ազատամարտում նահատակւած սիսիանցի դաշնակցականներից շատերը: Դրօշը շարունակում է պահել իր խորհուրդը, դաշնակցական երդումի իմաստն ու կարգախօսը: Դրօշը դեռ յաղթանակների պահերին ծածանւելու է։

Գեղամ Մանուկեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցաւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտէի ժողովը։ Ժողո...
20/11/2023

Նոյեմբերի 8-14-ը Աբուջայում (Նիգերիա) տեղի ունեցաւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր կոմիտէի ժողովը։ Ժողովականները, հիմք ընդունելով ԵՀԽ պատւիրակութեան 2023 թ․ սեպտեմբերի 18-22-ը Հայաստան կատարած այցի զեկոյցը, հանդէս եկան յայտարարութեամբ։

ԵՀԽ-ն իր զօրակցութիւն է յայտնում հայ ժողովրդին, եկեղեցուն եւ յատկապէս բոլոր նրանց, ովքեր 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ողբերգական իրադարձութիւններից յետոյ ստիպւած են եղել փախուստի դիմել իրենց հինաւուրց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից։

Ժողովականները նաեւ ափսոսանք են յայտնել, որ 1992-1994 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից յետոյ չեն գտնւել ուղիներ տարածաշրջանում կայուն խաղաղութեան ապահովման համար:

ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրութեանը մարդասիրական աջակցութիւն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանւած անձանց, մասնաւորապէս խոցելի խմբերին՝ կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամութիւն ունեցողներին եւ կարիքաւորներին։

ԵՀԽ անդամները նաեւ կոչ են անում Ադրբեջանի կառավարութեանը երաշխաւորել այն էթնիկ հայերի անվտանգութիւնն ու հաւասար իրաւունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը, յարգել կրօնի, հաւատքի ազատութիւնը (ներառեալ կրօնական եւ պաշտամունքային վայրեր այցելելը), ինչպէս եւ հնարաւորութիւն ընձեռնել ու դիւրացնել ԻՒՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելութեան այցը տարածաշրջան եւ փաստագրել համապատասխան վայրերի կարգավիճակը:

Ժողովականները դիմեցին Եւրոմիութեանը Հայաստանում ուժեղացնելու ԵՄ առաքելութիւնը՝ ապահովելով բաւարար անձնակազմ եւ միջոցներ՝ դիտարկումներ իրականացնելու ու զեկուցելու Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների ներխուժման մասին։

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

ԻՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Արցախ այցելելու խնդրանքով: Այս մասին «X»-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր...
20/11/2023

ԻՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Արցախ այցելելու խնդրանքով: Այս մասին «X»-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր, Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատւիրակութեան անդամ Նիգար Արփադարայը։

Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ԻՒՆԵՍԿՕ-ն հրաժարւել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնւող յուշարձանների վիճակը գնահատելու։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը հանդիպում էր ունեցել ԻՒՆԵՍՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէի հետ՝ ընգծւելով Արցախ ԻՒՆԵՍԿՕ-ի փաստահաւաք առաքելութիւն ուղարկելու կարեւորութիւնը՝ տեղում մշակութային յուշարձանների անկախ մշտադիտարկում եւ քարտէզագրում իրականացնելու նպատակով։

«ԱԼԻՔ» - Պաշտօնական Բաքուն եւ ենթակայ ԶԼՄ-ների կողմից արցախահայութեան՝ Արցախ անարգել վերադարձի ԼԱՀԷ-ի դատարանի բացայայտ ...
20/11/2023

«ԱԼԻՔ» - Պաշտօնական Բաքուն եւ ենթակայ ԶԼՄ-ների կողմից արցախահայութեան՝ Արցախ անարգել վերադարձի ԼԱՀԷ-ի դատարանի բացայայտ վճռի հետ կապւած լուրերը բոյկոտի են ենթարկւած։

Յիշեցնենք, որ սրանից 2 օր առաջ ԼԱՀԷ-ի միջազգային արբիտրաժային դատարանը Բաքւին պարտաւորեցրել է թոյլ տալ հայերի անվտանգ վերադարձն Արցախ:

Բաքւի իշխանութիւններն ու լրատւամիջոցները, որոնք մինչ այդ մրցակցում էին արցախահայութեան հետ կապւած իւրաքանչիւր աննշան երեւոյթի լուսաբանման հարցում, մինչ այժմ ոչ մի արձագանգ չեն ցուցաբերել ԼԱՀԷ-ի միջազգային արբիտրաժային դատարանի վճռի վերաբերեալ։

Նոյն հողի վրայ էլ, կարծես, նոր թափ է արձանագրում բաքւամէտ քարոզչամեքենան, «իւրայինների» հիասթափութեան ալիքը մեղմելու նպատակով: Այնպէս, որ Թաւրիզի պետական համալսարանի արտօնութեամբ ու հնարաւորութիւններով հրապարակւող «Սահանդ» ամսագրի վերջին համարի շապիկը, խօսուն փաստն է այն բանի, որ պանթուրքիստական վոհմակը ձեռքերը ծալած չի նստել եւ անմիջապէս գործի անցնելով՝ փորձել է «Խուջալուից՝ Գազա» վերնագրի ներքոյ երկու ուղղութեան վրայ աշխատել: Առաջինը՝ վերյիշեցնել Խուջալուի մասին, երկրորդը՝ շեղել լսարանի ուշադրութիւնը Բաքու-Թել Աւիւ դաշինքից ու բարեկամական խորը կապերից:

