Գիտության աշխարհում

  • Home
  • Գիտության աշխարհում

Գիտության աշխարհում ՀՀ ԳԱԱ, գիտահանրամատչելի հանդես

Գիտության աշխարհումN 4, 2024 թ.
09/01/2025

Գիտության աշխարհում
N 4, 2024 թ.

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ. ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆ, ՄԵԼԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԴԱՎԹՅԱՆՎիտամիններն օրգանական միացությո...
27/11/2024

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ. ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆ, ՄԵԼԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Վիտամիններն օրգանական միացություններ են, որոնք քիչ քանակություններով պարունակվում են տարբեր սննդամթերքներում: Սննդակարգում ներառելով համապատասխան կարևոր վիտամինների որոշակի պարունակություն՝ հնարավոր է զգալիորեն նվազեցնել մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկերը: Ներկայում նկարագրված են կարևոր նշանակություն ունեցող 13 վիտամիններ, որոնք խիստ անհրաժեշտ են ամբողջ օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Այդ վիտամինները դասակարգվում են 2 խմբում՝ ճարպալույծ և ջրալույծ: Դրանց մասին առավել մանրամասն՝ կարդացե՛ք սույն հոդվածում։

ՀԵՂՈՒԿ ԲՅՈՒՐԵՂՆԵՐԸ ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՈՒՄՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆՀեղուկ բյուրեղների վրա հիմնված մեթոդները կարևոր դեր են խաղում քրե...
13/11/2024

ՀԵՂՈՒԿ ԲՅՈՒՐԵՂՆԵՐԸ ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆ

Հեղուկ բյուրեղների վրա հիմնված մեթոդները կարևոր դեր են խաղում քրեագիտությունում: Շնորհիվ յուրահատուկ և եզակի ֆիզիկաքիմիական հատկությունների, հեղուկ բյուրեղներն այսօր դարձել են փորձագետների գործիք՝ մատնահետքերի հայտնաբերման, կասկածելի փաստաթղթերի նույնականացման և հրազենային մնացորդների ուսումնասիրության համար: Հոդվածում ներկայացված են հեղուկ բյուրեղների որոշ կիրառություններ քրեագիտության մեջ, ոլորտում առկա մարտահրավերները և դրանց լուծման հեռանկարները։

02/11/2024

ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՎ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ

Մեծանուն երկու ամերիկահայերի՝ Ալան Հովհաննեսի և Վիլյամ Սարոյանի բազմածավալ ու ինքնատիպ ստեղծագործական ժառանգության հետազոտումը՝ անմիջականորեն առնչվելով 20-րդ դարի արևմտյան երաժշտությանն ու գրականությանը, անխուսափելիորեն հանգեցնում է նաև համաշխարհային մշակույթի համատեքստում հայ արվեստի ներկայության իմաստավորմանն ու արժևորմանը: Սարոյանին և Հովհաննեսին մերձեցրել է նրանց ազատ ստեղծագործ ոգին, ընդունված չափանիշներին չհետևելը, արարումը որպես խաղ, հանկարծաբանություն և բնական վիճակ համարելը, իրենց Ես-ին ներդաշնակ կենսաձևից, գաղափարների իրականացումից ստացած անթաքույց հաճույքը: Այսուհանդերձ, անկախ իրենց ազգային ընկալումներից և ինքնության գիտակցումից, նրանք ձգտել են աշխարհին պատկանել, տիեզերքի ու անձի կամ Ես-ի հարաբերության դատողություններում նույնացրել են բոլոր ազգերին:

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՎարուժանի պոեզիան հավերժական ընթաց...
27/10/2024

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարուժանի պոեզիան հավերժական ընթացքի պոեզիա է, իր արդիականությունն ու գաղափարական թարմությունը չկորցնող ու ժանգ չընդունող պոեզիա։ Սերվելով ցեղային ակունքներից, սնվելով ժողովրդի ոգեղեն արմատներից՝ այդ պոեզիան կոչված է ընդմիշտ արթուն ու սթափ պահելու մեր քաղաքական ու գիտական միտքը։ Վարուժանի մեծությունն այսպիսին է` հայրենապաշտության քարոզիչ, սրբազան վրեժի գաղափարակիր, ազգային-ազատագրական պայքարի շեփորահար, հայ զինվորի կերպարի կերտիչ, ուժի, արիության, հույսի, ցեղային ոգու երգիչ, հաղթանակի հավատավոր, աշխատանքի, խաղաղ, արժանավայել կյանքի բանաստեղծ, գեղեցիկի, վեհի պաշտպան ու ջատագով:

Կարդացե՛ք այս համարումN 3, 2024 թ.
08/10/2024

Կարդացե՛ք այս համարում
N 3, 2024 թ.