Նոյն կապակցութեամբ դոկտ. Էհսահ Մովահեդեանն իր տելեգրամային ալիքում գրառում կատարելով, անդրադարձել է ամսագրով հրապարակւած նիւթերին, որոնցից ներկայացնում ենք միայն Արցախին վերաբերող ակնարկը:

Փորձագէտը նշել է, որ ամսագրի շապիկի աջ կողմում, լաւ կը լինէր, եթէ գրւած լինէին՝ Բաքւից Թել Աւիւ, քանի որ իրենց նշած Խոջալուի «ոճրագործութեան» եւ Գազայի ոճրագործութիւնների համահարթեցման ենթատեքստում օրինականացնելու փորձն է երեւում Բաքւի եւ Թել Աւիւի միջեւ անօրինական առեւտրի, ինչից մարդկանց ուշադրութիւնը շեղելու ջանքերը անցնում են ապարդիւն, յատկապէս, Իսրայէլին զօրակցող Բաքւի կեցւածքից եւ իսլամական աշխարհի հանդէպ բացայայտ դաւաճանութիւնից յետոյ:

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

...‌امروز مدل دیگری از به‌اصطلاح عادی‌سازی روابط بین ارمنستان و آذربایجان در حال ظهور است. جیحون بایراموف، وزیر امور خار...
19/11/2023

...

‌امروز مدل دیگری از به‌اصطلاح عادی‌سازی روابط بین ارمنستان و آذربایجان در حال ظهور است. جیحون بایراموف، وزیر امور خارجه آذربایجان، در کنفرانس مطبوعاتی مشترک با آنالنا بربوک، وزیر امور خارجه آلمان، در باکو اعلام کرد که آذربایجان به‌صورت مستقیم بسته پیشنهادی جدیدی برای حل‌وفصل روابط و امضای پیمان صلح به ارمنستان ارسال کرده و منتظر پذیرش آن شروط از سوی ارمنستان است. او همچنین گفت: قالب مذاکرات می‌تواند به طرق مختلف صورت گیرد، مهم این است که بدانیم این موضوع بین آذربایجان و ارمنستان باید حل‌وفصل شود.

این وضعیت از این لحاظ توجهات را جلب می‌کند که باکو، روی به نوعی «دیپلماسی خلاق» آورده است که در آن نه‌تنها محتوای بسته‌های جدید پیشنهادی منتشر نمی‌شود، بلکه در این قالب ظاهرا هیچ میانجیگری نیز تعریف نشده است.

از طرف دیگر روسیه به‌طور فعال می‌کوشد تا پیمان صلح تحت کنترل کرملین منعقد شود. به‌تازگی نیکولای پاتروشف، دبیر شورای امنیت فدراسیون روسیه، طی سخنانی که در چارچوب نمایشگاه - فروم «روسیه»، ایراد کرد، اظهار داشت که:

«تلاش‌های مداومی در ارتباط با مشکل قره‌باغ و حل‌وفصل روابط ارمنستان و آذربایجان صورت گرفته و در حال پیشرفت است و همه پیش‌نیازها برای امضای پیمان صلح وجود دارد».

اگر مسکو واقعا از روند مذاکرات حمایت می‌کند و در تهیه مفاد پیمان صلح بین ارمنستان و آذربایجان، مشارکت دارد، باید از پیشنهادات آذربایجان در سطح رسمی آگاه باشد تا در سطح میانجیگری در تهیه سند مورد توجه قرار گیرد. اما چنین علائمی توسط هیچ‌کسی در مسکو دیده نمی‌شود.

چندی پیش نیکول پاشینیان، نخست‌وزیر ارمنستان نیز اعلام کرده بود که تقریبا توافقی بین ایروان و باکو بر سر همه اصول پیمان صلح حاصل شده و ابراز امیدواری کرده بود که در دیدار با علی‌اف در نشست سران اتحادیه اروپا در گرانادا، امضای سریع پیمان صلح صورت گیرد. اما الهام علی‌اف شرکت در آن نشست را ضروری یا مناسب ندانست و سپس نیز از شرکت در نشست بروکسل با میانجیگری اتحادیه اروپا خودداری کرد. المان نصیروف، عضو کمیته روابط بین‌الملل مجلس ملی آذربایجان اعلام کرد که قالب اروپایی به‌دلیل پیوستن فرانسه و اتخاذ مواضع ضد آذربایجانی با شکست روبه‌رو شده است. در واقع باید گفت که بروکسل نیز در حال ازدست‌دادن موقعیت خود به عنوان میانجیگر است و قالب غربی نیز کارایی خود را از دست داده است.

-

متن کامل خبر را در بخش فارسی وبسایت روزنامه مشاهده نمایید.

«ԱԼԻՔ» - Իրանական 700 զանգւածային լրատւամիջոցներ, այդ թւում «ԱԼԻՔ» օրաթերթը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատա...
19/11/2023

«ԱԼԻՔ» - Իրանական 700 զանգւածային լրատւամիջոցներ, այդ թւում «ԱԼԻՔ» օրաթերթը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ դատապարտելով սիոնիստական ռեժիմի միջոցով Գազայում տեղի ունեցած ժողովրդի աննախընթաց սպանդը:

Յայտարարութեանը միացած զանգւածային լրատւամիջոցները դատապարտելով սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, պահանջել են դրանց կասեցումը, եւ մեծարել են զոհւած լրագրողների ու այլ նահատակների յիշատակը:

Եկեղեցու առաջնորդները մտահոգւած են օկուպացւած Արեւելեան Երուսաղէմի հայկական թաղամասում զգալի տարածք գրաւելու՝ իսրայէլցի ...
19/11/2023

Եկեղեցու առաջնորդները մտահոգւած են օկուպացւած Արեւելեան Երուսաղէմի հայկական թաղամասում զգալի տարածք գրաւելու՝ իսրայէլցի վերաբնակիչների փորձերով, յայտնում է Al Jazeera-ն։

Յայտարարութեան մէջ Երուսաղէմի պատրիարքներն ու եկեղեցու առաջնորդներն ասում են, որ իրենց անհանգստացնում է «Սուրբ երկրում քրիստոնեաների ներկայութեան վտանգը», այն բանից յետոյ, երբ իսրայէլցի կառուցապատողը, որը ինքը վերաբնակիչ է, փորձել է բռնի միջոցներով վերահսկողութիւն հաստատել վիճելի հողի վրայ:

Կառուցապատողը պահանջներ է ներկայացնում այն բանից յետոյ, երբ մի քանի տարի առաջ Հայոց պատրիարք Նուրխան Մանուկեանի հետ գործարք է կնքւել։ Յորդանանն ու Պաղեստինը Մանուկեանին զրկել են պատրիարքական կարգավիճակից՝ անշարժ գոյքի հետ կապւած կասկածելի գործարքների պատճառով։ Այդ ժամանակւանից Հայոց պատրիարքարանը դուրս է եկել համաձայնագրից:

Հաղորդւում է, որ անշարժ գոյքի գործարքը վերաբերում է մեծ հողատարածքին, որը կազմում է Երուսաղէմի Հին քաղաքի հայկական թաղամասի ընդհանուր տարածքի 25 տոկոսը։ Եկեղեցիները դիմել են Իսրայէլի իշխանութիւններին թոյլ տալ դատարաններին քննարկել այդ հարցը: Միաժամանակ, նրանք մտավախութիւն են յայտնել, որ հողը կը խլւի։

«ԱԼԻՔ» - Իրանական փորձագիտական շրջանակների աչքից չի վրիպել այն փաստը, որ Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների բարձ...
19/11/2023

«ԱԼԻՔ» - Իրանական փորձագիտական շրջանակների աչքից չի վրիպել այն փաստը, որ Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների բարձրացման ուղղութեամբ աշխատում է յատուկ ծրագիր, որը ենթադրում է ոչ-պետական եւ ինչ-որ տեղ նաեւ պետական ներուժի օգտագործում:

Նոյն կապակցութեամբ Կովկասի հարցերով իրանցի փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանը յղում կատարելով Sputnik-ի հայերէն բաժնի հրապարակումներին թարգմանաբար ներկայացրել է կայքում տեղադրւած ծաւալուն յօդւածից հատւածներ, որտեղ կայքի հաստատմամբ այդ նպատակով, ակնյայտօրէն գործում են Արեւմտեան գործակալական եւ դրամային կենտրոնները:

Մովահեդեանը նկատել է տալիս, որ Sputnik-ն ինչ մանրամասնութիւններ է հրապարակել Հայաստանում գործունէութիւն ծաւալած 9000 ամերիկեան եւ եւրոպական ՀԿ-ների (հասարակական կազմակերպութիւններ) մասին: Փորձագէտի հաւաստմամբ, նշւած ՀԿ-ների աշխատանքները Ռուսաստանի եւ Իրանի դէմ իրականացւող քարոզչութեան մաս է կազմում եւ նպատակ ունի չէզոքացնել այս երկու երկրների իմիջը Հայաստանում։

Sputnik-ի համաձայն՝ հայկական հասարակական կազմակերպութիւնների զգալի մասը հասցրել է ճաշակել արտաքին ֆինանսաւորման «հաճելի» համը:

Ըստ Sputnik-ի՝ նրանց գործունէութիւնն ուղղւած է հասարակութեան ապակայունացմանն ու պառակտմանը՝ «բաժանիր եւ տիրիր» հնագոյն սկզբունքով։

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների Սիւնիքի մարզ կատարած երկօրեայ այցելութեան շրջանակներում Կապանում կայացել է հանդի...
18/11/2023

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների Սիւնիքի մարզ կատարած երկօրեայ այցելութեան շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում, Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկեանը եւ ՀՅԴ Սիւնիքի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանեանը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են ընդհանուր հետաքրքրութիւններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսը ներկայացրել է հիւպատոսարանի կոմից իրականացւող ծրագրերը:

ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել աջակցութիւն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը:

...پیتر استانو با تکرار حمایت اتحادیه اروپا از حق حاکمیت، استقلال و تمامیت ارضی ارمنستان، نسبت به پیامدهای عدم احترام به...
18/11/2023

...

پیتر استانو با تکرار حمایت اتحادیه اروپا از حق حاکمیت، استقلال و تمامیت ارضی ارمنستان، نسبت به پیامدهای عدم احترام به این موارد هشدار داد.

به گزارش ایرنا، سخنگوی امور خارجه و امنیتی کمیسیون اروپا روز گذشته در گفت وگویی اختصاصی با خبرگزاری آرمن پرس، از بررسی راه های لغو روادید میان ارمنستان و اتحادیه اروپا خبر داد و گفت: "در جریان این فرآیند بررسی می شود که اساساً لغو روادید میان دو طرف میسر و مقدور است یا خیر."