ՀՀ ԳԱԱ ԷԿՈԼՈԳԱՆՈՈՍՖԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԱյսօր արդեն 30-ամյա Էկոկենտրոնը հաջողակ, արդյունավետ, ...
14/09/2024

ՀՀ ԳԱԱ ԷԿՈԼՈԳԱՆՈՈՍՖԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆ

Այսօր արդեն 30-ամյա Էկոկենտրոնը հաջողակ, արդյունավետ, դինամիկ զարգացող, երիտասարդ գիտահետազոտական և կրթական կենտրոն է, որտեղ ստեղծվել է շրջակա միջավայրի միջգիտակարգային գիտությունների հայաստանյան եզակի գիտական դպրոց: Ժամանակակից լաբորատոր և դաշտային
ենթակառուցվածքներով, ինչպես նաև մարդկային արհեստավարժ ռեսուրսներով հագեցած Էկոկենտրոնում իրականցվում են միջազգային մակարդակի գիտական հետազոտություններ։

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻնֆորմացիայի տեսությունը ...
08/09/2024

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինֆորմացիայի տեսությունը մաթեմատիկական գիտություն է, որն ուսումնասիրում է տվյալներում ինֆորմացիայի ներկայացման, փոխանցման, մշակման և օգտագործման տեսական մոդելներն ու հասանելի սահմանները, կապի համակարգերի կառուցման լավագույն մեթոդներն ու ալգորիթմները։

ԵՐԵՎԱՆԻ ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՓԽՐՈՒՆ ՀՄԱՅՔԸՄԵՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ1947 թ. Երևանում նախկին Շահամիր Շահամիրյան (այժմ՝ Հրանտ Վարդանյա...
28/08/2024

ԵՐԵՎԱՆԻ ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՓԽՐՈՒՆ ՀՄԱՅՔԸ

ՄԵՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

1947 թ. Երևանում նախկին Շահամիր Շահամիրյան (այժմ՝ Հրանտ Վարդանյան) 22 հասցեում հիմնադրվեց և ՀԽՍՀ տեղական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ սկսեց գործել Երևանի հախճապակու գործարանը: Գործարանի հիմնական խնդիրն էր՝ կազմակերպել ճենապակե, հախճապակե, խեցեգործական լայն սպառման կենցաղային և գեղարվեստական իրերի արտադրությունը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաքումը ԽՍՀՄ հանրապետություններ, Չեխոսլովակիա, Լեհաստան, Հարավսլավիա:

ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈՒ «ՂԱՐԱԲԱՂ»ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀՈԴՎԱԾԸ (ՄԱՐՏ, 1919 Թ.)ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆՀոդվածի բովանդակությունը մեկ անգամ ևս վկայ...
25/08/2024

ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈՒ «ՂԱՐԱԲԱՂ»
ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀՈԴՎԱԾԸ (ՄԱՐՏ, 1919 Թ.)

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Հոդվածի բովանդակությունը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, թե ինչ խորությամբ է ռուս գործիչնուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, նրա մշակույթը, ինչը նրան հնարավորություն է տվել բացահայտելու Հայաստանի համար Ղարաբաղի ունեցած դերը, պաշպանելու հայության ազգային շահերը և գալու հիմնավոր ու միարժեք եզրակացության. Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է:

30/07/2024

ԼԵԳԵՆԴԱՐ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Լրացավ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Շառլ Ազնավուրը միշտ մեր կողքին է իր երգերով, իր ֆիլմերով, իր գրքերով, իր լուսավոր գործերով: Նա դարձել է Հայաստանի մշտական և հավերժական ուղեկիցը:

Կարդացե՛ք այս համարումN 2, 2024 թ
25/07/2024

Կարդացե՛ք այս համարում
N 2, 2024 թ

ՄԱԿՐՈՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐ: ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆ, ՄԵԼԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԴԱՎԹՅԱՆՄիկրոսննդանյութերն էներգ...
08/06/2024

ՄԱԿՐՈՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐ: ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆ, ՄԵԼԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

Միկրոսննդանյութերն էներգետիկ նշանակություն չունեն, սակայն դրանք կարևոր են տարբեր ֆերմենտների, հորմոնների բնականոն աշխատանքի և օրգանիզմի աճի համար: Միկրոսննդանյութերը ներառում են վիտամինները, հանքային աղերը և միկրոտարրերը: Դրանք օրգանիզմին անհրաժեշտ են քիչ քանակներով, սակայն անգամ չնչին անբավարարությունը կարող է հանգեցնել ֆիզիոլոգիական և կենսաքիմիական լուրջ խանգարումների:

ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆԸ և ՔԱՂԱՔԱՑԻՆԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆ2024 թ. հունվարի 26-ին լրացավ ականավոր գիտնական, գիտության հմուտ կ...
31/05/2024

ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆԸ և ՔԱՂԱՔԱՑԻՆ

ԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆ

2024 թ. հունվարի 26-ին լրացավ ականավոր գիտնական, գիտության հմուտ կազմակերպիչ, աննկուն հասարակական ու պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու քաղաքացի Ռաֆայել Ավետիսի Ղազարյանի ծննդյան 100-ամյակը:

ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸԿԱՐԵՆ ԹՈԽԱԹՅԱՆՀայաստանում հնուց ի վեր ծագած ժայռագրությունը հարատևել է որպես հաղորդակցման մի...
20/05/2024

ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

ԿԱՐԵՆ ԹՈԽԱԹՅԱՆ

Հայաստանում հնուց ի վեր ծագած ժայռագրությունը հարատևել է որպես հաղորդակցման միջոց` ապահովելով սերունդների կապը, կենսափորձի, մտածելակերպի և մշակույթի անխզելիությունը:

ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻՆ՝ ՄԵԾ ՀՈԻՄԱՆԻՍՏՌԻՄԱ ՇԱՀԻՋԱՆՅԱՆ«Բոլորի համար, ովքեր շփվել են Լևոն Օրբելու հետ,նա թանկ է ոչ միայն որպես գիտնա...
16/05/2024

ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻՆ՝ ՄԵԾ ՀՈԻՄԱՆԻՍՏ

ՌԻՄԱ ՇԱՀԻՋԱՆՅԱՆ

«Բոլորի համար, ովքեր շփվել են Լևոն Օրբելու հետ,
նա թանկ է ոչ միայն որպես գիտնական, այլև որպես
բացառիկ հմայքի տեր հրաշալի մարդ»։

Լև Լեյբսոն

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՎԱՐՊԵՏԸԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ2023 թ. դեկտեմբերի 1-ին լրացավ մեծանունգեղանկարիչ և գրաֆիկ Հակոբ Կոջոյանի ծննդյան140 ամյ...
02/05/2024

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՎԱՐՊԵՏԸ

ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

2023 թ. դեկտեմբերի 1-ին լրացավ մեծանուն
գեղանկարիչ և գրաֆիկ Հակոբ Կոջոյանի ծննդյան
140 ամյակը։ Կատարելապես տիրապետելով գունանկարի,
գծանկարի, փորագրապատկերի զանազան
տեսակներին ու եղանակներին, գրքային ձևավորման
և պատկերազարդման արվեստին՝ նա թողել է
պատկառելի գեղարվեստական ժառանգություն և
հատկապես մեծ ներդրում ունեցել խորհդահայ գրաֆիկայի
զարգացման ասպարեզում։

«Գիտության աշխարհում»N 1, 2024 թ.
29/04/2024

«Գիտության աշխարհում»
N 1, 2024 թ.

Address


Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Telephone

+37460623599

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գիտության աշխարհում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գիտության աշխարհում:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share