وی همچنین در واکنش به اتهام زنی باکو به اتحادیه اروپا و متهم کردن این نهاد به تامین تسلیحاتی ارمنستان و حمایت از "سیاست نظامی گری ایروان که به تضعیف صلح و ثبات در منطقه منجر می شود"، گفت: "منطقی است که هر کشوری گام هایی را برای محافظت از خود بردارد که این به معنای افزایش توان نظامی و همچنین دریافت کمک نظامی از کشورهای مورد نظرش خواهد بود."

استانو در این خصوص اظهار داشت: "این حق هر کشور مستقل است و هیچ کشوری حق دخالت در آن را مادامی که بر اساس قراردادها و قوانین بین المللی باشد، ندارد. با این حال، حمایت اتحادیه اروپا از ارمنستان هیچ ارتباطی با تسلیح آن نداشته و ما تنها می خواهیم حمایت خود را از نهادهای دموکراتیک ارمنستان و توانایی آن کشور در حفاظت از خود در برابر هرگونه تهدیدی افزایش دهیم. ما بسیار واضح اعلام کردیم که قاطعانه از استقلال، حق حاکمیت و تمامیت ارضی ارمنستان حمایت می کنیم."

وی افزود: حق حاکمیت، استقلال و تمامیت ارضی ارمنستان باید محترم شمرده شود وگرنه پیامدهای آن دامنگیر ناقضان آن خواهد بود.

استانو افزود: این اتحادیه اروپا نیست که گام های نظامی یکجانبه بر می دارد. بلکه در مورد ناگورنو قره باغ دیدیم که گام های یکجانبه نظامی برداشته شد و با وجود تضمین در مورد عدم حل و فصل این مسئله از طریق نظامی، یک عملیات نظامی آغاز شد. بنابراین هنگامی که (جمهوری آذربایجان) انگشت اتهام را به دیگران نشانه می رود، باید اعمال خود را نیز مدنظر داشته باشد.

وی ضمن یادآوری درخواست اتحادیه اروپا از باکو و ایروان برای از سرگیری مذاکرات و حل و فصل تمامی مسائل باقیمانده در جهت دستیابی به پیمان صلح تا انتهای سال جاری میلادی، گفت: ما مسئولان جمهوری آذربایجان را به آغاز یک گفت وگوی معتبر و جدی را با ارامنه قره باغ ترغیب می کنیم چرا که وضعیت فعلی نیازمند راه حلی است که نمی تواند ترک خانه بیش از ۱۰۰ هزار نفر باشد. بنابراین ما به تعامل با ارمنستان و جمهوری آذربایجان و همچنین شرکای بین المللی ادامه می دهیم چرا که (حل و فصل مسئله قره باغ) وظیفه جامعه بین المللی است.

Ալիեւը փորձում է իր ժողովրդի առաջ ուժեղ եւ իմաստուն առաջնորդի կերպարով հանդէս գալ, շեշտելով իբրեւ, թէ ինքն ամէն ինչ ճիշտ...
18/11/2023

Ալիեւը փորձում է իր ժողովրդի առաջ ուժեղ եւ իմաստուն առաջնորդի կերպարով հանդէս գալ, շեշտելով իբրեւ, թէ ինքն ամէն ինչ ճիշտ է հաշւարկել եւ հետեւողականօրէն իրագործել է Արցախը գրաււելու ծրագիրը։ Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, մեկնաբանելով Ալիեւի վերջին հակահայ յայտարարութիւնը, թէ իբր 44-օրեայ պատերազմին՝ իր զօրքը դեռ այն ժամանակ կարող էր անարգել մտնել Ստեփանակերտ, սակայն ինքը որոշել է առաւել խելամիտ գտնւել եւ նպատակներին հասնել առանց նոր ու մեծաթիւ կորուստների։

Քաղաքագէտի խօսքով՝ իրականութիւնը սակայն այն է, որ ադրբեջանական կողմի այդչափ մեծ յաջողութիւնն անակնկալ էր եղել նաեւ իրենց համար։

«Ի վերջոյ, եկէք չմոռանանք, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինւած ուժերը միայն մէկ ուղղութեամբ են կարողացել ճեղքում ունենալ։ Աւելին ասեմ, թշնամու Շուշի մտնելն էլ եղել է քաղաքական պայմանաւորւածութեան հետեւանք»,- նշեց Մելիք-Շահնազարեանը՝ շեշտելով, որ ինքը Ալիեւն է մէկ առիթով խոստովանել, որ եթէ հայկական կողմը Ադրբեջանին չյանձնէր Ակնան, Քարվաճառը, Քաշաթաղն ու այլ տարածքներ, հնարաւոր է իրենք երբեք չկարողանային այդքան մեծ յաջողութիւն ունենալ։

Անդրադառնալով Ստեփանակերտում եւ Բաքւում անցկացւած ռազմական շքերթներին, եւ Ադրբեջանի նախագահի հակահայ ելոյթին, փորձագէտը նշեց, որ Ալիեւը խոստովանում էր, որ Ադրբեջանի ուժերը սպառման եզրին էին, եւ նոյնիսկ եթէ 2020 թւականին թշնամին կարողանար գրաւել Ստեփանակերտը, ինչը Շուշիից յետոյ, նա չի բացառել, միեւնոյն է հայ ժողովրդի համար այդ պատերազմն այդքան աղէտալի աւարտ չէր ունենայ։

Յամենայնդէպս, քաղաքագէտը կարծում է, որ Արցախի որոշ շրջաններ ադրբեջանցիները չեն կարողացել մուտք գործել ու չէին էլ կարողանալու, եթէ չլինէր Նիկոլ Փաշինեանի ու նրա թիմակիցների դաւաճանութիւնն այնպէս, որ Ալիեւն ինքն էլ է զարմացած դէպքերի այսպիսի ընթացքից եւ հիմա ուզում է առիթն օգտագործել ու հանրութեան առջեւ որպէս ուժեղ առաջնորդ ներկայանալ։

ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումներին անդրադառնալով, քաղաքագէտը շեշտեց, որ դաւաճանների վերադարձը ռացիոնալութեան դաշտ բացառւած է։ Ընդ որում, բացառւած է թէ՛ ներքին, թէ՛ արտաքին եւ թէ՛ զուտ իրենց անձնական նպատակադրումների գործօններով պայմանաւորւած։

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» անունով ծանօթ հողամասի հարցը մտած է նոր փուլ, ինչը Երուսաղէմի Հայոց պատրիա...
18/11/2023

Երուսաղէմի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» անունով ծանօթ հողամասի հարցը մտած է նոր փուլ, ինչը Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիք» է Պատրիարքութեան 16-դարեայ պատմութեան մէջ։

Բռնի ուժ կիրառելու փորձեր կը կատարէ եւ կը սպառնայ ոչ միայն խաբէութեամբ ստորագրւած եւ խնդրայարոյց պայմանագրի դիմացի կողմը, այլ նաեւ՝ Երուսաղէմի ոստիկանութիւնը։ Երուսաղէմի հայ համայնքը եւ Հայոց պատրիարքութիւնը միասնաբար լծւած են բռնութեամբ հարցը պարտադրելու ջանքերուն դիմադրութեան։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը կը յայտարարէ, որ իր բոլոր հնարաւորութիւններով եւ գործակցաբար Հայ Դատի համաշխարհային ցանցին հետ, զօրավիգ կը կանգնի Երուսաղէմի հայ համայնքին եւ Հայոց պատրիարքութեան՝ պաշտպանելու իր հազարամեայ իրաւունքները։

Հարցին կարգաւորումը պէտք է կատարւի բացառաբար տեղական եւ միջազգային օրէնքներու հիման վրայ՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղէմի մէջ հայկական իրաւունքներու հարցը կը վերաբերի համայն հայութեան, հետեւաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որեւէ փորձ՝ ենթակայ է համայն հայութեան համարժէք վերաբերմունքին։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 նոյեմբերի 2023

Հայաստանի իշխանութիւնը դէմ է Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու գոյութեանը. նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լ...
18/11/2023

Հայաստանի իշխանութիւնը դէմ է Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու գոյութեանը. նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը։

Նա նշել է, որ մեր երկրում պետական ինստիտուտներ պահելու, զարգացնելու նպատակ չի տեսնում եւ համարում է, որ դա Հայաստանի անվտանգութեանը ուղիղ սպառնալիք է եւ հարւած։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը վստահեցնում է, որ մեր պետութեան համար «միակ ու գլխաւոր սպառնալիքը Նիկոլ Փաշինեանն է, որը վաղուց սպասարկում է թշնամու շահերը»։

«Այն, ինչ ասել է Ալէն Սիմոնեանը, իրենց քաղաքականութեան տրամաբանական շարունակութիւնն է՝ հայաթափել Արցախը, այն յանձնել թշնամուն, հիմա էլ փորձել ոչնչացնել Արցախի պետականութեան վերջին մասնիկները»,- նշել է նա։

Եւ այս քաղաքականութիւնն ամբողջապէս իրագործելու համար, ըստ Իշխան Սաղաթէլեանի, ՀՀ իշխանութիւնը շարունակում է մարդկանց վախեցնել Ալիեւով։

«Ու այս իրավիճակում շատ կարեւոր է, որ նախ պահպանւի Արցախի ժողովրդի սուբիեկտայնութիւնը, դրա համար էլ անհրաժեշտ է, որ նախագահական ինստիտուտն ու ժողովրդի կողմից ընտրւած ԱԺ-ն պահպանւեն։ Եւ հիմա ակնկալում ենք, որ ԱԺ նախագահն ու ԱԺ-ն շատ յստակ ու հասցէական դիրքորոշում յայտնեն»,- նշել է Իշխան Սաղաթէլեանը։

Նա ասել է նաեւ, որ իրենք բազմաթիւ հանդիպումներ են ունեցել տարբեր օղակների հետ, իրենց դիրքորոշումը յայտնել ու ասել են՝ «Արցախի սուբիեկտայնութեան պահպանումն կարեւորել ու կարեւորում են», դրա համար էլ, յստակ, պէտք է պահպանել Արցախի պետական կառոյցները։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծւիկ Մինասեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս են եկել մամուլի...
18/11/2023

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Արծւիկ Մինասեանը եւ Արթուր Խաչատրեանը հանդէս են եկել մամուլի ասուլիսով։

Նրանք ամփոփել են անցած քառօրեայի աշխատանքները եւ պատասխանել լրագրողների հարցերին:

«Մերժելի է այդ մօտեցումը, աւելին՝ սա շարունակութիւնն է այն ազգակործան քաղաքականութեան, որ գործող իշխանութիւնն իրականացնում է»,- ասել է Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգութեանը։

«Ակնյայտ եւ միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբիեկտայնութիւնը մատնանշող եւ նրա ներկայացուցչական բարձրագոյն մարմինն ու այն ներկայացնող ԱԺ նախագահը, արտաքին քաղաքականութիւնը ներկայացնող գերատեսչութիւնը, բազմաթիւ այլ պետական հաստատութիւններ, իհարկէ, պէտք է գործեն, այս մարմինները պէտք է կարողանան իրենց հաւաքական, անհատական բազմաթիւ հարցեր, խնդիրներ յաւուր պատշաճի ներկայացնեն»,- նշել է ընդդիմադիր պատգամաւորը։

Արթուր Խաչատրեանի խօսքով, ցանկացած գործողութիւն բխում է նպատակներից. «Այս իշխանութիւնների նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապէս։ Փաշինեանը հրապարակեց քարտէզ եւ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ Արցախը որեւէ կերպ այդ քարտէզի վրայ նշւած չէր։ Դա իրենց նպատակն է»։

Ըստ նրա, այս իշխանութիւնները շատ լաւ հասկանում են, որ եթէ Արցախի ժողովուրդն այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացւածութիւնը պահի, Արցախի հարցը կը մնայ օրակարգում, հետեւաբար ամէն ինչ անելու են, որպէսզի դա տեղի չունենայ, ներառեալ պետական ինստիտուտուների՝ ՀՀ-ում գործելու համար ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։

«Հայաստանի իշխանութիւնների համար Արցախի իշխանութիւնների կամ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունէութիւնը ՀՀ-ում ռիսկ է, վտանգ է, բայց որ ադրբեջանցիները գրաւել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր եւ գտնւում են ՀՀ տարածքում, առնւազն այդ 250 քառակուսի կիլոմետրի վերի վրայ, մահ ու աւեր են սփռում, իրենց համար ազգային անվտանգութեան վտանգ չէ։ Դրան նորմալ են վերաբերում, եթէ նորմալ չվերաբերէին, որեւէ քայլ կը ձեռնարկէին։ Իսկ ներկայացւածութիւնը շատ կարեւոր է»,- ասել է Ա. Խաչատրեանը։

...در پایان نشست کمیته مشترک فنی پایش آلودگی رود ارس، تفاهمنامه همکاری میان ایران و ارمنستان باهدف اجرای اقدامات برای قط...
18/11/2023

...

در پایان نشست کمیته مشترک فنی پایش آلودگی رود ارس، تفاهمنامه همکاری میان ایران و ارمنستان باهدف اجرای اقدامات برای قطع کامل ورود آلودگی به رود ارس به امضای مقامات دو کشور رسید.

به گزارش ایسنا، سند مزبور با حضور مهدی سبحانی سفیر کشورمان و هاکوپ سیمیدیان وزیر محیط زیست ارمنستان، به امضای ایرج حشمتی معاون سازمان محیط زیست و تیگران گابریلیان معاون وزارت محیط زیست ارمنستان رسید.

هیات جمهوری اسلامی ایران به سرپرستی معاون سازمان محیط زیست کشورمان طی دو روز مذاکرات فشرده، با همتایان ارمنی خود در ایروان بر برنامه اقدامات اجرایی برای مهار ورود آلودگی ارس به توافق رسیدند.

...نشست مرزی گمرکات ایران و ارمنستان با حضور دکتر آرا شاوردیان نماینده مسیحیان ارمنی تهران و شمال کشور در مجلس شورای اسل...
18/11/2023

...

نشست مرزی گمرکات ایران و ارمنستان با حضور دکتر آرا شاوردیان نماینده مسیحیان ارمنی تهران و شمال کشور در مجلس شورای اسلامی و نائب رئیس پارلمان دوستی ایران و ارمنستان با هدف رفع موانع و گسترش همکاری های گمرکی و تسهیل مبادلات مرزی در گمرک مرزی نوردوز برگزار شد.

به گزارش روابط عمومی حوزه‌ نظارت گمرکات آذربایجان شرقی، در این نشست مشترک هیات گمرکی ایرانی با طرف ارمنی در خصوص بحث و تبادل نظر در موارد مختلف گمرکی که به میزبانی گمرک مرزی نوردوز برگزار شد دیدار و گفتگو کردند.

سرپرست حوزه نظارت گمرکات آذربایجان‌شرقی در این نشست با اشاره به افزایش میزان تعامل و همکاری و رشد حجم مبادلات تجاری بین گمرکات‌ مرزی دو کشور ، به صادرات بیش از ۶۰۰ هزارتن کالا به ارزش بالغ بر ۱۲۱ میلیون دلار در مدت ۷ ماهه سالجاری اشاره کرد و افزود این میزان صادرات نسبت به مدت مشابه سال قبل از لحاظ وزنی ۸۲ درصد و از حیث ارزش دلاری ۳۳ درصد افزایش داشته است.

نامدار همچنین با اشاره به تردد بیش از ۸۰ هزار کامیون در مدت یادشده از مرز نوردوز و رشد ۲۸ درصدی آن نسبت به مدت مشابه سال قبل اظهار داشت: در حال حاضر روزانه ۱۵۰ تا ۲۰۰ کامیون از مرز نوردوز به ارمنستان تردد دارند که انتظار می‌رود در آینده نزدیک به ۳۰۰ دستگاه در روز برسد.

وی همچنین با اشاره به توافق روسای جمهور دو کشور در خصوص افزایش مبادلات تجاری به ۳ میلیارد دلار، ابراز امیدواری کرد: با برگزاری نشست‌های مشترک و افزایش تعاملات گمرکی و اقتصادی، همکاری ها و افزایش حجم مبادلات تجاری بین دو کشور بیش از پیش افزایش یابد.

آرتاشس غمبریان رئیس اداره گمرک جنوب ارمنستان نیز ضمن تشکر از تعامل و همکاری خوب گمرک نوردوز به ظرفیت های دو کشور در زمینه های مختلف اشاره کرد و بر تسریع در تامین زیرساختهای لازم جهت اجرایی کردن موافقت نامه تبادل الکترونیکی داده بین دو کشور تاکید کرد.

دکتر شاوردیان نماینده مسیحیان ارمنی تهران و شمال کشور در مجلس شورای اسلامی و نائب رئیس پارلمان دوستی ایران و ارمنستان نیز در این نشست ضمن قدردانی از رویکرد و توجه ویژه رئیس کل گمرک ایران به افزایش همکاری های گمرکی بین دو کشور به اهمیت مرز تاریخی ۴۵ کیلومتری بین دو کشور اشاره و تامین زیرساختهای جاده ای دو طرف برای افزایش همکاریهای تجاری در راستای جذب گردشگر و تسهیل در امور مسافری را با اهمیت دانست و این امر را موجب رونق کریدور جنوب به شمال عنوان کرد.

-

متن کامل خبر را در بخش فارسی وبسایت روزنامه مشاهده نمایید.

Նիւ Եօրքի «Critics Choice Documentary Awards» մրցանակաբաշխութեան ժամանակ 1980-ականներին Ադրբեջանում հետապնդումների ենթար...
18/11/2023

Նիւ Եօրքի «Critics Choice Documentary Awards» մրցանակաբաշխութեան ժամանակ 1980-ականներին Ադրբեջանում հետապնդումների ենթարկւած հայի մասին պատմող «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմը ճանաչւել է լաւագոյն կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ: Այս մասին «X» սոցցանցում յայտնել են մրցոյթի կազմակերպիչները։

Ֆիլմի գործողութիւնները ծաւալւում են Լոս Անջելէսում։ Ֆիլմում պատմւում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Ստիւ Բաղմանեանի մասին:

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի ռեժիսորներն են «Օսկար»-ի առաջադրւած Բէն Փրուդֆութը եւ Քրիս Բաուերսը:

«Վերանորոգման վերջին արհեստանոց»-ը առաջադրւել է նաեւ «Լաւագոյն արդիւնք» անւանակարգում։

«ԱԼԻՔ» - Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնութիւն տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմ...
16/11/2023

«ԱԼԻՔ» - Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնութիւն տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ջանքերով եւ համայնքի նւիրատւութիւնների շնորհիւ օգնութիւնների երկրորդ բեռնաքանակն արդէն տեղափոխւել է Հայաստան:

Յանձնախմբի անդամ Էդւին Միրզայեանի հաւաստմամբ, երկրորդ բեռնաքանակը պարունակում է 13 տոննա հիգիենայի միջոցներ եւ 300 հատ էլեկտրական ջեռուցման սարքեր (վառարաններ):

Յատկանշական է, որ նմանօրինակ օգնութիւնների շրջանակում, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի անմիջական համադրութեամբ իրանական հիգիենայի միջոցներ արտադրող ընկերութիւններից մէկը, սիրայօժար աւելի քան 18 տոննա հիգիենայի միջոցներ է նւիրել Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ նոյեմբերի 15-ին նմանը չունեցող հանրայայտ «Իրան Մոլ» առեւտրի կենտրոնում բացառիկ ցուցահանդէսի պաշտօնական բա...
16/11/2023

«ԱԼԻՔ» - Երէկ՝ նոյեմբերի 15-ին նմանը չունեցող հանրայայտ «Իրան Մոլ» առեւտրի կենտրոնում բացառիկ ցուցահանդէսի պաշտօնական բացումը յայտարարեց Իրանի Սուրճի ասոցիացիան, որը համախմբել եւ ակտիւ գործունէութիւն է ծաւալում սուրճ արտադրող եւ այդ գործում անհրաժեշտ իրեղէնների վաճառքով զբաղւող անհատ ձեռներէցների հետ:

Բացումը կատարւեց Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ Արա Շահվերդեանի, Ռոբերտ Բեգլարեանի, եւ խորհրդարանում Թեհրան քաղաքի պատգամաւորների ու Սննդամթերքի եւ դեղորայքի անվտանգութեան տեսչական մարմնի ղեկավարի միջոցով: Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին Իրանում հաւատարմագրւած օտարերկրեայ դեսպանատների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ որոնք հիմնականում սուրճ աճեցնող երկրներն էին ներկայացնում՝ Քենիա, Ուգանդա, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա:

Ցուցադրութիւնը նշանաւորում է եւս մի հանգամանքով՝ իրենց արտադրանքն էին ներկայացրել եւ ցուցադրութեան էին դրել ներմուծող եւ բովարաններ արտադրող ձեռներէցներ, գործիքների տեսականի, որը իր տեսակի մէջ հետաքրքիր մշակոյթ է ներկայացնում:

Ցուցահանդէսի բացման արարողութիւնից յետոյ ներկաները շրջեցին տարածքում, հետաքրքրութեամբ ուսումնասիրելով տաղաւարներում ներկայացւած արտադրանքները եւ տեսականին:

54 մասնակիցների թւում «Սէթ» սուրճի արտադրութիւնը իր ներկայացրած տաղաւարով ուշագրաւ տեղ էր զբաղեցնում եւ յաւելենք, որ միակ հայ սուրճ արտադրող ներկայացուցիչն էր ցուցահանդէսում:

Կարեւորութեամբ նշենք, որ կազմակերպչական այս դժւարին գործում իր մեծ ներդրումն է ունեցել սուրճի արտադրման եւ վաճառքի մասնագէտ, Ասոցիացիայի անդամ գործարար դոկտ. Արտեմ Շահբաբեանը:

Ցուցահանդէսը գործելու է մինչեւ նոյեմբերի 19-ը:

Հայաստանը յայտարարել է, որ նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկւան ձախողել է իր դաշնակցային պարտաւորութիւնները: Այդո...
16/11/2023

Հայաստանը յայտարարել է, որ նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկւան ձախողել է իր դաշնակցային պարտաւորութիւնները: Այդուհանդերձ, ե՛ւ Փաշինեանը, ե՛ւ իր թիմակիցները յայտարարել են՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մտադրութիւն չունեն: Միեւնոյն ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախօրէին յայտարարեց, որ հրաժարւում է մասնակցել Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) առաջիկայ գագաթնաժողովին: «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում անդրադառնալով այդ որոշմանը, ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանն նշեց, որ դժւար է ասել, թէ արդեօք ՀԱՊԿ-ը «անօգուտ կառոյց» կը լինէր Հայաստանի համար, եթէ չլինէին Փաշինեանի հետեւողական եւ ցուցադրական քայլերն ընդդէմ Ռուսաստանի։

Անդրադառնալով պաշտօնական Երեւանի գործողութիւններին, Կարէն Վրթանէսեանը յիշեցրեց, որ Նիկոլ Փաշինեանի եւ իր թիմակիցների իրարամերժ յայտարարութիւնները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, սկսած դեռ 2018 թւականի ամառւանից, երբ Փաշինեանի ուղղորդմամբ իշխանութիւնները փորձում էին կալանաւորել ՀԱՊԿ գործող գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին շինծու մեղադրանքներով: Յիշենք նաեւ Փաշինեանի կնոջ ցուցադրական այցը Կիեւ, որտեղ ակնյայտ էր, որ Փաշինեանը հակամարտութիւն է հրահրում Ռուսաստանի հետ։

Արդեօք ռուսական նախաձեռնութիւններից խուսափելը կարող է հետեւանքներ ունենալ Հայաստանի համար հարցին, փորձագէտը պատասխանեց, որ այստեղ ոչ այնքան խուսափելն է, այլ հրապարակային՝ ցուցադրական հակառուսական քայլերն են։

Փորձագէտի խօսքով՝ այնպիսի տպաւորութիւն է, որ Փաշինեանը փորձում է աւելի ուկրաինացի լինել, քան Զելենսկին: Միւս կողմից Ռուսաստանը նշել է, որ հետեւողական քայլեր է ձեռնարկում, որ Երեւանն ու Բաքուն խաղաղութեան պայմանագիր կնքեն, տեղի ունենայ սահմանազատում, բացւեն տրանսպորտային հաղորդակցութիւնները:

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան հայոց թեմի առաջնոր...
16/11/2023

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան հայոց թեմի առաջնորդ Տ. Անուշաւան արք. Դանիէլեանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի համա-ատենապետ Ստեփան Տէր-Պետրոսեանի, այցելեց Վաշինգտոնում երկար տարիներէ ի վեր հաստատւած Հայ Դատի գրասենեակ: Նորին Սրբութեան պատւիրակութեան մաս կը կազմէին նաեւ կաթողիկոսարանի Տեղեկատւական բաժանմունքի վարիչ Տ. Յովակիմ վրդ. Բանճարճեանը, Միջին Արեւելքի միջեկեղեցական ու միջկրօնական բաժանմունքի պատասխանատու Տ. Սարգիս վրդ. Աբրահամեանը եւ Արեւելեան հայոց թեմի Ազգային վարչութեան ատենապետ Արամ Սարաֆեանը:

Վեհափառ Հայրապետը շուրջ երկու ժամ հանդիպում ունեցաւ կենտրոնի տնօրէն Արամ Համբարեանի եւ իր գործակիցներուն հետ, Հայ Դատի աշխատանքներու առնչութեամբ: Համբարեանը ողջունելով Հայրապետը՝ ըսաւ, թէ Հայրապետը ո՛չ միայն զօրակից է Հայ Դատի աշխատանքներուն, այլեւ պայքարի առաջին գիծին վրայ հսկայ ներդրում կատարած է՝ թէ՛ անձնապէս, եւ թէ՛ իր գլխաւորած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Գրասենեակի տնօրէնը ընդհանուր գիծերով պարզեց կենտրոնի կատարած աշխատանքները՝ Հայ Դատի զանազան երեսներուն առնչւած, որոնք, յատկապէս վերջին տարիներուն, բազմացան ու բարդացան: Ան յայտնեց, որ, դժբախտաբար, ներդաշնակութեան պակասը կայ Հայաստանի դեսպանատան ու կենտրոնի աշխատանքներուն միջեւ, հետեւաբար, անհրաժեշտ է աշխատանքները դառնան աւելի համադրւած ու ծրագրւած:

-

Ամբողջական տեքստը՝ մեր թերթի այսօրւայ համարում:

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when alikonline_ir posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share